User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Կատվի վերջին հույզը

  1. #1
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կատվի վերջին հույզը

    Կատվի վերջին հույզը
    Հրդեհը սկսվեց ետնաբեմից դուրս: Ծաղրածուն դուրս եկավ բեմ`հանդիսատեսին զգուշացնելու, բայց մարդիկ կարծեցին, թե դա կատակ է, և սկսեցին ծափահարել:Ծափահարությունները ավելի բուռն դարձան, երբ ծաղրածուն սկսեց խնդրել մարդկանց, որ վերջիններս հեռանան դահլիճից:
    Հնարավոր է, որ մեր աշխարհն էլ կործանվի նման ձև` հանդիսատեսի ծափահարությունների ներքո, որոնք կկարծեն, որ դա ընդամենը կատակ է:
    Սյորեն Կիերկեգոր
    Թափանցիկ պղպջակների մի մեծ հոսք ծածկում է համալսարանային ձանձրալի տեսարանը, այն տեսարանը,որտեղ երեք տղա ընթեցասրահում ինչ-որ բան/հավանաբար մեծ չափերի անհայտ պարունակությամբ մաստակ/ ձայներով ծամծմում ու խաղում էին.
    -Թյու՜,պարտվեցի:
    Ասում է նա, և տեսարանը փակում են պղպջակները:
    Գիթառի աններդաշնակ ձայները հասնում են կատվի ականջներին,նա ճվում է,քսվում ծածկոցին ու փորձում ականջները խրել մահճակալի մեջ: Գիտե՞ք կատուները ավելի լավ են լսում, համենայն դեպս այդ կատուն: Երբ վերջապես աններդաշնակ ձայներին հաջորդում են գեղեցիկ նոտաներով և լավ կատարվող Փինք Ֆլոյդի ''Comfortably numb''-ը, կատուն թեթևացած շունչ է քաշում, ցատկում մահճակալից ու հետևում տիրոջ շարժումներին.՛՛ձանձի՜ՌՌ՛՛, մռռում է նա և հետ դառնում փափուկ մահճակալին:
    Կատուն կիսաքնած թավալվում էր ,երբ սկսեցին տնքոցները,դրանք խրվեցին կատվի ականջների մեջ,նրա մորթու մազիկներրը բիզ-բիզ կանգնեցին: Թռավ պատուհանից ու վիրավորված քայլեց մթնշաղով:
    Այստեղ բաց թողվեց մի մեծ ու կարևոր փաստ. կատուն սև էր, իսկ ինչպես գիտենք բոլորս,սև կատուների հետ պետք է առավելապես զգույշ լինել: Հավատացեք՝պետք չէ թերագնահատել սև կատվի հնարավորությունները,հատկապես,երբ նա վիրավորված է: Այսպիսով՝տեղ-տեղ նա չէր երևում խավարում:
    Փողոցները դատարկ էին, կատուն շուտով հոգնեց և պառկեց մայթին՝ֆոսֆորային աչքերով հետևելով անցուդարձին: Դուք լսել եք, անգամ կարդացել եք գորտի և արքայադստեր հեքիաթը: Մեր հեքիաթում , բնականաբար չկան գորտեր կամ արքայադստրեր, կա միայն մի սև կատու և անասելի շատ մոխրագույն մարդիկ: Հավանաբար հասկացաք,թե ինչ պիտի կատարվի հետո. մեկը,ով համարյա վազելով տաղտկալի աշխատանքային օրվանից հետո գնում էր տուն,կբախվի կատվին ու կմտածի, որ իր կյանքում ինչ-որ բան ընթանում է ոչ այնպես ինչպես պետք է, նա կսկսի ելքեր փնտրել, և գիտե՞ք ինչ՝ վերջ կտա կյանքին:Այո-այո, վերջ կտա,որովհետև զզվանք պատճառող աշխատանքից ազատվելու ու սոված չմնալու միակ ելքը կյանքին վերջ տալն է: Երևի բնաբանը ձեզ հուշեց,որ տաղտկալի աշխատանքից վերադարձողը ոչինչ էլ չի անի: Նա կարհամարհի կատվին, որը,ինչպես նշվեց, վտանգավոր է:
    Տկտացնելով կոշիկները՝ նա հազիվ զսպեց ,որ դուրս չվազի լսարանից: Նա քայլում էր մեկ շատ արագ, մեկ դանդաղեցնում էր քայլերը՝հասկանալով,որ տանը նրան է սպասում էլ ավելի հոգնեցնող ամուսինը, ով կկպչի ու կսկսի ձայներ հանել այն նույն մաստակի նման, նա կփակի աչքերը, իսկ ամեն ինչի ապոգեյին կքնի և գուցե երազներում տեսնի մի ուրիշ կյանք, որտեղ նա նամակ է գրում իր ամուսնուն՝ Փարիզից. գիտե՞ք՝ նա ինչքան էր երազում Փարիզում լինել,այդ պահին կկտրվի երազից և կհասկանա ,որ նրա ներկայիս ես-ը անզոր կլիներ նման նամակ գրել: Չեմ տանջի ձեր հետաքրքրասիրությանը.
    «Դու զարմանում ես,երբ տեսնում ես նրանց արևը: Իսկ նրանց արևը դեղին չէ, նրանց արևը երկնագույն է. նրանք արև էլ չունեն. նրանցը մեծ երկինք է`առանց ամպիկների եւ ավարտի: Ես կտարրալուծվեմ այդ երկնքում, ինչպես մնացածները, կխորտակվեմ փոշեհատիկի նման, դու չես հասցնի բռնել ձեռքս. ես չեմ կարողանա վստահել քեզ, համակերպվել, որ դու կաս եւ ուրիշ ես նրանց մեջ: ...եւ մտածում ես `մեկ է կավարտվի, ինչու՞ վերջ չտալ հենց հիմա , առանց երկար-բարակի ու սպասման:
    Շրխկացնում ես դուռը ու գնում:
    Գնում ես, շրջվում եւ ետ վերադառնում, զգուշությամբ փակում դուռը: Նայում աչքերին ու գրկում, եւ արդեն դու ես փորձում ձգել պահը. սկսում դողալ, ներողություն խնդրել ամեն մի կռվի վերջում: Դու պարզապես թույլ ես, դու վախենում ես մենակ մնալուց, վախենում ես լսել սեփական ձայնդ: Նախընտրում ես մնալ մեկի հետ, ով քո ռասսայից էլ չէ եւ անգամ`քո մոլորակից: Դու ստիպված թողնում ես տունդ, աշխատանքդ, մարդկանց, այսինքն վերցնում ես ծայրահեղը` քո միայն մի մասը`հենց քեզ: Ոտքերդ քարշ տալով գնում ես, ճանապարհին կանգնելով ու ետ նայելով տանդ,աշխատասենյակիդ եւ մարդկանց, իսկ նրանք մնում են հեռվում, թաղվում են թանձր մշուշի տակ եւ քո դատարկ մասը սկսվում է լցվել նորով, իսկ նորը միայն ինքն է որ կա`այլմոլորակայի՜նը...»
    Տառերը լղոզվում են, հեռվից հեռու լսվում են խռմփոցի ձայներ:Նա բացում է աչքերը, մի կերպ ազատվում ամուսնու գարշելի մարմնի ծանրությունից և ճանապարհվում խոհանոց: Շատերն են սկսում ուտել,երբ մի բան այն չէ: Սա ասվում է այն նպատակով, որ գեր կին ունեցող և իրենց կանանց գիրությունից բողոքող տղամարդիկ խնդիրը իրենց մեջ փնտրեն, այլ ոչ թե տրորեն կնոջ փափուկ ներաշխարհը:
    Քաղցրի մեծ քանակութուն կուլ տալուց հետո նա փորձում է վերհիշել երազը և վերլուծել ներկայի կտրվածքով: Դուք երևի համարում եք՝մեր հերոսուհին հիմար է,որ չի նկատում նամակի մեջ եղած ակնհայտ ակնարկը , ամենեևին. նրա կարդացած վերջին գիրքը Ֆրոյդի «Երազների մեկնությունն է» եղել, պարզապես նա ենթագիտակցորեն դադարել է հավատալ երազներին : Սկսում է խորանալ անցյալի կծիկում՝հասկանալու համար,ի՞նչը խանգարեց ,որ նա չգնաց Փարիզ: Հետ մղելով իրականությունը՝ նա գլխացավով վեր կացավ տեղից:
    հենց հաջորդ օրը նա հանդիպեց կատվին: Նրա ներսում ինչ-որ ոսկեգույն ճառագաթ փայլատակեց և մինչև կփորձեր հասկանալ ինչն ինչոց է, մարեց: Կատուն վեր կացավ տեղից, հոտոտեց գորշ մարդու շորը, քայլեց աջ ու փռվեց ճանապարհի ուղիղ մեջ տեղին: Կինը նայեց կատվին և չհասցրեց շրջվել ու գնալ. նույն ճառագայթը,որն այս անգամ ճառագում էր մեքենայից շարժվում էր դեպի կատուն, վերջինս անտաբեր պառկած էր : Կինը նետվեց կատվի կողմը. մի քիչ վնասներով, բայց հասավ Փարիզ:
    Իսկ իրականում ամեն ինչ այլ կերպ էր.
    Կինը շրջվեց ու գնաց՝թողնելով կատվին ճանապարհի մեջ տեղին, նա անգամ չտեսավ մեքենայի մարդուն, ով նրան պիտի Փարիզ տաներ և սովորենցներ, թե ինչպես է պետք սիրային նամակներ գրել: Կինը գնաց, իսկ մառախուղում պտտվում էին բառերը
    There is no pain, you are receding
    A distant ship, smoke on the horizon
    Կասեք՝ կատու՞ն էր մեղավոր,որ սև էր:

    Սպասում եմ քլնգոցների
    Վերջին խմբագրող՝ enna: 28.12.2014, 00:32:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (28.12.2014), Sambitbaba (28.12.2014), Smokie (20.01.2015), Մուշու (17.01.2015), Նիկեա (28.12.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շքեղ էր... Համ շարադրանքդ, իսկ առավել ևս միտքդ...
    Վաղուց նման հաճույք չէի ստացել:
    Ապրես, սիրելիս...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (28.12.2014)

  5. #3
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շքեղ էր... Համ շարադրանքդ, իսկ առավել ևս միտքդ...
    Վաղուց նման հաճույք չէի ստացել:
    Ապրես, սիրելիս...
    ու~խ ) շնորհակալ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (29.12.2014)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց պիտի կարդայի, բայց հիմա նոր ստացվեց...

    Հետաքրքիր էր, Էննա ջան: Շատ բան ասել չեմ կարող, որովհետև քո գրածները մի տեսակ իմը չեն դառնում, բայց դե երևում է, որ հետաքրքիր ստեղծագոործող ես:
    Դու շատ գրի: Ինչքան գրես, էնքան ավելի կհղկվեն տեքստերդ. ոնց որ թե ահագին լավ պոտենցիալ ունես:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.01.2015), Sambitbaba (17.01.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ա Ռիփը գրեց, թե չէ մոռանալու էի:

    Նան, ուրեմն նախ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, դրա համար եմ սենց մանրամասն քլնգում, նեղանալ չլինի:

    Պատմվածքիդ գաղափարը լավն ա, կերպարները հետաքրքիր են, շարադրանքն էլ հիմնականում լավ ա: Բայց հիմա ասեմ, թե որտեղ են թերությունները:

    Նախ շատ կարևոր, տարրական բան. կետադրական նշանից հետո երբեք մի մոռացի բացատ դնել, թե չէ տեքստը դժվարընթեռնելի ա դառնում:

    Հետո, Փարիզի փոխարեն խորհուրդ կտայի որևէ ուրիշ տեղ ընտրել: Փարիզն արդեն ծեծված, համը դուրս էկած, կլիշեախեղդ էղած քաղաք ա: Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե որևէ փախած ֆրանսիական քաղաքի անուն տայիր:

    Մի համը դուրս էկած բառ էլ այլմոլորակայինն ա: Ավելի ճիշտ, նամակը շատ հավես կարդացվում էր, մեկ էլ հենց հասա այլմոլորակային բառին, մի բան ոնց որ քըրթ կտրվեր, լրիվ տեսարանը փչացներ: Իհարկե հասկանում եմ, որ էս բառի համը մենակ ակումբում ա դուրս էկել, բայց ամեն դեպքում կարծում եմ պատմվածքիդ կոնտեքստին էլ չի սազում:

    Մեկ էլ էս գործիդ մեջ մի բան նկատեցի, ինչը դու առաջ չէիր անում ու լավ էիր անում, որ չէիր անում: Բացատրություններդ էին: Ասենք, լրիվ հերիք կլիներ, որ ասեիր՝ կատուն սև էր, իսկ մնացած բաներն ընթերցողն ինքը կհասկանար: Կամ էն մասը, որ կատվին դուր ա գալիս նորմալ երաժշտությունը, պետք չէր բառ առ բառ բացատրել, կարայիր մենակ ցույց տայիր:

    Իսկ վերջում Ռիփի ասածին միանում եմ. շատ գրի

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (17.01.2015)

  11. #6
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ երկուսիդ էլ շնորհակալ եմ, որ կարդացիք ու թերություններիս մասին խոսեցինք: Սկսել եմ քիչ գրել, էդ պատճառով շատ կարևոր ա իմանալ,թե որտեղ եմ կոնկրետ թերանում:
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղուց պիտի կարդայի, բայց հիմա նոր ստացվեց...

    Հետաքրքիր էր, Էննա ջան: Շատ բան ասել չեմ կարող, որովհետև քո գրածները մի տեսակ իմը չեն դառնում, բայց դե երևում է, որ հետաքրքիր ստեղծագոործող ես:
    Դու շատ գրի: Ինչքան գրես, էնքան ավելի կհղկվեն տեքստերդ. ոնց որ թե ահագին լավ պոտենցիալ ունես:
    Միակ բանը ,որ չի թողնում շատ գրեմ ծուլությունս ա: Վերջերս փորձում եմ հաղթահարել: Հուսով եմ՝մի օր կգրեմ քոնը դարձող գործ :
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ա Ռիփը գրեց, թե չէ մոռանալու էի:

    Նան, ուրեմն նախ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, դրա համար եմ սենց մանրամասն քլնգում, նեղանալ չլինի:

    Պատմվածքիդ գաղափարը լավն ա, կերպարները հետաքրքիր են, շարադրանքն էլ հիմնականում լավ ա: Բայց հիմա ասեմ, թե որտեղ են թերությունները:

    Նախ շատ կարևոր, տարրական բան. կետադրական նշանից հետո երբեք մի մոռացի բացատ դնել, թե չէ տեքստը դժվարընթեռնելի ա դառնում:

    Հետո, Փարիզի փոխարեն խորհուրդ կտայի որևէ ուրիշ տեղ ընտրել: Փարիզն արդեն ծեծված, համը դուրս էկած, կլիշեախեղդ էղած քաղաք ա: Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե որևէ փախած ֆրանսիական քաղաքի անուն տայիր:

    Մի համը դուրս էկած բառ էլ այլմոլորակայինն ա: Ավելի ճիշտ, նամակը շատ հավես կարդացվում էր, մեկ էլ հենց հասա այլմոլորակային բառին, մի բան ոնց որ քըրթ կտրվեր, լրիվ տեսարանը փչացներ: Իհարկե հասկանում եմ, որ էս բառի համը մենակ ակումբում ա դուրս էկել, բայց ամեն դեպքում կարծում եմ պատմվածքիդ կոնտեքստին էլ չի սազում:

    Մեկ էլ էս գործիդ մեջ մի բան նկատեցի, ինչը դու առաջ չէիր անում ու լավ էիր անում, որ չէիր անում: Բացատրություններդ էին: Ասենք, լրիվ հերիք կլիներ, որ ասեիր՝ կատուն սև էր, իսկ մնացած բաներն ընթերցողն ինքը կհասկանար: Կամ էն մասը, որ կատվին դուր ա գալիս նորմալ երաժշտությունը, պետք չէր բառ առ բառ բացատրել, կարայիր մենակ ցույց տայիր:

    Իսկ վերջում Ռիփի ասածին միանում եմ. շատ գրի
    Բյուր, ինձ համար կարևոր ա մանրամասն քլնգոց լսելը, շատ-շատ կարևոր: Կետադրական նշանից բացատ դնելը մինչև հիմա չեմ նկատել, շնորհակալ եմ,որ ասացիր, թե չէ տենց էլ երևի չիմանայի: Փարիզի պահով լրիվ համաձայն եմ, բայց չգիտեմ՝ ինչի կերպարիս դա կպավ: Մի բան ասեմ. նամակն ու պատմվածքը առանձին-առանձին են գրվել: Այսինքն սկզբում նամակն ա գրվել Բացատրությունների պահով էլ, լրիվ համաձայն եմ հետդ, ես մանրանում եմ ընդեղ, որտեղ պետք չի ու չեմ մանրամասնում էն մասերը, որոնք պետք էր բացատրել: Կփորձեմ :Դ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.01.2015)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ փոքրիկ խորհուրդ (էս էլի Փարիզի մասով ա): Երբեք մի գրի մի բանի մասին, որը չգիտես: Եթե Փարիզում չես էղել, կերպարիդ Փարիզում մի տեղադրի: Եթե լիմոն չես կերել, կերպարիդ լիմոն մի կերցրու: Էս վերջին վորքշոփի ժամանակ մի հատ շատ լավ բան ասեց դասատուն. ասեց՝ պարտադիր չի, որ կերպարիդ մասին ամեն ինչ գրես, բայց պարտադիր ա, որ իմանաս:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.01.2015), Smokie (20.01.2015)

  15. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ փոքրիկ խորհուրդ (էս էլի Փարիզի մասով ա): Երբեք մի գրի մի բանի մասին, որը չգիտես: Եթե Փարիզում չես էղել, կերպարիդ Փարիզում մի տեղադրի:
    Ուրեմն ես չեմ կարող կերպարիս Լուսնի վրա տեղադրել, որովհետև ինքս Լուսնի վրա չե՞մ եղել...
    Հըմմմ... հետաքրքիր մոտեցում է հարցին:

    Եթե լիմոն չես կերել, կերպարիդ լիմոն մի կերցրու: Էս վերջին վորքշոփի ժամանակ մի հատ շատ լավ բան ասեց դասատուն. ասեց՝ պարտադիր չի, որ կերպարիդ մասին ամեն ինչ գրես, բայց պարտադիր ա, որ իմանաս:
    Բյուր, իսկ եթե ես ամբողջ կյանքս երազել եմ լիմոն ուտել ու էդպես էլ չեմ կերել, - ու հենց էդ պատճառով եմ կերպարիս լիմոն "կերցնում", որ գոնե նրա միջոցո՞վ հասնեմ նպատակիս...
    Դասատուդ լավ բան է ասել, բայց ինձ թվում է, ամեն տեղ չի, որ լավ ասած խոսքը կարող ես օգտագործել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Կետադրական նշանից բացատ դնելը մինչև հիմա չեմ նկատել, շնորհակալ եմ,որ ասացիր...


    Փարիզի պահով լրիվ համաձայն եմ...
    Իսկ ես համաձայն չե՛մ:
    Հայաստանցիների 90%-ը երևի թե երազում է Երևանում ապրել, - և դա լրիվ նորմալ է:
    Ռուսների 90%-ը երևի թե երազում է Մոսկվայում ապրել, - և դա էլ լրիվ նորմալ է:
    Եվ լրիվ նորմալ է նաև, որ Երևանի, Մոսկվայի, Թիֆլիսի, Ստամբուլի 90%-ը երազի Փարիզում ապրել, - այո, այդքան տրիվիալ է ամեն ինչ:

    Երբ երազողը գիտի, որ երազում է ուղղակի, նա փարիզների մասին է երազում: Իսկ եթե կոնկրետ որոշում ունի կայացրած, այդ դեպքում արդեն նոր սկսում է տեղեկություններ հավաքել երազանքների աղբյուրի մասին:
    Հետո, եթե արդեն ծեծված, համը դուրս էկած, կլիշեախեղդ էղած Փարիզի մասին ոչինչ չգիտես, ինչպե՞ս կարող էիր չծեծված, համը դուրս չեկած, կլիշեախեղդ չեղած, ասենք, Մարսելի մասին ինչ-որ բան իմանայիր...
    Իսկ հիշատակելով Մարսելը, դու կստիպեիր արդեն ընթերցողին, որ նա ավելի շատ պահանջներ ներկայացներ քեզ, քանզի Մարսելի մասին արդեն պետք կլիներ ինչ-որ բան իմանալ. Մարսելը` կլիշե դարձած Փարիզը չէ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.01.2015), Smokie (20.01.2015), Tiger29 (17.01.2015)

  18. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը



    Իսկ ես համաձայն չե՛մ:
    Հայաստանցիների 90%-ը երևի թե երազում է Երևանում ապրել, - և դա լրիվ նորմալ է:
    Ռուսների 90%-ը երևի թե երազում է Մոսկվայում ապրել, - և դա էլ լրիվ նորմալ է:
    Եվ լրիվ նորմալ է նաև, որ Երևանի, Մոսկվայի, Թիֆլիսի, Ստամբուլի 90%-ը երազի Փարիզում ապրել, - այո, այդքան տրիվիալ է ամեն ինչ:

    Երբ երազողը գիտի, որ երազում է ուղղակի, նա փարիզների մասին է երազում: Իսկ եթե կոնկրետ որոշում ունի կայացրած, այդ դեպքում արդեն նոր սկսում է տեղեկություններ հավաքել երազանքների աղբյուրի մասին:
    Հետո, եթե արդեն ծեծված, համը դուրս էկած, կլիշեախեղդ էղած Փարիզի մասին ոչինչ չգիտես, ինչպե՞ս կարող էիր չծեծված, համը դուրս չեկած, կլիշեախեղդ չեղած, ասենք, Մարսելի մասին ինչ-որ բան իմանայիր...
    Իսկ հիշատակելով Մարսելը, դու կստիպեիր արդեն ընթերցողին, որ նա ավելի շատ պահանջներ ներկայացներ քեզ, քանզի Մարսելի մասին արդեն պետք կլիներ ինչ-որ բան իմանալ. Մարսելը` կլիշե դարձած Փարիզը չէ:
    Սամ, դու ուշադի՞ր ես կարդացել: Կերպարներից մեկը Փարիզում ա, ոչ թե երազում ա Փարիզի մասին: Փարիզը ներկայացվում ա որպես սիրո քաղաք, մինչդեռ վաղուց արդեն Փարիզը սիրո քաղաք չի: Իսկ եթե 90 տոկոսը Փարիզի մասին ա երազում, հենց դրա համար նշանակում ա, որ Փարիզը չպիտի հիշատակվի, որովհետև գրական կերպարները սովորաբար նրանք են, ովքեր ինչ-որ բանով տարբերվում են 90 տոկոսից, ոչ թե ինչ-որ բանով նման են:
    Չեմ ասում՝ Մարսել, ասում եմ՝ որևէ փախած քաղաք:

  19. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ես չեմ կարող կերպարիս Լուսնի վրա տեղադրել, որովհետև ինքս Լուսնի վրա չե՞մ եղել...
    Հըմմմ... հետաքրքիր մոտեցում է հարցին:


    Բյուր, իսկ եթե ես ամբողջ կյանքս երազել եմ լիմոն ուտել ու էդպես էլ չեմ կերել, - ու հենց էդ պատճառով եմ կերպարիս լիմոն "կերցնում", որ գոնե նրա միջոցո՞վ հասնեմ նպատակիս...
    Դասատուդ լավ բան է ասել, բայց ինձ թվում է, ամեն տեղ չի, որ լավ ասած խոսքը կարող ես օգտագործել:

    Սամ, Բրեդբերին էլ Մարսի վրա չի էղել, Բաումն էլ Օզում: Ասածս էն ա, որ երբ ինչ-որ բանի մասին գրում ես, դրա մասին դու ավելի լավ պիտի իմանաս, քան ընթերցողը: Բրեդբերին իրա հիպոթետիկ Մարսի մասին լավ գիտեր, շատ էլ որ գուցե իսկական Մարսում ուրիշ կերպ ա, Բաումն էլ Օզի մասին լավ գիտեր, շատ էլ որ Օզը լրիվ հորինովի տեղ ա: Իսկ Փարիզն ինքը գոյություն ունեցող քաղաք ա: Ու էս պատմվածքից շատ հստակ ա զգացվում, որ հեղինակն ինքը չգիտի՝ Փարիզն ինչ ա ու ինձ ձևի ա, էստեղ Փարիզը մենակ անուն ա, կլիշեոտ անուն:

    Եթե լիմոն չես կերել ու նկարագրում ես լիմոն ուտող կերպարի, ընթերցողը միանգամից դա զգում ա, սուտը տեսնում ա էդ ուտելու պրոցեսի մեջ: Ընթերցողը շատ խելոք ա, իրան հնարավոր չի խաբել:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.01.2015), Նաիրուհի (18.01.2015)

  21. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալությունը պատահաբար եղավ

    Բյուր, իսկ եթե ասենք սպանության տեսարան ես նկարագրում. ոչ քեզ են սպանել, ոչ դու ես սպանել: Հո միևնույն է հնարավոր է լավ գրել:
    Ինձ թվում է, անպայման չի մի բան ինքդ ապրած լինես՝ դրա մասին գրել կարողանալու համար: Իմանալը ուրիշ է, ինչքան տեղեկացված լինես, էնքան լավ, բայց փորձած լինելը լրիվ ուրիշ բան է, ու հեչ անպայման չի:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.01.2015), Tiger29 (17.01.2015)

  23. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալությունը պատահաբար եղավ

    Բյուր, իսկ եթե ասենք սպանության տեսարան ես նկարագրում. ոչ քեզ են սպանել, ոչ դու ես սպանել: Հո միևնույն է հնարավոր է լավ գրել:
    Ինձ թվում է, անպայման չի մի բան ինքդ ապրած լինես՝ դրա մասին գրել կարողանալու համար: Իմանալը ուրիշ է, ինչքան տեղեկացված լինես, էնքան լավ, բայց փորձած լինելը լրիվ ուրիշ բան է, ու հեչ անպայման չի:
    Ես իմանալու մասին եմ ասում, ոչ թե ապրած: Ասածս էն ա, որ գրողը պիտի ընթերցողից լավ իմանա, պիտի ընթերցողից շատ ինֆորմացիա ունենա: Հակառակ դեպքում հեշտությամբ բռնվում ա:

  24. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե էս գրածդ իմանալուն չէր վերաբերում, այլ փորձած լինելուն, դրա համար ասեցի.

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե լիմոն չես կերել ու նկարագրում ես լիմոն ուտող կերպարի, ընթերցողը միանգամից դա զգում ա, սուտը տեսնում ա էդ ուտելու պրոցեսի մեջ: Ընթերցողը շատ խելոք ա, իրան հնարավոր չի խաբել:

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էս գրածդ իմանալուն չէր վերաբերում, այլ փորձած լինելուն, դրա համար ասեցի.
    Դե կոնկրետ լիմոնի համի դեպքում իմանալ=փորձած լինել:
    Փարիզի դեպքում տեսականորեն կարաս իմանաս էնքան լավ, որ կարիք չլինի էնտեղ էղած լինել: Բայց էլի վտանգավոր ա, որովհետև կարող ա ավելի պակաս իմանաս, քան Փարիզում էղած մեկը: Իսկ սպանության դեպքում ընթերցողն ինքն էլ մարդ չի սպանել, դրա համար հավանականությունը փոքր ա, որ հեղինակից շատ կիմանա:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (18.01.2015)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կատվի օրագիր
    Հեղինակ՝ Marcus, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 43
    Վերջինը: 01.11.2018, 02:14
  2. Կատվի օրագիր
    Հեղինակ՝ Մարկուս, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 15.05.2013, 22:18
  3. Օրագիր. Կատվի օրագիր
    Հեղինակ՝ Մարկուս, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.05.2013, 23:07
  4. Փնտրվում է հոգատար տեր կատվի համար
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.08.2010, 22:11
  5. Առաջարկում ենք կատվի ձագուկներ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 27.01.2009, 15:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •