Ստացվում է, որ դու կարճատես ես, սիրելիս...

Քանի որ հասել ենք սրան, թույլ տուր ես էլ կարծիք հայտնեմ կրոնի և Աստծո հանդեպ քո վերաբերմունքի մասին: Չեմ պնդում, թե ճիշտ եմ, բայց, հնարավոր է, սխա՞լ էլ չեմ...
Հավանաբար, ժամանակին կրոնը քեզ ինչ-որ ցավ է պատճառել կամ, ավելի փափուկ ասած, չի արդարացրել քո ինչ-որ սպասումները... Դա շատ սովորական երևույթ է և շատերն են իրենց կյանքում ապրում նման պահեր: Բայց ոմանք հանգիստ են տանում դա, իսկ ոմանք` շատ հիվանդագին: Կարծում եմ, դու երկրորդներից ես: Իսկ ավելի ցավալին այն է, որ այդ հիվանդագին հրաժարականդ կրոնից տեղափոխել ես նաև Աստծո վրա, և հիմա, հենց մի տեղ լսում ես Աստծո անունը, համարում ես, որ դա էլ կրոն է, ոտքերդ ձեռքերդ ես առնում և...
Դժվար թե դու Թոլլեի գրքի շուքի տակ անգամ նստած լինես: Հակառակ դեպքում գոնե ուշադրության կարժանացնեիր գրքի վերնագիրը`
"Ներկա Պահի ուժը": Ներկա Պահի, Բյուր... Թոլլեի մոտ ամեն ինչ ամփոփված է Ներկա Պահի մեջ: Իսկ իմացածդ կրոններից ո՞ր մեկն է խոսում ներկա պահի մասին, բոլորի գագաթնակետը մի՞թե հետմահու կյանքը չէ:
Ես դեմ չեմ, հնարավոր է, որ ավելի հարմար տեղ կարելի է գտնել այս գրքի համար: Ոմանք որպես հարմար տեղ կարող են նշել նույնիսկ աղբարկղը:
Բայց տեղափոխլ այն կրոնի բաժին... բացառվում է:
Հ.Գ. Համ էլ վախենում եմ. հոգևորականները կարող են ինձ դատի տալ...

Էջանիշներ