Ապրես, որ բացեցիր այս թեման, Նոյեմ ջան:
Իրոք, կարևոր թեմա է, եթե, իհարկե, վերջիվերջո ջրիկության չվերածվի:
Ճիշտն ասած, առաջին բանը, որ կցանկանայի` մինչև թեման քննարկելը, - եկեք փորձենք սրան մի հայերեն անուն տալ...
Ես ինքս տարիներ շարունակ փորձել եմ այդ անել ու հիմա չեմ հիշում. վերջիվերջո հանդիպեցի՞ մի տեղ, թե՞ այդքան փնտրտուքներից հետո ինքս եկա եզրկացության, որ մեդիտացիան կարելի է հայերեն անվանել` խորհրդածում: Ի՞նչ եք մտածում այս մասին: Շատ կուզենայի լսել գրագետ հայերեն կարծիք, քանզի ինքս բավական անգրագետ եմ...
Բայց ինձ թվում է, թե "խորհուրդ" բառը շատ է համապատասխանում այդ մեդիտատիվ վիճակին, ես դա հասկանում եմ որպես այն վիճակը, երբ դու խորհրդի ես նստում ինքդ քեզ հետ: Եվ, Նոյեմ ջան, քո ասած "մտքերի բացակայությունն" էլ հենց դա է նշանակում. քեզ կտրում ես, ազատվում ես արտաքին աշարհից ու մնում ես ինքդ քեզ հետ, դու ես և քո բարձրագույն "Ես"-ը, ուրիշ ոչինչ և ոչ ոք:
Եվ այսպես` Խորհրդածում: Ո՞վ ինչ առաջարկ ունի: Կամ ի՞նչ կասեք իմ առաջարկի մասին:
Ցավոք, պետք է գնամ ու ժամանակ չունեմ երկար գրելու` կշարունակեմ հետո, որովհետև ահագին բան ունեմ ասելու:
Իսկ հիմա մի փոքրիկ հատված կառաջարկեմ ձեզ իմ թարգմանած "Կիրաէլ. Մեծ Անցում" գրքից, որտեղ Կիրաէլը տալիս է մեդիտացիայի(խորհրդածման) իր բացատրությունը.
"Թե ինչպես է աշխատում խորհրդածումը, հաճախ սխալ են հասկանում: Խորհրդածումը` ձեր միակ իսկական կապն է ձեր չորս մարմինների համակարգում: Այդ կապը սկսվում է ձեր ֆիզիկական մարմնից, որը կապնվում է ձեր հուզական (էմոցիոնալ) մարմնի հետ: Այնտեղից այն անցնում է մտավոր (մենթալ) մարմին և ավարտում է կապը հոգևոր մարմնի հետ: Ամեն մի մարմին եզակի դեր է խաղում ձեր աճի համար, այնուամենայնիվ, լիովին բարեշրջվելու համար դուք պետք է սովորեք օրգանական ամբողջության մեջ համախմբել ձեր բոլոր համակարգերը: Հենց խորհրդածման միջոցով եք դուք սկսում իսկապես հասկանալ կյանքի իմաստը":
Էջանիշներ