User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել

    Չորրորդն եկավ:
    Կարդո՞ւմ եք: Կարծիք գրեք:

    Դիտարկում 4.

    Գեղեցկության սրահ

    Սպիտակ ֆոնով, աբստրակտ խազերով սալիկապատ հատակ: Ուղղանկյուն տարածք: Չորս աշխատատեղ՝ երկուական մետր հեռավորություններով: Այս պահին աշխատում են երկու տղա վարսավիր։ Մենեջերն աղջիկ է։ Այն արտաքիններից ունի, որ հենց հայացքդ թեքեցիր՝ մոռանում ես։ Միայն կարմիր, խորը բացվածքով բլուզն է աչքի ընկնում։
    Սպասելու կիսամաշ բազմոցին նստած են երկու կին: Հագնված են առօրյա-դրսային, շպարված՝ երեկոյան-կոկտեյլային: Մեկի կարճ մազերին բաց կապտավուն մածուկ է լղած, ուսերին՝ չալպտուրիկ սրբիչ է։ Մյուսը սրա հետ է, սպասում է: Նոր մսրդ ներս մտնելու պատճառով ընդհատված զրույցը վերսկսելով՝ սպասողը կապույտ մածուկովին ասում է, որ ինքը համոզված է, ինչ ուզում է լինի՝ Մածուկը ճիշտ տղա կընտրի ու լավ տեղ կընկնի: Մածուկը բան չի ասում, բայց երևում է, որ համամիտ է։ Երկուսն էլ իրարից անտեղյակ ավտոմատ սինխրոնիզացիայով թերթում են դիմացները դրած սեղանի տակից հանած մազային մասնագիտացված ամսագրերը։
    Ցածր սեղանի աջ անկյունում մոխրամանն է՝ մեջը երկու «բիչոկ»։ Մոխրամանի շուրջը մոխիր է ցրված՝ թեև այն բավականին մեծ է։

    Վարսավիրներից մեկը ոնց որ թե տեղի աստղն է: Միջին հասակի է, թրաշով, մի քիչ լիքոտ, բայց ոչ լխտիկ։ Լայն նստող ջինսով, կիպ կիսաթև շապիկով, թևերը փրչոտ, խուճուճ մազերով: Իր շուրջբոլորը երկու տղաներ են պտտվում: Փոքր-մոքր են, 18-20 հազիվ լինեն։ Տեղերով փոխվում, վիզները ձգում, տակից, վրայից, կողքից նայում են Թրաշի գործողություններին: Աշակերտներ են, կարելի է վարսավիրի վերաբերմունքից հասկանալ. հովանավորչական է, գրեթե գոռոզության հասնող ներողամիտ: Վերևի ապակե դարակին դրած Թրաշի հեռախոսը զանգում է՝ միացնում, ականջին են պահում, մինչ սա հեռախոսային զրույցների արանքում բարձրաձայն բացատրելով կտրտում է հոգնած աչքերով աղջկա(հիմնականում փակ են, բայց ճակատը լարված է, թվում է՝ անընդհատ մտածում է) մուգ շագանակագույն, երկար մազերը: Աղջիկը հայելու միջից երբեմն նայում է վարսավիրին, թաքուն ժպտում, երբ Թրաշն, ասես չուզելով, աշակերտներին բացատրում է իր գործողությունները: Ամենաերկարը տևում է գաղտնիքի բացահայտւմը, թե ինչպես անել, որ մազերի տակի մասը ոչ թե ուղիղ գծով կտրվի, այլ կլորավուն: Աղջիկն այդպես էր ուզել քիչ առաջ՝ ձեռքի շարժումով ցույց տալով, որ մազերի տակն ուղիղ գիծ չանեն:
    Նրանց է մոտենում ռեզինից հողաթափերով, անգույն շուրթերով հավանաբար ջահել աղջիկ: Բայց տեսքը շատ ջահելի չի: Երևի չի հետևում իրեն: Մաշկը թուխ է: Երկարուկ դեմքին, մազերի հավաքած ձևին ու հասարակ, աշխատանքային հագուստին այդքան էլ չսազող ականջօղեր է կախել:
    Ձեռքին երկար ձողով ու բիզ-բիզ մազերով ավելն է ու էլի երկար ձողով էն կանգնող-չընկնող բահիկներից։ Առանց կողքերը նայելու ավլում հավաքում է գետնին թափված մազերն ու գնում մտնում սպասելու բազնոցից ձախ կողմում գտնվող դռնով, որի բացվելու ժամանակ ներսից չիդենտիֆիկացված ապարատի դզզոց է գալիս:
    Թրաշին է մոտենում իր կողքի աթոռին աշխատող մյուս, բարձրահասակ վարսավիրը, որ երկու տակ կռացած դիրքով սև ու թավ աչքունքով մի տղայի վիզն է մաշինկայով մաքրում, և հարցնում, թե ժամը քանիսին էին գնալու:
    Թրաշն ասում է, որ 6:30:-
    - 6:30 դուրս ենք գալի՞ս, թե՞ էնտեղ ենք լինում:
    - Ասեցի էլի արդեն, դուրս ենք գալիս էդ ժամին:

    Մածուկն այս ընթացքում մոտենում է Թրաշին ու հարցնում՝ արդյո՞ք դեռ իր մազերը լվանալու ժամանակը չէ։ Սա ցուցամատի ծայրն զգուշորեն մտցնում կապույտ կոնսիստենցիայի մեջ և աշակերտներից մեկին դիմելով ասում, որ տանեն լվանան։ Մատը զգուշորեն քսում է Հոգնած աչքերով աղջկա ուսերին գցած սրբիչին:
    Մածուկն ու Աշակերտն աջի վրա կորում են տեսադաշտից, իսկ Մածուկին Սպասողն ամսագիրը դնում է սեղանին, ոտքը գցում է ոտքին, երկու ձեռքով գրկում ծունկն ու հայացքը հառում դիմացի պատին փակցված հեռուստացույցի էկրանին։ Շամպունի ռեկլամ է գնում։
    - Սուրճ կխմե՞ք, - անգույն շուրթերովը հետ է եկել, թաց շորով մաքրում է մոխրամանի շուրջը տարածված մոխիրն ու նայում է Սպասողին։
    - Հա, դառը։ Ջազվան կլվացացնես, որ հին կոֆեից պեսոկ մնացած չլինի մեջը։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.03.2015), GriFFin (14.04.2015), LisBeth (05.04.2015), Mephistopheles (03.04.2015), Smokie (07.04.2015), Աթեիստ (31.03.2015), Դավիթ (04.04.2015), Ռեյ սամա (04.04.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  3. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  4. Դիտարկում 2. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 07.04.2015, 21:40
  5. Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 07.04.2015, 03:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •