Ճիշտ ես, Բյուր ջան: Ամեն կարդացած նոր գիրք` նոր իմաստություն է, ամեն նոր հեղինակ` մի նոր իմաստուն է քո կյանքում: Ամեն նոր հանդիպում էլ: Ամեն նոր զրույցն էլ:
Ուլուանան էլ է ճիշտ: Ամեն քայլափոխին մեզ նոր անակնկալներ են սպասում, ամեն խաչմերուկի մի նոր փորձության ենք հանդիպում:
Կարծես թե փոխվում ենք...
Կարծես թե չենք փոխվում...
Ինչ-որ բան փոխվում է, իսկ ինչ-որ բան... սպասում է:
Փոխվում է մեր էգոն: Իսկ սպասում է` էությունը: Սպասում է, որ մեզ գտնենք:
Դուք երկուսդ էլ խոսում եք այն մարդու անունից, ում դեռևս ծանոթ չէ թռիչքը:Իսկ սկզբունքային, թռիչքային փոփոխությունները, կարծում եմ, իրականում էնքան էլ թռիչքային չեն:
Այն, ինչի մասին խոսում եք դուք, - դա կյանքի սովորական ընթացքն է, իր բոլոր ելևէջներով հանդերձ: Կյանքը հենց այդպիսին է, հակառակ դեպքում այն շատ անհետաքրքիր կլիներ: Եվ դա իրոք որ թռիչք չէ, Բյուր ջան, դա` ցատկոտել է:
Որոնումներ:
Իսկ երբ պահը գալիս է, այն չնկատել անհնար է: Ինչպես նաև անհնար է այլևս... չթռչել:
Բայց սկզբում անհրաժեշտ է վառելիք կուտակել, և ինձ թվում է, որ դուք երկուսդ էլ արդեն ահագին կուտակել եք այն:
Այնպես որ շուտով` բարի թռիչք...![]()
Էջանիշներ