Շատ շնորհակալ եմ բարի խոսքերիդ համար, եղբայրս: Զգացված եմ շատ:
Բայց գիտե՞ս ինչ կա, Արտ ջան, եթե մարդու մեջ առկա է մի բան միայն, թող նույնիսկ այն, ինչ դու ես ակնարկում, - այդ մարդը, միևնույն է, զուրկ է ներդաշնակությունից: Այդ մարդը նման է լարախաղացի, ով բռնել իր ձեքի այն երկար փայտի մի ծայրից, փորձում է կանգուն մնալ լարի վրա: Մի՞թե հնարավոր է դա:
Ինձ թվում է, որ մենք բոլորս պետք է սովորենք այդ փայտը ճիշտ տեղից բռնել, որպեսզի այն չխանգարի մեզ կանգուն մնալ մեր կյանքի լարի վրա: Չէ՞ որ վերջիվերջո այն գործիք է, ստեղծված նրա համար, որպեսզի օգնի մեզ պահպանել մեր հավասարակշռությունը:
Բայց արդյո՞ք մենք հիշում ենք այդ:
Ես փորձում եմ վերհիշել:
Էջանիշներ