Այսօր ամենաշատը հենց դա է կասկածի առնվում: Նախ, որ այդ դերասանի անունը եղել է ոչ թե Շեքսպիր, այլ Շաքսպեր: Իսկ ամենակարևորը, որ նա եղել է անգրագետ և երբեք Անգլիայից դուրս չի եկել: Իսկ Շեքսպիրի շատ պիեսներում լիքն են այնպիսի տեսարանները, որոնք վավերականորեն (թե՞ վավերագրականորեն) համապատասխանում են տվյալ աշխարհագրական վայրին, որտեղ տեղի է ունենում գործողությունը: Ինչպես, օրինակ. նա, ով գրել է "Երկու վերոնացի" պիեսը, անհնար է, որ երբեք Վերոնայում եղած չլինի:
Շեքսպիրի մասին մի քանի տարի առաջ նկարահանած ֆիլմը շատ գեղեցիկ պատկերում է նրա ով լինելու մասին հիպոթեզներից մեկը: Այսինքն, բարձր խավի ներկայացուցիչ մեկը, ով հիվանդագինորեն սիրում էր պիեսներ գրել, ստիպված է իր պիեսներն աշխարհին նվիրել անգրագետ դերասանի անվան տակ, քանզի պիեսներ գրելն ազնվականի համար ամոթ բան էր համարվում...
Մի տարբերակ էլ կա, որ իբր Շեքսպիրի պիեսների հեղինակն է Ֆրենսիս Բեկոնը: Խոսքը ոչ թե ճանաչված փիլիսոփայի մասին է, այլ նրա, ով Գյոթեից առաջ գրել է "Ֆաուստ" պիեսը:
Իմ ավելի սիրած հիպոթեզն է, որ Շեսպիր անվան տակ թաքնված են երկու հոգի: Մեկն իբր թե շատ վաղ տարիքում մահացած, շատ հայտնի պոետ Ֆիլիպ Սիդնին է: Ասում են, որ նա ոչ թե մահացել է, այլ ընդհատակ է անցել հենց Շեքսպիր դառնալու համար: Երկրորդի անունը մտքիցս թռել է այս պահին, ինչպես նաև գրքի հեղինակների (երկու հոգին են) անունը, եթե մեկին հետաքրում է, ասեք, հետո կգրեմ: Այս երկրորդն էլ եղել է ճանաչված ազնվական, մեծ քաղաքական գործիչ, ինչպես նաև Անգլիայի լրտեսը Վատիկանում: Եվ, երբ բացահայտել են, որ նա լրտես է, սա էլ թաքնվել է Ֆիլիպ Սիդնիի հետ երկար տարիներ, և այս երկուսի գաղտնի ստեղծագործական արդյունքն են այդ սքանչելի պիեսները: Իսկ "Շեքսպիր", ուղղակի մականուն է, որ նշանակում է. shake spire: Եվ, իմիջիայլոց, Շեքսպիրի "Փյունիկն ու Աղավնին" պոեմն, իբր թե, հենց պատմում է այս երկուսի կապի մասին:
Կներեք, որ թեմայից շեղվեցի, բայց դուք երկուսդ էլ, ոնց որ այնքան էլ թեմայում չեք, ճի՞շտ է...![]()
Էջանիշներ