User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Տենդ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինձ հենց վավերագրության պահն ա հետաքրքիր։
    Ի դեպ, մի քիչ մշակիր գրածներդ, ուղարկիր Ինքնագրին, պիտի որ հետաքրքրի իրենց։
    Այվ սա մենակ ես չեմ, ու մենակ սա չի որ ես եմ: Սրանք հավաքագրումներ են միջավայրի մասին, որին ինչ-ինչ պայմաններում առնչվում եմ, դիտարկում, մարդիկ են պատմում բաներ, որ սովորական պայմաններում կյանքում չէին պատմի ոչ մեկի, ինքս եմ լսում, տեսնում, զգում: Կատարվում են իմ շուրջը, իմ հետ, մեկ ուրիշի հետ: Ես կարամ դուրս գամ էդ շերտից, ու ասել Սամին երկինք նայեմ, բայց էդ ամենը դրանից հօդս չի ցնդի: Փորձում են հասկանալ էդ ամենը: Ակումնբն էլ մի հարթակ ա, ուր բզբզում եմ մտքերիս հետ: Դրանից դուրս գալ չեմ ուզում, ոչ հավես ոչ էլ ժամանակ ունեմ, ոչ էլ մտածել եմ լուրջ մշակել ու հրատարակել ինչ որ բան: Իհարկե մերսի, որ մտածում ես իրանց կհետաքրքրի ու որ կարդում, արձագանքում ես
    SWTS

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.04.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ սա մենակ ես չեմ, ու մենակ սա չի որ ես եմ: Սրանք հավաքագրումներ են միջավայրի մասին, որին ինչ-ինչ պայմաններում առնչվում եմ, դիտարկում, մարդիկ են պատմում բաներ, որ սովորական պայմաններում կյանքում չէին պատմի ոչ մեկի, ինքս եմ լսում, տեսնում, զգում: Կատարվում են իմ շուրջը, իմ հետ, մեկ ուրիշի հետ: Ես կարամ դուրս գամ էդ շերտից, ու ասել Սամին երկինք նայեմ, բայց էդ ամենը դրանից հօդս չի ցնդի: Փորձում են հասկանալ էդ ամենը: Ակումնբն էլ մի հարթակ ա, ուր բզբզում եմ մտքերիս հետ: Դրանից դուրս գալ չեմ ուզում, ոչ հավես ոչ էլ ժամանակ ունեմ, ոչ էլ մտածել եմ լուրջ մշակել ու հրատարակել ինչ որ բան: Իհարկե մերսի, որ մտածում ես իրանց կհետաքրքրի ու որ կարդում, արձագանքում ես
    Եթե ասածս հիշում ես, արդեն իսկ շնորհակալ եմ, Լիզ ջան...
    Բայց, հիշելուց բացի, - ու կարող ես չհամաձայնվել նույնիսկ սրա հետ, - իսկ ես այնուամենայնիվ կասեմ, որ այս քո "Տենդը"... նաև "երկինք նայած" ստեղծագործություն է: Գոնե, ասենք, մեկ-մեկ, ձեռի հետ, երկնքին հայացք գցած...

    Սպասում էի, որ շարունակությունն էլ կարդամ, բայց որ հիշեցիր ինձ...

    Ախր հարցը ոչ թե այն է հիմնականում, թե ինչի մասին ես գրում, այլ այն, թե ինչպես ես դու այն մատուցում քո ընթերցողին: Հա, թող ես, քո (իմ) ասելով, աչքերս երկնքին հառած եմ ման գալիս, բայց ես էլ քո ընթերցողն եմ, չէ՞... Ուրեմն, եթե քեզ համար կարևոր է քո յուրաքանչյուր ընթերցող, ստիպիր ինձ էլ երբևիցէ հայացքս կտրել երկնքից... Մի ասա միայն, թե դու անկարող ես հաճելի լինել բոլորին, որովհետև սուր միտքն արդեն իսկ հաճելի է բոլորին, ու եթե մեկը հակառակն է ասում, նախանձում է ուղղակի...

    Համ էլ, խնդրեմ, ասածիս վառ ապացույցը. այս պատմվածքովդ, նույնիսկ դեռ չավարտաված, դու ինձ ստիպեցիր: Կարդացի մեծ հաճույքով ու անհամբեր շարունակությանն եմ սպասում...

    Տեսա՞ր, որ կարող ես: Եվ պատճառը մեկն է. լեզուն: Ոչ թե քո հերոսների լեզուն` նրանք կարող են ասել ու անել ինչ և ինչպես կուզեն, բայց ինձ համար կարևոր է, որ հեղինակը երբեք չիջնի իր հերոսների մակարդակ, որովհետև նա միշտ բարձր է նրանցից, ու եթե այդպես չլինի, նա չի կարող արարել: Կներես, որ այսպես համոզված եմ խոսում: Շատ հնարավոր է, որ սխալ էլ եմ, բայց ես համոզված խոսում եմ իմ համոզմունքի մասին միայն: Իսկ այդ համոզմունքս է, որ հեղնակի լեզուն պետք է հասանելի լինի բոլորին: Վերջ:

    Իսկ այստեղ քո լեզուն հասանելի է, գեղեցիկ ու հղկված: Ինչու՞... Չկրկնվեմ, ինքդ էլ շատ լավ գիտես:

    Անհամբեր սպասում եմ բեղավոր տղային...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (07.04.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ մաս:

    28 համարը ուղեգիծը սկսում ու ավարտում է մի շրջանում, ուր թափառական շներն էլ ժամը 9-ից հետո թաքնվում են: Թմրամոլները զինվում են օգտագործած ասեղներով ու դուրս են գալիս որսի: Երբեմն օրը ցերեկով հավեսի համար շրջում ու ծակում են պատահական անցորդների: Սիմվորիկ է, որ շրջանը կրում է Ծիածան անունը:
    Երթուղայինի վերջում կաշվե նստարանին, ոտքերը լայն տարածած նստած է 28-ին մոտ մի տղա: Կարմրած կոպերը կիսափակ, դիտում է ամեն մի բարձրացող-իջնողի, փորձելով տեսողական կոնտակտ հաստատել: Տրորում է այտուցված ձեռքը, նայում մատներին տուշով դաջած Լ-Ո-Ր-Դ գրությանը, թագին, որ դաստակից քիչ վերև է: Ծանրացած ձեռքը ընկնում է չռած ոտքերի արանքը: Դիմացի նստած աղջիկը վախեցած հայացքը հեռախոսից բարձրացնում է նրա անխնամ դեմքին և շտապ կախում է գլուխը: Կողքը նստած տաղան նույնպես հեռախոսի մեջ է: Մի տող գրում է, մի բառ պարունակությամբ մի քանիսը ստանում, որոնցից երկուսը՝ #$%^&, մնացածը՝ *&^*#$: Հոգոցով ձգվում է: Վերև բարձրացրած բաճկոնի տակից մերկանում է փորի վրայի անհարթ սպին, որ զիգզագաձև իջնում է պորտի կողքով ու կորում գոտու տակ: Աղջիկա այտերը ողողվում են վարդագույնով: Ֆիքսելով նրա հայացքը տղան առաջ է գալիս.
    - Ի՞նչ եք տենց տարված անում էդ հեռախոսներում:
    - Կարդում ենք, - փորձում է սառը պատասխանել:
    Ոտքերը անց է կացնում աղջկա ոտքերի հետևը ասես գրկելով: Աղջիկը ոտքերն ամուր սեղմում է իրար, աշխատելով չդիպչել նրան:
    - Ափսոս, իմ հեռախոսով ես չեմ կարա կարդամ: Մաքսիմում զանգեր ընդունեմ:
    Հետ է ընկնում, սպասում, նորից է մոտենում.
    - Ավելի լավ ա համարս գրեիր, կարդալու փոխարեն:
    - Ի՞նչիս է պետք համարդ, - կանգնում է:
    Տղան քաշում է ոտքը, և հետևում դեղին բռնակներից կախվելով, անվստահ հեռացող աղջկան:


    - Վիտո, բա՛ց, ես եմ:
    Վիտոն հապաղում է:
    - Սպասի ես կիջնեմ:
    Ծխախոտը վառելուց, կրակայրիչը գցում է ջրափոսի մեջ:
    - Գրողը տանի, - կոշիկի քթով փորձում է դուրս հանել:
    Շքամուտքի դուռը ճվոցով բացվում է: Վիտոն կանգնում է դռան արանքը, խաչում ձեռքերը կրծքին:
    - Ռոմ, ասի չէ, ախպեր, ինձ մոտ մնալը վարյանտ չի, ընգեր: Մենտերը Վլադի մոտից զապիսը առգրավել են:
    - Հետո ի՞նչ, Վիտ, էդ անասունը ձեզ վրա էր նշան բռնել: Հիմքեր չկային, զապիսի վրա դա կա, սաղ նորմալ կլինի:
    - Չէ, դու լավ չես հասկանում, էդ զապիսը գործի մեջ չի մտնելու, բռատ: Դրանք չեն հանգստանա: Էդ երկուսը հիվանդանոցում են: Ձեզ բռնեցին, կզցնելու են, ինձ էլ հետներդ, եթե մեր միջև կապ գտնեն... դու հասկանո՞ւմ ես, ես տենց ռիսկի գնալ չեմ կարա:
    Ռոմանը կրակայրչը շփում է շալվարին, չխկացնում է: Չի վարռվում: Նորից: Էլի: Նյարդայնացած Վիտոն գրպանից հանում է իր կրակայրիչը, մեկնում է նրան.
    - Տղերքին զանգի, Ամերիկան Կեչուտում ա մնում, դրանից հարմար բան չես գտնի:
    - Զանգել եմ, - մինչև վերջ չծխաըծ գցում է ջրափոսը, ձեռքերը մտցնում է գրպանները, - Ամերիկային տարել են:
    - ... ես ձեռքերս լվանում եմ: Չեմ ուզում էդ ամեն ինչի հետ կապ ունենամ: Դուք կորցնելու բան չունեք:
    - Ես կռիս չեմ, Վիտո: Բարով մնաս:

    Կեսգիշերին պրիտոնի դուռը փակ է լինում սովորաբար: Ռոմանը երեք անգամ թակում է, տաս րոպեից ծեր տղամարդը բացում է, հենվում բռնակին: Մի սենյականոց, դատարկ բնակարանում երկու քրքրված, հավանաբար ոջլոտ մատրաս են հատակին: Մեկի վրա սեփական թքի մեջ շաղված դեմքով կին է պառկած: Հատակին թափված շշերի ու ասեղների մեջ մանկական տիկնիկ է ընկած: Ծերունին հարցական նայում է Ռոմանի դեմքին.
    - Երկու դոզա հերիք ա՞ մի գիշերվա համար:
    - Մարտայի կողքը կարաս պառկես: Կիսվո՞ւմ ենք:
    - Ես չեմ ուզում, խմելու բան ունե՞ս:
    - Չգիտեմ շշերի մեջ ստուգի:
    Ծերունին բազմում է իր տեղը, թափանցիկ ֆլակոնի մեջ լուծում է շագանակագույն «պերեցը», հատակի ներարկիչներից մեկի մեջ հավաքում, հենվում է թևին՝ երակներն ուռացնելու համար ու ծակում:
    Ռոմանը մեկ առ մեկ թափահարում է բոլոր շշերը, մի կողմ դնելով գոնե մի կում պարունակողները: Նստում է մատրասի ծայրին ու հերթով խմում:
    Պատկերները սկսվում են լուծվել, փոխվել: Հայելու առաջ հայտնվում է Նատաշը, որ սև մատիտով շուրթերն է գծում: Մերկ փարթամ կուրծքը նուրբ ցնցվում է ձեռքի ամեն շարժման հետ: Նա շրջվում է, ներողամիտ ժպիտով նայում մանկահասակ Ռոմանին.
    - Ռոմչկա, եկա՞ր:
    Գրկում ու կրծքին է սեղնում Ռոմանի գլուխը:
    - Խղճուկս, արի, արի ինձ մոտ:
    Պառկում է բրդյա խալու վրա, ոտքերի արանքում սեղմելով Ռոմանի իրանը, ռիթմիկ շարժվում է նրա տակ, տնքում ու հառաչում, մինչև հանգստանում է մեծ, խոնավ բծով Ռոմանի շալվարին: Ռոմանը սեղմում է նրա կրծքերն ու դեմքը թաքցնում նրանց արանքում:
    Դեմքը չկա: Չի զգում: Փորձում է բացել աչքերը: Խավար թաղանթից այնկողմ Մարտայի կնճռոտած կրծքերն են ու փայլող դեմքը: Ուզում է տրորել աչքերը, բայց ձեռքեր չունի: Ուզում է փախչել, բայց ոտքերը չեն քայլում: Սողում է դեպի դուռը: Բերանը ցամաք ընկած ձկան նման բաց ու խուփ է անում: Անասելի սրասափը ձյութի պես ծորում ու լցնում է բոլոր մտքերը: Նա դադարում է պայքարել: Մութը կլանում է ամեն ինչ: Նրա չկա: Ոչինչ չկա:

    «Պայծառ» սիմվոլիկ անունով խանութի աշխատակիցները զրուցում են Բիֆ բանկի գլխավոր կառավարիչի մասին:
    Ի~նչ հարուս է նա:
    Ինչերի է հասել ոչինչից սկսելով:
    Կյանք է, որ տանում է:
    Ոչ ոք չի նկատում գունատ, բեղավոր տղային, խմիչքների բաժնի մոտ կանգնած: Մի շիշ է վերցնում, կոտրում սառնարանի անկյունին, ձեռքում մնացած սուր կտորտ մտցնում է ազդրի մեջ: Ցավ չկա: Ոչինչ չկա: Հանում է մտցնում որովայնի մեջ, այնտեղ ուր սպին էր: Ցավ չկա: Ոչինչ չկա: Նա ժպտում է: Ծնոտի տակ խրած սուր կտորը հանում է, էկոնոմ, կաթնագույն լույսով լամպերը պատվում են կարմիր շիթերով:
    Նատաշը ասում է.
    - Ռոմչկա եկա՞ր:
    Սեղմում է նրա գլուխը կրծքին՝ տաք ու փափուկ:
    SWTS

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.04.2015), My World My Space (23.04.2015), Sambitbaba (08.04.2015), Դավիթ (08.04.2015)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ մասը դեռ չեմ կարդացել:
    Վաղը հիշեմ, կարդամ:

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատրաստ եմ հա կարդալ սենց պատկերներով շարադրանքներ: Էլի՜

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (01.05.2015), Sambitbaba (18.04.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •