Նենց չի, որ հետաքրքրված եմ յոգայով, կամ պարապում եմ, բայց մի հատ վիդեո էի գտել ու Ակումբում տեսա, որ բուն յոգային նվիրված թեմա չկա: Էնպես որ Բյուրին ու մյուս յոգերին լավություն եմ անում, ձեռի հետ էլ նայեք էս աղջիկն ինչեր ա անում
Նենց չի, որ հետաքրքրված եմ յոգայով, կամ պարապում եմ, բայց մի հատ վիդեո էի գտել ու Ակումբում տեսա, որ բուն յոգային նվիրված թեմա չկա: Էնպես որ Բյուրին ու մյուս յոգերին լավություն եմ անում, ձեռի հետ էլ նայեք էս աղջիկն ինչեր ա անում
I may be paranoid but no android!
Ռուֆ, բայց յոգան ու ասենք մեդիտացիան, ընդհանուր բաներ չունե՞ն: Դրանց «գաղափարախոսությունը» ինչ որ տեղ նույնը չի՞:
Հ.Գ. Հեսա Բյուրը կգա, քարը քարին չի թողնի
The Truth Is Out There
Էկա Նախ ասեմ, որ ես ինձ յոգ չեմ համարում, որովհետև յոգայի եքա գաղափարախոսության մենակ մի փոքր մասի հետևորդ եմ, լիքը ֆինտուֆլուշկաներ կան, որ չեմ անում (էն ա, յոգայի դասից հենց նոր տուն մտա, հեսա ուտելու եմ): Յոգան ինքը էնքան խառը բան ա տարբեր դպրոցներով, գաղափարախոսություններով, կրոնական հայացքներով և այլն, որ սենց մի բառի տակ հնարավոր չի խոսել (ու ես էլ գիտելիքներ չունեմ, անկեղծ ասած, չեմ էլ ուզում ունենալ ):
Մեդիտացիայի պահերով... Մեդիտացիան ինքը, եթե չեմ սխալվում, յոգայի բաղադրիչ ա (շնչառական վարժությունների ու ասանաների հետ մեկտեղ):
Մի խոսքով, թե ասանաների պահով քննարկելու հավես ունեցող կա, քննարկենք: Թե չէ, դրանից էն կողմ ինձ յոգան չի հետաքրքրում
Sambitbaba (16.06.2014)
Ես էս նոր մոդա ընկած յոգայից գլուխ չեմ հանում: Յոգերի մասին իմ պատկերացումները սահմանափակվում են տաք ածուխների, կոտրած շշերի վրա ման եկողներով ու սուր, կտրող, ծակող գործիքներով իրենց կեղեքողներով: Ու հիշում եմ, որ նման մարդիկ ասում էին, որ դա մտավոր աշխատանքի արդյունք է: Քանի որ գիտական բացատրություն բժիշկները դրան չունեին:
The Truth Is Out There
Վիդեոն նայեցի: Անցյալ տարի Հոլանդիայում մեր դասատուն flying bird-ն անում էր (էն որ սկզբում արեց, հետո վերջում էլ էդ նույնն արեց), բայց սաղ դասատուներից մենակ ինքն էր կարում: bird in a basket-ն էլ երեք ամիս պարապելուց հետո ես կարում էի մի քանի վայրկյան պահել:
Իսկ բաքասանան արդեն ամենասովորական, հեշտ ստացվող դիրքերից ա (շնորհակալություն իմ Հայաստանի դասատուին):
insider (16.06.2014)
Ես ավելի հաճույքով որևէ սպորտաձևով կզբաղվեի, քան թե յոգա, պար, եսիմ ինչ Նույնիսկ մարզադահլիճում կաչատ լինելը նախընտրում եմ յոգայից:
I may be paranoid but no android!
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Կարաս մարզադահլիճում էլ յոգայով զբաղվես
Ինձ յոգայի էդ պահն ա դզում, որ արագություն չի պահանջում, դասից հետո քրտնած ու հալումաշ էղած չես, սթրեսիդ մակարդակն էլ իջած ա (չնայած ցանկացած սպորտ ա սթրեսն իջացնում):
Հա, Սամ ջան, լիքը յոգաներ կան: Ես մենակ հաթհա ու աշթանգա յոգայով եմ զբաղվում:
Sambitbaba (17.06.2014)
Լավ էլի, ինչ մտավոր աշխատանք, յոգերի արած ամեն մի հնարք էլ իր գիտական բացատրությունն ունի։ Օրինակ՝ էդ տաք ածուխի վրայով քայլելը բացատրվում ա նրանով, որ ածուխի ջերմափոխանակությունը ցածր ա, իսկ ներբանների մաշկը թույլ զգայնություն ունի, ու ամենահաստ հատվածն ա մաշկի։ էդ 1-2 վայրկյանում ածուխի ջերմությունը չի հասցնում փոխանցվի ոտնաթաթերին։
Հ.Գ. Հին թեմա է, բայց հետաքրքրեց, բացի այդ շատ քննարկված էլ չի։
Ժող բարևներ: Ուրեմն պլաններ կան յոգայի հետ կապված հետազոտական աշխատանք անելու: Կարո՞ղ եք տալ ինձ ինֆո էնպիսի աղբյուրներից, որ հղում անելու ենթակա լինեն: Ու խնդրում եմ, եթե պիտանի նյութ ընկնի աչքի տակ, արձագանքեք: Շնորհակալություն շատ:
Յոգայի ու մեդիտացիայի նպատակները նույնն են: Տարբեր ձևերով են անվանում` սամադհի, նիրվանա և այլն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ