
Մարդ չգիտի էլ՝ որն է ավելի վատ: Հայաստանում բոլորը մտած են կյանքիդ մեջ՝ ծանոթ, թե անծանոթ: Ես գժվում էի, որ ճտիս հետ դուրս էի գալիս ման գալու, ով ասես չէր մոտենում, թե՝ էս երեխուն ինչի ես սենց բարակ հագցրել կամ ուրիշ մի բան: Տենց պահերի եմ զգում, թե ինչքան եմ հետ վարժվել էդ ամեն ինչից, որովհետև էստեղ ոչ ոք կյանքիդ չի խառնվում, անգամ՝ մտերիմները:
Բայց դե էստեղ էլ լրիվ սառած են, անտարբեր: Մարդ լրիվ մենակ է...
Գալաթեա (08.04.2015)
Հա, միջինը չկա, էդ հաստատ:
Էդ նույն բանն իմ գլխին ա միշտ գալիս, Այվ:
Մի տատիկ մի անգամ նայեց, ու ասում ա՝ էդ երեխուն գլխարկ դիր, ականջները կսառացնես: ՈՒ ասենք խորհուրդ տալով չի ասում էլի, հրամայում աՈւ հաստատ համոզված ա, որ էդ իրավունքն ունի: Մեր լավն ա ուզում, հայավարի ասած
Երևի չի էլ կարա միջինը լինի:
ivy (08.04.2015)

ivy (08.04.2015), Sambitbaba (08.04.2015), Գալաթեա (08.04.2015)
Գալ, Գերմանիան ու Հայաստանը էդ առումով լրիվ ծայրահեղություններ են, բայց ոնց որ Բյուրն ասեց, հաստատ կան երկրներ, որ միջինին մի քիչ գոնե մոտ են:
Օրինակ՝ Իտալիան, Հունաստանը, որ էլի Եվրոպա են, բայց մարդիկ ջերմ են, իրար հանդեպ բաց, հարազատություն կա, մտերմություն, կարեկցանք:
Sambitbaba (08.04.2015), Smokie (10.04.2015), Գալաթեա (08.04.2015)
Ես ուր եղել եմ՝ երկու ծայրահեղություններից մեկն ա եղել:
Ամերիկայում ով նայում էր՝ պարզվում էր կամ հայ ա կամ ռուս, Ֆրանսիայում սառն են, Հոլանդիա Շվեյցարիա դե կարճ եմ եղել, բայց էլի սառնությունն ավելի շատ էր:
Լավ ա, որ տեղեր կան, որ կարողանում են միջինը պահել:

Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Շին, համաձայն եմ հետդ, որ առանձին մարդկանցով երկրի մասին կարծիք չես կազմի։ Հասարակությունը լրիվ ուրիշ բան է։ Ես որ ասում եմ՝ գերմանացիները կամ Գերմանիան, հենց հասարակությունն էլ նկատի ունեմ, որը ինչքան էլ իրարից տարբերվող մարդկանցով է լցված, միևնույն է մի որոշակի պատկեր է տալիս։ Ու դա տեսնելու և մաշկիդ վրա զգալու համար պիտի ապրես էնտեղ գոնե մի երկու-երեք տարի (ոչ որպես ուսանող)։ Թե չէ առանձին վերցրած, մարդիկ թե բարեհամբույր են, թե կրթված, թե հումորի զգացումով։ Նույնն էլ հայերի դեպքում է. մեզնից ամեն մեկի հետ որ դրսում շփվեն, հաստատ պատկերացում չեն կազմի, թե հայաստանյան հասարակությունն ինչպիսին է, և առավել ևս, թե ինչ բացեր ունի։
Շինարար (08.04.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ