User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Մեդիտացիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ սկսել եմ, պետք է ասեմ մինչև վերջ, եթե ոչ` առանց այն էլ դժվար ընբռնելի բաներն ընդհանրապես անհասկանալի կմնան:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Նստում էինք դեմ-դիմաց, փարավոնի դիրքով, աչքերը բաց, և փորձում էինք նայել մեկմեկու աչքերի մեջ: Չէ, ավելի ճիշտ է ասել` մեկմեկու աչքի մեջ: Երկու աչքդ էլ բաց է, բայց պետք է աշխատես տեսնել միայն ձախ աչքով: Առաջին հայացքից անկարելի է թվում, որ նայես երկու բաց աչքով, բաց տեսնես մեկով միայն... Բայց դրան սովորելն ավելի հեշտ է, քան ուղիղ նստելը, սեփական փորձից գիտեմ: Եվ ամենակարևորը. աչքերը չթարթել:
    Հիմա, մի քանի րոպե դադարից հետո, ես սկսեցի մտածել, որ երևի մենք չգիտեինք, որ պետք է անպայման ձախ աչքով նայենք, այլ ստացվեց այնպես, որ մենք երկուսս էլ եկանք դրան... Բայց այդպես էլ չգտանք պատասխանը, թե ինչու՞ երկուսս էլ սկսեցինք տեսնել ձախ աչքով... Հիմա արդեն, այսքան երկար տարիներ հետո, հավաքելով որոշակի ինֆորմացիա, ես կարող եմ եզրակացնել ընդամենը, որ դա կապ ունի հին եգիպտական միստերիական երկու գաղտնի ուսմունքների հետ, որոնցից մեկի անունն է "Գոռի ձախ աչքը" և մյուսինը` "Գոռի աջ աչքը": Դրանք իրոք գաղտնի ուսմունքներ են եղել և հասանելի` որոշակի սկզբնական նախապատրաստվածություն ունեցող շատ քչերին: Բայց եկեք չխորանանք սրա մեջ, որովհետև նախ, շեղվեցինք թեմայից, և երկրորդ, խորհրդածման ժամանակ ձախ աչքով տեսնելու կապը "Գոռի ձախ աչքի" հետ` ընդամեն իմ ենթադրությունն է:

    Կան բաց աչքերով խորհրդածման այլ ձևեր էլ.

    Թղթի վրա (մեծությունը կապ չունի, միայն քեզ հարմար լինի) նկարում ես քառակուսի, որի ներսում, բոլոր պատերին կպած, նկարում ես շրջան, որի ներսում, պատերին կպած, գագաթը վերև` հավասարակողմ եռանկյունի, և այդ ամենի կենտրոնում` մի լավ, լխտիկ կետ: Ցանկալի է, որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր գույնի լինի:
    Ամբողջ իմաստն այն է, որ սկզբում փորձես տեսնել միայն կետը, հետո` միայն եռանկյունին, հետո` միայն շրջանը, հետո` միայն քառակուսին:
    Եվ. ոչ մի բանի մասին չմտածել:
    Չգիտեմ ինչու՞, բայց ինձ մոտ ստացվում էր նորից` ձախ աչքով...

    Կամ.
    Կանգնում ես պատուհանի մոտ: Ապակու վրա ընտրում ես մի որևէ կետ` ասենք, կեղտ, և երկու աչքով կենտրոնանում ես այդ կետի վրա: Այն պահին, երբ այդ կետից բացի ուրիշ ոչինչ չես տենում, աչքերով անմիջապես որսում ես այն, ինչ գտնվում է այդ կետի անմիջապես հետևում, ասենք փողոցում կագնած մեքենան, կամ փողոցային լապտերը, ծաղկի թումբը, ծիծեռնակի բույնը... Հենց որ ամբողջովին կենտրոնացար, հայացքդ նորից արագ փոխում ես ապակու վրայի կետին: Եվ այդպես, որքան հավեսդ կտա:
    Եվ նորից. ոչ մի բանի մասին չմտածել:

    Հ.Գ. Այս երկուսը շատ լավ դեղ են գլխացավի համար, ես ժամանակին հաճախ եմ դիմել սրանց օգնությանը, քանի դեռ չէի փորձել պրանայական շնչառությունը (սրա մասին` հետո): Իսկ երկրորդը` ասում են, շատ լավ վարժություն է նաև կարճատեսների համար, որպեսզի կարճատեսությունն ավելի չզարգանա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (13.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տրանսցենդենտալ մտավարժանք (մեդիտացիա)
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.08.2008, 01:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •