Դե իմ ասածն էլ մենակ էն էր, որ ոչ մեկն էլ էդ պատմվածքից ավելի լավը չի:
իմ կարծիքով մնացած բոլորը նամբից ավելի լավն են
ամեն դեպքում տհաճություն չեն թողել կարդալուց հետո, թեև, հա, ոչ մեկն էլ մի բան չեն
բայց էլի եմ ասում, նույն ձևով եթե տրամաբանենք, ինչի՞ լիլիթը չի հաղթում, որտև մեջը ք-ք բառը ութանասուն անգամ չկա՞
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Նամբը լավն էր: Որ դոմփելու տեղը իրերն իրենց անունով կոչեր, ավելի լավ կլիներ: Մի տեսակ անբնական ա, որ երկու տղա իրար հետ զրուցելիս դոմփել բառն են օգտագործում: Չնայած ինքս չեմ սիրում գրականության մեջ քֆուր-քյաֆար, բայց էստեղ ոնց որ տենց էր պետք, համենայն դեպս չէր խանգարում: Թեկուզ առաջինում էլ նենց գրող-ստեղծագործող մարդկանց համար նեղմասնագիտական հավես կտորներ կային, որ էստեղ քննարկողները մեջբերել էին, բայց դե եսիմ, ինձ Նամբն ամենաշատն ա դուր եկել, բայց բնականաբար տենց չի տարել:
Էնտեղ այֆոնի ռեկլամից խոսք գնաց: Բա եթե մարդը այֆոնը կորցրել ա, ի՞նչ բառ օգտագործի, որ լավ լինի, եթե ոչ այն եզրը, այսպես ասած, որը բնորոշում է տվյալ սարքը:
Քաքի պահով, իհարկե գուցե աղկո բառը պակաս զզվելի հնչեր, բայց քաքը երևույթի քաք լինելն ավելի է ընդգծում:
Ընդհանուր լավն էր:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.07.2014, 16:14:
Տարբերակ 1. Գրական գործակալություն «X Factor»
ապրի հեղինակը: շատ համով ու տեղը տեղին է ամեն ինչ: առաջին ընթերցման ժամանակ վերջը դուր չեկավ, բայց երկրորդ անգամ կարդալով` հասկացա, որ դուր չգալու պատճառը լրիվ անձնական էր. բարկացել էի, որ այդքան հաճելի, հնարամիտ ու սիրուն պատմությունն ասես դանակով կտրեցին... բայց դա էլ հենց տարօրինակությունն էր ինձ համար, քանզի ես իրոք որ կուզենայի ավելի երկար կարդալ այս պատմությունը:
ամենահաջողված ու ամբողջական պատմվածքն է ու շատ հասուն մարդ է գրողը: մի պահ նույնիսկ թվաց, թե մեֆն է գրել, բայց հատուկ այնպես է արել, որ կասկածեն բյուրի վրա, բայց դա իրեն չի հաջողվել: հետո սկսեցի կասկածել բալթազարի վրա, բայց բալթազարն էլ վաղուց ինչ-որ կորել է, այնպես որ, շատ հնարավոր է, որ ռեյ-սաման լինի. դե, ռեյ-սաման առայժմ մեծ գաղտնիք է մեզ համար, բայց արդեն երևում է, որ այնքան կրակ կա մեջը, որ նույնիսկ մազերի մեջ է արտացոլվում...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ռեյ սամա (08.07.2014)
Տարբերակ 2. Անձրև
մի տեսակ շաղախը շատ է ջրիկ ու ամեն ինչ փլվում է: շատ է արհեստական` տարօրինակի փոխարեն: էն կոսով աղջիկն էլ, էնքան է հադիպում, մի տեսակ զահլեդ տանում է: վ պրինցիպե, վատ պատմվածք չէ և ավելի գրական է գրված, քան ես կգրեի, բայց քվեարկելու համար ինչ-որ բան պակասեց: մի փոքր կասկած կա, թե բյուրն է հեղինակը (բյուր ջան, դարձար մուրակամիս...), բայց չեմ պնդում: իսկ սա էլ, կարծում եմ, աչքին թոզ փչոցի է ընդամենը. «Ռեյն այսօր չի գա, անձրևից է»???...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ուլուանա (09.07.2014)
Փորձեցի կարդալ: Որոշները մինչև վերջ գնացին, որոշները` չէ:
Ընդհանուր առմամբ ոչ մեկ դուրս չեկավ, թեման շատ լայն էր, հաստատ կարելի էր ահագին խորանալ ու շատ լավ բաներ ստանալ, սահմանափակված էր: Ամենաշատը Գրական գործակալություն «X Factor»-ն էր կրեատիվ ու հետաքրքիր:
Sambitbaba (07.07.2014)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Տարբերակ 3. Numb
ուղղակի ստիպված էի մինչև վերջ կարդալ, որովհետև այն հաստատ կարծիքն ունեմ, որ մրցույթի գոնե մեկ պատմվածքի մասին ինչ-որ բան ասելու դեպքում` պարտավոր եմ մնացած բոլորն էլ կարդալ:
ոչինչ ասել չեմ ցանկանում: թող ես հետամնաց եմ, բայց ինձ համար քֆուր-քյաֆարով արվեստ, աղբով լցված արվեստ, ընդհանրապես գոյություն չունի և երոֆեեվա-բուկովսկիներին դատի կտայի նույն պատճառով, ինչ պատճառով դատի կտայի նրանց, ովքեր սննդամթերքները տարբեր քիմիական բաղադրություններով են աճեցնում: ցավալին այն է, որ ձեզանից համարյա բոլորն այսօր թունավորված ֆիզիկական սնունդի համար համաձայն են բարիկադների վրա բարձրանալ, բայց դրա հետ միասին` թունավոր հոգևոր սննդի ջատագովներ են:
ե՞րբ պետք է վերջիվերջո պարզեք ձեր համար, որ թունավոր հոգևոր սնունդն ավելի է թունավորում ձեզ, քան ֆիզիկականը...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Lion (07.07.2014)
Տարբերակ 4. Ծաղիկներ (մի հողագործի օրագրից)
շատ է վերացական ու անորոշ: հակառակ առաջին նախադասության. "Ձյուն է գալիս։ Փաթիլներն իջնում են վերևից, պտույտ գործում, կանգ են առնում մի պահ, հետո նորից շարունակում են իրենց ճանապարհորդությունը ու հեզիկ նստում հողին", - նման է տաք օրվա ձյան. հալվում-գնում է մինչև գետնին հասնելը: չնայած հեղինակը շատ գեղեցիկ է շարադրում: բայց, հեղինակ ջան, զգույշ, այդպիսի գեղեցկությամբ շար հեշտ է բյուրի ձեռքն ընկնելը...
նախորդ պատմվածքի լրիվ հակառակն է: իսկ ի՞նչ, եթե այս երկուսն իրար խառնեինք...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ivy (07.07.2014)
Էս էլ հաղթողի «նվերը»՝ գովազդի տեսքով
enna (07.07.2014), Freeman (07.07.2014), impression (08.07.2014), Sambitbaba (08.07.2014), Tiger29 (07.07.2014), Yellow Raven (07.07.2014), Աթեիստ (07.07.2014), Արէա (07.07.2014), մարդագայլուկ (07.07.2014), մարիօ (07.07.2014), Շինարար (07.07.2014), Ռուֆուս (07.07.2014), Վոլտերա (09.07.2014)
Վայ քո, իմանայի, ես էլ կմասնացեի...
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ