User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Պատչ Ադամս

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատչ Ադամս

    Ժող, էս խելառի (բառի լավագույն իմաստով) մասին ի՞նչ կարծիք ունեք, ինձ մի տեսակ դզել ա բիձուկը




    Բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Պատչ Ադամսը (Հանթեր Դոհերթի Ադամս) այսօր ժամանել է Հայաստան: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կազմակերպած մեկշաբաթյա այցի ընթացքում Պատչ Ադամսը, հիվանդանոցային ծաղրածուների խմբի հետ, Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում կայցելի մանկատներ ու մանկական հիվանդանոցներ:

    Նա դասախոսություններ կկարդա Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Մինչ այդ, «ծիծաղով ապաքինող բժիշկը» Երեւանում այսօր հանդիպել է լրագրողներին, պատմել ծիծաղով բժշկելու, մարդկանց հանդեպ ունեցած մեծ սիրո եւ առանց տառապանքի ապրելու իր բանաձեւի մասին:

    «Մենք այստեղ ենք՝ սիրելու հայ ժողովրդին: Իհարկե, կհանդիպենք նրանց, ովքեր ամենաշատն են տառապում: Ես հենց տառապողների կողքին եմ ցանկանում լինել: Տեսարժան վայրերն ինձ շատ չեն հետաքրքրում: Երբ ես մտնում եմ հիվանդանոց, առաջին բանը, որ հարցնում եմ, այս է. «Ո՞վ է ամենաշատը տառապում, ո՞ւմ վիճակն է ամենավատը»: Ոչ թե, որովհետեւ կարծում եմ, որ գիտեմ՝ ինչպես է պետք նրանց օգնել, այլ որովհետեւ չեմ վախենում լինել նրանց կողքին: Իսկ երբ օգնում ես, դա հրաշալի զգացողություն է»,- ասել է Պատչ Ադամսը:

    Երախտագիտության օվկիանոսը

    Երկու շաբաթից կդառնամ 70 տարեկան, 18 տարեկանում որոշեցի, որ այլեւս ծանր կամ դժվար օր չեմ ունենալու: 52 տարի է՝ վատ օր չեմ ունեցել: Ես նետվել եմ երախտագիտության օվկիանոսը եւ այդ օվկիանոսից դեռ չեմ կարողանում դուրս գալ: Ես ինքս ինձ եմ կերտել: Յուրաքանչյուրիս կյանքում պահ է գալիս, երբ մարդը որոշում է, թե ով է ցանկանում լինել:

    Ես մտավորական եմ, գրադարանս 40 հազար գիրք է կազմում: Հեռուստացույց չեմ նայում տարիներով: Հեռուստացույցի պատճառով իմ երկրում հիմար մարդիկ են ապրում: Այսօր սովորական է դարձել ամբողջ աշխարհում բողոքելը, տոնելն այլեւս սովորական չէ: Բոլոր լուրերը վատ բաների մասին են, ինչն էլ մարդկանց գցում է դեպրեսիայի մեջ:

    Իմ տեսած որեւէ գրականության մեջ գրված չէ, թե ինչպես ենք մենք, որպես մարդկություն, գոյատեւելու մինչեւ այս դարի վերջը: Ես, օրինակ, աշխատելու եմ սիրել:

    «Բժիշկ Ադամսը» ֆիլմը

    10 օր ապրել եմ Ռոբին Ուիլյամսի հետ: Եկել էր տեսնելու իմ կատարումները: Երկար ժամանակ անցկացրել եմ նրա շարժական վագոնում: Նա չափազանց ինտրովերտ էր, իսկ ես՝ չափազանց էքստրավերտ:

    Ես ներողություն եմ խնդրում, որ ես ֆիլմը չեմ: Հիասթափված էի սկզբում, խայտառակություն էր, քանի որ մի ֆիլմ իմ մասին, որում չէր նշվում խաղաղությունն ու արդարադատությունը, բացառապես իմ մասին չէր: Այսօր մոլորակի վրա սիրո եւ խնամքի սով կա, որ նման պրիմիտիվ ֆիլմն այսքան մեծ ազդեցություն է կարողացել գործել: Հազվադեպ են սերը քարոզող ֆիլմերը:

    Կանայք ու տղամարդիկ

    Մարդկանց պատմության մեջ սիրո մեծ մասը եկել է կանանցից: Անկախ այն փաստից, թե որքան սարսափելի է եղել տղամարդկանց վերաբերմունքն իրենց կանանց հանդեպ, այդ կանայք ամուր սիրել են իրենց երեխաներին:

    Տղամարդկանց 85%-ը վտանգավոր են կանանց համար: Երբեւէ մի կին չի եղել, որ կվիճարկեր սա: Եթե մի բան կա, որ ձեզ դուր է գալիս իմ մեջ, դա ինձ փոխանցվել է մորիցս: Հայրս զինվոր էր, պատերազմում զոհվեց, երբ 16 տարեկան էի: Ինձ մեծ սեր է տվել իմ մայրը: Կանայք ավելի հակված են սիրո, եթե չեն վնասվում։ Բայց կան կանայք, ովքեր վնասվում են, տառապում, միեւնույնն է շարունակում են սիրել։ Նրանք ընտրում են սերը։

    Մարդկանց մեծ մասը նյարդայնանում է, երբ խոսում ես սիրո մասին: Մենք պետք է հանձնվենք այն երեւույթներին, որոնք սիրում ենք, ոչինչ չունենալը դժոխք է: Մեզ կեղծ բաներ պետք չեն: Իսկ սերն այնքան հզոր է, որ կարող է բուժել:

    Երեխաները

    48 տարի է՝ որպես բժիշկ 4 ժամանոց հարցազրույցներ եմ անցկացնում հազարավոր հիվանդների հետ: Սիրո, անվտանգ զգալու, կյանքը վայելելու սով կա: Բոլորս կարող ենք դա անել: Որոշել, որ ցանկանում ենք եւ անել: Աշխարհի ամենաաղքատ երկրներում երեխաներն ավելի երջանիկ են, քան ԱՄՆ-ում: Երեխաներին տանում են տխուր դպրոցներ՝ տխուր կանոններով դաստիարակելու:

    Աշխարհում կան հիվանդ երեխաներ, ովքեր չեն կարող բուժվել, քանի որ գումար չունեն: Ես լուծում չունեմ: Պարզապես հենց դրա համար էր, որ ես բացեցի անվճար հիվանդանոց: Հարստությունը եւ հարուստները պետք է իրենցից ամաչեն: Մեկ պատճառ կա այսօր հարուստ լինելու՝ այդ պատճառը, սկզբունքորեն, ինչ-որ մեկին տալն է: Բոլորն ամբողջ աշխարհում պետք է ամաչեն, որ դպրոցի ուսուցիչն ավելի քիչ գումար է ստանում, քան մարզիկը: Դպրոցի ուսուցիչը մարդկության մշակույթի ամենակարեւոր մարդն է: Իսկ այսօր ամբողջ աշխարհում նրանք ստանում են ամենացածր աշխատավարձն ու ամենավատ վերաբերմունքը: Հիմարություն է, չէ՞: Արժեքը, որի վրա հիմնված է համակարգը, փողն ու իշխանություն է: Կարո՞ղ է ինչ-որ մեկը չհամաձայնի:

    Դեպրեսիա

    Ինչո՞ւ սերը կամ սիրո զգացմունքը չի հեղափոխվում: Հիմա բնակչությանը պահում են վախի, ձանձրույթի, միայնության մեջ: Դեպրեսիան հիվանդություն չէ, դեպրեսիան հորինել են դեղագործական կազմակերպությունները: Դեպրեսիան միայնության ախտանիշ է: Մարդու կյանքի ամենածանր փորձությունը սեր չզգալն է, սիրո չարժանանալը: Եթե ընկեր ունես, ապա երբեք դեպրեսիայի մեջ չես լինի: Եթե ընկեր ունես եւ ցանկանում ես լինել դեպրեսիվ, ընկերոջդ դնում ես պահարանի մեջ, դուռը փակում ու հետո ընկնում դեպրեսիայի մեջ: Եթե մտածում ես ընկերոջդ մասին ու քեզ դեպրեսիվ ես զգում, նա քեզ ընկեր չէ: Նույնը կարելի է ասել եւ Աստծո մասին: Հայաստանը քրիստոնեական երկիր է: Քրիստոնյա նշանակում է սիրել Քրիստոսին: Ես ինչպե՞ս եմ հասկանում, որ տվյալ մարդը քրիստոնյա է. նա սովորաբար դեպրեսիվ չի լինում: «Այո, ես հավատում եմ Աստծուն», սրանք սովորական խոսքեր չեն, դա ազատության զգացում է, հավատքը ազատություն է, չես կարող հավատալ Աստծուն եւ լինել դեպրեսիվ: Սա է պատճառը, որ մարդիկ, ովքեր իմ երկրի կառավարությունում են այսօր, ցանկանում են, որ բոլորը դեպրեսիվ լինեն: Նույնիսկ, եթե ամեն ինչ ունես, միեւնույնն է՝ դեպրեսիվ ես:

    Ես քրիստոնյայի հետ քրիստոնյա եմ, բուդդիստի հետ՝ բուդդիստ, աթեիստի հետ՝ աթեիստ, մահմեդականի հետ՝ մահմեդական:

    Երջանիկներ եւ դժբախտներ

    Միգուցե աշխարհի բնակչության 5%-ն է միայն երջանիկ: Մի մոռացեք, որ երջանիկ լինելը աշխարհի կառավարման միջոց է: Մի պատճառ կա չէ՞, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը՝ սերը, այլեւս ոչ մի տեղ չի քարոզվում: Ցավոք, ոչ մի դպրոց այսօր չի սովորեցնում սիրել: Մարդիկ, ովքեր այսօր աշխարհի տիրակալներն են, ավելի շատ սիրում են փող եւ իշխանություն:

    Սիրող մարդկանց դժվար է կառավարել ու վերահսկել, ավելի հեշտ է վերահսկել դժբախտներին: Ուրախությունը բիզնեսին ձեռնտու չէ: Այսօր աշխարհի վրա չկա առողջ որեւէ վայր: Բայց ընտրությունը միշտ կա, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պահի կարող է ընտրել փոփոխությունը եւ դառնալ երջանիկ: Ես հոռետես չեմ, փոխվելու համար երբեք ուշ չէ:


    Աղբյուր՝ http://www.mediamax.am/am/news/socie....59XMpTCB.dpuf

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.05.2015), GriFFin (24.05.2015), kitty (25.05.2015), Sambitbaba (25.05.2015), Yevuk (25.05.2015), Մուշու (25.05.2015), Նաիրուհի (26.05.2015), Նիկեա (28.05.2015), Ուլուանա (24.05.2015), Վոլտերա (25.05.2015)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,741
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ շատ դուր եկավ բիձուկը
    Հատկապես Հայաստանի պես երկրին իր նմանները շատ են պետք։ Թող ոտքը մի քիչ երկար կախ գցի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.05.2015), Chuk (25.05.2015)

  5. #3
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ շատ դուր եկավ բիձուկը
    Հատկապես Հայաստանի պես երկրին իր նմանները շատ են պետք։ Թող ոտքը մի քիչ երկար կախ գցի ։
    Ես էլ եմ իրան շատ սիրում, բայց ինքը Հայաստանի համար չի: Մերոնք չեն ընդունի իրան ոչ մի ձև:
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. #4
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    <<Եթե մտածում ես ընկերոջդ մասին ու քեզ դեպրեսիվ ես զգում, նա քեզ ընկեր չէ>> իմ կարքախոսներից մեկը : Ես իրա մասին իմացել եմ կինոյից, երբ առաջին կուրս էի: Սիրահարվեցի իրա կերպարին: Լրիվ այլ բժշկություն ա: Միշտ ուզում էի իրա նման լինել, բայց հիմա հերթապահելով մանկական բաժանմունքներում հասկացա, որ ստեղ հնարավոր չի: Երևի ինքն էլ Ամերիկայում էր նույնը մտածում` չգիտեմ, բայց մեր ազգի մենտալիտետը ու հիվանդանոցներում տիրող բիզնեսը չեն թողում, որ քեզ դասականից այլ կերպ պահես:
    Vitam regit fortuna, non sapientia.

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.05.2015), Chuk (25.05.2015), Նիկեա (28.05.2015)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բայց հլը նայի, թե ինքն ինչ կարծիք ունի էդ ֆիլմի մասին
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ներողություն եմ խնդրում, որ ես ֆիլմը չեմ: Հիասթափված էի սկզբում, խայտառակություն էր, քանի որ մի ֆիլմ իմ մասին, որում չէր նշվում խաղաղությունն ու արդարադատությունը, բացառապես իմ մասին չէր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,741
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ իրան շատ սիրում, բայց ինքը Հայաստանի համար չի: Մերոնք չեն ընդունի իրան ոչ մի ձև:
    Թեմայի նկատմամբ արձագանքների քանակն էլ ա կարծես վկայում այդ մասին ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (25.05.2015)

  11. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)




    Երկու շաբաթից կդառնամ 70 տարեկան, 18 տարեկանում որոշեցի, որ այլեւս ծանր կամ դժվար օր չեմ ունենալու:

    52 տարի է՝ վատ օր չեմ ունեցել:

    Ես նետվել եմ երախտագիտության օվկիանոսը եւ այդ օվկիանոսից դեռ չեմ կարողանում դուրս գալ:

    Ես ինքս ինձ եմ կերտել:

    Յուրաքանչյուրիս կյանքում պահ է գալիս, երբ մարդը որոշում է, թե ով է ցանկանում լինել:
    Ամենացավալին այն է, որ ոչ ոք չի հավատում, որ այսպես կարելի է մտածել և այսպես կարելի է ապրել: Եվ ցավալի է նաև, որ ես ճիշտ եմ: Հակառակ դեպքում գոնե քչերը կփորձեին ընդօրինակել նրան...

    Կարդում և անցնում ենք առաջ:

    Հոռետեսը շարունակում է վատը տեսնել, ինքնասպանության մասին երազողը շարունակում է երազել նույն հիմարության մասին, բողոքողը շարունակում է բողոքել, իսկ բամբասողը` բամբասել:

    Բայց կա մի ճշմարտություն, որից խուսափել չենք կարող. մենք ինքներս ենք կերտում մեր կյանքը:

    Եվ ահա, թե ինչպես ենք այն կերտում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.05.2015), kitty (25.05.2015), Yevuk (25.05.2015), Նաիրուհի (26.05.2015), Նիկեա (28.05.2015), Ուլուանա (25.05.2015)

  13. #8
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հլը նայի, թե ինքն ինչ կարծիք ունի էդ ֆիլմի մասին
    Հաաա, գիտեմ: Ահագին զարմացել էի: Չնայած ճիշտ ա ասում, Պատչը լրիվ այլն ա կինոյում: Ինքը Մուրացան էլ էր այցելել: Երեխեք, ասենք դու չգիտեք իրանք ինչեր էին խոսում Պատչ Ադամսի հետևից: Ինքը եզակի տեսակ ունի, իրա գեներից հանած ա հիմարների կարծիքին ուշադրություն դարձնելը:
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (25.05.2015)

  15. #9
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենացավալին այն է, որ ոչ ոք չի հավատում, որ այսպես կարելի է մտածել և այսպես կարելի է ապրել: Եվ ցավալի է նաև, որ ես ճիշտ եմ: Հակառակ դեպքում գոնե քչերը կփորձեին ընդօրինակել նրան...

    Կարդում և անցնում ենք առաջ:

    Հոռետեսը շարունակում է վատը տեսնել, ինքնասպանության մասին երազողը շարունակում է երազել նույն հիմարության մասին, բողոքողը շարունակում է բողոքել, իսկ բամբասողը` բամբասել:

    Բայց կա մի ճշմարտություն, որից խուսափել չենք կարող. մենք ինքներս ենք կերտում մեր կյանքը:

    Եվ ահա, թե ինչպես ենք այն կերտում:
    Ասենց, որ ինքնասպանություն անել երազողներին չկպնեիր չէր լինի չէ՞ -_- Ամեն դեպքում ես չեմ պատկերացնում ո՞նց ա պետք սկսել: Հայ երեխեքն էլ են ուրիշ: Իրանց մոտենալու ձև էլ կա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (25.05.2015)

  17. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենց, որ ինքնասպանություն անել երազողներին չկպնեիր չէր լինի չէ՞ -_- Ամեն դեպքում ես չեմ պատկերացնում ո՞նց ա պետք սկսել: Հայ երեխեքն էլ են ուրիշ: Իրանց մոտենալու ձև էլ կա:
    Երեխեքը միշտ էլ երեխեք են: Ու հարցը ոչ թե երեխեքն են, այլ դու: Թե՞ հայ երեխեքի առջև Պատչը դադարում է Պատչ լինել:

    Իսկ թե ինչպես սկսել...

    Հիշում ես, չէ՞, էն հինավուրց իմաստուն խոսքը. Ճանաչիր ինքդ քեզ, - որին Սոկրատեսը շատ գեղեցիկ հավելել է. Եվ դու կտիրապետես Տիեզերքի գաղտնիքներին:

    Սա դուռն է:

    Բայց այս դուռը բանալի էլ ունի. Սկզբում դադարիր համարել, որ քեզ ճանաչում ես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (25.05.2015), Yevuk (25.05.2015), Նիկեա (28.05.2015)

  19. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենացավալին այն է, որ ոչ ոք չի հավատում, որ այսպես կարելի է մտածել և այսպես կարելի է ապրել
    Ասածիդ մեջ, անշուշտ, ճշմարտություն կա: Մանավանդ երբ պրոյեկտում ենք ավելի լայն մասաների վրա: Առանձին անհատներ, իմ համոզմամբ, կարող են սենց կենսակերպ, աշխարհայացք ընտրել ու ապրել: Ու էդ կայֆ ա, որ կան տենց մարդիկ: Բայց նաև բնական եմ համարում, որ իրանք քիչ լինեն: Որտև ի վերջո իրա հայացքները, իմ պատկերացմամբ, ուտոպիստական են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.05.2015), Աթեիստ (25.05.2015)

  21. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Եթե մտածում ես ընկերոջդ մասին ու քեզ դեպրեսիվ ես զգում, նա քեզ ընկեր չէ>> իմ կարքախոսներից մեկը : Ես իրա մասին իմացել եմ կինոյից, երբ առաջին կուրս էի: Սիրահարվեցի իրա կերպարին: Լրիվ այլ բժշկություն ա: Միշտ ուզում էի իրա նման լինել, բայց հիմա հերթապահելով մանկական բաժանմունքներում հասկացա, որ ստեղ հնարավոր չի: Երևի ինքն էլ Ամերիկայում էր նույնը մտածում` չգիտեմ, բայց մեր ազգի մենտալիտետը ու հիվանդանոցներում տիրող բիզնեսը չեն թողում, որ քեզ դասականից այլ կերպ պահես:
    Լիզ, մանկական տրավմի Քոլոյանին գիտե՞ս (Զավենի հորեղբայրն ա): Ինքը մեր տարածաշրջանի ամենալավ մասնագետն ա, էն կարգի, որ Վրաստանից էրեխեքին բերում են իրա մոտ: Տեսե՞լ ես իրան Գունավոր մուլտիկներով նկարներ ա հագնում, հումորով ուրախ մարդ ա: Ինչքան գիտեմ, իրա բժշկական համազգեստն էլ ա մուլտիկներով: Նենց որ, Հայաստանում եթե ուզում են, անում են

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.05.2015), Sambitbaba (25.05.2015)

  23. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի ամբողջ տեքստը: Դեպրեսիայի մասին հարյուր տոկոսով ճիշտ բաներ ա ասում: Ավելի ճիշտ, բուժում ստացող դեպրեսիաների մոտ ութսուն տոկոսը կամ ավելին բուժման կարիք չունեն, այլ միայնակ մարդիկ են:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.05.2015), Sambitbaba (25.05.2015)

  25. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ֆիլմը տեսել ու շատ էի հավանել, բայց չգիտեի, որ ռեալում նման բարդ գոյություն ունի։
    Շատ կուզենայի, որ իրա արվեստը Հայաստանում շարունակություն ունենար։

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.05.2015), Yevuk (25.05.2015)

  27. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածիդ մեջ, անշուշտ, ճշմարտություն կա: Մանավանդ երբ պրոյեկտում ենք ավելի լայն մասաների վրա: Առանձին անհատներ, իմ համոզմամբ, կարող են սենց կենսակերպ, աշխարհայացք ընտրել ու ապրել: Ու էդ կայֆ ա, որ կան տենց մարդիկ: Բայց նաև բնական եմ համարում, որ իրանք քիչ լինեն: Որտև ի վերջո իրա հայացքները, իմ պատկերացմամբ, ուտոպիստական են
    Չուկ ջան, մի մարդո՞վ է հեշտ պատերազմի գնալ, թե՞ բանակով:
    Մի խմբո՞վ է հեշտ տուն սարքել, թե՞ բրիգադով:

    Ինչու՞ ենք համարում, որ մեկին ավելի հեշտ է իր վրա դրական արժեքներ կրելը, իսկ շատերին` ավելի դժվար կամ ընդհանրապես անհնար:

    Ու քանի դեռ իմ ու քեզպեսները փիլիսոփայում են, թե որքանով է դա հնարավոր կամ անհնար, - Պատչ Ադամսը բարձել է ասածդ "ուտոպիան" իր ուսերին, և որպես հնարավոր իրականություն հպարտորեն տանում է իր ամբողջ կյանքով արդեն ոչ թե մեկ տասնյակ տարի:

    Էդ բնական չի, Արտ ջան, որ նման մարդիկ քիչ են: Մարդը նրա համար չի, որ նստի ու ինչ-որ մտքեր փափագի իր գլխում` այ, հենց դա է ուտոպիան, որ մտածում ես լավ բաների մասին ու ոչինչ չես ձեռնարկում: Հակառակ դեպքում ինչու՞ են մարդուն ձեռքեր ու ոտքեր տրված, ավելի լավ չէ՞ր լինի, մարդ մի հատ մեծ գլուխ լիներ, ու նստեր ու մտածեր միայն լավ-լավ բաների մասին... Չես պատկերացնի, թե ինչքան լավ-լավ բաներ եմ մտածել կյաքումս, իսկ ու՞ր են նրանք, կասե՞ս... Իսկ ինը տարի առաջ մեկը մի լավ միտք հղացավ, վերցրեց ու առանց երկար-բարակ մտածելու մի Դար Ակումբ ստեղծեց ու դարձրեց այսօր արդեն մեզ հարյուրավորներիս սիրելի երկրորդ ընտանիքը... Այն ժամանակ դու մտածեցի՞ր մտքիր հնարավորության ու անհնարության մասին, հեշտության կամ բարդության մասին... Ոչ, քանի որ հաստատ գիտեիր, որ դա պետք է ու վերջ:

    Ես համարում եմ, որ դու այն ժամանակ պատչադամսություն արեցիր, բրո: Ու խորին երախտանքներս քեզ դրա համար:

    Իսկ պատկերացնու՞մ ես, եթե մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իր կյանքում համարեր, որ իր ցանկությունը հնարավոր է իրականացնել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.05.2015), Yevuk (26.05.2015), Զաքար (25.05.2015), Մուշու (25.05.2015), Նիկեա (28.05.2015)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •