Բյուր ջան, թույլ տուր մեղմ ժպտամ, որ էս երկրում ինչքան լավ բան լինում ա, ձեր շուխուռի արդյունքում ա
Հիմա ըստ էության: Լուրջ ատենախոսություն գրողի համար բացարձակ դժվար չի իրա ատենախոսության տարբեր հատվածները լուրջ հոդվածների վերածելն ու տպագրելը: Ու երեք-չորս տարին դրա համար բավարար են: Իհարկե ես էլ, դու էլ լավ գիտենք, որ միշտ չի, որ էդ հոդվածները բարձր որակի են, բայց դե կներես, մենակ ամսագրի անունից որոշելը որ դա լուրջ հոդված չի՝ լուրջ մոտեցում չի: Առավել ևս որ էդ ամսագրերից շատերն էսպես թե էնպես որոշակի հեղինակություն ունեն:
Թե Հայաստանում, թե Ռուսաստանում բնական գիտությունները, մասնավորապես մաթեմատիկան ու ֆիզիկան բավական բարձր մակարդակի վրա են: Ռուսաստանը նշեցի, որտև քննարկվող ատենախոսությունն էնտեղի էր, մնացյալում կխոսեմ մեր մասին: Մենք ունենք հրաշալի ատենախոսություններ, հրաշալի մասնագետներ, ու քո ասած լուրջ ամսագրերում իրանցից քչերն են տպագրվում՝ հասարակ պատճառով, դա մատչելի չի (ոչ միայն նյութականի մասին է խոսքը, այլև կապերի և այլնի): Իհարկե «գյուղ չկա, որ շուն չլնի» սկզբունքը մեր մոտ էլ ա գործում: Օրինակ նույն Հերունուն մինչև հիմա շատերը լուրջ գիտնական են համարում: Բայց նմանների առկայությունը չի նշանակում ավտոմատ Ճ կլաս որակել ցանկացած գիտնականի ցանկացած ատենախոսություն:
Ատենախոսությունները, եթե դրանք Ճ կարգի ինստիտուտները չեն հաստատում, ողջ աշխարհում են հարգի: Խոսքը միայն հայկական ատենախոսությունների մասին չի: Դրանք նույնքան հարգի են, որքան քո նշած ամսագրերը: Առաջին գրառմանս մեջ գրել էի, որ սրտիս մոտ ա ասածդ, մի քիչ բացեմ փակագծերը: Ազատականությունը նաև ենթադրում է մրցակցություն գիտական հոդվածները հաստատող հիմնարկների մեջ: Դրա արտահայտումներից են նաև գիտական մասնավոր ամսագրերը: Բայց առ այս պահը էնպես չի, որ դրանք արդեն մի քանի գլուխ բարձր են, քան ասենք Հայաստանի պետական ԲՈՀ-ը: Որևէ լուրջ մարդ, ով գիտությամբ ա զբաղվում, անմիջապես չի պիտակավորում որևէ ատենախոսություն, որը հաստատված ա ԲՈՀ-ի կողմից, քանի դեռ չի ուսումնասիրում:
Հետևաբար քո մոտեցումը, որ էն տրված լինքը լուրջ չի, որտև քո իմացած ամսագրերի հոդված չի, իմ համար լուրջ չի: Չնայած, մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ եմ հակված կարծելու, որ դա շառլատանություն ա լինելու: Բայց պնդելու ՈՐԵՎԷ հիմք չունեմ:
Էջանիշներ