User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր պատմվածք(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Սրճարանում

    1 7.69%
  • Չծախվող պոեզիա

    8 61.54%
  • Բակտերիաների վնասը

    0 0%
  • Սալոնային

    7 53.85%
  • Պակասող մարդիկ

    1 7.69%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 6 12-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. քվեարկություն

  1. #76
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, տենում ես էլի… չի լինում… նենց չի որ չուզող կա… ուղղակի էս ֆորմատը Ակումբի համար չի… ուօրքշոփը չի աշխատում… ոչ քննարկողների ոչ էլ գրողների համար…

    մարդիկ ուզում են պատմվածք, կարդան, կարծիք հայտնեն, քվեարկեն, գուշկեն ու վերջում շնորհավորեն… էս սիստեմն ավելի լավ ա աշխատում… Այվին ճիշտ ա ասում, հավեսները կորում ա… կարող ա մի երկու հոգու համար հավես ա, բայց ընդհանուր արձագանք չկա…
    Հա, համաձայն եմ: Էստեղ ստեղծվելու պրոցեսը շատերին չի հետաքրքրում, ավելի շատ պատրաստի պրոդուկտ են ուզում: Բայց վերջերս էդ էլ ա սկսել չաշխատել: Սաղ ալարում են:

  2. #77
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ուզում եմ «Չծախվող պոեզիայի» մասին գրել:
    Հիշո՞ւմ եք երկրորդ դիտարկման էս հատվածը.



    Պատմվածքի հերուսուհին՝ Կարմենը, հենց էս կտորից է վերցված: Փաստորեն, միջին տարիքի կին:
    Պատմվածքում ես, ավաղ, միջին տարիքի կին չգտա: Կերպարն ավելի շուտ քսանների մեջ, ջահել մեկն է: Դեպրեսված, խճճված, խառը ու ջահել:
    Ու եթե կտրվենք դիտարկումից, նայենք էս կերպարին՝ որպես ջահել մեկը, ով շատ վաղ տարիքում երեխա է ունեցել՝ առանց պատրաստ լինելու դրան, ով դեռ բացարձակ չի կողմնորոշվում իր կյանքում, ով շատ մենակ է ու անծանոթ մարդ է ներս թողնում տուն, երբ հագին միայն կեղտոտ գիշերանոց է, ով իր մտերիմ ընկերուհու մոտ ախմախ տեսակի սուիցիդալ մտքեր է բստրում, ապա ահագին էլ կարդացվող պատմվածք է: Բայց միջին տարիքի կին, ով դիտարկման մեջ էր, չկա էստեղ:
    Ի դեպ Առնվազն փորձել ա

    -Ի՞նձ հետ,- տղամարդը ոտքից գլուխ զննեց Կարմենին՝ փորձելով հասկանալ, թե մտքինն ինչ է: Սև կարճ մազերով միջին տարիքի կին, հագին՝ նախկին սպիտակ գիշերանոց, վրան՝ սուրճի լաքաներ: Աչքերի անկյունները կնճռոտ էին. երևի գիշերը լավ չէր քնել: Հաստատ տեղացի չէր:

  3. #78
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    53 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Առնվազն փորձել ա
    Ասածս էն էր, որ կերպարն իր պահվածքով ու ասածներով ոչ թե միջին տարիքի կնոջ տպավորություն էր թողնում, այլ ջահել աղջկա։

  4. #79
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,754
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ ստեղծագործական պասիվությունը Ակումբում գալիս ա նրանից, որ շատ բարձր ա դրված պլանկան արդեն։
    Երբ Ակումբում նոր-նոր էին ստեղծագործական մրցույթները, կամ նոր էին մարդիկ սկսում ստեղծագործել, էսօրվա մեր հմուտ գրողները շատ ավելի վատ էին գրում, քան հիմա, ու տարիների ընթացքում գրելով, կարդալով, քննարկելով, մեկը մեկից սովորելով հասել են էն մակարդակին ինչ հիմա կա, ու հիմա անկախ իրենց կամքից խանգարում են սկսնակներին անցնել էդ նույն ճանապարհը։ Միշտ, բոլոր մրցույթներին նույն 3-4-5 հոգին են գրում, մի էդքանն էլ քննարկում, ո՞ւր են նոր մարդիկ, մի երկու հոգի ճեղքեցին էդ պատը, մնացին, բայց մյուսները չեն կարողանում։ Չգիտեմ ինչ կարելի ա անել, գուցե հատուկ սկսնակների համար մրցույթ անել, ավելի ցածր պահանջներով, ավելի մեղմ քննադատությամբ, չնայած էլի էն չի։
    Մի խոսքով իմ կարծիքով էս պասիվության պատճառը հին ակումբցիներն են, որոնք արդեն ամեն մեկը իր հոգսերով ընկած ստեղծագործելու, գրառումներ անելու հավես ու ժամանակ չունի, բայց պարտաճանաչ կարդում ա բոլոր գրառումներն, ու Ակումբում ընդունված գծից մի փոքր շեղում տեսնելու դեպքում, նույն պարտաճանաչությամբ, անողոքաբար ոչնչացնում գրառման հեղինակին, չթողնելով նոր մարդկանց անցնել էն էվոլյուցիոն շրջանը ինչ անցել են էսօրվա հնաբնակները, ու ընթացքում հայտնված առավել համառներն ու էդ էվոլյուցիայի կարիքը չունեցողները։
    Արեա ջան, բարձր պլանկայի մասին ճիշտ ես նկատել: Եվ դրանում է Ակումբի ամբողջ ուժն ու հետաքրքրությունը, հակառակ դեպքում թե դու, թե ես, և թե շատ ուրիշներ այստեղ մեր ժամանակը չէինք սպառի... Այնպես որ, պլանկան իջեցնելու մասին խոսք լինել չի կարող: Սպորտի որևէ բնագավառում հիսուն տարի առաջվա աշխարհի չեմպիոնի տվյալներով այսօր բրոնզե մեդալ անգամ հնարավոր չէ շահել... Իսկ ինչու՞ ես դու կարծում, թե մարդու մարմինը սահման չունի, իսկ ուղեղն ինչ-որ սահմանների մեջ է բանտարկված...
    Ոչ, եղբայր: Հենց նրանում է մեր ուժն ու իմաստը, որպեսզի ամեն հաջորդները նախորդներից ավելի իմաստուն լինեն: Ու եթե այդպես չէ, ուրեմն նախորդների կյանքն ապարդյուն է անցել: Եվ սրա ճշմարտությունն ապացուցելու համար շատ սխալ կլիներ ավելորդ ներողամտություն ցուցաբերել ջահել սերնդի հանդեպ, - ես, օրինակ, նրանց տեղը կվիրավորվեի... Ինչու՞ պետք է ես դանդաղ վազեմ, որ ջահելը հետևիցս հասնի, որքանո՞վ է դա ճիշտ: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարող եմ ես ջահելից ավելի արագ վազել...
    Երբեք ոչ ոք Պետրոս Դուրյանին, Միսակ Մեծարենցին կամ Արթյուր Ռեմբոյին կամ Մոցարտին պաբլաժկա չի արել իրենց ջահելության համար, քանզի երիտասարդը միշտ էլ հաղթողն է հենց երիտասարդ լինելու պատճառով:
    Ես մի բան կասեմ: Նա, ով համարում է, որ ինքն ինչ-որ բան արժի, միշտ էլ կապացուցի դա: Եվ Ակումբում քիչ չեն նրանք, ովքեր լավ էլ դիմանում են ասածդ պլանկայի բարձրությանը և լավ էլ արդարացնում են մեր սպասելիքները:
    Այնպես որ, ինձ թվում է, թե ամեն ինչ նորմալ է:

    Հետո, մի բան էլ կա, Արէա ջան: Ինչպե՞ս դասակարգենք տարիքային կատեգորիաները: Քո կամ Բյուրի կամ Մարիի համար 20 տարեկանների ու 27 տարեկանների միջև կարող է մի հսկայական դարաշրջան լինի ընկած: Իսկ ինձ համար դա ընդամենը... երկու րոպե է: Էդ հարցը ո՞ց ենք լուծելու...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (30.04.2015)

  6. #80
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,855
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իիի՜հ, պիտի մասնակցեիր: Դու նենց համով լեզու ունես, շատ հավես բան կարայիր գրեիր:
    Մերսի շատ։ Ուղղակի իմ գրածի մեջ էնքան ուղագրական ու կետադրական սխալներ կլինեին, որ բոլորը կիմանային թե ով ա գրել)))
    Vitam regit fortuna, non sapientia.

  7. #81
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ Առնվազն փորձել ա
    Բյուր դա գործի օգտին չի խոսում, ընդհակառակը Այվի ասած դիտարկում-պատմվածք էդ հակասությունը տեղափոխում ա գործի մեջ: Որ տանձին խնձոր ես ասում, դրանից ինքը խնձոր չի դառնում: Կերպարը համոզիչ չի, հա հուզական լարերի ա կպել հասկանում եմ, բայց որ սառն ես նայում, ահագին բացեր ունի: Օրինակ, բեր մտածենք թե ինչ կլիներ եթե երեխան չլիներ: Ոչ մի բան: Իրա գոյության փաստը ոնց միամիտ, անսպասելի հայտնվում ա, նենց էլ մոռացության ա մատնվում, մեկ էլ մինչև խաղալիքի տեսքով ոտքիդ տակ չի ընկնում, ու դու էլ մտածում էս, թե սա ստեղ ի՞նչ ա անում:

    Ինչ չվերաբերվում ա սալոնայինի, որ ասում եք խժբժ ա ու ձանձրալի ա, դրանք լրիվ սուբյեկտիվ բաներ են, ինձ ամեն ինչ պարզ էր, ոչ մի անգամ հետ չեմ գնացել դիտարկում, որ հիշեմ ով ում բարեկամն ա: Իսկ Չծախվող պոեզիայի դեպքում, գնացի որ տեսնեմ թե որ մեկն էր էնտեղից Կարմենը: Ի դեպ կարար էնտեղի ցանկացած կնոջ կամ աղջկա վերցներ ու նույն բաները գրեր, նույն պատմվածքը: Ես էն ժամանակ էլ ասի, եթե կերպարները չգծագրվեն, մաքուր թերթից գրելու պես ա եղնելու, ինչ էլ եղել ա: Իսկ սալոնայինը որ կարդում ես ասենք չես կարա հոգնած աչքերով աղջկան շփոթես մածուկի հետ, հենց դիտարկման փուլից էլ կերպարները կային, հեղինակն ուղղակի մտել ա իրանց մեջ ու շատ դիպուկ մարմնավորել ա:
    SWTS

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (01.05.2015), Արէա (01.05.2015)

  9. #82
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ ես կրքերը բորբոքել եմ, հարգելի ակումբցիներ, ձեր ձայնը հիմա որոշիչ ա, մի ալարեք, կարդացեք և քվեարկեք:
    SWTS

  10. #83
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձնական օրագրերի մուտքը մրցույթի օրերին փակել ա պետք, մինչև չկարդան, կարծիք չգրեն, մի հատ հին խոսք կա, **ի երեսը կտեսնան օրագրի երես չեն տեսնա: Իսկական չարիքը էդ օրագրերն են:

    Բայց բողոքելու փոխարեն ավելի լավ ա տարբերակները քննարկենք տեսնենք ինչն ա սխալ: Ուղղենք ու էլի անենք: Մի փորձով գաղափարը քոքից կտրել պետք չի: Շատ քիչ բան կա որ առաջին անգամից ընտիր ա ստացվում:
    SWTS

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.05.2015), Արէա (01.05.2015)

  12. #84
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, նեղացե՞լ ես:
    SWTS

  13. #85
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, նեղացե՞լ ես:
    չէ, Լիզ ջան… ինչի ես տենց ասում…

  14. #86
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    53 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, Լիզ ջան… ինչի ես տենց ասում…
    Բան չես գրում գործերի մասին, երևի դրա համար:

  15. #87
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բան չես գրում գործերի մասին, երևի դրա համար:
    եսիմ, է…

  16. #88
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որ գրեմ, կարող ա շատ երկար լինի… general լինի, "դեպրեսիվ", մուննաթով, "անհարգալից" ու մնացած "համեմունքներով"… իսկ դա շատ վատ ա ընդունվում ակումբում ու ըննդհանուր տրամադրյությունը նենց ա գցում որ թեման կանգնում ա…

    սենց հլա գոնե շնչում ա…

  17. #89
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    53 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրի, Մեֆ, հանգիստ գրի:
    Էս մեկից հետո շատ-շատ երկար ժամանակ նոր մրցույթներ չեն լինի:
    Էնպես որ, ով ինչ ունի ասելու, ասեք

    Ու մի քիչ էլ քվեարկեք:

  18. #90
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով մենակ Սալոնայինն էր կատարել իր առջև դրված խնդիրը:

    Սրճարանում-ի մասին ժամանակին գրել էի: Բավականին անհետաքրքիր դիտարկում էր ստացվել, բայց կարող էր դառնալ շատ լավը, եթե մի քիչ բացահայտվեին վերջին կերպարները: Էս դեպքում կարծում եմ, միայն կարելի էր էդ կերպարներին վերցնել ու ինչ-որ մի սիրուն գործ գրել: Իսկապես կյանք կար էդ դրվագի մեջ: Բայց հեղինակը որոշել էր օլիմպիական խաղերի նշանաբանով առաջնորդվեր:

    Չծախվող պոեզիա-ն առանձին մի բան էր, դիտարկման հետ էդքան էլ կապ չունեցող: Ինձ որ էդպես թվաց: Ճիշտ ա աշխատանք կատարած էր, բայց մեջի ասելիքը ես որ չհասկացա, դրա համար էլ չեմ քվեարկել:

    Բակտերիաների վնասը իմ խելքի բանը չէր: Ինձ թվաց թե Բյուրակնն ա գրել, որովհետև դիտարկման ժամանակ իբր բացահայտվել էր, բայց ուղղակի չհասկացա: Ինչքան էլ որ իրան վատ եմ վերաբերվում , շատ հաճախ լինում ա, որ իրա գործերի օգտին եմ քվեարկում: Իրա գրելու տաղանդը վատը չի, բայց էս դեպքում, ոնց որ խզբզած լիներ

    ***

    Դիտարկումներից հետո ինձ թվաց, որ <<պետք է>> կերպարներին էդ վայրից տանեին իրենց գործերով` ամեն մեկի մասին ինֆորմացիա տալով, իսկ հետո ավելի հետաքրքիր կլիներ, որ էլի հավաքեին ինչ-որ մի տեղ` օրինակ Սերժ Թանկյանենց համերգին
    Կամ բոլորի մասին առանձին-առանձին պատմություններ լինեին ու հետո հավաքեին սկզբնական դիտարկման վայր:
    Լավ կինո կլիներ` սկզբից վերջին կադրն ա ցույց տալիս` իհարկե ինտրիգային ձևով, հետո կերպարներին կամաց-կամաց բերում ա վերջին մասի տարածք: Ու էդ տարածքը պայթում ա
    Էս ձևով Սալոնայինն էր աշխատել` որն էլ ինձ գրավեց:

    Պակասող մարդիկ անկապ ստացվեց: Դե էս դարում առանց գեյերի, իհարկե, հաջողության հասնել չի կարելի: Երևի սրա մոդան էլ կանցնի մի օր:

    Այսօր այսքանը
    Վերջին խմբագրող՝ Tiger29: 02.05.2015, 00:17:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.05.2015), Արէա (02.05.2015)

Էջ 6 12-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 2-րդ փուլ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.04.2015, 10:45
  2. Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 1-ին փուլ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 16.04.2015, 14:46
  3. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  4. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  5. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •