Էս չորս էջը կարդացի ու մտածում եմ, թե ինչ հնություն կա, որը որ ես եմ օգտագործում, կամ գոնե ձեր գրառումների մեջ մի բան գտնեմ, որ ասեմ, ես էլ դրանից ունեմ, կամ ես էլ տենց անում: Չկա, գոյություն չունի:
Մեր կյանքը որ առաջընթաց ա ապրում, ես էդ առաջընթացից էլ առաջ եմ ընկած: Իմ մոտ ամեն ինչ պիտի լինի up to date, ամեն վերջին տենդենցների մասին ես պիտի իմանամ ու հետևեմ:
Մի խոսքով ուլտրամոդեռն եմ ու դա լավ չի, որովհետև ձեր գրառումները կարդալուց ես էլ ուզեցի խոսքի գրիչով նամակ գրել, կամ մի օր առանց տեխնիկայի ու ինտերնետի ապրել, կամ կտորից թաշկինակ օգտագործել:
I may be paranoid but no android!
Շինարարը թաշկինակները լավ հիշեց: Դարակում մի 30 հատ ունեմ ամենաքիչը: Մեկ էլ կիսաավտոմատ լվացքի մեքենա ու ձեռքով պտտացնելու միքսեր եմ օգտագործում (կողքից մի հատ բռնակ կա, պտտացնում ես, խառնիչները սկսում են պտտվել): Ու հա, մինչև հիմա իմը էն հիիիիիիին «պոլի փայտ»-երից ա, իսկական փայտից էլի, վրան շոր պիտի գցես:
Էս ինչ աղքատ եմ ես, բլյա:
![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Իսկ պուճուր գդալով աղաման ունե՞ք...
Մեջը միայն կարմիր պղպեղի հետ խառնած խոշոր աղ եմ պահում (խոշոր աղը` դիֆիցիտ է), կարտոֆիլով, տոմատով ու թթու կաղամբով պեռաշկի ուտելու համար:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Թեման դեռ ամբողջությամբ չեմ կարդացել:
Ես առաջին անգամ 2012 թվին եմ ունեցել բջջային հեռախոս, իսկ փեյջերն այսօ՛ր իմացա թե ի՞նչ ա:
Առաջին անգամ ինձ համար mail եմ բացել 2010-ին, էն էլ ակումբում գրանցվելու նպատակով ու հազարից մեկ եմ օգտվում mail.ru-ից: Անցած տարի gmail.com ում էլ գրանցվեցի: Ինձ համար Google accaunt բացել եմ 2011-ին:
Դե winamp-ի ու media player-ի մասին խոսել եմ «Թեմայից դուրս»-ում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ես էլ տպագիր գրքերին երկու ձեռքով կողմնակից եմ, ինչ վերբերվում ա գրիչին ու թղթին, ասեմ, որ ձեռքի օրագիր եմ պահում, որը օգտագործվում ա համարյա ամեն օր ու հնչ. ռեժ.ի դասընթացներիցս առաջ ու հետո միակ բանն էր ու է, որտեղ ձեռագիր որևէ բան եմ գրում:![]()
Քինդլ, պլանշետ, բան չունեմ, (չնայած դեմ չէի լինի i-pad-ին, հետաքրքրում ա): Հեռախոսս ավելի շատ օգտագործվում ա երաժշտության, ռադիոյի և նման բաների համար՝ քան զանգերի, ինտերնետ չունի ու պետք էլ չի: Հա, մի պուճուր player էլ ունեմ, որը շա՜տ հազվադեպ եմ օգտագործում՝ տարին մեկ անգամ, երբ ամռանը գնում ենք հանգստանալու (հեռախոսս հետս չեմ վերցնում՝ դրա անհրաժեշտությունը չկա):
Ինձ համար մի բան ա անհասկանալի, որ մարդիկ մի մեքենա ունենալով՝ ձգտում են երկրորդին, ինչի՞ համար:Կամ թեկուզ, որ ընտանիքի բոլոր անդամները մեկական մեքենա ունեն,
հասկացանք, ամեն մեկը կարող ա իր մեքենայով գնա իր գործերին, բայց էդ արդեն մի տեսակ ընտանիք չի, էդ ոնց որ՝ օրինակի համար չորս առանձին պետություններից կազմված մի տարածաշրջան լինի:
Ու ընդհանրապես, մեքենաներ էնքան էլ չեմ սիրում, իմ մեքենան լինելու ա միմիայն հեծանիվս:
![]()
Ինձ համար նաև մի տեսակ անընդունելի ա ռեմոնտը: Էն որ ամբողջ կահույքը փոխում են, տների ներկած պատերն ուրիշ գույնի են ներկում: Նախ գլխացավանք ա՝ բարդ ա, ո՞նց են հավես անում, երկրորդը էդքան հեշտությամբ ե՞ն հրաժարվում հին կահույքից, չնայած ո՞վ գիտի, գուցե նորն իրոք էնքան լավը լինի, որ շատ շուտ համակերպվես ու զգաս, որ շատ ավելի հարմարավետ ես ապրում:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Իսկ հետաքրքիր ա, եթե ոչ թաշկինակ, ապա ի՞նչ եք օգտագործում անհրաժեշտության դեպքում::ր
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Աթեիստ (25.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ