Ազգանունը՝ անհատականությու՞ն։Հմմ... Շատ եմ լսել ու բազմաթիվ անգամներ հանդիպել եմ գրականության մեջ, որ մարդու անունը հաճախ շատ մեծ ու բնորոշիչ դեր է խաղում նրա կյանքում։ Բայց ազգանու՞նը... Ազգանունը՝ դա ազգի անունն է, մարդու պատկանելիքը մի կոնկրետ ազգի։ Եվ ոչ մի տարօրինակ բան չկա, որ պատրիարքատի ժամանակաշրջանում, երբ տղամարդուն ավելի գլխավորող դեր է տրված, ազգերի մեծամասնության մեջ ընդունված է, որ կինը սկսում է կրել ամուսնու ազգի անունը։ Եվ նմանապես բնականաբար, մատրիարքատի ժամանակաշրջանում (որին անցման պրոցեսում մենք գտնվում ենք այսօր), ամուսինը կսկսի կրել կնոջ ազգի անունը։
Բայց ազգանունը ոչ միայն ազգի անունն է, այլ նաև նոր ստեղծվող ընտանիքի անունը։ Եվ նման բան ասել.
կարող է նա, ով չի հասկանում, որ ամեն կատարած քայլ մի նոր ճանապարհով է իրեն տանում, կամ էլ նա, ով թքած ունի, թե որքան ամուր, պինդ ու հաստատուն կլլինեն նրա ընտանեկան հիմքերը։ Ես չեմ ուզում վիրավորել ոչ ոգու՝ Արտ, Ան, Քիբ և մյուսներ, ներող եղեք, բայց սա իրոք որ կարևոր հարց է, այլ ոչ "անիմաստ քաշքշուկներ"։
Երբ ես ու ապագա կինս զագսում լրացնում էինք թղթերը, կինս, առանց ինձ հարցնելու, իր ազգանվան փոխարեն գրեց իմ ագզանունը։ Ես, հնարավոր է, նույնիսկ հաճելիորեն զարմացա (հիմա չեմ էլ հիշեում), բայց ինչ-որ առանձնապես նշանակություն էլ չտվեցի դրան, քանի որ համարում էի, որ դրա մեջ ոչ մի կարևոր բան չկա, ու եթե նա չփոխեր իր ազգանունը, ես դրանից ավելի վատ չեի զգա ինձ։ Հայաստանում, Ռուսաստանում ապրած տարիներիս ես երբեք ոչ մի նշանակություն չէի տվել դրան. դե Հայաստանում մտքովս անգամ չէր անցել մտածել այդ մասին, իսկ Ռուսաստանում էլ, բոլոր կանայք անխտիր, իմի պես, կրում էին ամուսնու ազգանունը։
Հետո, երբ եկանք Ամերիկա, և այստեղ ես սկսեցի հանդիպել Երեևանի ընկերներիս ու մենք արդեն ընտենիքներով սկսեցինք մտերմանալ, պարզեցինք մի օր, որ մեր ընկերներից և ոչ մի ընտանիքում կինը չի վերցրել ամուսնու անունը։ Կնոջս համար դա արդեն ինչ-որ սպորտային հետաքրքրություն էր դառել, և ամեն նոր հանդիպումների ժամանակ նա փորձում էր պարզել, կրու՞մ է արդյոք կինն իր ամուսնու ազգանունը։ Եվ մի օր նա, ընկերոջս կնոջ հետ նստեցին և ի մի բերեցին իրենց հավաքած տեղեկությունները. քսանհինգ հայ ընտանիքից ընդամենը երկուսում, կինը վերցրել էր ամուսնու ազգանունը։
Հետո ինձ էլ սկսեց դա հետաքրքրել, ու ես էլ մի հարցում անց կացրեցի տաքսու հայ և ռուս վարորդների մեջ։ Ռուս վարորդների կանանց հարյուր տոկոսը կրում էր ամուսնու ազգանունը։ Հայ վարորդներինը՝ վաթսուն կնոջից... չորսն ընդամենը։
Բայց ես մի այլ հարցում էլ արեցի և պարզեցի, որ նույն այդ վարորդների՝ ռուս ընտանիքների հինգ տոկոսը, իսկ հայ ընտանիքների յոթանասուն տոկոսը... ամուսնալուծվել են արդեն։
Երբ կինը կտրում է իր կապերն իր ազգի հետ, չեմ կարծում, թե նա չէր սիրում իր ազգին, իր ծնողներին և այլն։ ՈՒղղակի կինն է, որ հանդիսանում է յուրաքանչյուր ընտանիքի հիմքը և նրա համար շատ ավելի մեծ նշանակություն ունի ընտանիքը, քան ամուսնու համար։ Եվ ամուր ու հաստատուն ընտանիք կազմելու համար հենց կինն է, որ դիմում է այդ քայլին։ Մի՞թե դրա ապացույցներից մեկը չի այն հանգամանքը, որ ցանկացած ազգի մեջ շատ ու շատ ավելի հաճախ են հանդիպում կնոջը դավաճանող ամուսնինները, քան ամուսնուն դավաճանող կանայք։
Եվ հետո, մի՞թե շատ ավելի կարևոր է նույն ազգանունը կրել պապուդ հորեղբոր թոռան հետ, իսկ հարազատ զավակիդ հետ նույն ազգանունը չունենալը... ոչինչ, էդպես էլ կանցնի...
Նաև. եթե մայրդ էլ քեզ պես չի փոխել իր ազգանունը և դու շատ ավելի մոտ ես մորդ կողմից տատիկիդ (Նույնպես իր ազգանունը չփոխած), այլ ոչ թե հորդ կողմից պապիկիդ հետ, ուրեմն, ազգանունդ չփոխելով հանդերձ, պահպանու՞մ ես արդյոք այդ ազգանվանդ մեջ վերոհիշյալ տատիկիդ պատմությունը, որի ազգանունը երևի երբեք չես էլ իմացել...
Էջանիշներ