Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուրը կասի, էդ ինդիվիդուալ ա, թե չէ, բայց տենց բան կա, նկատվում ա:
Համաձայն եմ, որ կա նման կարծիք: Կարծեցյալ: Ու գալիս է դա հիմնականում նրանցից, ովքեր առանց դրա օգնության այնքան էլ կրեատիվ չեն:
Եվ խմելու "կրեատիվության" հետ մեկտեղ, համարյա պարտադիր նկատվում ա մեկ այլ համաչափություն էլ. կրեատիվ խմողը շատ արագ սովորում է իր խմած դոզային և կրեատիվությունը պահպանելու համար ստիպված է անընդհատ դոզան ավելացնել, սովորական նարկոմանի պես:
Դրա համար էլ "կրեատիվ" աշխարհում այդքան շատ են ալկաշները:

Բյուր Ջան էն ասածիդ հարցով...
Երգիչները` չգիտեմ, բայց կյանքիս կեսը դերասանների մեջ եմ անց կացրել: Ու գոնե մի անգամ չտեսա, որ բեմ դուրս գալուց առաջ Օլեգ Բասիլաշվիլին կամ Վյաչեսլավ Լեբեդևը կամ Ալիսա Ֆրեյնդլիխը կամ ցանկացած այլ դերասան` բեմ դուրս գալուս առաջ մի բաժակ գցեր համարձակության համար... Ոչ մի իրեն հարգող դերասան երբեք իրեն նման բան թույլ չի տա: