User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Թզուկների Քաղաքը

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թզուկների Քաղաքը

    Թզուկների քաղաքը


    Անդվար թզուկը մյուս թզուկներից ոչնչով չէր տարբերվում: Ծերունական կնճռոտ դեմք, անճոռնիորեն ցցված կարմիր քիթ, մեկ զույգ մազմզոտ լոշտակ ականջներ և ջինջ կապույտ խորիմաստ աչքեր, որոնք, պետք է նկատել, նույնիսկ հիմարավուն թզուկների մոտ էլ նույնպիսի արտահայտություն ունեին: Սակայն ոմն Ռեյեդեկ, որն ըստ զանազան պնդումների երկու հարյուր ութսուն տարեկան էր և բնավ հիմար թզուկների թվին չէր պատկանում, մի առիթով ասել էր Անդվարին, որ նա հինավուրց առասպելական անուն է կրում, որի տերը անհամար հարստությունների տեր էր եղել և, կորցնելով իր գանձերը, անիծել էր դրանց հնարավոր տերերին: Թե որտեղից գիտեր Ռեյեդեկն այդ մասին` Անդվարն առայժմ չէր հարցրել: Մուրճ Ամրոց քաղաքում, որտեղ նրանք բնակվում էին, ոչ ոք այդպիսի բաներով չէր հետաքրքրվում: Թզուկներն այստեղ շատ գործնական էին, և լույսը բացվելուն պես քլունգն ու մուրճն ուսերին գնում էին դեպի Ոսկեջիղ լեռը, որտեղից ոսկի, արծաթ, պղինձ, այլ մետաղներ ու ծծումբ էին արդյունահանում:

    Մուրճ Ամրոց քաղաքը սփռված էր մի բարեբեր և անհարթ թերակղզու ողջ երկայնքով և իր դիրքով իսկապես նման էր և՛ ամրոցի, և՛ թե մուրճի: Անծայրածիր ծովը երեք կողմից ողողում էր քաղաքի ափերը, հարավում արևի շողերի տակ պեծին էր տալիս վեհասքանչ Ոսկեջիղը: Հենց լեռներն ու ծովն էլ ամրոցի էին վերածել քաղաքը, իսկ ինչ վերաբերվում է մուրճի հետ նրա նմանությանը, ապա հյուսիսից հարավ ձգվող մասը՝ թերակղզին, մուրճի կոթն էր, իսկ լեռան ստորոտին բաժին ընկած հսկա թաղամասը, որտեղ ամենահարուստ թզուկներն էին բնակվում, իսկապես շատ նման էր երկսայր մուրճի, մի կողմը սրածայր՝ ժայռերը ճեղքելու, մյուսը՝ տափակ, հանքաքարերը մանրացնելու համար: Թզուկներն այդ մասին գիտեին անհիշելի ժամանակներից, այնպես որ վաղուց դադարել էին դրա վրա ուշադրություն դարձնել: Բացի այդ, թզուկն այն բանի համար չէ, որ Ոսկեջիղի լանջին կանգնած հիանա ծովի սքանչելի պատկերով ու խորհրդածի, թե իր հայրենի քաղաքը մուրճի է նման, թե քլունգի: Հանքահորերը կանչում էին նրանց դեպի իրենց խորհրդավոր ընդերքը գանձեր որոնելու, իսկ դա մի տենչանք էր, անզուսպ ցանկություն, որի կարոտից ամեն թզուկ կարող էր տոչորվել, հալումաշ լինել, նախանձի որդ ձեռք բերել. կարծում եք հե՞շտ է լեռնալանջին կանգնած անտարբեր հետևել, թե ինչպես է հարևան թզուկը հաճույքով պտտեցնում մուրճն ու քլունգը, և գուցե արդեն իրենով է արել Ոսկեջիղի անհամար գանձերը, ողջ վառվռուն նռնաքարը, նախշավոր մալախիտը, կանաչափայլ զմրուխտն ու արևաշող ադամանդը, որոնց մասին խոսվում էր հին զրույցներում: Անդվարը, մեր պատմության գլխավոր հերոսը, մի փոքր բացառություն էր կազմում իր եղբայրակիցների մեջ և հաճախ, շունչ առնելու պատրվակով, մինչև անգամ հատուկ դուրս էր գալիս իրեն պատկանող հանքից: Բայց թզուկին չես խաբի, թզուկը լուրջ, իրատես արարած է, որին խորթ, համենայն դեպս անհասկանալի են, և՛ հուսավառության անուրջներով մի փոքր տարվելու դրսևորումները, և՛ հիացական նվիրվածության բոլոր անիմաստ զեղումները: Ասենք ոչ մեկի գործը չէ, թե ով ինչով է զբաղվում, ու եթե ինչ որ մեկի խելքին փչել է աշխատելու փոխարեն հայացքը հառել դեպի անորոշ հեռուն, ու այդպիսի դիրքում մնալ ժամեր շարունակ… Ինչ արած, ուրեմն Մուրճ Ամրոցն էլ զերծ չէ երազող հիմար թզոկներից: Սակայն մի ոմն Լունդրե, որն Անդվարի հոր մահվանից հետո հանձն էր առել նրա խնամակալությունը, լուրթ հսկում էր, որպեսզի իր հանգուցյալ ընկերոջ միակ որդին, անբանության մեջ չկործանի իր կյանքը, որը գուցե մեծամեծ գործերի է նախասահմանված. գուցե հենց նա՞ է Ոսկեջիղի ընդերքում առաջինը փորել-հանելու առասպելական գանձը: Այդ պատճառով Լունդրեն, երբ վաղուց Անդվարի մուրճի ձայնը չէր առնում, իր որդիներից Նորդրիին կամ Վինին, իսկ երբեմն էլ դստերը, Նոլային, ամենախիստ հրահանգներով ուղարկում էր Ոսկեջիղի լանջին թիկն տված Անդվարի ետևից:

    Թզուկները մարդահամար անցկացնելու սովորություն չունեին, բայց Մուրճ Ամրոցում, ըստ որոշ պնդումների՝ ամենաքիչը ութ հազար ժրաջան թզուկներ ու բարետես թզուկուհիներ էին ապրում: Ասենք, վերջին ժամանակներս նրանց թիվը կարծես զգալիորեն աճել էր. այդ էին վկայում Մուրճ Ամրոցի ոչ այնքան ընդարձակ հողերում ու Ոսկեջիղի ստորգետնյա խավար հանքերում տեղի ունեցող ոչ սակավ վեճ-վիճաբանությունները, որոնց թիվը օրըստօրե աճում էր: Այնպես որ, ավելի իրատես թզուկները գերադասում էին խորհրդածել տասը հազար թվի շուրջը, դե իսկ ամենահոռետեսները պարզապես համոզված էին, տասներկու հազար, ոչ մի թզուկ կամ թզկուհի պակաս, ու որ շուտով ոչ բոլորը տեղ կունենան արևի տակ: Սակայն թզուկների մեծ մասը օրն անցկացնում էր Ոսկեջիղ լեռան հանքերում և բոլորովին ժամանակ չուներ նման խորհրդածություններով տարվելու: Ապագան նրանց համար տվյալ օրն էր, առավոտվա ծեգից մինչև արեգակի մայր մտնելը, օրվա խորհուրդը՝ արդյունահանված ոսկին ու երկաթը: Իսկ որ Անծայրածիր ծովը՝ արևելքից, հյուսիսից և արևմուտքից էր խոչընդհոտում քաղաքին ծավալվել, իսկ Ոսկեջիղը մի հսկա պատնեշ էր հանդիսանում հարավում, նրանց բնավ չէր անհանգստացնում: Թզուկներն այստեղ ապրում էին անհիշելի ժամանակներից և սլանում էին դեպի անկռահելի ապագա, որը նրանց աչքերին հաճախ հառնում էր որպես մի գանձաշող պատրանք:

    Այսպիսով՝ թզուկների քաղաքը աշխարհագրորեն կտրված էր այլ երկրամասերից ու նրանք ամիսներով մարդու երես չէին տեսնում, բայց դա քիչ շփման միակ պատճառը չէր: Մարդիկ խուսափում էին նրանցից, որովհետև թզուկների մասին զանազան անհավանական բաներ էին պատմում և գերբնական հատկություններ վերագրում: Միջին թզուկը կես մարդաբոյ հասակ ուներ, բայց երկու անգամ ծանր էր մարդուց և երեք անգամ ավելի ուժեղ: Նրանց մասին ասում էին նաև, որ ամեն թզուկ չարամիտ է, ագահ, նենգ, խորամանկ, կախարդությունների միջոցով կարող է մարդուն մուկ դարձնել և տիրապետում է անտեսանելի լինելու արվեստին: Դե իհարկե չարամիտ թզուկներ էլ կային, ագահ էլ, նենգ էլ, խորամանկ էլ, բայց բոլորը միասին վերցրած՝ շատ հազվադեպ: Ասենք, երբ խոսքը ոսկու կամ մեկ այլ գանձի էր վերաբերվում, բոլոր թզուկներն էլ միանման ագահ էին: Ինչ վերաբերվում է կախարդություններին և անտեսանելի դառնալուն, ապա այդպիսի բաները նույնքան անծանոթ էին նրանց, որքան՝ մարդկանց: Մարդիկ Մուրճ Ամրոց էին գալիս իրենց առագաստափայլ նավերով՝ հյուսիսից, արևելքից և արևմուտքից: Թե որքան ճանապարհ էին նրանք կտրում, որպեսզի այստեղ հասնեն՝ ոչ ոք լրջորեն չէր հետաքրքրվել: Դե իսկ Մուրճ Ամրոց հասած մարդիկ էլ խուսափողական ու կցկտուր պատասխաններ էին տալիս, որովհետև նրանք առաջինից մինչև վերջին մարդը վաճառականներ էին, իրենց արարմունքներում առաջնորդվում էին բացարձակապես հաշվարկով, իսկ գաղտնիքի բացահայտմանը կհետևեր առևտրի մենաշնորհի կորուստը, վերջինիս՝ նյութական ծանր վնասներ: Ավելի շատ տեղեկություններ կային հարավում բնակվող մարդկանց մասին, որոնց թզուկների հետ բաժանում էր մի անջուր անապատ, մի անանցանելի ճահիճ և մի թավ անտառ՝ բոլորն էլ չար ոգիներով ու դաժանամիտ արարածներով բնակեցված:

    Դե իսկ անջուր անապատ հասնելու, անանցանելի ճահճուտի մասին մտածելու և թավ անտառի մասին երազելու համար նախ անհրաժեշտ էր հաղթահարել Ոսկեջիղի զառիթափ լանջերը և հավերժական ձյունով ծածկված բարձրաբերձ գագաթները, որը բոլորովին էլ հեշտ գործերից չէր: Թզուկներից ոմանք կատակով ասում էին, որ ավելի հեշտ է միջնաթափանց շաղափել Ոսկեջիղը և մյուս կողմից դուրս գալ լեռան հարավային լանջ, քան զառիվայր արահետներով թափանցել ձյունամրրիկների մեջ ու սառած թզուկե արձան կանգնեցնել այնտեղ: Չնայած անանցանելի տարածքներին, թզուկները շահավետ առևտուր էին անում նաև հարավի հետ: Կային արարածներ, որոնք կարողանում էին բարեհաջող հաղթահարել այդ մահաշունչ ուղին, որն անցնելու մասին թզուկները չէին ցանկանում անգամ մտածել: Դրանք ալերն էին, կես մարդկային, կես կենդանական կերպարանքով չար փռչոտ էակներ, որոնք իրենց չափսերով է՛լ ավելի փոքր էին, քան թզուկները, մի կարգին քաշ էլ չունեին, բայց այնուամենայնիվ Մուրճ Ամրոցի ողջամիտ թզուկները շատ ավելի զգուշություն էին ցուցաբերում նրանց, քան մարդկանց հետ իրենց հարաբերություններում: Անդվար թզուկը լսել էր նույն՝ երկուհարյուր ութսուն տարեկան Ռեյեդեկից, որը Մուրճ Ամրոցից դեպի հյուսիս և հարավ, արևելք և արևմուտք, աշխարհը բնակեցված է զանազան այլ արարածներով, ու որ Անծայրածիր ծովն իրականում բոլորովին էլ անծայրածիր չէ, բայց այնքան էլ չէր հավատում նրան: Ռեյեդեկի պատմածները չափազանցված, գունազարդված, ճշմարտությունից մի լայնարձակ տարածություն հեռացած էին լինում, այնպես որ գաղտնապահ մարդկանցից ու ստախոս ալերից հաճախ ավելի շատ բան կարելի էր իմանալ:

    Պատմվում էր ինչ որ աճուճ-պաճուճների մասին, որոնք թզուկների պես կարճ էին, բայց ոչ նրանց պես թանձրամարմին և ուժեղ, ու երկաթ կռելուց էլ ոչ մի գաղափար չունեին: Փոխարենը նրանք տիրապետում էին գուշակության, հմայության և կախարդության արվեստին և հավասարը չունեին այդ ասպարեզում: Կային նաև զանազան վիշապներ ու գերբնական թռչյուններ, որոնց յոթ սարից այն կողմ կարելի էր հանդիպել, հսկաներ, անտառային, ճահճային և լեռնային ոգիներ, բոլորն էլ միայն իրենց բնորոշ հատկություններով, որպես կանոն՝ թզուկների նկատմամբ չարակամորեն տրամադրված: Իսկ թե ինչու նրանք չէին սիրում թզուկներին, քանզի ոչ թզուկներն էին նրանց տեսել, ոչ էլ՝ նրանք թզուկներին, ալերն ու մարդիկ նեղություն չէին կրում բացատրել, իսկ թզուկներն էլ առանձնապես հարցախեղդ չէին անում նրանց: Մուրճ Ամրոցում պարապ մարդ չկար այդպիսի անիրական բաներով զբաղվելու, ամեն ոք այստեղ իր գործով էր զբաղված, անչափ անհանգստացած էր, որ կողքի թզուկը հանկարծ առաջ չանցնի իրենից, այդ պատճառով գլուխ չէր կոտրում այդ ոչ հրատապ խնդիրը լուծելու վրա:

    Պետք է նկատել, որ լեռան հյուսիսային լանջին մի ժամանակ խիտ անտառ էր եղել: Թզուկները համարյա կտրել էին ամբողջը ու քրքրելու աստիճան անցքեր բաց արել վրան: Լեռը հարուստ էր զանազան հանածոներով, ժամանակ առ ժամանակ թզուկներն անծանոթ մետաղներ էին հայտնաբերում, որոնց զարմանահրաշ հատկությունների հետ մեծ հետաքրքրասիրությամբ ծանոթանում էին իրենց սքանչելի դարբնոցներում: Կային լավ վառվող թերթաքարերի մի քանի տեսակներ և ածուխ, որոնք նույնպես շատ անհրաժեշտ հանածոներ էին թզուկի համար: Առանց վառելիքի վառարանը չի շիկանա, իսկ վառարանը դարբնոցի համար նույնն է, ինչ կենդանի արարածի համար սիրտը:

    Ոսկեջիղի հանքահոր անցքերը, որոնց կարելի էր համարձակորեն քարանձավ-լաբիրինթոս անվանել, բավականաչափ խորն էին մխրճված լեռան մեջ և ամեն վայրկյան ենթարկված էին փուլ գալու վտանգին՝ այստեղ նույնիսկ թզուկների թանձր մարմինը չէր դիմանա ապառաժ քարերի, բազալտի ու գրանիտի կործանարար ուժին: Սակայն թզուկները քաջ էին, աշխատասեր և ագահ, այդ պատճառով նրանց մուրճերն ու քլունգները զրնգում էին Ոսկեջիղի ընդերքում առավոտից իրիկուն, ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ հանում այնտեղից: Հին զրույցներում ասվում էր, որ ոսկու առավել հարուստ շերտերը ու նաև այնպիսի մետաղներ ու թանկագին քարեր, որոնք ուզածդ թզուկի միանգամից մեծահարուստ թզուկի կվերածեին, գտնվում էին լեռան հենց սրտում, իսկ քանի որ հարստանալու տենչով համակված էին Մուրճ Ամրոցի բոլոր տասը թե տասներկու հազար թզուկները, նրանց եռանդը օր օրի ավելանում էր, և գանձ գտնելու գողտրիկ երազանքը վաղուց աղետաբեր մոլուցքի էր վերածվել: Ճիշտ է, ոսկու հարուստ պաշարներ ու թանկագին քարեր դեռ ոչ մի թզուկի չէր հաջողվել հայտնաբերել, բայց աշխատանքն իզուր չէր անցնում, արդյունահանված ոչ սակավ մետաղները տեղափոխվում էր Մուրճ Ամրոցի ձուլարաններ, որտեղ թզուկ դարբինները նրանցից բազմաթիվ զարմանահրաշ առարկաներ էին կռում: Այս վերջին արհեստում նրանք մեծ բարձրունքների էին հասել, թզուկ դարբինների հռչակը թնդում էր աշխարհով մեկ: Ստանալով համաձուլվածքներ, որոնց մեջ գերակշռում էր այս կամ այն մետաղը, նրանք իրենց կռած մուրճերին ու քլունգներին, զենքերին ու կենցաղային զանազան իրերին զարմանալի դիմացկունություն էին հաղորդում: Թզուկի կռած մուրճի և քլունգի հարվածին չէր դիմանում նույնիսկ ապառաժ քարը, սրին՝ զրահ կամ վահան, դե իսկ ձիերի պայտերի մասին ընդունված էր ասել, որ հավերժ են, որովհետև դրանք ընդհանրապես չէին մաշվում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (04.05.2015), Sambitbaba (04.05.2015), Այբ (04.05.2015), Արէա (26.05.2015), Թամարա (06.05.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անդվարը քսանութ տարեկան էր ու դեռևս ամուսնացած չէր: Ասենք այդպիսի երիտասարդ տարիքում թզուկներից քչերն էին նման լուրջ քայլի դիմում: Միջին թզուկն ապրում էր երեք հարյուր տարի, իսկ ընտանիք կազմելու համար ամենահարմար տարիքը համարվում էր երեսունհինգը: Անդվարը հորից մի փոքրիկ հողակտոր էր ժառանգել, մի ոչ մեծ տուն, որն իր մեջ ներառում էր նաև դարբնոցը, ինչպես նաև արծաթով հարուստ մի տեղամաս Ոսկեջիղի լանջին: Որպես կանոն՝ գարնանից մինչև աշուն աշխատում էր հանքավայրում, արծաթով հարուստ հանքաքարեր ամբարում, իսկ ձմռանը հանքափորից վերածվում էր դարբնի և օրեր շարունակ կանգնում վառարանի առաջ: Երբ բավականաչափ արծաթ էր հավաքում՝ դրա որոշակի մասը փոխանակում էր ոսկու, երկաթի ու պղնձի հետ, ինչպես նաև շահավետ առևտուր անում մարդկանց հետ: Մյուս մետաղները դրանք պարզապես ունենալու համար չէր ձեռք բերում: Ինչպես և բոլոր թզուկները՝ նա ևս աշխատում էր համաձուլվածքներ ստանալու վրա և, պետք է ասել, ՙԱնդվար՚ կոչվող համաձուլվածքը բոլորովին էլ անորակներից չէր:

    Այդ օրը, աշնանային մի պարզ առավոտ, Անդվարը որոշեց աշխատանքի գնալուց առաջ ծովափ հանդիպել: Ասում էին՝ Արևելյան Նավահանգստում մի նավ էր խարիսխ գցել ու հիմա այնտեղ աշխույժ առևտուր էր տեղի ունենում: Բավականաչափ արժեքավոր առարկաներ ուներ փոխանակության համար. ոսկե և արծաթե զարդեր, սրեր ու դաշույններ, օղազրահ, զանազան պայտեր, մուրճեր և կացիններ: Նորություններ էլ կիմանար մարդկանցից, կարելի էր նաև ձկնորսներից ձուկ գնել:

    Ինչպես միշտ՝ Մուրճ Ամրոցի փողոցները սակավամարդ էին: Բայց այս անգամ թզուկների մեծ մասը ոչ թե Ոսկեջիղի ընդերքում էր, այլ՝ նավահանգստում, որտեղ առևտուրը պարզապես եռում էր:

    Անդվարի տրամադրությունը բարձր էր: Քայլում էր քաղաքի փողոցներով, բարևում ծանոթ թզուկներին, աչք ածում ջահել թզուկուհիներին, ակնարկներ փոխանակում: Հանկարծ տեսավ Լունդրեին ու ձայն տվեց նրան: Լունդրեն, նրա հանգուցյալ հոր հավատարիմ ընկերը, հարյուրքսանչորս տարեկան էր, մեծ ընտանիք ուներ, որին այնքան էլ հեշտ չէր կերակրում: Չէ թե սովից մեռնում էին, բայց հոգսերը շատ էին ու օրըստօրե ավելանում էին:

    - Դու այսօր տոնավաճառ չե՞ս գա,- ուրախ հարցրեց Անդվարը:

    Լունդրեն կանգ առավ, մի կողմ դրեց աշխատանքային գործիքներով ու այլ առարկաներով լեցուն ծանր ուսապարկը, հոգոց հանեց, ապա գրպանից հանեց թաշկինակը ու խնամքով սրբեց ճակատի քրտինքը: Դա մի գեր թզուկ էր, գրեթե նույնքան ձևավորված լայնակի, որքան և՝ երկակի: Մռայլ հայացք ուներ, աչքերը պսպղում էին ոսկենման փայլով, սև-սպիտակին տվող մորուքը իջնում էր մինչև գոտկատեղ: Կճատ քիթ ուներ, որը զգալի տեղ էր զբաղեցնում դեմքին, հոնքերն ասես մացառներ լինեին, որոնց մեջ ուղածի չափ ցատկոտել էին մի քանի չարաճճի այծեր: Զորեղ կազմվածք ուներ. դա անկասկած մի ուժեղ ու եռանդուն թզուկ էր, որին ընտանեկան հոգսերը մի փոքր ընկճել էին ու վհատեցրել: Սակայն գանձ գտնելու երանելի հավատը, որն ամեն թզուկ ստանում է մայրական կաթի հետ, դեռ կարդացվում էր նրա պսպղուն աչքերի մեջ, իսկ դա միակ հատկությունն է, առանց որի ամեն թզուկ անկասկած կդադարի շրջապատին պատկառանք ներշնչել:

    - Այնտեղից եմ գալիս, պարզապես գնացել էի նայելու:

    Անդվար թզուկը նկատեց, որ Լունդրեի ծանր ուսապարկը միայն աշխատանքային գործիքներով չի լցված, բայց չառարկեց:

    - Իսկ դուք,- գրգռված ձայնով շարունակեց Լունդրեն,- հենց մի առագաստ եք տեսնում հեռվում՝ իսկույն վազ եք տալիս նավահանգիստ ապրանք փոխանակելու: Դե էլ ինչու եք զարմանում, որ մարդիկ հանդուգն ու անկուշտ են դարձել:

    Անդվարը ոչ մի բանի վրա էլ զարմացած չէր, բայց չառարկեց:

    - Ոսկի ու արծաթ ենք տալիս, որոնց համար ամիսներով տքնել ենք Ոսկեջիղի ընդերքում,- շարունակեց Լունդրեն,- սրեր ու դաշույններ դնում կշեռքի մի նժարին, որոնց ամեն մեկի կռման համար մեկ տարուց ավելի հոգի ենք ներդրել: Իսկ ի՞նչ ենք ստանում փոխարենը: Շորեր, որոնք չեն տաքացնում, հազար ու մի անպետք առարկաներ, որոնք միայն մեր կանանց աչքին են հաճելի՝ առաջին երեք օրվա ընթացքում: Փտած գարի, հոտած մրգեր, ու քանի գնում՝ այնքան թանկ…

    - Իսկ ես պետք է ձմեռվա պաշար տեսնեմ: Ինքդ ես ինձ սովորեցրել, որ ամեն թզուկ պետք է շրջահայաց լինի, մեկ էլ տեսար՝ ձմեռը երկարեց:

    Լունդրեն ասես չէր լսում նրան:

    - Փոթորիկը տարավ քո հորը՝ Մեծ Անդվարին, խաղաղություն նրա ոսկորներին: Խիզախ թզուկ էր, անվեհեր, ոչ մի բանից ահ չուներ: Բազալտն ու գրանիտը փոշի էին դառնում նրա մուրճի հարվածների տակ: Թե քլունգով զարկեր՝ երեք թզուկ չէին կարողանա հանել այն հանքաքարի միջից: Բախտն էլ երբեք չէր նեղացնում նրան: Նրա արծաթի հանքը բարակներից չէր, բայց իր եռանդի շնորհիվ հարուստ ջիղի հանդիպեց: Բայց արի ու տես, որ մարդկանց աչք տվեց ու սկսեց երազել նավարկության մասին: Չէր վախենում ծովից իր եղբայրների պես… Ախր թզուկը մարդ չի, որ լողալով մնա ծովի մակերեսին, հենց ջուրն ընկավ՝ քարի պես հատակը կգնա:

    - Լունդրե, իսկ քեզ հետաքրքիր չի՞, թե Անծայրածիր ծովի այն կողմում ինչ երկրներ կան: Մարդիկ ասում են, որ այն բոլորովին էլ անծայրածիր չէ: Ասենք ինչպես կարող էր վերջ չունենալ, իրենք հո մի տեղից եկե՞լ են:

    Լունդրեն օրօրեց գլուխը

    - Իմ ինչի՞ն են պետք ծովն ու անդրծովային երկրները: Ծովը, Անդվար, թզուկի համար չի, թեև ճակատագրի քմահաճույքով հենց ծովի ափին ենք բնակվում: Ցավոք հայրդ այդպես չէր մտածում, ահա և գտավ իր գերեզմանը ծովի հատակին: Ախր ինչո՞ւ, հենց միայն նա, իմ ընկերը պետք է այդպիսի տարօրինակ ցանկություններով համակվեր ու կործաներ իր կյանքը:

    - Միայն նա՞: Լունդրե, Մուրճ Ամրոցում ամեն թզուկ էլ գիտե, որ նա քաջ թզուկների մի մեծ ջոկատով էր մեկնել նավագնացության, խաղաղություն նրանց ոսկորներին…
    Լունդրեն դադար տվեց ու նորից օրօրեց գլուխը:

    - Ճիշտ բան չի մեռած մարդկանց մասին վատը ասել, բոլորս էլ մի օր մահվան բաժին ենք դառնալու, բայց քո ասած ՙքաջ թզուկների մեծ ջոկատը՚ իրականում հազիվ թե քսան թվից այն կողմ անցներ, ու բոլորն էլ այնպիսի թզուկներ էին, որոնց համար մուրճը ձեռքը վերցնելն ու Ոսկեջիղի հանքերը մտնելը հենց մեռնել էր որ կար…

    - Ինչո՞ւ ես այսօր այդքան մռայլ, Լունդրե,- ծիծաղելով ասաց Անդվարը, որն, ինչպես արդեն ասացինք, ուրախ տրամադրության մեջ էր: Տե՛ս, թե ինչ լավ օր է այսօր, Արևելյան Նավահանգստում նավ է խարիսխ գցել, որը հավանաբար բազմաթիվ զարմանահրաշ առարկաներ է բերել: Մեզ պետք է ապրելու մասին մտածել, որ թե մեռնելու:
    Լունդրեին այնքան էլ դուր չեկավ, որ կարծես խոսքի թե տակ մնաց: Այդ գեր թզուկը, Մեծ Անդվարի մի ժամանակվա ընկերը, գրպանից ևս մեկ անգամ հանեց թաշկինակը ու անհամբեր շարժումով տարավ ճակատի վրայով:

    - Հենց քո ապրելու մասին եմ մտածում, որ այսպիսի խրատներ եմ տալիս,- գրեթե զայրագին ասաց նա: - Հայրդ, Մեծ Անդվարը, որին իր զարմանալի ուժի պատճառով նաև Հսկա Թզուկ էին անվանում, նավը ջուրն իջեցնելուց առաջ մոտս եկավ հրաժեշտ տալու: Խոսք առավ ինձանից, որ քո մասին հոգ կտանեմ ինչպես հարազատ որդիներիս ու դու հազիվ թե առիթ ունենաս բողոքելու, որ տարբերություն եմ դրել քո, Նորդրիի կամ Վինի միջև: Իսկ ինչպե՞ս ես դու վերադարձնում որդիական պարտքը: Օր չի անցնում՝ տոնավաճառ, հաջորդ օրը՝ գետում ձուկ բռնելու, մյուս օրն առավոտվանից՝ մարդկանց հետ դատարկաբանելու ու նրանցից փուչ պատմություններ լսելու: Քո հանքը լավագույներից է Ոսկեջիղի լանջին, հանքաքարն այնքան հարուստ է, որ իսկի հարկ էլ չկա վառարանում այն զտել, իսկ դու եղածը վատնում ես՝ իբր թե ձմռան պաշար հավաքելու: Խելքդ գլուխդ հավաքիր Անդվար, որդի Մեծ Անդվարի, Հսկա Թզուկի: Գուցե հեռու չէ այն օրը, երբ քո մուրճի հարվածից հանքաքարը կպսպղա սուտակի կարմիր փայլով, գուցե հենց վաղը քո քլունգը դեմ առնի մի հսկա ադամանդի, որն ավելին կարժենա, քան Մուրճ Ամրոցում գտնվող ողջ ոսկին ու արծաթը…

    - Լավ, լավ, Լունդրե, ես կանեմ այնպես ինչպես դու ես կամենում: Նայեմ ու ետ գամ, տեսնեմ միայն, թե որքան է թանկացել անդրծովյան ապրանքը: Չէ՞ որ ինքդ էլ էիր գնացել մի փոքր այնտեղ զբոսնելու:
    Այս փաստարկին Լունդրեն ոչինչ չգտավ առարկելու:

    - Գնա նավահանգիստ պտտվելու,- հաշտվողաբար ասաց նա,- բայց լավ իմացիր, եթե երկու ժամից մուրճը ձեռքիդ Ոսկեջիղի լանջին չլինես, ստիպված կլինեմ Նոլային ուղարկել քո ետևից:

    Անդվարը ուրախ հրաժեշտ տվեց Լունդրեին և կրկնապատկված բարձր տրամադրությամբ վազ տվեց դեպի Արևելյան Նավահանգստի կողմը: Լունդրեն չնկատեց այն գոհունակ փայլը, որը պսպղաց Անդվարի աչքերում վերջին սպառալիքը լսելուց հետո, իսկ Անդվարը հաստատ համոզվեց այն բանում, որ երկու ժամից Ոսկեջիղի լանջին, և այն էլ մուրճը ձեռքին, ինքը հաստատ չի լինի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (03.05.2015), Lion (04.05.2015), Sambitbaba (04.05.2015), Tiger29 (02.05.2015), Այբ (04.05.2015), Արէա (26.05.2015), Թամարա (06.05.2015), Նիկեա (02.05.2015)

  5. #3
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անչափ հավանեցի: Սկզբում, որ վերնագիրը տեսա ու սկսեցի կարդալ ինձ թվաց Տոլկինի գրքերից ոգեշնչված ստեղծագործություն ա: Բայց, երբ մինչև վերջ կարդացի զգացի, որ պարզապես նույն ոճն է՝ ֆենթազի: Ինձ այն էս պահի դրությամբ ավելի հեքիաթ ա հիշացնում: Հեքիաթ, որը ուզում ես կարդաս երեխայի համար ու ուզում ես, որ ինքը կարդա: Իմ համար հայերենը ու ֆենթազին միշտ անհամատեղելի են եղել ( մի տեղ Troll-ը Թռոլլ թարգմանությամբ էի հանդիպել, անհաջող էր շատ ), բայց գնալով համոզվում եմ, որ լավ էլ ստացվում է: Ինձ մի քանի բան էլ ա հետաքրքիր: Վայրերի ու հերոսների անունների հետ կապված բացատրություններ լինելու՞ են: Այսինքն իրանց ծագման, հորինված լեզու ու էդպիսի բաներ: Մեկ էլ, եթե հնարավոր ա էլֆերին չմոռանաք ^^ Ապրեք, շատ լավն ա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (03.05.2015), Արէա (27.05.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անչափ երջանիկ եմ, որ քեզ դուր է եկել: Վայրերի ու հերոսների վերաբերյալ անշուշտ բացատրություններ կլինեն: Մտահաղացման իմաստը հետևյալն է, ստեղծել դիցապատում հեքիաթ օգտագործելով հայկական դիցաբանությունը: Բայց ցավոք մեր դիցաբանությունը կցկտուր է, ու այդքան էլ հեշտ բան չէ միայն հայկական հավատալիքներում եղած հերոսներով կատարել առաջադրանքը: Գերբնական էակները միայն ընդհանուր անուն ունեն. ասեք ալեր, աճուճ-պաճուճներ, վիշապներ, բայց չկա մի ալ, վիշապ կամ աճուճ պաճուճ, որը կոնկրետ ինչ որ պատմության մեջ աչքի ընկած լինի կամ գոնե անձնական անուն ունենա: Հետևաբար կօգտագործվեն նաև այլ ազգերի դիցաբանական էակներ: Էլֆերի պահով... Մի փոքր դժվար է էլֆեր օգտագործել, որովհետև մտավախություն կա պարզապես Թոլքիենից թխած լինելու տպավորություն ստեղծել: Չգիտեմ, պետք է մտածել այդ մասին: Տեսնենք նաև թե ինչ կարծիք ունեն այդ մասին նաև մյուսները: Եվս մեկ անգամ շնորհակալություն անդրադարձի համար:



    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Անչափ հավանեցի: Սկզբում, որ վերնագիրը տեսա ու սկսեցի կարդալ ինձ թվաց Տոլկինի գրքերից ոգեշնչված ստեղծագործություն ա: Բայց, երբ մինչև վերջ կարդացի զգացի, որ պարզապես նույն ոճն է՝ ֆենթազի: Ինձ այն էս պահի դրությամբ ավելի հեքիաթ ա հիշացնում: Հեքիաթ, որը ուզում ես կարդաս երեխայի համար ու ուզում ես, որ ինքը կարդա: Իմ համար հայերենը ու ֆենթազին միշտ անհամատեղելի են եղել ( մի տեղ Troll-ը Թռոլլ թարգմանությամբ էի հանդիպել, անհաջող էր շատ ), բայց գնալով համոզվում եմ, որ լավ էլ ստացվում է: Ինձ մի քանի բան էլ ա հետաքրքիր: Վայրերի ու հերոսների անունների հետ կապված բացատրություններ լինելու՞ են: Այսինքն իրանց ծագման, հորինված լեզու ու էդպիսի բաներ: Մեկ էլ, եթե հնարավոր ա էլֆերին չմոռանաք ^^ Ապրեք, շատ լավն ա:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (03.05.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր Իհարկե, դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց ով գիտի, գուցե մի նոր ժանրի սկիզբ դնես, հայակկան ֆենթեզի??!!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (04.05.2015), Sambitbaba (04.05.2015), Tiger29 (04.05.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասակարգումների մեջ էդքան լավ չեմ: Հիմա որ ասեմ ֆենթեզի եմ գրել, հնարավորը մարդիկ կարողանան ապացուցել, որ դա իսկի էլ ֆենթեզի չէ: Գրեմ ավարտեմ, տեսնենք ինչ կստացվի

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր Իհարկե, դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց ով գիտի, գուցե մի նոր ժանրի սկիզբ դնես, հայակկան ֆենթեզի??!!
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.05.2015), Sambitbaba (04.05.2015)

  13. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ է դուր գալիս:

    Սկզբում մի պահ թվաց, թե ինչ-որ երկարոտ է, բայց հնարավոր է, ես էի անհավես սկսել, քանզի հետո կարծես թե ամեն ինչ հարթվեց...
    Ինչևէ, հետաքրքրությամբ սպասում եմ շարունակությանը...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (04.05.2015)

  15. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսպես որ հավեսի եք գցում, լավ-լավ, հաճելի բաներ գրելով, ուրեմն երևի գրեմ ավարտեմ

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ է դուր գալիս:

    Սկզբում մի պահ թվաց, թե ինչ-որ երկարոտ է, բայց հնարավոր է, ես էի անհավես սկսել, քանզի հետո կարծես թե ամեն ինչ հարթվեց...
    Ինչևէ, հետաքրքրությամբ սպասում եմ շարունակությանը...
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (04.05.2015)

  17. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Մարդիկ, թզուկներ և ալ

    Մուրճ Ամրոցի փողոցներով անցնել դառնալն այնքան էլ հարմարավետ չէր, բայց անչափ հետաքրքիր էր: Ճանապարհներն, ասենք, տեղը տեղին սալահատակված էին, բայց անհարթ տեղանքն ամեն տեղ խոչընդհոտներ էր հարուցում: Չես հասցրել երկու քայլ անել՝ արդեն բարձրանում ես բլուրն վեր, մի փոքր էր առաջացար՝ արդեն պետք է աջ թեքվես ու իջնես կտրուկ վար, որովհետև մի վիթխարահասակ անհեթեթ ժայռաբեկորի խելքին փչել է բուսնել հենց այդտեղ և իր հայեցողությամբ փոփոխություն մտցնել Մուրճ Ամրոցի փողոցային բարդ համակարգում: Թվում է արդեն ուղիղ ճանապարհ դուրս եկար ու որոշ տարածություն հանգիստ կքայլես, բայց հիմա էլ լիքը բեռնասայլակներով այս ու այն կողմ սլացող ժրաջան թզուկները կսկսեն բղավել, որ հայացքդ ապուշի պես երկինք հառելու փոխարեն ավելի լավ է ուշքդ վրադ պահես ու ոտքի տակ չընկնես: Դե, իսկ քանի որ սայլակով հանքաքար տեղափոխող թզուկը համարվում է ամենալուրջ գործով զբաղված թզուկ, ուրեմն ավելի լավ է իզուր տեղը չհակաճառել նրան ու դրանով ավելի չզայրացնել:

    Թզուկների քաղաքի խայտաբղետ ճարտարապետությունը նույնպես չի թողնի, որ րոպե անգամ ձանձրանաս. մի քանի հազար տուն, որոնցից ոչ մեկը մյուսին նման չի: Մեծ ու փոքր, շքեղ և խարխուլ, մի տեղ կամարաձև մուտքով ու հետն էլ ընդարձակ այգի, կողքին երեք կամ չորս հարկանի բարձրահարկ շենք ու դեռ պատշգամբն էլ փողոցի վրա կախված: Գեղարվեստական ձևավորումից էլ առիթ չի լինի բողոքել: Թեման, ասենք չի առանձնանում բազմազանությամբ: Կամ երազանքի երջանկատես թզուկ, որն ուրախ ժպտում է, որովհետև հասել է Ոսկեջիղի առասպելական գանձին, կամ էլ մուրճ և քլունգ, այնքան տարաշխարհիկ ու գեղեցիկ, որ ակամայից համակվում ես լեռը բարձրանալու ու գանձ փնտրելու անզուսպ ցանկությամբ: Չկարծեք սակայն, որ թզուկը միայն Ոսկեջիղի հանքերում է մուրճով թխկացնում: Մուրճ Ամրոցում չկա մի փողոց, որտեղ ինչ որ բան չկառուցվի կամ չվերանորոգվի, չկա մի տուն, որը զերծ լինի բարելավման որևէ հետաքրքիր ծրագրից: Մինչև անգամ ամայի ժայռերը, որոնq ամեն քայլի կարելի է հանդիպել այստեղ, ենթակա են ամեն տեսակ ձևափոխման և վերամշակման: Մի թզուկ փորել ու մեջն է մտնել ու հիմա սառը հարմարավետ պահեստ ունի մթերքի համար, մյուսը մտահաղացել է աստիճաններ փորագրել, հասել գագաթը ու մի հիմա մի նախանձելի դիտակետ ունի, որտեղից, միայն ինքը գիտե, թե ինչ է դիտում և հսկում:
    Սակայն այս ուշագրավ մանրամասները, որոնք կարող են հետաքրքիր կամ արտասովոր թվալ, միայն քաղաքի հյուրերին են վերաբերվում: Եթե դու թզուկ ես ու քայլում ես Մուրճ Ամրոցի փողոցներով, բնավ չես նեղվի ճանապարհի հաճախակի վայրիվերումներից, աչքի համար էլ ոչ մի զարմանալի բան չես հայտնաբերի, ու թեկուզ շտապելու լինես ու սլանաս որքան ոտքերումդ ուժ կա, ոչ մի սայլակավոր թզուկ քեզ դիտողություն չի անի: Անդվարը, այդպիսի մի թզուկ, որի մտքով անգամ չէր անցնում, թե ինչ խորիմաստ դատողություններ է անում հեղինակը իր հայրենի քաղաքի մասին, հաստատուն քայլերով շարժվում էր Մուրճ Ամրոցի հյուսիս-արևելյան ուղղությամբ, որտեղ և գտնվում էր քաղաքի միակ նավահանգիստը: Ամեն փողոց անցնելիս նրան մարդիկ էին պատահում, որոնք քայլում էին շորորալով, տեղական գարեջրից հարբած, խմբերով կամ մենակ: Անդվարը ծանոթ դեմքեր էր փնտրում նրանց մեջ, որպեսզի խոսքի բռնվի հետները, հարցուփորձ անի, բայց առայժմ այդպիսիք չկային, իսկ եղածների մեջ ոչ մեկը ցանկություն չէր առաջացնում ծանոթություն հաստատել իր հետ:

    - Լավ ապրանք ունեմ,- կողքից ձայն տվեց մի լողլող նավաստի,- էժան կտամ:

    Նավաստին, որ Մուրճ Ամրոց ոտք դնելուն պես առևտրական էր դարձել, իսկ քաղաքի պանդոկներից մեկում երկու ժամ անցկացնելուց հետո հարբեցողի կերպարանափոխվել, բարձրահասակ էր, շիկահեր, կապուտաչյա, որպիսիք սովորաբար լինում էին հյուսիսային երկրներից ժամանած մարդիկ, և հազիվ էր ոտքի վրա կանգնում: Մի ուսին անփութորեն գցել էր կարկատնած կիսադատարկ ուսապարկ, մյուսին ուներ մի խոշոր գունագեղ թութակ, որն այնպիսի արժանապատիվ կեցվածքով էր թառել նրա ուսին, կարծես ինքն էր տերը ու նրան Մուրճ Ամրոց էր բերել վաճառելու կամ ինչ որ ապրանքով փոխանակելու:
    Անդվարը անվրդով շարունակեց ճանապարհը, բայց հարբեցող նավաստին, որի փողը վերջացել է, բայց դեռ կամենում է խմել, շատ բանի է ընդունակ:

    - Չես փոշմանի, էժան կտամ, շուկայում նույն բանը չորս անգամ թանկ կառնես ու դեռ կխաբեն, անպետք ապրանք կսաղացնեն… Ես Առնլոգն եմ, Դրակար նավի նավաստին, ինձ պես ազնիվ մարդ չես գտնի նավի անձնակազմի մեջ…

    Կարծես ցանկանալով ցրել բոլոր կասկածները, որը կարող էր առաջ բերել իր անվայելուչ արտաքինը, Առնլոգը նախամարդու կոպտությամբ ձեռքը ուսապարկը խոթեց և այնտեղից մի բուռ էժանագին զարդեղեն դուրս բերեց, որոնք սակայն, Մուրճ Ամրոցում չէին արտադրվում, այդ պատճառով՝ հազվադեպ անդրծովյան ապրանքների ապրանքացանկում էին ներառված: Թութակը, այդ ոչ այնքան նրբագագեղ շարժումից վրդովված, թափահարեց թևերը, Անդվարին և Առնլոգին հյուրասիրեց իր խայտաբղետ փետուրներից մի քանիսով և նորից վայրէջք կատարեց նույն տեղում:

    - Ինձ ոչ թե ապակե հուլունքներ են պետք, այլ պատուհանի հաստ ապակի,- բացատրեց Անդվարը,- ուզած թե չուզած պետք է նավահանգիստ հասնեմ:

    - Ուրիշ ապրանք էլ ունեմ,-չհանձնվեց Առնլոգը,- մենակ հո հուլունքները չեն…

    - Հիմար, հիմար, հիմար…- ճղճղաց թութակը, Անդվարը ի սրտե ծիծաղեց:

    - Գուցե թութակի՞ն վաճառես:

    Թվում էր Առնլոգը չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը:

    - Բոլլիի՞ն վաճառեմ… Չէ¯, ի¯նչ ես ասում, թզուկ, սա իմ ընկերն է, իմ ամենահավատարիմ ընկերը, իսկ ընկերներին չեն վաճառում:

    - Ինչպես կուզես…- Անդվարն ուսերը թոթվեց և աչքով արեց Բոլլիին, որը նրան շատ էր դուր եկել: Նույն պահին կողի պանդոկից մի պնդակազմ մարդ ձայն տվեց:

    - Հե¯յ, Անդվար, ներս արի մի մի գավաթ գարեջուր գցենք:

    Տորֆինն էր, Դրակարի նավապետի օգնականը, որի հետ Անդվարը մտերիմ հարաբերությունների մեջ էր: Մի շատ համակրելի մարդ էր. գրպանները միշտ լիքն էր ոսկե ու արծաթե դրամներով ու անդրծովյան հրաշագեղ ապրանքներով: Շատ էր սիրում նվերներ շռայլել թզուկներին, ինչի շնորհիվ շահել էր նրանց մեծ համակրանքը, ասենք թզուկներն իրենք էլ պարտքի տակ չէին մնում: Տորֆինը նաև հետաքրքիր պատմող էր: Մեծամասամբ հենց նրա շնորհիվ Անդվարը գիտեր այն ծովային երկրների մասին, որոնց նավահանգստներն այցելելով Դրակարը հասնում էր Մուրճ Ամրոց:

    - Տո¯րֆին, ուրախ եմ քեզ տեսնել,- բացականչեց Անդվարը ու ներս մտավ, Առնլոգը, տեղը լցնելով խայտաճամուկ հուլունքներն ու նրանց մի մասը վայր գցելով սալահատակին, հետևեց նրան:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.05.2015), Sambitbaba (26.05.2015), Tiger29 (07.05.2015), Արէա (27.05.2015), Նիկեա (05.05.2015)

  19. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ոսկե Թզուկ» պանդոկը պատկանում էր Ռալայֆ անունով մի պատկառելի թզուկի, որ չնայած ավագ տարիքին, բավական շարժունակ էր և աշխույժ, ու դեմքի այնպիսի արտահայտություն ուներ, որն ավետում է շրջապատին. ինձ չես խաբի, ամեն ինչ տեսել եմ կյանքում: Իր ողջ կյանքը նա անցկացրել էր Ոսկեջիղի հանքերում ու մտադիր էր մեռնել մուրճը ձեռքին, ինչպես ընդունված էր ասել Մուրճ Ամրոցում: Սակայն ծերությունը ժամանակավոր հաղթանակ տարավ մահվան դեմ և ստիպեց Ռալայֆին իր տարիքի համեմատ զբաղմունք գտնել: Հիմա արդեն հազվադեպ էր այցելում հանք, որպեսզի իր աչքով տեսնի համոզվի, որ իր կյանքի միակ իմաստը հանդիսացող ոսկեբեր հանքահորը արժանի ձեռքերում է գտնվում ի դեմս իր չորս որդիների: Ձմռանը և այլ հատուկ օրերի, երբ նրա դարբնոցում թեժ կրակը կյանք էր պարգևում ոսկե հրաշագեղ զարդերի ու լավ կոփված պողպատե զանազան առարկաների, իր ձեռքն էր վերցնում ղեկավարման հետ կապված բոլոր աշխատանքները, հրամայում աջ ու ձախ, հրահանգում թե ով ինչ պետք է անի, և սովորեցնում, թե ով ինչպես պետք է անի: Իրականում նա ավելի շատ խանգարում էր, որովհետև նրա չորս որդիներն էլ ուշիմ և աշխատասեր թզուկներ էին, որոնցից յուրաքանչյուրն իր սեփական մտահաղացումներն ու մոտեցումներն ուներ դարբնագործությանը: Բարեբախտաբար ծերուկն ինչ որ պահի վերադառնում էր պանդոկ, որը, նրա խոսքերով ասած, չէր կարող անտեր թողնել: Այստեղ նրան օգնում էր Ենիսուլը, նրա պառավ կինը, երբեմն էլ թոռնիկներից մի քանիսը: Ծեր ամուսնական զույգը հետևյալ կերպ էր բաժանել աշխատանքը. Ռալայֆը գարեջուր էր եփում, մառանից խմիչքով լի տակառները քարշ տալիս պանդոկ, Ենիսուլը սպասարկում էր հաճախորդներին, լվանում կեղտոտված ամանեղենը ու ստանում հասանելիք դրամը: Ուտելիք էլ էին տալիս, բայց հիմնականում աղ դրած միս կամ ձուկ, որով նրանց մառանը միշտ էլ լիքն էր: ՙՈսկե Թզուկը՚ նաև աշխույժ բամբասանքի առարկա էր թզուկ պանդոկատերերի շրջապատում, որովհետև, ի տարբերություն վերջիններիս՝ Ռալայֆն իր հաստատությունը կառուցելիս մարդաբոյից ավել բարձրություն էր տվել առաստաղին: Մարդիկ, հատկապես հյուսիսից եկածները, որոնք ամենից առաջ աչքի էին ընկնում հաղթանդամ կազմվածքով և բարձր հասակով, երբեք այդ բարձրության տուն չէին կառուցի իրենց համար, ու ՙՈսկե Թզուկ՚ մտնելիս շրջահայացորեն կռանում էին, որպեսզի գլուխները հանկարծ առաստաղին չզարկեն, կամ հնամենի սարդոստայնը փալասի պես մազերին չհավաքեն: Դե իսկ թզուկների համար դա մի անիմաստ շռայլություն էր, իսկ ամենագլխավորը՝ պապենական սովորույթների հրեշավոր խախտում: Հետո՞ ինչ, որ մարդը չի կարող ամբողջ հասակով կանգնել թզուկների շենքերում, նստել հո կարո՞ղ է: Զբոսնելո՞ւ է եկել, թե փորը կշտացնելու: Սակայն մարդիկ բարձր էին գնահատում Ռալայֆի հեղափոխական ձեռնարկումը, ու թեև ուրիշ պանդոկներում կերակրացանկը զգալիորեն բազմազան էր, շատերը գերադասում էին ՙՈսկե Թզուկում՚ գարեջուր խմել և վրայից աղ դրած ձուկ համտեսել: Ասենք մյուս պանդոկներն էլ մարդ այցելուներ ունեին. նավաստիները երկար նավարկությունից հետո համակվում էին միօրինակ սննդակարգի մեջ բազմազանություն մտցնելու բնական ցանկությամբ: Սակայն պանդոկապանը Մուրճ Ամրոցում էլ պանդոկապան է: Ռալայֆը պապենական օրենքները ոտնահարող անկուշտ հաճախորդ փախցնող էր, Ենիսուլը՝ մի ընչաքաղց վհուկ, Ռալայֆի նենգ խորհրդատուն և ՙՈսկե Թզուկի՚ բոլոր հրեշավոր մտահաղացումների հոգին:
    Երբ Անդվարը ներս մտավ՝ Ռալայֆից ու նրա կնոջից բացի պանդոկում գտավ նաև վերը նշված Տորֆինին՝ երեք ընկերների հետ, Ուլվար, Գարդար, Գնուպ թզուկներին, որոնք որոշել էին հաջող առևտուրը ինչպես հարկն է նշել ՙՈսկե Թզուկում՚, ինչպես նաև մի վտիտ և բրդոտ ալի՝ Ալ-Թարսիբին, ով արդեն քանի տարի էր բնակություն էր հաստատել Մուրճ Ամրոցում: Թզուկների հետ Անդվարը առօրյա ողջույններ փոխանակեց, չմոռացավ նաև Ալ-Թարսիբին հատուկ բարևել, բայց ի վերջո նստեց մարդկանց սեղանի շուրջը, որոնք ամեն կերպ ջանում էին ցույց տալ, որ շատ ուրախ են այդ հանդիպմանը:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.05.2015), Tiger29 (17.05.2015), Արէա (27.05.2015), Նիկեա (15.05.2015)

  21. #11
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Սա Գիսլին է, սա՝ Սկեգին, իսկ սա՝ Տորդը,- ներկայացրեց Տորֆինը:

    Գիսլին բարձրահասակ էր և գեր, Սկեգգին՝ ցածրահասակ և նիհար, իսկ Տորդը պարզապես հաղթանդամ էր:

    - Իսկ ես Առնլոգն եմ,- ասաց մեզ ծանոթ նավաստին ու մի աթոռ քաշեց տակը:

    - Հիմար, հիմար, հիմար…,- արձագանքեց Բոլլին ու որպես իր խոսքերի ապացույց՝ մեկ անգամ ևս տպավորիչ կերպով թափահարեց թևերը:

    - Քո թութակն, ինչ է, միայն հայհոյո՞ւմ է,- հետաքրքրվեց Անդվարը:

    - Միայն ինձ,- անկեղծորեն խոստովանեց Առնլոգը,- ուրիշների հետ ավելի քաղաքավարի է:

    ՙՈսկե Թզուկը՚ պայթեց բարձր ծիծաղից, միայն Ալ-Թարսիբը անվրդով մնաց:

    Վերջապես Ենիսուլը հինգ գավաթ թարմ գարեջուր բերեց, մարդիկ և Անդվարը բարձրացրին գավաթներն ու ոգևորված բարբարոսների պես իրար զարկեցին գավաթները, փրփուրը թափելով թե; իրենց և թե՛ սեղանի վրա:

    - Երկար կյանք,- բացականչեց Անդվարը:

    - Երկար կյանք,- արձագանքեցին մարդիկ:

    - Միացեք մեզ, բարի՛ թզուկներ,- որքան հնարավոր է սիրալիրություն հաղորդելով ձայնին, ասաց Տորֆինը՝ դիմելով Ուլվարին, Գարդարին և Գնուպին, ապա դարձավ պանդոկատիրոջ կողմը: - Երեք գավաթ գարեջուր իմ բարեկամ թզուկներին:

    - Մենք ինքներս ենք ձեզ հյուրասիրում,- ավելի պակաս խանդավառանքով ու երեքի փոխարեն, պատասխանեց Ուլվարը ու նշան արեց Ռալայֆին, որ գարեջուր լցնի բոլորի համար, ներառյալ Ալ-Թարսիբի:

    - Այդ դեպքում մեզանից նվեր ընդունեք այս ասեղնագործված թաշկինակները, որոնք երջանկություն կբերեն իրենց տերերին:

    Թզուկները հարկ չհամարեցին պարզաբանել, թե ինչու Տորֆինը թաշկինեկներն իր մոտ չի պահում, որպեսզի ինքը երջանիկ լինի և արժանապատվորեն ընդունեցին նվերները: Նրանցից յուրաքանչյուրն այդ պահին մտածեց, որ ասեղնագործված թաշկինակը գուցե հաջողություն բերի ու օգնի գտնել առասպելական գանձը:

    Խոսեցին դեսից դենից, մարդիկ հետաքրքրվեցին, թե ինչ նորություն կա Մուրճ Ամրոցում ու քանի որ այստեղ ամեն ինչ առաջվա պես էր, զրույցն ավելի շատ ծավալվեց մարդկանց նավարկության շուրջը: Ծովային ճանապարհորդությունն այնպիսի բան է, որն ամեն անգամ տարբեր պատմություններ և նոր արկածների է ծնում, թեկուզև նրանք նույն հերթականությամբ նույն նավահանգիստներն էին այցելում Մուրճ Ամրոց հասնելու ճանապարհին: Անդվարը, ինչ էլ որ իրեն պատմեին, լսում էր հափշտակված, հարցեր էր տալիս, նշումներ կատարում մատյանում, որն արդեն գրիչի ու թանաքամանի հետ սեղանին էր դրել: Եթե մարդիկ կարդային նրա գրառումները, ծայրաստիճան կզարմանային այն պատմությունների վրա, որոնց մասին իրենք էլ էին արդեն մոռացել: Բանն այն է, որ նրանք այնքան էլ լավ հիշողություն չունեին ու նույն դեպքը մեկ այսպես, մեկ՝ այնպես էին պատմում: Ինչևէ, Անդվարը չէր նեղանում, պատրաստակամորեն հիշեցնում էր, որ այս աշխարհի տեղն իրականում այստեղ է, ճշգրտումներ կատարում, նոր հարցեր տալիս ու նոր ճշգրտումներ կատարում: Շնորհիվ այդ հարցադրումների նա ջանադրաբար կազմել էր մի քարտեզ, որն ընդգրկում էր Մուրճ Ամրոցից հյուսիս և հարավ, արևելք և արևմուտք ընկած աշխարհները: Ի տարբերություն Անդվարի՝ մյուս թզուկները որևէ հետաքրքրություն չցուցաբերեցին մարդկանց պատմությունների հանդեպ: Ամենաշատը, ինչ նրանց հետաքրքրում էր, մարդկանց բերած ապրանքներն էին, որոնց կարիքը նրանք որոշակի չափով ունեին, ուստի և տարերայնորեն առանձնացան նավարկության սիրահարների խմբից ու սկսեցին քննարկել իրենց հանքերին վերաբերվող մասնագիտական հարցեր:

    - Դո՛ւ պատմիր, Գիսլի,- ասաց Տորֆինը:- Երեք ամիս տենդի մեջ վառվում էի: Իսկ երբ լավացա՝ խելքս տեղը չէր, ոչ մի բան չեմ հիշում:

    - Դա իսկական կախարդություն էր,- ասաց Գիսլին, կախարդություն բառը լսելուն պես Անդվարի աչքերը հետաքրքրասիրաբար վառվեցին: - Ինքս էլ մի լավ վիճակում չէի, թեև ոտքի վրա էի: Նավարկության հենց առաջին օրը, երբ տեսողությունից անգամ չէր անհետացել մեր հայրենի Արմե նավահանգստի սքանչելի համայնապատկերը, ծովային չար ուժերը իրենց ողջ ուժերով հարձակվեցին մեզ վրա, որպեսզի հատակն իջեցնեն Դրակարը…

    - Ինչո՞ւ,- զարմացավ Անդվարը:

    - Որովհետև նրանք մարդկանց հոգիներով են սնվում,- բացատրեց Նորդը, Գիլսին շարունակեց պատմությունը:

    - Սև ամպերը ծածկել էին երկինքը, առավոտից իրիկուն, գիշերվանից մինչև առավոտ՝ հորդառատ անձրև էր տեղում, ասես դույլերով երկնքից ջուր լցնեին: Փոթորիկը փոթորկի ետևից, անձրև ու կարկուտ, հեղեղ, ինչ ասես չթափվեց գլխներիս: Երեք ամիս շարունակ ոչ մի անգամ առիթ չունեցանք պարզել առագաստները, որովհետև անդադար ոռնացող քամին այնքան ուժգին էր փչում, որ անկասկած ծվեն ծվեն կաներ այն: Վաղ գարնանը դուրս եկանք Արմեից ու երբ փոթորիկը ամառվա սկզբներին անակնկալ դադարեց, գաղափար անգամ չունեինք, թե որտեղ ենք գտնվում… Ճիշտ չե՞մ ասում, Տորդ:

    - Հենց այդպես,- պատասխանեց Տորդը:

    - Ինչ որ չեմ հիշում այդ փոթորիկը,- հանկարծ ասաց Առնլոգը, ով գլուխը սեղանին դրած՝ լիովին ենթարկված էր գարեջրից անջատված գոլորշիների ազդեցությանը:

    - Հիմա՛ր, հիմա՛ր, հիմա՛ր,- ճղճղաց Բոլլին, բոլորը ևս մեկ անգամ ծիծաղեցին, Առնլոգը թափ տվեց ձեռքը և վերադարձավ նախկին դիրքին:

    - Այս անասունը ամբողջ ճանապարհին նույն վիճակում էր,- ասաց Սկեգին: - Շարունակիր Գիսլի, մեր բարեկամ Անդվարը ուշադրությամբ լսում է քեզ:

    - Փոթորիկը խաղաղվեց նույնքան անակնկալ,- շարունակեց Գիսլին,- որքան սկսվել էր, բայց էստեղ են ասել. մրից դուրս եկանք՝ մրջուրն ընկանք:

    - Եթե միայն կարողանայիր քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ էր գտնվում Դրակարը փոթորիկն ավարտվելու պահին,- ասաց Անդվարը:

    - Ահա այստեղ,- առանց մտածելու պատասխանեց Գիսլին, Անդվարն ընկղմվեց ինչ որ հաշվումների մեջ ու նույնիսկ չմտածեց, որ նույն Գիսլին քիչ առաջ պնդում էր, որ փոթորիկն ավարտվելուց հետո գաղափար անգամ չունեին, թե որտեղ են գտնվում:

    - Իսկ ի՞նչ եղավ հետո,- ավարտելով նշումները՝ հարցրեց Անդվարը:

    - Երեք ամսվա անձրևից հետո դեռ չէինք հասցրել չորանալ արևի տակ, որը հիմա էլ այնպես էր այրում, կարծես Դրակար նավը նրան կանխամտածված վատություն էր արել, այդ պատճառով նա ցանկանում էր վրեժ լուծել, երբ հորիզոնում մի հսկա ծովահրեշ երևաց: Գլուխը երեք Դրակարի չափ, մարմինը՝ հինգ անգամ Դրակարից երկար: Երեք օր հետապնդեց մեզ, որ նավը կուլ տա նավաստիների հետ միասին: Երեք օր ու գիշեր ոչ մեկը աչք չպցրեց, ոչ էլ բերանը փշուր դրեց: Ձեռքներս պլոկեցինք անվերջ թիավարելուց, թիերի կեսը ջարդվեցին ու տաշեղի վերածվեցին, մյուս կեսը դեռ ինչ որ հրաշքով շարունակում էր ծառայել: Բարեբախտաբար երրորդ օրը համընթաց քամի ճանկեցինք ու պոկվեցինք ծովահրեշից, որը միօրինակ հետապնդումից հավանաբար ձանձրացել էր, կամ էլ ավելի հետաքրքիր որս էր հայտնաբերել մոտակայքում:

    - Իսկ ինչու եք այդպիսի ջրերով նավարկում,- զարմացած հարցրեց Անդվարը, որը բավական տպավորվել էր այդ պատմությամբ,- մի օր այդ հրեշն ախր կուտի ձեզ:

    - Նավարկության ճանապարհն էդքան վտանգավոր չի, թեև անվտանգ էլ չի, բայց փոթորիկը կամ դիպվածը ամեն անգամ մի արկած բերում է գլխներիս:

    - Պարզ է…- մտազբաղ արձագանքեց Անդվարը և սկսեց նոր գրառումներ կատարել մատյանում:

    - Այդ հրեշն ինչ էր որ,- մեծագործ տեսքով ուռացնելով թշերն ասաց փոքրամարմին Սկեգին: - Բա որ Սև հսկային տեսնես, որը պահպանում է Հրո Երկրի դարպասները: Թե հետը լեզու չգտար՝ բաց կանի դռները ու էնտեղից հազարավոր հրեշներ բաց կթողնի, որոնք բոլորն էլ իր պես հսկաներ են, բայց կրակից սարքած…

    Այդ պահին խոսակցությանը ներքաշվեց մեկ այլ անձ, որը մինչ այդ անկյունում լուռ նստած փոքր կումերով գարեջուր էր ներս քաշում ու իր ողջ տեսքով ցույց էր տալիս, որ մտադիր չէ որևէ կերպ միջամտել: Ալ-Թարսիբն էր, Մուրճ Ամրոցում ապրող միակ ալը, որն իր կազմվածքով թզուկից ավելի ցածրահասակ էր, մարդուց՝ ավելի նիհար, և գամփռի պես բրդոտ: Ալ-Թարսիբի աչքերը կրակի գույն ունեին և ըստ նրա հոգևիճակի՝ փոխում էին իրենց երանգները: Ճակատը նեղ էր, քիթ ոչ շատ մեծ ու սուր, բերանը մի բարակ գիծ էր այն տեղում, որտեղ մարդկանց կամ թզուկների մոտ գտնվում էր բերանը: Այն սակավ անգամները, երբ նա խոսում էր, երևում էին նրա սուր ատամները, որոնք գիշատիչ գազանի տպավորություն էին թողնում, բայց ոչ մեկը դեռ տեսած չկար, որ որևէ ալ ատամները գործածի որպես զենք: Սակայն ամենաուշագրավը ալի եղունգներն էին, որոնք արծվի մագիլների պես երկար էին և այնքան կարծր, որ քարի վրա կարող էին ուզածդ նկարը խզբզել:

    - Ստախոսի մեկն ես, Սկեգի,- ասաց Ալ-Թարսիբը, որը համեստ բայց ինքնավստահ տեսքով թիկն էր տվել իր աթոռին:

    Սկեգին անակնկալի եկավ և ոչնչացնող հայացք գցեց մի արարածի վրա, որն իր չափսերով երկուս և կես անգամ փոքր էր մարդուց:

    - Ինչպես ես համարձակվում ստախոս անվանել ինձ, թրջված կատու:

    - Հենց համարձակվում եմ,- պատասխանեց Ալ Թարսիբը: - Համարձակվում եմ, որովհետև Հրո Երկիրը ոչ թե հյուսիսում է գտնվում, որտեղ իբր դու այն այցելել ես քո միօրինակ նավարկությունների ընթացքում, Դրակարի ոջլոտ նավաստի, այլ հարավում, իմ հայրենի Ալքի հարևանությամբ: Համարձակվում եմ, որովհետև դուք, մարդիկդ անխտիր ստախոսներ եք անվանում ալերին, իսկ հիմա ինքներդ եք այնպիսի ստեր փչում, որը նողկալի է անգամ լսել:

    Մարդիկ տարբեր կերպ արձագանքեցին Ալ-Թարսիբի ելույթին. Գիսլին ծիծաղից թուլացավ, մատը պարզեց Սկեգիի ուղղությամբ ու քիչ մնաց ընկնի աթոռից, Տորդը բավարարվեց ալի վրա մի ատելի հայացք գցելով, որը ոչ մի լավ բան չէր կարող խոստանալ, իսկ Տորֆինը գլուխը կախելով քողարկեց իր ժպիտը, կարծես ոչ ցանկանալով ալի կողմը բռնել, ոչ էլ ընկերոջը սևացնել: Ինչ վերաբերվում է թզուկներին, ապա նրանք բավական աշխուժությամբ վերաբերվեցին անսպասելի ծագած վեճին և մինչև անգամ դադարեցին խոսել երկաթի ձուլման հույժ մասնագիտական հարցերի մասին: Իսկ մինչ մարդիկ և թզուկները կողմնորոշվում էին, թե ինչ դիրք պետք է բռնեն փոքրիկ հրեշի արտասանած հանդուգն խոսքերի նրբերանգին, Ալ-Թարսիբ անվրդով վեր կացավ տեղից, Անդվարի առաջից վերցրեց նրա քարտեզը և դանդաղ ու հանդիսավոր պատռեց:

    - Սա մի հոտած կաղամբ էլ չարժե,-եզրափակեց Ալ-Թարսիբը:

    Սկեգին, որը ծաղրալից հայացքների ներքո աշխատում էր ուշքի գալ, սպառնագին սեղմեց բռունցքները:

    - Եթե պատկառանքն ինձ չխանգարեր,- ասաց նա,- պատկառանք, որը ես տածում եմ այս հարգարժան հաստատության պատվարժան տիրոջ նկատմամբ, այնպես կհասցնեի վզակոթիդ, որ տեղում շունչդ կփչեր, սատկած կատվի մեկը…

    Նույն պահին միջամտեց պանդոկապանն ինքը:

    - Իսկ դու փորձիր,- բարեհոգի տեսքով ասաց ծերուկ թզուկը: - Իմ պատիվն էստեղ չի տուժի: Պանդոկն էլ հենց այն բանի համար է, որ գոնե մեկ մեկ տուրուդմբոց լինի, թե չէ ձանձրույթից կմեռնես, ժամանակը իսկի չի անցնում… Ենիսուլ, գնա տուն հանգստացիր, այսօր շատ չարչարվեցիր, իմ սիրելի կին: Իսկ գուցե հա՞նք գնաս: Գուցե որդիներիցդ մեկը գտել է առասպելական գանձը, չե՞ս ուզում տեսնել:

    Ենիսուլը դժգոհ փնթփնթաց, կոպտորեն իրար վրա լցրեց կեղտոտ ամանները, որոնք ցանկանում էր լվանալ ու սրբիչով չորացրեց ձեռքերը:

    - Ծեր ավանակ, սեփական պանդոկումդ ես կռիվ հրահրում: Էլ ոտքս չես տեսնի էստեղ, ամաններն էլ ինքդ կլվանաս, գարեջուրն էլ՝ կմատուցես… Թե ինչու ջահել կյանքս կապեցի քեզ հետ, էդքան ուզողներ ունեի…

    - Դե երևի սիրում էիր Ռալայֆին,- ծիծաղելով ասաց Գնուպ թզուկը, մինչդեռ Ուլվարն ու Գարդարը աշխույժով սեղաններից տեղ էին ազատում մոտակա մրցամարտի համար: Սկեգիի և Ալ-Թարսիբի մոտակա առճակատումը իսկական իրադարձություն էր, ամեն օր չէ, որ կարելի էր տեսնել, թե ինչպես են մարդը և ալը ուժով չափվում:

    - Ախր սրա հետ ի՞նչ կռվեմ,- ծղրտում էր Սկեգին: - Ուրիշ բան, գցենք վանդակը տանենք Արմե, կարգին կուրախանան երեխեքը…

    - Իսկ դու կնկա նման մի նվնվա,- ասաց Նորդը, Գիսլին գլխով հաստատեց նրա ասածը,- մի անգամ հասցրու վզակոթին, ինչպես խոսք էիր տվել, ու պրծավ գնաց…

    - Առանց մտածելու լեզվիդ էիր տալիս,- ավելացրեց Տորֆինը,- Դե հիմա աստվածներին փառք տուր, որ քեզ ստի մեջ մեղադրողը մի ճստիկ ալ է, այլ ոչ թե թզուկ, որն ինքը կարող էր ինչպես հարկն է հասցնել վզակոթիդ…

    - Հա՜, սուտն ինձանից է դուրս եկել, Գիսլին երեք օր հրեշից էր փախչում, իսկ դու երեք ամիս նավախցիկում հիվանդ պառկած էիր…

    Մինչ թզուկները մրցաբեմ էին նախապատրաստում, իսկ մարդիկ մանր հարցեր պարզաբանում իրար մեջ, Ռալայֆը մոտեցել էր Անդվարին և հայրաբար խրատներ էր տալիս նրան:

    - Անդվար, որդի Մեծ Անդվարի, որին թզուկները առասպելական ուժի պատճառով Հսկա Թզուկ էին անվանում: Քո ինչի՞ն են պետք սրանց փուչ զրույցները, որոնք ուղիղ համեմատական են իրենց լակած գարեջրի հետ: Քո ինչի՞ն են պետք անդրծովյան երկրները, որ դեռ ջանում ես պարզել, թե որը որտեղ է գտնվում: Աշխարհի կենտրոնը Մուրճ Ամրոցն է, ու քանի դեռ գոյություն ունի Ոսկեջիղ լեռը, ոչ մի պատճառ չկա, որ թզուկը մտածի ուրիշ տեղ գնալու մասին… Ա՜խ, թե կարենայի նախկինի պես փորփրել իմ հանքը: Ողջ կյանքս կտայի, միայն թե մեկ օրով մուրճ առնեի ձեռքս…
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (15.05.2015), Tiger29 (17.05.2015), Արէա (27.05.2015)

  23. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ է դուր գալիս:

    Սկզբում մի պահ թվաց, թե ինչ-որ երկարոտ է, բայց հնարավոր է, ես էի անհավես սկսել, քանզի հետո կարծես թե ամեն ինչ հարթվեց...
    Ինչևէ, հետաքրքրությամբ սպասում եմ շարունակությանը...
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ, ինձ էլ է դուր գալիս, բացառությամբ փոքրիկ "բայց"-ի - հուսով եմ հեղինակը չի նեղանա, ուղղակի, Մալխաս ջան, մի տեսակ ձգձգված է, կարծես սյուժեն չի զարգանում: Տես, կարդում ես, լիքը ինֆորմացիա ես ստանում, հաճելի, հեշտ է կարդացվում, հումոր կա, կենդանի ոչ, բայց, ըստ իս իհարկե, մի քիչ շատ ես տարվում նման որոշակիորեն կողմնակի բաներով ու դա պատումը ձգձգում է - տես, ահագին էջեր ու նույնիսկ տառեր արդեն կարդացել ենք,բայց հլը չենք հսկացել, թե, լավ, վերջը, սցենարը գոնե մի քայլ առաջ գնաց, թե չէ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (17.05.2015)

  25. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեղանալու բան չկա, ես ինքս էլ հաճախ խորհրդածել եմ այդ մասին: Մի կողմից սյուժեն, իրոք, ձգձգվում, է, բայց մյուս կողմից ավելի շատ տեղեկատվություն է տալիս պատկերացնելու, թե վայրի, թե հերոսների մասին: Կոնկրետ այս ստեղծագործության վրա բերեմ օրինակը. հիմա պանդոկի մանրամասն նկարագրությունն իր բնակիչների, տերերի ու այլ բաների մասին, անհրաժեշտ է թե ոչ: Ծայրահեղ դեպքում կարելի է ամբողջը դեն նետել, առանց դրա էլ հասկանալի կլինի, թե ինչի մասինէ խոսքը, բայց արդյոք դա ճիշտ որոշում կլինի: Բոլոր լուրջ գրողներն էլ, կամ առնվազն նրանց մեծագույն մասը, սկզբում նկարագրում են դեպքի վայրը, հերոսների, ապա նոր անցնում բուն գործողություններին: Մի խոսքով չգիտեմ, դեռ վերջնական որոշում ընդունված չէ, մինչև գրեմ ավարտեմ դեռ շատ բան կավելացվի ու շատ բան կկրճատվի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  26. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի պետք է ինչ-որ միջին տարբերակ բռնել, ոչ թե մաքուր "նկարագրություն", հետո` "գործողություն", այլ զեբրայի նման, միքս - "նկարագրություն-գործողություն", "նկարագրություն-գործողություն", որ մարդիկ չհոգնեն մի բանից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (17.05.2015)

  28. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն, հաջորդ երկու հատվածները կլինեն իսկը քո ասածի պես, սկզբում գործողություն (գլխի ավարտ), այնուհետև նկարագրություն (հաջորդ գլխի սկիզբ)

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի պետք է ինչ-որ միջին տարբերակ բռնել, ոչ թե մաքուր "նկարագրություն", հետո` "գործողություն", այլ զեբրայի նման, միքս - "նկարագրություն-գործողություն", "նկարագրություն-գործողություն", որ մարդիկ չհոգնեն մի բանից...
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.05.2015)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տխուր քաղաքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.09.2012, 00:30
  2. Մութ քաղաքը / Dark City
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.12.2010, 17:21
  3. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38
  4. Շների քաղաքը / Dogville
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Կինո
    Գրառումներ: 13
    Վերջինը: 07.10.2009, 03:34
  5. Քաղաքը՞,թե՞ գյուղը...և ինչու՞
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 31
    Վերջինը: 22.04.2009, 19:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •