Նորաբաց Բլոգ-Կայք, Հայերեն և Հայատառ գրառումներով՝ http://knew-all.com/, որը իր մեջ պարունակում է ամենատարբեր թեմաներով գրառումներ...
Կայքում գրառումների հաճախությունը՝ օրեկան միջինը 1 հատ...
Կխնդրեի թվարկեք կայքի բոլոր թերությունները....
Նորաբաց Բլոգ-Կայք, Հայերեն և Հայատառ գրառումներով՝ http://knew-all.com/, որը իր մեջ պարունակում է ամենատարբեր թեմաներով գրառումներ...
Կայքում գրառումների հաճախությունը՝ օրեկան միջինը 1 հատ...
Կխնդրեի թվարկեք կայքի բոլոր թերությունները....
1. «Իսկ դուք գիտեք»-ում հարցականը պակասում ա։
2. Որոնման դաշտերը թարգմանած չեն
3. Դիզայնը շատ «դատարկ» ա։ Ինչ որ բան պակասում ա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Շնորհակալություն արձագանքելու համար...
Մերսի դրեցի...
Այո e-armenians.com ի թարգմանությունից եմ օգտվել, շատ մեծ գործ է արված թարգմանության վրա այդ կայքի կողմից, բայց այնուամենայնիվ մասնակի է... հիմա այդ ուղղությամբ են աշխատանքներ տարվում...
հավանաբար Լոգոն?
Վորդպրեսից օգտվողներ կան? մի լավ թեմա կառաջարկեք? ... հա նաև Հայերեն թարգմանություն պատրաստի կա?
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Վոլտերա (01.02.2015)
Չէ, հիմիկվանը շատ քառակուսի ա ։)
Մեկ էլ, ես ավելորդ եմ համարում «գլխավոր» հղումը հիմնական մենյուում դնելը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Վոլտերա (02.02.2015)
Մոռացա ամենակարևորը։
Երբ մտնում ես սենց կայք, որ սլոգանում նշված ա հայոց լեզու ու հայերեն բլա-բլա-բլա, բայց դոմեյնը վերջանում ա .com-ով, էս երևույթը կոչվում ա տըռըֆըսը։
Հ.Գ.
Տարօրինակ անգլերեն դոմեյնի մասին բա՜ն չեմ ասում։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.02.2015, 01:03:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ինչու՞, Արտ ջան... Էդ ի՞նչ կար դրա հելնելում, որ: Ակումբում էլ մեկը կարող է մտնել ինչ-որ բաժին, ու նրա առջև էլ նման մի կարող է... հելնել: Դրանից Ակումբը կդառնա անլու՞րջ:
Մի՞թե դրա անունը մշակույթ չի ուղղակի: Հիմա եթե դրա փոխարեն "Կիկոսի մահը" լիներ, կայքն ավելի լուրջ տե՞սք կունենար:
Մնացած ասածներիդ հետ համաձայն եմ. ինչ-որ տարօրինակ տեսք ունի կայքը... Ճիշտն ասած, ես այդքան էլ ծանոթ չեմ հայատառ ուրիշ կայքերի, - իմ կայքն Ակումբն է... Ու երևի հենց Ակումբին նման չլինելն է ինձ ստիպում մտածել, թե տարօրինակ է տեսքը` ով գիտի...
Բայց բոլոր դեպքերում` ամենայն բարիքներ եմ ցանկանում նորաստեղծ կայքին: Թող հնարավորինս շատ լինեն հայալեզու կայքերը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Բացատրեմ։ Կայքերը սովորաբար ունենում են որոշակի ուղղվածություն։ Համենայն դեպս նորմալ կայքերը։ Օրինակ՝ կան քո ասած մշակութային կայքեր որոնց տեղադրում են գրական ստեղծագործություններ։ Դրանցում դու երբեք չես տեսնի ՏՏ նորություններ ու այլ հոդվածներ։
Ու կան ժամանցային բլոգներ, ինչպիսին սա է։ Ստեղ մարդը մտնում ա լրիվ այլ կարգի ինֆորմացիա ստանալու համար։ Ինչ որ մեկի գրած գիրքը կամ բանաստեղծությունը էդ կատեգորիայի մեջ չի մտնում։ Կրոնական ուղղվածությամբ ստեղծագործությունները էլի ընդամենը ստեղծագործություն են։
Հիմի մարդը մտնում ա որևի նորություն կարդալու համար ու կարդում ա 2000 տարի առաջ գրած ստեղծագործություն։
Եթե սա մշակութային կայք ա, ի՞նչ ա դրանում անում Գուգլ սմարթֆոնի մասին նորությունը։
Համեմատության համար, եթե ես մտնեմ IXBT ֆորում, կյանքում նման բան չի կարա հելնի դեմս։
Ակումբը չունի ուղղվածություն, ստեղ կարա ամեն ինչ էլ հանդիպի։ Կայքերն իրանց տենց ճոխություն թույլ տալ չեն կարա։ ԻՄՀԿ։
Համենայն դեպս 2-րդ անգամ էս կայք մտնելու ցանկությունս ձգտում ա 0-ի։ Այսինքն խորհուրդների համար մի քանի օր էլ կմտնեմ ու կմոռանամ։
Քանի մտել եմ, մի քանի բան էլ քննադատեմ։
Jerry
1. Դատարկ բաժինների հղումները թաքցրա, եթե բաժնում բան չկա, ուրեմն տենց բա-ին չկա։
2. Անեկդոտներ բաժնում կամ պտի ընտիր անեկդոտներ լինեն, կամ բաժինը չլինի։
3. Ավելի ուշադիր եղի ուղղագրությանը
«Չարենցյան <<Պատգամ>>-ի գաղտնիքը» - Նախ հայերենում սենց չակերտ չկա, հետո բանաստեղծության նախավերջի տողը սկսվում ա «Ե»-ով՝ «Ե՛ջն այն ...»
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.02.2015, 16:44:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Sambitbaba (02.02.2015)
Ինչու՞ ա knew all
Բովանդակային առումով կայքը հեչ չձգեց:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Աթեիստ (02.02.2015)
Երբ ակումբը հիմնադրվեց ու ընտրեց «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը» կարգախոսը, դա առավել քան բնական ու հասկանալի էր, քանի որ էդ ժամանակ ուղղակի բացակայում էին հայերեն ու հայատառ ֆորումները, քննարկման հարթակները, ընդհանրապես հայերեն կայքերն էլ էին քիչ, բայց ԿԱՅԻՆ:
Այսօր, երբ բազմաթիվ են հայերեն լրատվական կայքերը, հայատառ բլոգները, ժամանցային ու այլ հայերեն կայքերը, մի քիչ խնդալու ա հայերենի տարածման հարցում ոչ մի նշանակալի բան չանող բլոգ-կայքում դնել «Պահպանենք Հայոց Լեզուն, Նպաստենք Հայատառ Համացանցի Զարգացմանը…» կարգախոսը, կայքի գովազդն անել հայատառությամբ:
Իհարկե՛ խիստ ողջունելի ա, որ կայքը հայատառ ա (ցավոք, դեռ ոչ լրիվ), բայց դա մեղմ ասած էս կայքի հիմնական հատկանիշը, առաքելությունը չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ասում են, ինչ-որ բան ստեղծելուց առաջ պետք ա պատասխանել հետևյալ հարցերին՝ ճիշտ հերթականությամբ.
1. Ինչի՞ համար
2. Ի՞նչ
3. Ինչպե՞ս
Էդ հարցերին դու քո մեջ փորձի պատասխանես, եթե հստակ տենսնում ես պատասխանը, հաստատ կհաջողվի նախագիծդ: «Ինչպես»-ին վերաբերող հարցերը կարաս ստեղ քննարկես ուստեքի հետ, բայց առաջինն ու երկրորդը պետք ա դու իմանաս:
Իմ կարծիքով, էս էն տիպի սայթերից ա, որ եթե լավ սարքես, կարա դառնա ՖԲ-ում հաճախ շեյրվողներից ու ահագին այցելություն ունենա:
Մեկ էլ ուզում էի հարցնել՝ հղումները աղբյուրները չե՞ս ուզում նշել:
Tiger29 (02.02.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ