ժող… դուք գրեք, ես հես կգսմ սաղ ճիշտը կասեմ…
ժող… դուք գրեք, ես հես կգսմ սաղ ճիշտը կասեմ…
Աթեիստ (18.02.2015)
Բացի էն ամենաերկարից, սաղ կարդացի…
Էն անեկդոտը լսած կլնես, որ ասում ա ամենահամովը հենց ռուչկեն ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ivy (18.02.2015), Mephistopheles (18.02.2015)
Մեֆ, ռուս զինվորներ են, ուրիշ ինչ անուններ պիտի լինեին: Համ էլ կարծիք հայտնի վերջապես, էդքան մարդ սպասում է:
Ի դեպ, էդ տարբերակի հեղինակին ոնց որ թե տեղը բերեցի:
Տարբերակ 1. Նրանք - Սկեպտիկ
Տարբերակ 2. Տակտուս - Լիզբեթ
Տարբերակ 3. Արձակուրդի առավոտը - Բյուր
Տարբերակ 4. Երազանման - Ֆրիմեն
Տարբերակ 5. Խատուտիկը - Նիկեա
Կարծում եմ, Նիկեան է, իր "Ոչ մի տեղ - Նեվերլենդով":
Եվ ինձ թվում է, որ այդ "Ոչ մի տեղը" Նիկիի պատկերացման մեջ մի տեսակ բանտախցիկի տեսք ունի... Այսինքն... կաշկանդում է նրան իր գործողություններում, ինչ է... Եվ այդ պատճառով "Երազանմանն" էլ է ինչ-որ կաշկանդված, չնայած ինքը միտքն ինձ ահագին դուր եկավ. ըստ իս, կարելի էր լավ ծավալվել:
Նիկ ջան, եթե դու ոչ մի տեղ ես, ուրեմն դու` Ամենուր ես: Գտնվելով Ոչմիտեղում, դու մեծ հնարավորություն ունես ընդգրկել քո մեջ ամեն ինչ: Եթե այս տեսանկյունից նայես ստեղծագործություններիդ, համոզված եմ, որ շատ մեծ արդյունքի կհասնես: Իսկ որ գրելաոճդ ինձ շատ է դուր գալիս, արդեն գիտես:
Նրանք - Ահագին լավ էր շարադրված, կարդացի հետաքրքրությամբ, չնայած քաղաքականությունից շատ եմ հեռու և առավել ևս չեմ սիրում գեղարվեստական գրականության մեջ: Համարում եմ, որ հեղինակն իրավունք չունի իր քաղաքական տեսակետները հրամցնել ընթերցողին: Համ էլ` ընթերցողի քաղաքական հայացքներն են ստիպում նրան արդեն միակողմանի նայել ստեղծագործությանը. մոտավորապես, ոնց որ քրիսոնեա տերտերը Ղուրան կարդա...
Ու երևի այդ քաղաքականությունը հեղինակի բկին էլ է նստած վաղուց, և այդ պատճառով թռավ քաղաքականությունից ու իրեն մի փոքր հաճույք պատճառեց իր վերջաբանո՞վ... Խոստովանում եմ, ինձ էլ:Բայց ինչ-որ շատ էր միանգամից ու հանկարծակի և այդ պատճառով էլ` չմարսվող... Ուրախ կլինեի, եթե հենց ամենասկզբից փսիխոդելիայի ինչ-որ ցոլքեր (սկզբում նույնիսկ անհասկանալի) երևային, որպեսզի վերջաբանն ավելի արդարացված լիներ: Մանավանդ, որ պատերազմի դաշտն ինքն արդեն իսկ փսիխոդելիա է...
Տակտուս - Սկիզբը շատ դուր եկավ: Կարծում էի, սա է համար առաջինն ինձ համար... Բայց լրահոսները չսիրեցի... Մի տեսակ ամեն ինչ խառնվեց գլխումս: Ու վերջաբանն էլ էր շատ հապճեպ...
Արձակուրդի առավոտը - Լավն է, բայց մի քիչ շատ է սենտիմենտալ: Իսկ եթե Բյուրն է հեղինակը, ուրեմն Բյուրի համար սենտիմենտալ է շատ ավելի: Եվ չնայած դրան, ամենահաջողվածը հենց սա է:
Խատուտիկը - Լավ գործ է: Շատ հարթ, սիրուն լեզվով գրված: Ուղղակի հեղինակն է դեռ անփորձ երևի, ու շատ ջահել: Իսկ մենք, մոռանալով, թե որտեղ ենք, նստած, հասուն գործերի ենք սպասում: Դրա համար էլ մեզ դուր չի գալիս նման անարատ գործը: Մոռացել ենք, որ գրականության մեջ ոչ միայն Բուկովսկիներ կան, այլև ՊետրոսԴուրյաններ...
Բայց հոր վարմունքը տիկնիկի հանդեպ... լրիվ դուրս էր այդ ամենից ու կեղծ... արված էր երևի, առաջադրանքին համապատասխանելու համար:
Եվ այստեղ տարիքն արդեն ոչ մի կապ չունի:
1.Արձակուրդի առավոտը
2.Նրանք
3.Երազանման
4.Խատուտիկը
5.Տակտուս
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ