User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք ամենաշատը հավանում.

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Գրական գործակալություն «X Factor»

    22 48.89%
  • Տարբերակ 2. Անձրև

    22 48.89%
  • Տարբերակ 3. Numb

    13 28.89%
  • Տարբերակ 4. Ծաղիկներ

    3 6.67%
  • Տարբերակ 5. Լիլիթ

    11 24.44%
  • Տարբերակ 6. Ժառանգը

    11 24.44%
  • Տարբերակ 7. Ազատության օրերս

    7 15.56%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 13 23-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 337 հատից

Թեմա: Տարօրինակ պատմություն. քվեարկություն և քննարկումներ

  1. #181
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6. Ժառանգը

    Երեք անգամ եմ կարդացել, բայց էլի գլուխս ոչինչ չմտավ...
    Առաջին անգամ հիշեցրեց. Гоголь - "Записки сумасшедшего".
    Երկրորդ անգամ հիշեցրեց. Фернандо Аррабаль - "Необычный крестовый поход влюбленного Кастрата".
    Երրորդ անգամ որոշեցի, որ շատ է նման Շտայների փիլիսոփայությանը` ամեն ինչ սարսափելի խառնել իրար և ոչ մի տեղ չբերել:

    Հետո փորձեցի դիմել ձեր կարծիքների օգնությանն ու այնուամենայնիվ փորձել ինչ-որ բան հասկանալ... որքանով դուք ինձ օգնեցիք` չգիտեմ, բայց մոտավորապես մի այսպիսի բան ստացվեց.

    Զանգահարում է առողջական խնդիրներ ունեցող մոր ֆանտոմը` "քույր Մոնիկան", և հայտնում է մահամերձ հոր մասին և այդ առիթով ձեռի հետ Դանին հրավիրում է ռեստորան` Ջեքի հետ ճաշի: Չի հասցնում Դանը որոշում ընդունել` ընդունե՞լ արդյոք քրոջ ֆանտոմի հրավերը, երբ դուռը թակում է մահամերձ հայրը, ով, ի տարբրություն Դանի, արդեն երևի հասցրել էր մահանալ, քանզի միայն այդ կերպ կարելի է բացատրել մահամերձի շարժունակությունը: Հոր այցի պատճառը բացատրում է այն, որ դեպի դրախտ ընկած ճանապարհին վերջինս չիշիկի կարիք էր զգացել: Իսկ ձեռքի հետ էլ հայտնում է ոչ այնքան հաճելի նորություն. դադարում է վճարել կնոջ առողջության համար: Բարկացած հոր ժլատությունից, Դանը որոշում է սպանել հորը, բայց մինչև կշոշափեր դանակի կոթը, հայրը գնում է: Դանը որոշում է մի քիչ խարակիրիավարի իրեն կտրտել, բայց չի հասցնում, քունը տանում է` քնում է: Քնից արթնացնում է մոր ուրվականն ու գնում, իսկ Դանը հասկանում է, որ իրականում հայրը դադարել էր վճարել մոր մահվան պատճառով: Խղճի խայթ զգալով անարդարորեն հորը սպանել ցանկանալու համար, Դանը սարսռում ու գոչում է, բայց գալիս են սպիտակ խալաթավորներն ու ինչպես միշտ, կապում են իրեն: Առավոտյան Դանն ինչ-որ կերպ ազատվում է կապերից ու գնում Ջեքի հետ հաց ուտելու: Բայց, մինչև կհասցներ հասնել հոր տան կողքին գտնվող "Ֆաթումին", իրեն բռնում-հետ են բերում էդ կեղտոտ սպիտակխալաթավորները: Այ քեզ ճակատագի՜ր...


    Հետո հանկարծ աչքս ընկավ թևավոր խոսքին. Abyssus abyssum invocat.
    Այո, անդունդն անդունդ կծնե:

    Հըմմ:

    Հ.Գ. Էդպես էլ չհասկացա, թե ինչի մասին էր, բայց կքվեարկեմ այն պատճառով, որ հեղինակն ինձ բերեց այսպիսի եզրակացությունների:
    Սրտանց, շնորհակալ եմ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 08.07.2014, 21:11:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.07.2014), Mephistopheles (11.07.2014)

  3. #182
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդպես էլ չհասկացա, թե ինչի մասին էր, բայց կքվեարկեմ այն պատճառով, որ հեղինակն ինձ բերեց այսպիսի եզրակացությունների:
    Զարմանում եմ, ո՞նց մարդիկ չեն ջոկում, որ ամենալավը հենց 6-րդ տարբերակն ա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (09.07.2014)

  5. #183
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոր այցի պատճառը բացատրում է այն, որ դեպի դրախտ ընկած ճանապարհին վերջինս չիշիկի կարիք էր զգացել:
    Հանճարեղ նախադասություն ա․ ամեն կարդալիս նորովի ա բացում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.07.2014), ivy (08.07.2014), Sambitbaba (08.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)

  7. #184
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ամբողջ հատվածն ա հանճարեղ

    Զանգահարում է առողջական խնդիրներ ունեցող մոր ֆանտոմը` "քույր Մոնիկան", և հայտնում է մահամերձ հոր մասին և այդ առիթով ձեռի հետ Դանին հրավիրում է ռեստորան` Ջեքի հետ ճաշի: Չի հասցնում Դանը որոշում ընդունել` ընդունե՞լ արդյոք քրոջ ֆանտոմի հրավերը, երբ դուռը թակում է մահամերձ հայրը, ով, ի տարբրություն Դանի, արդեն երևի հասցրել էր մահանալ, քանզի միայն այդ կերպ կարելի է բացատրել մահամերձի շարժունակությունը: Հոր այցի պատճառը բացատրում է այն, որ դեպի դրախտ ընկած ճանապարհին վերջինս չիշիկի կարիք էր զգացել: Իսկ ձեռքի հետ էլ հայտնում է ոչ այնքան հաճելի նորություն. դադարում է վճարել կնոջ առողջության համար: Բարկացած հոր ժլատությունից, Դանը որոշում է սպանել հորը, բայց մինչև կշոշափեր դանակի կոթը, հայրը գնում է: Դանը որոշում է մի քիչ խարակիրիավարի իրեն կտրտել, բայց չի հասցնում, քունը տանում է` քնում է: Քնից արթնացնում է մոր ուրվականն ու գնում, իսկ Դանը հասկանում է, որ իրականում հայրը դադարել էր վճարել մոր մահվան պատճառով: Խղճի խայթ զգալով անարդարորեն հորը սպանել ցանկանալու համար, Դանը սարսռում ու գոչում է, բայց գալիս են սպիտակ խալաթավորներն ու ինչպես միշտ, կապում են իրեն: Առավոտյան Դանն ինչ-որ կերպ ազատվում է կապերից ու գնում Ջեքի հետ հաց ուտելու: Բայց, մինչև կհասցներ հասնել հոր տան կողքին գտնվող "Ֆաթումին", իրեն բռնում-հետ են բերում էդ կեղտոտ սպիտակխալաթավորները: Այ քեզ ճակատագի՜ր...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2014), Sambitbaba (08.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)

  9. #185
    Սկսնակ անդամ Ֆաուստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2014
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրեմ առավել տպավորվածների մասին:
    Անձրև


    քվեարկեցի այս գործին: Հմուտ ձեռքով է գրված, պատկերները քայլում էին աչքերիս առաջ: Շնորհակալություն:

    Numb
    զզվանքից բացի ոչինչ չզգացի: Հեղինակը իմաստ դրել է, բան չունեմ ասելու:
    Հեղինա'կ, սիրտս դեռ խառնում է


    Գրական գործակալություն «X Factor»
    վատը չէր: Եթե անձրևը չլիներ, հնարավոր է, որ քվեարկեի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (09.07.2014)

  11. #186
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 7. Ազատության օրերս

    Ոնց որ Հարրի Փոթերի շուռ տված տարբերակը լինի, այսինքն, Հարրիին սովորական աշխարհից տարան կախարդարան, իսկ այստեղ` մեր հերոսը կախարդարանից սովորական աշխարհ է գնում: Հըմմ: Իրոք որ, տարօրինակ մոտեցում է, այդպես չէ՞: Ու նաև բավական հաջող իդեա է` ապրի հեղինակը:
    Բայց լիքը հակասական բաներ կան մեջը, որն արդեն չի ուտվում մի տեսակ:
    Օրինակ, ինչպե՞ս կարող է բնության գրկում մեծացած մեկը մեկ շաբաթ և ավել ճանապարհ կտրած ավտոբուսի բենզինով թունավորված հոտը հոտավետ անվանել:
    Շատ հավես էր տկլոր ծերունու կերպարը` հարյուր տոկոսանոց Մահավիրան է: Բայց, կարծում եմ, որ պատահականորեն է այդպես ստացվել, և դժվար թե հեղինակը գիտի, թե Մահավիրան ով է: Քանզի, եթե իմանար, ուրեմն լավ կիմանար նաև, որ Մահավիրան կգերադասեր գրքերով լիքը պահարանը նույնիսկ մեջքին տանել, այլ երբեք սայլակով, որպեսզի հանկարծակի որևէ միջատի չտրորի:
    Եվ այլն:
    Բայց սրանք, հնարավոր է, կուտվեին էլ, եթե վերջն ամեն ինչ հարամ չաներ:
    Մի տեսակ շատ անկապ էին, էլի, զուգարանի հատակին մոլորված այսուայն կողմ գլորվող աչքերն ու հողաբնակ արարածներին երջանկություն պարգևող արյունը:
    Ու հետո հոր իմաստությունն էլ է բավականին վիճելի...

    Եսիմ...

    Ինձ թվում է, թե շատ է շտապել հեղինակը, և եթե քիչ ավելի երկար գրեր, շատ սխալներ ինքստինքյան կմաքրվեին-կգնային:
    Մյուս կողմից էլ, եթե էդքան բան հասանում եմ, ինչու՞ ինքս այդպես չվարվեցի...
    Ինչպես նաև վերնագիրը...



    Հ.Գ. Ծուղրուղու... կներեք, շնորհակալություն բոլորին, և, Այվ ջան, առաջին հերթին` քեզ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Guest (09.07.2014), ivy (09.07.2014), Ուլուանա (10.07.2014), Վոլտերա (09.07.2014)

  13. #187
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրանք, ովքեր ընտրում են 4-րդ տարբերակը, պատմվածքները տեսնում են այսպես՝

    Վերջին խմբագրող՝ Guest: 09.07.2014, 15:54:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (09.07.2014), ivy (09.07.2014), Skeptic (09.07.2014), Արէա (09.07.2014), մարիօ (09.07.2014), Ռուֆուս (09.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (09.07.2014)

  15. #188
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր տարբերակներն էլ կարդացել եմ, ոչ մեկը մյուսից լավը չէր: Արդար չէր, որ երրորդը այդքան ձայն ունի, Ծաղիկները - ոչ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (09.07.2014)

  17. #189
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր տարբերակներն էլ կարդացել եմ, ոչ մեկը մյուսից լավը չէր: Արդար չէր, որ երրորդը այդքան ձայն ունի, Ծաղիկները - ոչ:
    Համաձայն եմ, երրորդը Ծաղիկներից շա՜տ լավը չի:
    Ծաղիկները դու՞ ես գրել

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (09.07.2014)

  19. #190
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասեք ստեղ էլ գրեմ էն, ինչ նոր Ռուֆի ականջին ասեցի
    Ասում եմ՝ Նամբը Ծաղիկների որձական տարբերակն ա:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (09.07.2014), մարդագայլուկ (09.07.2014), Վոլտերա (09.07.2014)

  21. #191
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր տարբերակներն էլ կարդացել եմ, ոչ մեկը մյուսից լավը չէր: Արդար չէր, որ երրորդը այդքան ձայն ունի, Ծաղիկները - ոչ:
    Երրորդը ք**ի մասին ա ու պրծ, մտածել բան չկա1, միանգամից հասկացվում ա, դրա համար էլ էդքասն ձայն ունի:
    Ակումբի մրցույթներին ձայն հավաքելու համար պիտի նման բաներ ուղարկել, թե չէ բռնել բարդ բաներ եք ուղարկում, որ ի"նչ լինի
    Վերջին խմբագրող՝ enna: 09.07.2014, 16:44:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (09.07.2014), Այբ (09.07.2014), Վոլտերա (09.07.2014)

  23. #192
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, երրորդը Ծաղիկներից շա՜տ լավը չի:
    Ծաղիկները դու՞ ես գրել
    Մրցույթի կանոնների համաձայն հեղինակը իրա գործին ձայն չի կարող տալ:
    Ես չեմ մասնակցում, ինձ մի փնտրեք:

  24. #193
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչի ինձ թվում էր, որ էս մրցույթում պետք ա լինեն իրական կյանքից (գերազանցապես՝ սեփական) վերցրած տարօրինակ պատմություններ: Ափսոս.

    Ուղղակի մի մեծ խնդրանք «Ժառանգի» հեղինակին, որ վերջում բացատրի իր գրածը.

  25. #194
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես ժամանակ գտա կարդալու: Գնացինք: Երկար չեմ գրելու` հավես չկա:
    1. Գրական գործակալություն «X Factor»- Չհաշված մի քանի անմշակ պահերը, հրաշալի գործ է: Առաջին անգամ է, որ հաղթող պատմվածքն էդքան կպնում է ինձ: Շատ ծանոթ ձեռագիր է, բայց չեմ կարողանում տեղը բերել: Հավանաբար տղա է հեղինակը: Միակ թերությունը վերնագիրն էր:

    2.Անձրև. հեղինակին միանգամից կռահեցի ընտիր գործ մը. Էս մրցույթը գրելուս հավեսը բացեց մանավանդ էս մեկը: Հեղինակ, պաչում եմ ^^

    3. Numb. Անգամ որպես սովորական գրառում չի ուտվում, ուր մնաց որպես պատմվածք: Ով էլ որ գրել ա, հեռու ա գրելուց: Վերջին պահն իհարկե ազդեցիկ էր: Չէի սպասում:

    4.Ծաղիկներ. Հեղինակ, ախր դու քո ապրած սիրուն զգացողությունները որ հանձնում ես թղթին, ինքը դադարում ա արժեքավոր դառնալ: Պահիր դրանք քո ներսում, մի գրիր: Քեզ թվում ա կարդացողը զգում ա էն, ինչ դու զգում ես գրելուց, բայց չէ, կարդացողը ձանձրանում ա անընդհատ էդ նույն նորաթևիկ ու թախծալուր մեղեդին լսելուց: Ես գիտեմ ու ծանոթ եմ էն զգացողությանը, որը դու փորձել ես մեզ փոխանցել, ու գիտեմ նաև որ իրեն պետք չի դուրս հանել. Էդ զգալու ա համար ա, ոչ թե պատմվածքի վերածելու, էն էլ տարօրինակ~~~~

    5. Լիլիթ. Կներես հեղինակ, բայց չկարողացա վերջացնել: Դու գրիր, բայց մրցույթներին մի ուղարկիր: Շատ ծանր է:

    6. Ժառանգը. Հեղինակ, գնալով ավելի հասուն ես գրում, արդեն քո սեփական ձեռագիրն ունես: Ապրես, ինչքան կարող ես շատ գրիր, քեզ մոտ լավ է ստացվում փորձարկումներ անելը:
    Հիմա գործի մասին: Ավելի շատ ոչ թե հերոսը երկու զուգահեռ իրականություններում էր ապրում, այլ զուգահեռ ժամանակային սահմաններում: Հիպերկուբի պես: (իսկ իմ ածելիավորն էդպես էլ ոչ մեկ չհասկացավ ) Շատ լավ էր ստացվել ժամանակներն իրար խառնելը, էդ անցումները աննկատ էին ու շատ նուրբ : Հեղինակ, էլի եմ ասել էս մասին, մի հատ էլ կասեմ. թարգմանություն էր, շատ անորոշ լեզվային մտածողություն ունես դու, դրա վրա աշխատիր: Քվեարկելու եմ:

    7. Ազատության օրերս. Շատ հետաքրքիր միջուկ ունի էս գործը: Նկարագրություններն ու պատկերներն էլ էին առանձնահատուկ: Հավանեցի: Վերջին ծուղրուղուն էլ հաստատեց, որ բացի էդ նաև երկշերտ գործ է: Ապրի հեղինակը: Երևի քվեարկեմ:

    Բայց ապրեք դուք, ժող, բավականին որակով ու տարօրինակ մրցույթ էր. Մեկը մյուսից ընտիր գործեր էին. Այվ, քեզ էլ մերսի իմ տեղն աշխատելու համար: Կուղղեմ սխալս
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 09.07.2014, 20:37:
    Blessed the poison which brings the end

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.07.2014), Sambitbaba (10.07.2014), Աթեիստ (09.07.2014), Արէա (09.07.2014)

  27. #195
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ հավես ա, որ էսպես ակտիվ ա անցնում քվեարկությունը. համ նորեկներն են ակտիվ մասնակցում, համ վաղուց ակտիվություն չցուցաբերած հնաբնակները

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (09.07.2014)

Էջ 13 23-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորից արձակ. քվեարկություն ու քննարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 337
    Վերջինը: 09.06.2016, 07:26
  2. Պիես. քննարկումներ և քվեարկություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 375
    Վերջինը: 23.03.2015, 22:51
  3. Նոր ստեղծագործական մրցույթ. Տարօրինակ պատմություն
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 90
    Վերջինը: 06.07.2014, 21:05
  4. Տարօրինակ սեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2008, 01:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •