Շնորհավոր ծնունդդ, ընկեր: 9 տարի... բերանով ես ասում: Մեր աչքի առաջ մեծացար, մի մատ երեխա էիր...
Ի՜նչ արագ ա անցնում ժամանակը: Ոնց որ երեկ լիներ, որ Beer Academy-ում նստած 8-ամյակդ էինք նշում: Իսկ էն միամյակդ, հիշո՞ւմ ես: Կարծես ամենաշատը մի ամիս առաջ լիներ: Էն որ ես էլ «անակնկալ» էի բերել հետս, ու բոլորը շոկի մեջ էին )) Մելիքը հետաքրքիր նայում էր վրաս, ասացի՝ ի՞նչ կա, ինչո՞ւ ես էդպես նայում, ասաց՝ կարող ա՞ մի օր էլ Հեթանոս Հրեշտակին բերես հանդիպմանԷնքան լավ եմ հիշում )) ArtGeo-ն էլ էլի ուրիշների հեռախոսներն էր քչփորում, դիմացս էր նստած, հիշում եմ...
Չես հասցնում աչքերդ կարգին թարթել, իսկ տարիներն արդեն անցյալ են:
Ու հիմա շատերը էս վերևի գրածը կարդալով ամենաշատը ArtGeo-ի անունը կճանաչեն:
Ըտենց: Ծնունդիդ օրով ընկել եմ հիշողությունների գիրկը: Ինչքա՜ն-ինչքան քաղցր օրեր ենք ունեցել միասին: Ինչքա՜ն ես ինձ երջանկացրել: Ինչքա՜ն ինձ նման շատերի ես երջանկացրել:
Շնորհակալ եմ քեզ: Իմ վիրտուալ հայրենիք ))
Ուրախ եղիր, առողջ, իմաստալից գրառումներով լեցուն: Մենք քո գլխից անպակաս, դու էլ՝ մեր:
Է՜հ, կենացդ, ախպերութուն
Հ.Գ.
![]()
Էջանիշներ