Եթե ասածս հիշում ես, արդեն իսկ շնորհակալ եմ, Լիզ ջան...
Բայց, հիշելուց բացի, - ու կարող ես չհամաձայնվել նույնիսկ սրա հետ, - իսկ ես այնուամենայնիվ կասեմ, որ այս քո "Տենդը"... նաև "երկինք նայած" ստեղծագործություն է: Գոնե, ասենք, մեկ-մեկ, ձեռի հետ, երկնքին հայացք գցած...
Սպասում էի, որ շարունակությունն էլ կարդամ, բայց որ հիշեցիր ինձ...
Ախր հարցը ոչ թե այն է հիմնականում, թե ինչի մասին ես գրում, այլ այն, թե ինչպես ես դու այն մատուցում քո ընթերցողին: Հա, թող ես, քո (իմ) ասելով, աչքերս երկնքին հառած եմ ման գալիս, բայց ես էլ քո ընթերցողն եմ, չէ՞... Ուրեմն, եթե քեզ համար կարևոր է քո յուրաքանչյուր ընթերցող, ստիպիր ինձ էլ երբևիցէ հայացքս կտրել երկնքից... Մի ասա միայն, թե դու անկարող ես հաճելի լինել բոլորին, որովհետև սուր միտքն արդեն իսկ հաճելի է բոլորին, ու եթե մեկը հակառակն է ասում, նախանձում է ուղղակի...
Համ էլ, խնդրեմ, ասածիս վառ ապացույցը. այս պատմվածքովդ, նույնիսկ դեռ չավարտաված, դու ինձ ստիպեցիր: Կարդացի մեծ հաճույքով ու անհամբեր շարունակությանն եմ սպասում...
Տեսա՞ր, որ կարող ես: Եվ պատճառը մեկն է. լեզուն: Ոչ թե քո հերոսների լեզուն` նրանք կարող են ասել ու անել ինչ և ինչպես կուզեն, բայց ինձ համար կարևոր է, որ հեղինակը երբեք չիջնի իր հերոսների մակարդակ, որովհետև նա միշտ բարձր է նրանցից, ու եթե այդպես չլինի, նա չի կարող արարել: Կներես, որ այսպես համոզված եմ խոսում: Շատ հնարավոր է, որ սխալ էլ եմ, բայց ես համոզված խոսում եմ իմ համոզմունքի մասին միայն: Իսկ այդ համոզմունքս է, որ հեղնակի լեզուն պետք է հասանելի լինի բոլորին: Վերջ:
Իսկ այստեղ քո լեզուն հասանելի է, գեղեցիկ ու հղկված: Ինչու՞... Չկրկնվեմ, ինքդ էլ շատ լավ գիտես:
Անհամբեր սպասում եմ բեղավոր տղային...![]()









Մեջբերել
Էջանիշներ