Սամ, մի լավ ընկեր ունեմ: Ինքը տղամարդ ֆեմինիստ ա: Ու դա մի այլ կարգի դզող բան ա: Ինքն աշխարհի ջենտլմենն ա, միևնույն ժամանակ ատում ա, երբ ինչ-որ մեկը փորձում ա կնոջ ազատությունը սահմանափակել: Այ էդ համադրությունը շատ սիրուն ա, դա թույլ ա տալիս, որ տղամարդը տղամարդ լինի, կինը՝ կին:
Ընդհանուր առմամբ, համաձայն եմ, որ ի սկզբանե տարբեր ենք ստեղծված ու տարբեր կերպ էլ պիտի դրսևորենք մեզ հասարակության մեջ: Բայց մի վտանգ էլ կա. էսպես ասելով ընկնում ենք մյուս բևեռը, որտեղ հասարակությունն ասում ա՝ կինը սենց պիտի լինի, նենց պիտի լինի: Ու էստեղ կորում ա անհատականությունը: Էստեղ կորում ա էն կինը, որն ուզում ա կարիերա անել կամ էն մեկը, որը չի ուզում կանացի հագուստ հագնել կամ երեխա ունենալ: Դրա համար մտածում եմ՝ սահմանը շատ նուրբ ա, շատ դժվար ա սահմանելը՝ որն ա ընդունելի, որը՝ չէ:





Մեջբերել
Ասեմ ավելին, երևի թե ինձ նույնիսկ ֆեմինոֆոբ կարելի է անվանել, որովհետև համարում եմ, որ կնոջ դերն այս աշխարհում ավելի մեծ ու կարևոր է, քան տղամարդունը և այդ պատճառով նա շատ ավելի բարձր գնահատականի է արժանի: Եվ, ելնելով սրանից, կրկնում եմ.
);


Էջանիշներ