Միայն Մեֆիստոֆելե՞ս, թե՞ կարող եմ և ես...
Տարիներ առաջ կարդացել եմ Գառնիկ Սահակյանի "Գիսանե տաճարի գանձերը" վեպը: Ինձ շատ դուր եկավ:
Մոտավորապես Վասիլի Ակսյոնովի և Դեն Բրաունի մեջտեղն ընկած ոճի է նման: Հասկանում եմ, ձեզանից ոմանց համար գրողին Դեն Դբաունի հետ համեմատելն ավելի շատ նվաստացում է նշանակում տվյալ գրողի համար, քան գովաբանում, բայց և այնպես կան նաև նրանք, ովքեր դա էլ են սիրում, չէ՞:
Համենայն դեպս, եթե "Գիսանե տաճարի գանձերի" հեղինակը այդ երկու գրողներից մեկը լիներ, գիրքը հարյուր տոկոսանոց բեսթսելլեր կդառնար:
Շատ հետաքրքիր է գրված, ու լիքը հետաքրքիր տեղեկություններ կան մեջը:
Էջանիշներ