Գալ, կարդու՞մ ես: Թե կարդում ես, ձեն հանի, քննարկենք: Ես էլ եմ կարդում, ձեռներս քոր են գալիս, ուզում եմ մեկի հետ քննարկեմ, մարդ չկա:
Հա, Մեֆ, ես էլ եմ սիրում նոր գրողների բացահայտել, բայց ոչ հայ, որովհետև գիտեմ, որ երբ մտնում եմ գրախանութ ու անհայտ հեղինակի գիրք առնում, ինչքան էլ անհայտ լինի ինքը, մեկ ա հրատարակչության ձեռի տակով անցել ա, հետևաբար ինչ-որ արժեք ունի, իսկ հայ գրականության մեջ էնքան շատ են self-publisher-ները, որ շատ դժվար ա էդ կույտի միջից լավ բաներ հայտնաբերելը:
Միայն Մեֆիստոֆելե՞ս, թե՞ կարող եմ և ես...
Տարիներ առաջ կարդացել եմ Գառնիկ Սահակյանի "Գիսանե տաճարի գանձերը" վեպը: Ինձ շատ դուր եկավ:
Մոտավորապես Վասիլի Ակսյոնովի և Դեն Բրաունի մեջտեղն ընկած ոճի է նման: Հասկանում եմ, ձեզանից ոմանց համար գրողին Դեն Դբաունի հետ համեմատելն ավելի շատ նվաստացում է նշանակում տվյալ գրողի համար, քան գովաբանում, բայց և այնպես կան նաև նրանք, ովքեր դա էլ են սիրում, չէ՞:
Համենայն դեպս, եթե "Գիսանե տաճարի գանձերի" հեղինակը այդ երկու գրողներից մեկը լիներ, գիրքը հարյուր տոկոսանոց բեսթսելլեր կդառնար:
Շատ հետաքրքիր է գրված, ու լիքը հետաքրքիր տեղեկություններ կան մեջը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (19.08.2015)
Հա՜: Ասենք էն որ անունների վրա ֆիքսված ա Հարիեթը, իմ տատն էլ որ ընկերուհիներիցս բան եմ պատմում, անունը հարցնում ա: Մեկ էլ հենց անվան հիման վրա կարա ասի, որ «հիմարի մեկն» ա: Կամ որ մեկնումեկս մեկի հետ հանդիպում ենք, մի հատ պարտադիր պիտի պարզի, թե ինչացու ա: Հետո տատս լրիվ գրական հայերեն ա խոսում, Հարիեթն էլ գրական անգլերեն: Ու սենց լիքը բաներ: Տատս լրիվ աչքիս առաջ ա, որ կարդում եմ![]()
Գալաթեա (18.08.2015)
Հարիեթը շատ լավն ա։
Ես իրա կարի մեքենան եմ շատ սիրում![]()
Ես ճիշտն ասած Թաբիթային էլ սիրեցի։
Չնայած մի քիչ սարքածոտ կերպար ա, շատ չի համոզում, բայց մեկ ա անուշն ա։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ