8. Ճանապարհի սերը
Թեման հաստատ շատ սրտամոտ ա հեղինակին։ Այ էս էն իմ ուղածն ա։ Մարդը էն ջրի մասին ա գրել, որի մեջ եփվում ա։
Պարզապես մատուցելու ձևն ա շատ խառնափնթոր։ Ասես կողմնորոշված չլինի՝ ոնց գրի։ Ինչ կուրս վերցնի։ Աչք ծակող հորինած պատկերներն օրինակ՝ "աչքի երկնած արցունքի", կամ "կեսգիշերվա շուրթի քաղաքի շարականի" պահերը։
Հեղինակ ջան, կարիք չունես գործդ ավելի լավը դարձնելու համար սենց բաներ հորինել։ Եթե կարծում ես՝ ավելի լավը կամ խորն են դարձնում գրածդ, չէ, տենց չի։ Արցունքը թող ընդամենը հոսի, ոչ մի սարսափելի բան դրանից չի լինի։
Օրինակ մի բան էիր գրել, որ շատ-շատ սիրեցի. "Գլուխս կամ աշխատրը պտտվում էր"։ Եթե կարող ես սենց սիրուն ստեղծել էդ պատկերները, արա, բայց հակառակ դեպքում պետք չի։ Փորձիր զանազանել բնական հնչողը արհեստականից։
Ու մեկ էլ փորձիր էն կարճ-կարճ նախադասություններդ սահմանափակել։ Դրանք չարաշահելու դեպքում պատմությունը ընդհատ ա դառնում։ Նենց տպավորություն ա, որ բջջայինի կապը կտրտում ա։
Հա, ու կետադրական նշաններից հետո բացատ դի Իմ կապրիզը չի էլի, ձևն ա տենց
Ապրես, որ քոնն ես գրում![]()
Էջանիշներ