Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Ախ, շնչառական վարժությունները մեդիտացիայի հետ շփոթող մարդիկ, երբեք չեք թողնի, որ մարդ ձանձրանա:
Լավ նկատեցիր, Ռայ ջան...

Եվ սակայն, սխալ շնչառության դեպքում մարդ կամ շատ մեծ դժվարությամբ կկարողանա խորհրդածել, կամ ընդհանրապես չի կարողանա: Իսկ փաստորեն մենք բոլորս էլ սխալ ենք շնչում, քանզի բոլորս էլ շնչում ենք կրծքավադակով, այլ ոչ փորով: Համոզված եմ, որ դու այն մարդը չես, ում պետք է պատմել պրանայական շնչառության մասին, բայց եկ չիմցողների համար հիշենք, որ ամենաշատ պրանան (կենսաուժը) օրգանիզմ է ներմուծվում փորով շնչելու դեպքում, գումարած...

Երկրորդ կարևոր հանգամանքի մասին առայժմ խոսեց միայն Նոյեմը: Դա` շունչը պահելն է: Շունչը պահելուց հետո ներշնչման ժամանակ մի քանի անգամ ավելի շատ պրանա է ներմուծվում մարմին, քան առանց շունչը պահելու:

Այստեղ ես նորից միանում եմ քեզ ու պնդում, որ խոսքս շնչառական վարժությունների մասին չէ բոլորովին, քանզի այդ վարժությունները չեն կարող բերել խորհրդածման: Որովհեև յուրաքանչյուր վարժություն կենտրոնացում է պահանջում հենց իր վրա, այլ ոչ մեկ այլ բանի:
Ես խոսում եմ ընդամենը կարգավորված շնչառությն մասին, որը պետք է կատարել ոչ թե որպես վարժություն, օրեկան տասնհինգ րոպե կամ մեկ ժամ կամ հինգ ժամ, այլ պետք է սովորել ուղղակի ապրել այդպես շնչելով: Եվ հավատացեք, ոչ թե դժվար է ամբողջ օրն այդպես շնչելը, այլ դժվար է ամբողջ օրն այդպես շնչել հիշելը:
Իսկ ամբողջ օրն այդպես շնչելու համար, բնականորեն պարզ է, որ պրանայական շնչառությունը պետք է հնարավորինս մոտ լինի բնականին ու հնարավորինս հեռու` ցանկացած շնչառական վարժությունից: Բնական շնչառության դեպքում մենք սովորաբար մի փոքր ավելի կարճ ներշնչում ենք և մի փոքր ավելի կարճ արտաշնչում: Դադար էլ կա, իհարկե, բայց հիմնականում այն շատ է աննշան: Հա, ընդգծեմ, որ ես խոսում եմ նորմալ, առողջ մարդու, այլ ոչ թե հիվանդի կամ քյառթու ծխողի մասին: Անձնական փորձից գիտեմ, որովհետև, քանի ես ծխում էի, իսկ ծխում էի օրեկան մոտ երեք տուփ, ոչ մի խորհրդածում էլ չէր ստացվում ինձ մոտ...
Շնչառությունը կարգավորելու, այսինքն բնականին մոտեցնելու տարբերակը պետք է շատ թեթև հաշվի մեջ լինի, որն ամեն մարդու համար կարող է տարբեր լինել: Օրինակ, ներշնչել - 2, շունը պահել - 1, արտաշնչել - 4, շնուչը պահել - 1, կամ 3-1-6-1, կամ 4-1-8-1: Ավել, ինձ թվում է կարիք չկա, քանզի հիշեք, որ պետք է սովորել այդպես շնչել ամբողջ օրը: Իսկ շունչը պահելը մեկ հաշվից ավել խորհուրդ չէի տա, քանզի արդեն երկու հաշիվը լրիվ այլ տեղեր է տանում և նույնիսկ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:

Ճիշտ շնչառության ևս երկու կարևոր գործոն էլ ես եմ ցանկանում ավելացնել, որոնց մասին այդպես էլ չխոսվեց.

Երրորդ կարևոր հանգամանքն է, որ պետք է ներշնչել քթով, իսկ արտաշնչել բերանով:

Չորրորդը` պատկերացրեք, որ ձեր մարմնի մեջ կա թեյի բաժակի հաստության մի խողովակ, որը կսվում է ձեր գլխի գագաթից և վերջանում ոտքերի արանքում, և այն տրված է նրա համար, որպեսզի օդը ձեր մարմին ներմուծեք վերևից, իսկ արտաշնչեք ներքևից: Այդպես շնչելու դեպքում դուք պրանայով եք սնուցում ձեր կունդալինի էներգիան:

Ես համարում եմ, որ այս չորս կետերը շատ կարևոր են հնարավորինս հեշտությամբ խորհրդածելու և խորհրդածումից մի օգուտ ստանալու համար: Եվ դրան բավական հեշտ է հասնել, եթե կարղանաս ստիպել քեզ հիշել այդ մասին...


Հ.Գ. Կա մի հինգերորդ կետ էլ, որը խորհրդածման հետ արդեն կապ չունի, բայց շատ կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են կյանքի բերել մեր երրորդ էներգիան` մերկաբան: Դրա համար պետք է վերադառնալ հիշատակածս խողովակին:
Այժմ պատկերացրեք այդ խողովակը որպես մագնիսական կոճի առանցքը (պետք է, որ հիշեք, դպրոցում բոլորս էլ անցել ենք դա): Հիշեք, թե ինչպես է մագնիսական դաշտը պտտվում այդ կոճի շուրջ:
Եվ նույն բանը փորձեք անել ձեր շնչառության հետ: Այսինքն, պրանան ներշնչում եք խողովակի վերևի անցքով, արտամղում եք ներքևի անցքից, իսկ արտամղածը նորից հետ եք ուղարկում դեպի վերըի անցքն այնպես, որ այն շրջապատի ձեր ամբողջ մարմինը դրսից:
Բայց կրկնում եմ, սա խորհրդածման հետ ոչ մի կապ չունի, այնպես որ, կարող եք մոռանալ...