User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 2-րդ փուլ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 2-րդ փուլ

    Անցնում ենք երկրորդ փուլին

    Հիմա արդեն ամեն մասնակից պատմվածք է ներկայացնելու՝ իր դիտարկման ու դրա վերաբերյալ ծավալված քննարկումների հիման վրա:
    Ծավալային, ժանրային և այլ սահմանափակումներ չկան:

    Քանի որ վեց դիտարկումներ ունենք, համապատասխանաբար ակնկալում եմ այս փուլում ունենալ վեց պատմվածք:
    Պատմվածքներն ուղարկելու վերջնաժամկետը ապրիլի 25-ն է՝ մինչև օրվա ավարտը: iparika(at)gmail(dot)com
    Ապրիլի 26-ին ստեղծագործությունները կդրվեն համապատասխան թեմայում՝ քննարկումների և քվեարկության համար:

    Մինչ այդ դիտարկումներին ուղղված քննարկումները ցանկության դեպքում կարող են շարունակվել:
    Այս թեման ևս բաց է՝ կարծիքների և նախագծին ուղղված զրույցների համար:

    Սրանք էլ՝ մեր վեց դիտարկումները: Ապրեն մասնակիցները

    Դիտարկում 1.
    ...Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում:...
    Դիտարկում 2.
    ...Քառակուսու երկրորդ կողմին երկու կանայք են նստած, մեկը տարիքով շատ մեծ՝ մոխրագույն մազերով, մյուսը մեջքով է, չի երևում, գլխին՝ վարդագույն գլխարկ: Մի պահ ձեռքը հետ է տանում, երևում է՝ սպիտակ, թմբլիկ, երտասարդ, մատնեմատի եղունգը փոքր-ինչ մյուսներից երկար, մատին՝ ծաղկի տեսքով արծաթագույն մատանի:...
    Դիտարկում 3.
    ...Ժամանեց դասի առաջին մասնակիցը: Զարմանալիորեն տղա (անունը դնենք առաջին տղա): Հագին սև երկար սպորտային տաբատ է, որը գրկում է ոտքերը, վրայից՝ շատ կարճ մուգ կապույտ շորտեր: Մոխրագույն բրդե գուլպաներով է, սպիտակ մայկայով: Շիկահեր է, բայց մորուքը մուգ է: Երիտասարդ է՝ քսաննանց: Նստեց երկար նստարանին, վերցրեց ամսագիրը, սկսեց թերթել:...
    Դիտարկում 4.
    ...Մածուկն այս ընթացքում մոտենում է Թրաշին ու հարցնում՝ արդյո՞ք դեռ իր մազերը լվանալու ժամանակը չէ։ Սա ցուցամատի ծայրն զգուշորեն մտցնում կապույտ կոնսիստենցիայի մեջ և աշակերտներից մեկին դիմելով ասում, որ տանեն լվանան։ Մատը զգուշորեն քսում է Հոգնած աչքերով աղջկա ուսերին գցած սրբիչին:...
    Դիտարկում 5.
    ...Այն աղջիկը, ով արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, բայց հաշիվ չունի, ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը: Հագին սև ու սպիտակ զոլավոր զգեստ է, որն ընդգծում է փարթամ մարմինը: Կուրծքն ուր որ է՝ դուրս կընկնի:...
    Դիտարկում 6.
    ...Էս բոլորի մեջ մեկն առանձնանում է իր բարձր ձայնով ու անընդհատ սրան-նրան է կանչում իր մոտ, վարորդի կամ դիմացի աղջիկների խոսակցություններին մեջ ընկնում: ՈՒ ամբողջ ընթացքում լսվում է, բոլորը ֆիքսում են նրա անլուրջ ու ցինիկ դեմքը, բարձր գոռալը,-«Էրո, այ Էրո, Էրո՜, էս ի՞նչ են խոսում քո մասին, էդ ու՞մ մասին ես մտածում, էլ մեզ չբարևես արա, Էրո՜»:...
    Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (18.04.2015), Աթեիստ (25.04.2015), մարիօ (18.04.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. քվեարկություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 28.05.2015, 00:01
  2. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  3. Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 1-ին փուլ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 16.04.2015, 14:46
  4. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  5. Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.04.2015, 21:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •