User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները

    Հոգեբանությունից հեռու եմ, թող ներեն ինձ ակումբի հոգեբանները,եթե գրածիս մեջ սխալներ լինեն: Չգիեմ՝ էլի կլինե՞ն մարդիկ, ում հետաքրքրում է թեման, համենայն դեպս, կխնդրեի ակումբի հոգեբաններից բացատրել երևույթը:
    Սկսեմ նրանից,թե ինչ եմ հասկացել էություն ասելով (նորից եմ ասում,ես չունեմ գիտելիքներ հոգեբանության հետ կապված) դա մարդու բնավորությունների, հակումների, հետարքրքրությունների և դրանց հետևանքով ցուցաբերված վարքգծերի ամբողջությունն է:
    Բնականաբար, մենք այպիսին չենք եղել, ինչպես ացնյալում, նույնիսկ մեր ներկայիս ես-ը հնարավոր է,որ տարբերվի երկու րոպե առաջվա ես-ից, իհարկե չնչին տարբերություններով: Դրա հետ մեկ տեղ, լինում են նաև մարդկային էության թռիչքաձև փոփոխություններ, օրինակ՝մարդը կարող է փոխել իր սկզբունքները, հավատը և այլն: Ուզում եմ հասկանալ, թե որոնք են այդ փոփոխությունների պատճառները, ինչի՞ ազդեցության տակ մարդը կարող է ամբողջությամբ փոխվել, նաև հետաքրքրում է այն մասը, թե հատկապես ո՞ր մանրուքներն են մեծ խթան հանդիսանում դրա համար: Երևույթին հակառակ էլ կան մարդիկ, ովքեր համարյա չեն փոխվում, ինչքան էլ շատ լինեն ազդեցությունները: Ինչո՞վ է պայմանավորված այն,երբ մեկը ապրում է մեծ փոփոխություններ, իսկ մյուսը մնում է նույնը:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.09.2014), Sambitbaba (10.09.2014), Vardik! (09.09.2014), Արամ (09.09.2014), Նիկեա (09.09.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբանությունից հեռու եմ...
    Ես էլ հոգեբան չեմ, Էննա ջան, բայց թեմադ շատ լավն է, ապրե՛ս:

    Եվ այնուհանդերձ ասեմ կարծիքս:

    Ինձ թվում է, որ ամենաառաջինը, ինչ ես կանեի, - կփորձեի առանձնացնել էությունը՝ էգոյից: Այդ դեպքում այս երկուսին կարելի կլիներ կոչել. արտաքին "ես"/էգո/ և ներքին "Ես"/էություն/:
    Էգոն կազմավորվում է արտաքին աշխարհի ազդեցության տակ և ինչ խոսք, որ հենց նա է փոփոխականը. այսօր այսպիսին է, իսկ վաղը կարող է լրիվ հակառակը լինել: Դա է երևի մեր կյանքի իմաստը՝ փորձել մեզ տարբեր դերերում: Այդպես աճում է մեր էգոն: Իսկ մեզ թվում է, թե դա մենք ենք, որ կանք, և նույնիսկ հաճախ, մեր էգոյի ծանրության տակ ճկռած, մոռանում ենք մեր ներքին "Եսի"՝մեր Էության գոյությունն անգամ: Եվ շատերն այդպես հեռանում են հետո կյանքից, այդպես էլ չվերհիշելով երբևիցէ իրենց էության մասին:

    Իսկ թռիչքաձև փոփոխությունները…

    Ուղղակի կան նաև նրանք, ով մի օր հասկանում է վերջապես, որ ինքը՝ իր էգոն չի և հրաժարվում է իր արտաքին "ես"-ից: Այդ ժամանակ է, որ տեղի է ունենում ասածդ թռիչքաձև փոփոխությունը, - մարդ սկսում է փոխակերպվել, հաճախ կամաց-կամաց, իսկ ավելի հազվադեպ վայրկենապես վերհիշում է իր Էության մասին ու վերագտնում է նրան: Վերագտնում է իրեն:

    Իսկ մանրուքներ չկան, երկուսն էլ կարևոր են: Կարդա ստորագրությունս՝ այդ մասին է ասում: Քանի դեռ հարստություն չես կուտակել, հարստությունից անկարող ես հրաժարվել:
    Քո էգոն՝ քո հարստությունն է: Հեենց որ հրաժարվես նրանից, կգտնես քո էությունը: Կգտնես Քեզ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (10.09.2014), Զաքար (10.09.2014), Նիկեա (10.09.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի՞ ա ես էլ ոչ հոգեբանական տեսանկյունից պատասխանեմ հարցին:

    Մարդուն ամեն վայրկյան ամեն ինչ փոխում ա: Նայեք, ֆեյսբուքում էս ախմախ ֆլեշմոբն ա կյանքը փոխած գրքերի մասին: Բայց ախր ցանկացած գիրք փոխում ա մեզ, ցանկացած մարդու հետ զրույց, ցանկացած զգացողություն, ցանկացած գիտելիք: Մենք էս բոլոր մանր-մունր բաների ամբողջությունն ենք, հետն էլ նաև մեր յուրահատուկ գենետիկան: Հլը մի հատ պատկերացրեք, թե ամեն մեկս ինչ յուրահատուկ ենք. մի կողմից, կենսաբանական նյութը, որովհետև ամեն մեկն իրա սեփական ԴՆԹ-ն ունի, մյուս կողմից՝ շրջապատից ստացած ինֆորմացիայի համակցությունը:

    Իսկ սկզբունքային, թռիչքային փոփոխությունները, կարծում եմ, իրականում էնքան էլ թռիչքային չեն, այլ էսպես լիքը մանր բաներ կուտակվում ու մեծ բան են դառնում, գալիս ա որոշման պահը, պահից սկսած դու քեզ համար որոշում ես այս կամ այն բանին այլևս չես հավատում կամ այդ պահից սկսած հավատում ես:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (10.09.2014), ivy (10.09.2014), Sambitbaba (10.09.2014), Այբ (10.09.2014), Զաքար (10.09.2014), Նիկեա (10.09.2014), Ուլուանա (10.09.2014)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրը շատ լավ է գրել, լրիվ համաձայն եմ, բայց ես էլ մի քիչ գրեմ։ Ճիշտն ասած՝ էս թեմայով տարիներ առաջ մի տեղ գրել էի, էստեղ էլ դնեմ։

    Կարծում եմ՝ մարդը փոխվում է, բայց, որպես կանոն, շատ ավելի դանդաղ ու շատ ավելի քիչ, քան իրեն է թվում։ Ինձ թվում է՝ մենք հիմնականում գերագնահատում ենք մեզ հետ տեղի ունեցած փոփոխության չափը. որոշ փորձությունների, դժվարությունների միջով անցնելուց ու հաղթահարելուց հետո մենք հաճախ ենք ունենում այն զգացողությունը, որ լրիվ ուրիշ մարդ ենք դարձել, որ շատ հատկանիշներ մեր մեջից իսպառ վերացել են, փոխարենը առաջացել են նորերը և այլն, սակայն գալիս է ժամանակ, երբ զգում ենք, որ, չնայած ամեն ինչին, այնքան էլ չենք փոխվել, երբեմն նույնիսկ թվում է, թե բոլորովին չենք փոխվել... Հաճախ լինում է նաև հակառակը. այն ամենից հետո, ինչ վերապրել ենք, մեզ թվում է, թե պետք է ահագին փոխված լինեինք, բայց ցավով հայտնաբերում ենք, որ բոլորովին էլ չենք փոխվել, սակայն հետո համապատասխան առիթի դեպքում, կարող ենք մեզ այնպես դրսևորել, որ ինքներս էլ զարմանանք ու հասկանանք, որ, այնուամենայնիվ, լավ էլ փոխվել ենք...

    Իրականում մենք ոչ մի պահի նույնը չենք, ինչ որ նախորդ պահին էինք, և դա միանգամայն տրամաբանական է, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ամեն ակնթարթ մենք կամա թե ակամա լցվում ենք որոշակի նոր ինֆորմացիայով, որն էլ մեզ այս կամ այն չափով «ուրիշ» է դարձնում։ Ես հասկացել եմ, որ լուրջ արժանիքները, որոնք մեզ ի ծնե բնորոշ չեն, շատ ավելի դժվարությամբ են ձեռքբերվում, քան մենք ենք կարծում։ Այդ «շատ»–ի զգացողությունը զգալի չափով պայմանավորված է փոփոխության արտաքին շերտով, որը ճգնաժամային պահերին կարող է այնպես մաքրվել–գնալ, որ մարդ ինքն էլ իր վրա զարմանա։ Իսկ նստվածք տալու համար ժամանակ է պետք ու գիտակցված, բայց ոչ պարտադրված ջանքեր։ Կարծում եմ՝ հենց այդ չափից շատ ջանալն է առաջացնում փոփոխության այն խաբուսիկ շերտը, որի մասին արդեն ասացի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.09.2014), Vardik! (10.09.2014), Զաքար (10.09.2014), Նիկեա (10.09.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդուն ամեն վայրկյան ամեն ինչ փոխում ա:
    Ճիշտ ես, Բյուր ջան: Ամեն կարդացած նոր գիրք` նոր իմաստություն է, ամեն նոր հեղինակ` մի նոր իմաստուն է քո կյանքում: Ամեն նոր հանդիպում էլ: Ամեն նոր զրույցն էլ:
    Ուլուանան էլ է ճիշտ: Ամեն քայլափոխին մեզ նոր անակնկալներ են սպասում, ամեն խաչմերուկի մի նոր փորձության ենք հանդիպում:
    Կարծես թե փոխվում ենք...
    Կարծես թե չենք փոխվում...

    Ինչ-որ բան փոխվում է, իսկ ինչ-որ բան... սպասում է:

    Փոխվում է մեր էգոն: Իսկ սպասում է` էությունը: Սպասում է, որ մեզ գտնենք:

    Իսկ սկզբունքային, թռիչքային փոփոխությունները, կարծում եմ, իրականում էնքան էլ թռիչքային չեն:
    Դուք երկուսդ էլ խոսում եք այն մարդու անունից, ում դեռևս ծանոթ չէ թռիչքը:
    Այն, ինչի մասին խոսում եք դուք, - դա կյանքի սովորական ընթացքն է, իր բոլոր ելևէջներով հանդերձ: Կյանքը հենց այդպիսին է, հակառակ դեպքում այն շատ անհետաքրքիր կլիներ: Եվ դա իրոք որ թռիչք չէ, Բյուր ջան, դա` ցատկոտել է:
    Որոնումներ:

    Իսկ երբ պահը գալիս է, այն չնկատել անհնար է: Ինչպես նաև անհնար է այլևս... չթռչել:

    Բայց սկզբում անհրաժեշտ է վառելիք կուտակել, և ինձ թվում է, որ դուք երկուսդ էլ արդեն ահագին կուտակել եք այն:

    Այնպես որ շուտով` բարի թռիչք...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (10.09.2014), Նիկեա (10.09.2014)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք երկուսդ էլ խոսում եք այն մարդու անունից, ում դեռևս ծանոթ չէ թռիչքը:
    Այն, ինչի մասին խոսում եք դուք, - դա կյանքի սովորական ընթացքն է, իր բոլոր ելևէջներով հանդերձ: Կյանքը հենց այդպիսին է, հակառակ դեպքում այն շատ անհետաքրքիր կլիներ: Եվ դա իրոք որ թռիչք չէ, Բյուր ջան, դա` ցատկոտել է:
    Որոնումներ:

    Իսկ երբ պահը գալիս է, այն չնկատել անհնար է: Ինչպես նաև անհնար է այլևս... չթռչել:

    Բայց սկզբում անհրաժեշտ է վառելիք կուտակել, և ինձ թվում է, որ դուք երկուսդ էլ արդեն ահագին կուտակել եք այն:

    Այնպես որ շուտով` բարի թռիչք...
    Սամ, բայց ինչի՞ց երևաց, թե մեզ ծանոթ չի թռիչքը։ Դե, կոնկրետ իմ դեպքում ասա, հետաքրքիր ա ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, բայց ինչի՞ց երևաց, թե մեզ ծանոթ չի թռիչքը։ Դե, կոնկրետ իմ դեպքում ասա, հետաքրքիր ա ։
    Ան ջան, ես ձեր ասածին ոչինչ չեմ ավելացրել: Ինքդ ասացիր.
    Կարծում եմ՝ մարդը փոխվում է, բայց, որպես կանոն, շատ ավելի դանդաղ ու շատ ավելի քիչ, քան իրեն է թվում։
    Շատ ավելի դանդաղ ու շատ ավելի քիչ… Արդյո՞ք դա նման է թռիչքի:

    Բայց դրանում ոչ մի վատ բան չկա, մի մտածիր: Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է փորձ կուտակել, եթե ոչ քայլ առ քայլ, դանդաղ ու մանրակրկիտ որոնումներով:
    Մեր հիմնական նպատակը թռչելը չէ: Եթե թռչելը լիներ, էլ ինչու՞ էինք մարմնավորվում: Մեր նպատակը՝ սկզբում փորձ ձեռք բերել ու հետո նոր միայն թռչելն է:

    Հ.Գ. Իսկ հենց թռար՝ այլևս երբեք չես ասի. "Ինձ թվում է, թե թռնում եմ":
    Որովհետև արդեն շատ լավ գիտես. թռնու՞մ ես, թե՞ չես թռնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսեմ նրանից,թե ինչ եմ հասկացել էություն ասելով (նորից եմ ասում,ես չունեմ գիտելիքներ հոգեբանության հետ կապված) դա մարդու բնավորությունների, հակումների, հետարքրքրությունների և դրանց հետևանքով ցուցաբերված վարքգծերի ամբողջությունն է:
    Էությունը մարդու բնույթը, որակների ամբողջությունը որոշող խորքային, քողարկված, հարաբերականորեն կայուն բնութագրիչն է,կարճ ասած էությունը հատկանիշների համակարգ է: Կարելի է նաև ասել, որ էությունը մարդու էական հատկանիշների համակարգն է, այսինքն այն հատկանիշներն է իր մեջ պարունակում, որով ցույց է տալիս մարդու որակական որոշակիությունը, որի շնորհիվ էլ հնարավոր է դառնում մարդուն տարբերել մյուս բոլոր մարդկանցից:
    Բնականաբար, մենք այպիսին չենք եղել, ինչպես ացնյալում, նույնիսկ մեր ներկայիս ես-ը հնարավոր է,որ տարբերվի երկու րոպե առաջվա ես-ից, իհարկե չնչին տարբերություններով: Դրա հետ մեկ տեղ, լինում են նաև մարդկային էության թռիչքաձև փոփոխություններ, օրինակ՝մարդը կարող է փոխել իր սկզբունքները, հավատը և այլն:
    Մարդն էական հատկանիշներից բացի ունի նաև այլ հատկանիշներ ինչպես ` ոչ էական, սեփական պատահական և այլ հատկանիշներ և այն փաստը, որ մարդը ( մարդ → առարկայում անբաժանելի են հատկանիշները և հանդես են գալիս միասնաբար ) տարածություն ժամանակի մեջ զարգացող, վերարտադրվող բանական էակ է ցույց է տալիս, որ հատկանիշները գտնվում են զարգացման մեջ և կարող են իրենց տեղերը փոխել, օրինակ ոչ էական հատկանիշը, որը արտացոլում է մարդու արտաքին կողմը կարող է որևէ գենի կամ ինֆորմացիայի ճնշման տակ դառնալ անձի համար էական հատկանիշ: Ասածս այն է, որ այս գորընթացի ժամանակ ես - ը կարող է փոխել իր տվյալ պահանջը ( բայց ոչ երբեք էությունը/ձևը/ոճը/կարգը )Իսկ ինչ վերաբերվում է հավատին/սկզբունքին, հավատն նույն մարդու կողմից ակտիվորեն ընդունած համոզմունքն է: Հայացքը համոզմունքի է վերածվում երբ հայացքի իմաստի վերաբերյալ աճում է վստահությունը, ( հայացքը համոզմունքի/հավատի է վերածվում ինֆորմացիայի, ցանկություն - պահանջների և այլ ճնշումների տակ: Այս ամենից դատողություն կարելի է անել, որ հավատը անձի կողմից վստահելի ինֆորմացիայի իր մեջ, որը կարող է ոչնչանալ վստահության նվազումից:
    Ուզում եմ հասկանալ, թե որոնք են այդ փոփոխությունների պատճառները, ինչի՞ ազդեցության տակ մարդը կարող է ամբողջությամբ փոխվել, նաև հետաքրքրում է այն մասը, թե հատկապես ո՞ր մանրուքներն են մեծ խթան հանդիսանում դրա համար:
    Բոլոր թվարկածներս պոտենցիալներ են, որոնք մարդուն կարող են փոխել Գեն, ցանկություն - պահանջ, ինֆորմացիա, գիտակցում, խոսք ( ի մի ջայլոց մարդը օրեկան միջին հաշվով արտաբերում է մոտավորապես 16 000 բառ, պետք է նաև հաշվի առնել, որ խոսքը բաղկացած է մասերից ` մտքից, ձայնից և ռուս գիտնակաների պնդմամբ նաև որոշակի էներգիայից, որն ազդում է մարդու վրա ), տոն, մտքի քերականություն, ուղեղի անգիտակից ոլորտում մեզ անհայտ կանոնավորությամբ ինֆորմացիայի յուրացում և այլն և այլն:
    Երևույթին հակառակ էլ կան մարդիկ, ովքեր համարյա չեն փոխվում, ինչքան էլ շատ լինեն ազդեցությունները: Ինչո՞վ է պայմանավորված այն,երբ մեկը ապրում է մեծ փոփոխություններ, իսկ մյուսը մնում է նույնը:
    Մարդը հանուն իր համոզմունքի ` խաչվում է, այրվում և այլն:
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 10.09.2014, 21:55:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (11.09.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 998
    Վերջինը: 19.12.2015, 12:53
  2. Մարդու հնարավորությունները
    Հեղինակ՝ Գեվորգ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 19.04.2015, 20:01
  3. Մարդու տառապանքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.01.2007, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •