ՀԻՍՈՒՍ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՏԱՃԱՐԻ ՏԵՍԻԼՔԻ
ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Հիսուս ասաց նրանց. “Ինչի՞ց եք անհանգստանում: Հիրավի ասում եմ ձեզ, որ այն զոհասեղանի մոտ բոլոր հոգևորականներն իմ անունն էին կանչում: Եվ նորից ասում եմ ձեզ, որ իմ անունը գրված է այդ […] վրա երկնային սերունդներով, որ երկրային սերունդների վրա են: Եվ, անամոթաբար օգտվելով իմ անունից, նրանք անպտուղ ծառեր են տնկում*”:
Հիսուս ասաց նրանց. “Նրանց, ում դուք տեսաք զոհասեղանի մոտ նվերներ ստանալիս, հենց դուք եք, որ կաք: Դա այն Աստված է, ում դուք ծառայում եք, իսկ դուք` այն տասներկու մարդն եք, ում տեսաք: Զոհաբերման անասունները, որ տեսաք զոհասեղանի մոտ, - այն շատերն են, ով շեղվել է [40] ճանապարհից: […] այդպես կանգնել և օգտվում են իմ անունից, և բարեպաշտների սերունդները նրան (անվանս) հավատարիմ կմնան: Դրանից հետո մեկ ուրիշը կկանգնի այնտեղ անառակներից, մեկ ուրիշը որդեսպաններից, մեկ ուրիշը նրանցից, ովքեր քնում են տղամարդկանց հետ, և նրանցից, ով ձեռնպահ է, և մնացյալը, ով կեղտոտություններ, անօրենություն և սխալներ են գործում, և նրանք, ով ասում է. “Մենք նման ենք հրեշտակների և ամենի մասին որոշումներ ընդունող աստղերի”: Քանզի ասված էր մարդկային սերունդներին. “Տեսեք, Աստված ստացավ ձեր զոհաբերությունը հոգևորականի, այսինքն մեղքի գործիքի ձեռքերից”: Բայց նա է իսկական Տերը և տիրակալը Տիեզերքի, ով հրամայում է. “Դատաստանի օրը սրանք կանարգվեն” [41].
Հիսուս ասաց նրանց. “Վերջ տվեք զոհաբերություններին զոհասեղանների վրա, քանզի նրանք, ովքեր ձեր աստղերի և հրեշտակների վերևում են, արդեն իրենց որոշումն ընդունել են**: Թույլ տվեք նրանց, թող ձեզանից առաջ ընկնեն թակարդը, և թող նրանք ճանապարհ ընկնեն դեպի [բացակայում է մոտավորապես 15 տող] սերունդները […]: Հացթուխն ի վիճակի չէ կշտացնել ամենն, ինչ գոյություն ունի [42] երկնքի տակ: Եվ […] նրանց […] և […] մեզ […] և […]”:
Հիսուս ասաց նրանց. “Վերջ տվեք պայքարել ինձ հետ: Ձեզանից ամեն մեկն իր աստղն ունի***, և ամենքը [43]… ****
- - - - - - - - -
* Անպտուղ թզենու մասին տես Մատթ. (21, 18-19) և Մար. (11, 12-14)
** Կարծես թե, Հիսուս նկատի ունի այն, որ եկեղեցու ղեկավարները դեռևս ուժեղ են, բայց նրանց ժամանակն իր ավարտին է մոտենում:
*** Ամենայն հավանականությամբ միտքը սկիզբ է առնում պլատոնական “Թիմեոս” դիալոգի գաղափարից: Այնտեղ ասվում է, որ դեմիուրգը (արարիչ) ամեն հոգու համար աստղ է նշանակել, և հայտարարել է, որ նա, ով իրեն տրված ժամանակը կապրի արդար կյանքով, կվերադառնա իր բնատուր աստղի կացարանը: Հուդայի աստղի վերաբերյալ տես Ավետարան Հուդայի (57):
****Այստեղից [42] 17 տող և [43] էջը մինչև հաջորդ գլուխ, անընթեռնելի վնասված են:
Էջանիշներ