User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ե՞րբ ես չափահաս դառնում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ե՞րբ ես չափահաս դառնում

    Երեկ գործիս տեղն ընդմիջման ժամանակ չգիտեմ ինչու սկսել էին քննարկել, թե երբ է մարդ չափահաս դառնում: Զանազան կարծիքներ հնչեցին, ամեն մեկն իր տեսանկյունից խոսեց, թե երբվանից է սկսել իրեն չափահաս համարել կամ «մեծ» զգալ: Մեկն ասաց, որ երկրորդ երեխան ունենալուց հետո: Մյուսը համաձայնեց հետը, թե՝ առաջինի ժամանակ դեռ չգիտես, թե ոնց պահես քեզ, բայց երկրորդի ժամանակ մեծանում ես: Մեկը սկսեց համոզել, որ վարորդական իրավունք ստանալիս արդեն չափահաս ես, մյուսը՝ հենց սկսում ես աշխատել: Մեկ էլ հայտնվեց ամենահասակավոր կոլեգաներիցս մեկն ու ասաց, որ վաթսուն տարեկանում ես չափահաս դառնում:

    Էդպես, էկեք քննարկենք, թե մենք մեզ երբվանից ենք սկսել չափահաս համարել ու երբվանից է մեկը «մեծ» համարվում: Համ էլ ակումբում խիստ արդիական թեմա ա՝ հաշվի առնելով տարիքային բազմազանությունը:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.06.2015), Ariadna (02.06.2015), Arpine (28.05.2015), Cassiopeia (27.05.2015), delicate (30.05.2015), kitty (27.05.2015), Smokie (15.06.2015), Աթեիստ (27.05.2015), Նաիրուհի (29.05.2015), Ուլուանա (27.05.2015), Տրիբուն (28.05.2015)

  3. #2
    Մշտական անդամ kitty-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2011
    Գրառումներ
    170
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում չափահաս դառնում են 18-ից հետո, որովհետև հոգեբանորեն չի ընկալվում,որ էտ ընդունված թվից առաջ էլ կարելի է "Մեծ" լինել: Իսկ դրանից հետո ամեն նոր փուլ մտնելուց մարդը հասկանումա, որ դեռ մեծ չէր ու որ էս փուլը ավելի հասուն էր ու իրան հենց էտ ժամանակա "Մեծ" համարում:Էսպես մինչև կյանքի վերջը... ու երևի մարդիկ մահվան ժամանակ նոր հասկանում են, որ էտպես էլ չափահաս չդարձան:
    Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.06.2015), Cassiopeia (29.05.2015), delicate (30.05.2015), Զաքար (27.05.2015), Մուշու (27.05.2015), Նիկեա (27.05.2015)

  5. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինձ չափահաս սկսել եմ զգալ 25 տարեկանում, երբ մեր մեծ ընտանիքի հոգսն ընկավ իմ ուսերին։ Հայրս շատ խիստ վնասեց աջ ձեռքը և 8 ամիս չէր կարող այն աշխատեցնել։ Իմ աշխատավարձն էլ ընդամենը 20000 դրամ էր։ Հարևանի հետ սկսեցի կավից ապրանքներ պատրաստել ու գիշերը մինչև 3-4-ը գործ էի անում։
    Մինչ այդ աշխատում էի պարզապես աշխատելու համար, իսկ այդ օրվանից պատասխանատվության զգացումը խիստ սրվեց։
    Ամուսնությունն ու երեխա ունենալը բավականին մեծ տարիքում է եղել ու ես պատրաստ էի դրան։ Չնայած, կարելի է ասել, որ երեխա ունենալուց չափահաս զգալու համար մեծ տարիքը հեչ էլ կապ չունի։ Քանի որ ունեի ինձնից փոքր քույրեր ու եղբայրներ, փոքր երեխա խնամելու գործին ծանոթ էի ու ինձ համար նորություն չկար։ Հետևաբար, կարելի է ասել, որ երեխա ունենալը մարդուն չափահաս է դարձնում այն դեպքում, եթե նա տան միակ կամ փոքր երեխան է եղել ու չի մասնակցել իր քույր-եղբայների խնամքին։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.06.2015), Arpine (28.05.2015), boooooooom (27.05.2015), GriFFin (27.05.2015), Quyr Qery (08.03.2017), Նաիրուհի (29.05.2015), Վոլտերա (27.05.2015)

  7. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես ինձ չափահաս սկսեցի զգալ բանակում, երբ ինքս իմ գլխի տերն էի, ինքս փողը ստանում էի, տունը վարձում, ապրում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (29.05.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ չեմ դառել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.06.2015), Դատարկություն (05.06.2015), Ուլուանա (04.06.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասեք իմ տված հարցին ես էլ պատասխանեմ, թե չէ տենց էլ ո՛չ գործիս տեղը, ո՛չ էստեղ չարտահայտվեցի
    Մեծանալու առաջին զգացողությունն ունեցել եմ երրորդ կուրսի սկզբերին, երբ տասնութ-տասնինը տարեկան էի: Նենց մի տեսակ տարօրինակ էր, որ մտնում ես ուսխորհուրդ, ու արդեն քեզ ճանաչում են, հարցնում են ոնց ես, ինչ ես, էլ որպես պուճուր առաջին կուրսեցու չեն նայում:

    Իսկ երկրորդ զգացողությունս սկսվեց չորս տարի առաջ, երբ տեղափոխվեցի Եվրոպա ու սկսեցի մենակ ապրել, ես էի գլխիս տերը, էլ ծնողներիցս փող չէի վերցնում: Ու դա մի ամբողջ հասունանալու պրոցես էր, որը երևի պիտի ավելի շուտ անցնեի:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.06.2015), Մուշու (05.06.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս են դառնում հերոս
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2012, 02:39
  2. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ razmik21, բաժին` Կրոն
    Գրառումներ: 137
    Վերջինը: 15.12.2009, 00:39
  3. Ամառիկը չափահաս է :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.05.2009, 19:59
  4. Brigada չափահաս ես:)
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 12.05.2008, 20:03
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •