ivy-ի խոսքերից
Շին, համաձայն եմ հետդ, որ առանձին մարդկանցով երկրի մասին կարծիք չես կազմի։ Հասարակությունը լրիվ ուրիշ բան է։ Ես որ ասում եմ՝ գերմանացիները կամ Գերմանիան, հենց հասարակությունն էլ նկատի ունեմ, որը ինչքան էլ իրարից տարբերվող մարդկանցով է լցված, միևնույն է մի որոշակի պատկեր է տալիս։ Ու դա տեսնելու և մաշկիդ վրա զգալու համար պիտի ապրես էնտեղ գոնե մի երկու-երեք տարի (ոչ որպես ուսանող)։ Թե չէ առանձին վերցրած, մարդիկ թե բարեհամբույր են, թե կրթված, թե հումորի զգացումով։ Նույնն էլ հայերի դեպքում է. մեզնից ամեն մեկի հետ որ դրսում շփվեն, հաստատ պատկերացում չեն կազմի, թե հայաստանյան հասարակությունն ինչպիսին է, և առավել ևս, թե ինչ բացեր ունի։
Էջանիշներ