User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Պարականոն Ավետարան Հուդայի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարականոն Ավետարան Հուդայի

    Պ Ա Ր Ա Կ Ա Ն Ո Ն
    Ա Վ Ե Տ Ա Ր Ա Ն
    Հ ՈՒ Դ Ա Յ Ի






    ՆԱԽԱԲԱՆ. ՍԿԻԶԲ

    Գաղտնի տեղեկացում հայտնության մասին, որը Հիսուս բացահայտեց Հուդա Իսկարիովտացու հետ զրույցի ժամանակ` մեկ շաբաթվա ընթացքում հրեական Պասից երեք օր առաջ*:





    ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ

    Հայտնվելով երկրի վրա, Հիսուս մեծ հրաշքներ արարեց հանուն մարդկանց փրկության: Եվ քանզի այլոք քայլում էին առաքինի ճանապարհով, իսկ մյուսները գտնվում էին մեղքի մեջ, - կանչվեցին տասներկու աշակերտներ:Նա սկսեց խոսել նրանց հետ գերաշխարհային գաղտնիքների մասին, և այն մասին, թե ինչ է լինելու վերջում: Հաճախ նա անձամբ չէր հայտնվում իր աշակերտներին, այլ գտնվում էր նրանց մեջ երեխայի կերպարանքով**:




    - - - - - - - - - - - -
    * Կամ, չնայած քիչ է հնարավոր, “Սեփական Չարչարանքներից երեք օր առաջ”: Հուդայի ավետարանը տպավորել է իրադարձություններ, որոնք ըստ նկարագրությունների տեղի են ունեցել կարճ ժամանակվա ընթացքում և բերել են Հիսուս Քրիստոսի դավաճանությանը: Տես. Մատթեոս (21:1 – 26:56), Մարկոս (11:1 – 14:52), Ղուկաս (19:28 – 22:53), Հովհաննես (12:12 - 18:11):
    ** Երեխայի կերպարանքով Քրիստոսի հայտնվելու մասին տես. “Հովհաննու գաղտնի գիրքը” (կոդեքս II, Նագ Համմադի), “Պողոսի հայտնությունը”(18); Իպոլիտ Հռովմեացու “Բոլոր հերետիկոսությունների ժխտումը”(6.42.2), որտեղ նա պատմում է, որ Բանը (Logos) Վալենտինին հայտնվեց երեխայի կերպարանքով; “Թովմասի ավետարանում” և այլն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՏՎԱԾ Ա
    Հիսուսի զրույցն աշակերտների հետ.
    շնորհակալական աղոթք կամ
    հաղորդություն



    Մի անգամ նա իր աշակերտների հետ գտնվում էր Հրեաստանում, որտեղ նրանք հավաքվել և նստած էին բարեպաշտ ուշադրությամբ: Երբ նա [մոտեցավ] իր աշակերտներին, [34]*, որ հավաքվել էին մեկտեղ և շնորհակալական աղոթք էին ասում հացի համար, նա ծիծաղեց:

    Աշակերտները հարցրեցին նրան. “Ուսուցիչ, ինչու՞ ես ծիծաղում մեր աղոթքի վրա: Մի՞թե մենք ճշմարիտ չենք վարվում”:

    Նա պատասխանեց նրանց. “Ես ձեր վրա չեմ ծիծաղում: Դուք ձեր կամքով չէ, որ անում եք դա, այլ անում էք, քանզի այդպես ձեր Աստված կփառավորվի**:

    Նրանք ասացին. “Ուսուցիչ, դու […] մեր Տիրոջ որդին ես” ***:

    Հիսուս ասաց նրանց. “Որտեղի՞ց ինձ ճանաչեք: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ձեր մեջ գտնվող մարդկանց սերնդից ոչ ոգու տրված չէ ինձ ճանաչել****”:






    - - - - - - - - - -
    * Հուդայի ավետարանը հատնաբերվել է 1970-ականներին Միջին Եգիպտոսում, այն պապիրուսի վրա գրված “Չակոսի Կոդեքսի” երրորդ տեքստն էր: Փակագծերում բերված թվերը ցույց են տալիս բնագրի էջերը:
    ** Այս տեղը կարելի է նաև թարգմանել որպես հարց. “Արդյո՞ք այդպես ձեր Աստված կփառավորվի”:
    *** Այստեղ աշակերտները սխալմամբ Հիսուսին իրենց սեփական Աստծո որդին են համարում:
    ****Հուդայի ավետարանում և այլ սեթական տեքստերում մարդկային սերունդները տարբերվում են “այն սերնդից”` Սեթի մեծն ազգից, այսինքն գնոստիկներից: Միայն “այն սերունդը” կարող է գիտակցել Քրիստոսի իսկական էությունը: Սեթական գրականության մեջ, օրինակ “Ադամի հայտնությունում”, Սեթի մարդիկ ճիշտ նույն կերպով նկարագրվում են որպես “այն մարդիկ”:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԶԱՅՐԱՆՈՒՄ ԵՆ




    Լսելով այդ, նրա աշակերտները սկսեցին զայրանալ և ընկնել ցասման մեջ և հայհոյել նրան իրենց հոգիներում:

    Հիսուս, տեսնելով, որ նրանք սխալ հասկացան իրեն, ասաց նրանց. “Ինչու՞ դուք այդպես հուզվեցիք և բարկացաք: Ձեր Աստված` նա է, ով ձեր ներսում է, և […]* [35] բարկացրեց ու զայրացրեց ձեր հոգիները: Թող ձեզանից նա, ով բավական ուժեղ է մարդկային արարածների միջև, կանգնի իմ առջև որպես մարդ կատարյալ**”:

    Այդժամ նրանք միահամուռ ասացին. “Մենք այդքան ուժ ունենք”:

    Բայց նրանց հոգիները*** չհամարձակվեցին կանգնել նրա առջև, բացի Հուդա Իսկարիովտացին: Նա կարողացավ կանգնել նրա առջև, բայց չկարողացավ նայել նրա աչքերի մեջ և թեքեց հայացքը****:

    Հուդան ասաց նրան. “Ես գիտեմ, թե ով ես դու և որտեղից ես եկել: Դու Բարբելոյի***** հավերժական արքայությունից ես: Եվ ես արժանի չեմ բացահայտել քեզ ուղարկողի անունը******:





    - - - - - - - - - - - -
    * Հավանաբար` “իր ուժով”:
    ** Այստեղ Հիսուս փորձում է իր աշակերտներին: Նա ցույց է տալիս, որ աշակերտների ցասումը հարուցել է իրենց ներսում գտնվող Աստված: Հիսուս առաջարկում է, որ իր առջև իսկապես հոգևոր անձիք լինեն:
    *** Այստեղ և հետո “հոգի” ակնհայտորեն նշանակում է “կենդանի արարած”, տես “Ավետարան Հուդայի” (43, 53):
    **** Միայն Հուդան ուժ գտավ իր մեջ կանգնել Հիսուսի առջև, և նա արեց այդ համեստորեն ու հարգանքով: Հայացքը թեքելու վերաբերյալ տես “Ավետարան Թովմասի” (46), որտեղ ասվում է, որ մարդիկ պետք է նույնպիսի համեստություն ցուցաբերեն և իջեցնեն իրենց հայացքը Հովհաննես Մկրտչի առջև:
    ***** Սեթական տեքստերում` ամենայն Գոյի Աստվածամայրը: Բարբելո անունը հավանաբար հիմնված է Տետրագրամատոնի` հուդաիզմում Աստծո չորստառանոց գաղտնի անվան վրա, և նշանակում է “Աստված` չորսի (տառերի) մեջ”:
    ****** Նա, ով ուղարկել է Հիսուսին` Տեր անարտահայտելի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԻՍՈՒՍ ԱՌԱՆՁԻՆ ԶՐՈՒՑՈՒՄ Է ՀՈՒԴԱՅԻ ՀԵՏ






    Գիտենալով, որ Հուդան խորհում է վսեմի մասին, Հիսուս ասաց նրան. “Հետ քաշվիր մյուսներից, և ես կբացահայտեմ քեզ Արքայության գաղտնիքները: Դու կարող ես հասնել նրան, բայց դա քեզ շատ դառնություն կբերի: [36] Քանզի այլ մեկը կփոխարինի քեզ, որպեսզի տասներկու աշակերտները նորից կարողանան միանալ իրենց Աստծոն*”:

    Հուդան ասաց նրան. “Ե՞րբ դու կպատմես ինձ այդ և ե՞րբ մեծ արշալույս կգա սերնդի համար”:

    Բայց երբ նա ասաց դա, Հիսուս լքեց նրան:






    - - - - - - - - - - - -
    * Մատաթիայի ընտրությունը Հուդայի փոխարեն, որպեսզի նորից տասներկու աշակերտ լինի, տես. Գործք Առաքելոց (1:15-26)
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՏՎԱԾ Բ
    Հիսուս նորից գալիս է աշակերտների մոտ




    Հաջորդ առավոտյան Հիսուս նորից եկավ իր աշակերտների մոտ:

    Նրանք հարցրեցին նրան. “Ուսուցիչ, դու ու՞ր գնացիր և ի՞նչ էիր անում, երբ լքեցիր մեզ”:

    Հիսուս պատասխանեց նրանց. “Ես գնացել էի մեկ այլ մեծ և սուրբ սերնդի մոտ*:

    Աշակերտներն ասացին նրան. “Տեր, ի՞նչ է ներկայացնում իրենից այդ մեծ սերունդը, որ գերազանց է մեզանից և ավելի սուրբ է, քան մենք, այսինքն, այն Արքայությունում չէ, որտեղ մենք”:

    Լսելով այդ, Հիսուս ծիծաղեց և ասաց նրանց. “Ինչու՞ եք դուք մտածում հոգով ավելի ուժեղ և սուրբ սերնդի մասին: [37] Հիրավի ասում եմ ձեզ, այս աշխարհում ծնվածներից ոչ ոք չի տեսնի այն սերունդը, և հրեշտակների ոչ մի բանակ չի իշխի այն սերնդի վրա, և մահկանացուներից ոչ ոք նրա հետ կապ չի ունենա, քանզի այդ սերունդը չի եկել այնտեղից […], ինչը դարձավ […]. Ձեր մարդկային սերունդը ծագում է մարդկային ուժի սերնդից, որը […] այլ ուժեր […] ձեր իշխանության տակ**”:

    Լսելով այդ, աշախերտներն ընկճվեցին հոգով և ոչինչ ասել չկարողացան:

    Հաջորդ օրը Հիսուս եկավ նրանց մոտ: Նրանք ասացին նրան. “Ուսուցիչ, դու մեզ տեսիլքներում հայտնվեցիր, քանզի մենք մեծ երազներ տեսանք գիշերը [և տեսանք այն գիշերը, երբ նրանք կգան քո հետևից]***”:

    Նա ասաց. “Իսկ ինչու՞ [դուք … երբ] ****” [38]:






    - - - - - - - - -
    * Ամենայն հավանականությամբ Հիսուս նկատի ունի հոգևոր մակարդակը: Երևի թե նա խոսում է գնոստիկների մասին:
    ** Այս հատվածում Հիսուս ակնհայտորեն ասում է, ամենից բացի, որ մեծ սերունդը ծագում է բարձրագույն ոլորտներից և այդ պատճառով ինքնաբավ է, և որ ներքին երկրային աշխարհի մարդիկ մահկանացու են և չեն կարող այն մեծ սերունդը դառնալ:
    *** Տվյալ դեպքում, հնարավոր է, աշակերտները նախազգում են Հիսուսի բռնվելը Գեթսեմանի այգում:
    **** Հաշվի առնելով վերևի նախադասությունը, հնարավոր է, խոսվում է աշակերտների մասին, ովքեր Հիսուսի կալանավորման ժամանակ սարսափահար ցաքուցրիվ եղան: Տես. Մատթ. (26:56), Մարկոս (14:50-52):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ՄԻ ՏԱՃԱՐ
    ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՅՆ






    Նրանք ասացին. “Մենք մի մեծ տուն տեսանք ներսում մեծ զոհասեղանով և ներսում տասներկու տղամարդ, մենք կասեինք, հոգևորականների, և քո անունը, և մարդկանց ամբոխ, որ սպասում էր զոհասեղանի մոտ, մինչև հոգևորականները [… և ստանում են] ընծաներ: Բայց մենք սպասում էինք”:

    Հիսուս հարցրեց. “Ի՞նչ տեսք ունեին հոգևորականները”:

    Նրանք [ասացին. “Ոմանք…] երկու շաբաթ, ոմանք զոհաբերում էին իրենց զավակներին, ուրիշները զոհաբերում էին իրենց կանանց, փառաբանելով կամ խոնարհվելով մեկմեկու առաջ, այլոք քնում էին տղամարդկանց հետ, ուրիշները ներգրավվել են կոտորածի մեջ; ոմանք բազմաթիվ մեղքեր և անօրինական գործքեր են կատարում: Իսկ զոհասեղանի մոտ կանգնած մարդիկ կանչում են անունը քո, [39] և բոլոր այդ արատների* հետ մեկտեղ զոհեր են մատուցվում […]”:

    Ասելով այդ, նրանք լռեցին, քանզի հուզված էին:







    - - - - - - - - - - -
    * “Արատներ” – սեթական և այլ տեքստերում օժանդակ տերմին է Աստվածային լույսի և գիտելիքների պակասը նշելու համար, ինչը կարելի է հետևել ըստ Մոր` սովորաբար Սոֆիայի, Աստծո Իմաստության, - նշանակության անկման և համապատասխանորեն լուսավորման անկման: Տես, օրինակ, “Պետրոսի նամակը Փիլիպպոս առաքյալին”, 3-4 (Չակոսի կոդեքսը), 135 (Նագ-Համմադի. VIII Կոդեքսը): Սոֆիայի կորստի մասին տես Հուդայի Ավետարան (44):
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարականոն Տիբեթյան Ավետարան
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.05.2018, 19:26
  2. Պարականոն Ավետարաններ
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Կրոն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.08.2014, 01:06
  3. Պարականոն Ավետարան Թովմասի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.02.2014, 21:34
  4. Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.12.2009, 22:43
  5. Ավետարան ըստ Հուդայի
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Կրոն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.11.2009, 20:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •