Այվ ջան, ինձ թվում է, հարցն այստեղ քիչ ավելի խորն է:
Մարդիկ համարյա ամբողջովին կորցրել են իրենց գիտելիքներն իրենց մասին, չնայած համարյա բոլորն էլ համաձայն չեն այս խոսքերիս հետ: Բայց կան բաներ, որ մեր ենթագիտակցությունը, կամ անգիտակցությունը` իսկ ավելի ճիշտ կլիներ ասել. հոգին, - պահպանել է մեր համար, քանի որ առանց դրանց, նու... լրիվ վարի կգնայինք...
Եվ մեր այդ անգիտակից հիշողություններից մեկն է պապական, բոլորիս շատ լավ ծանոթ ասացվածքը. ինչ որ ցանես, այն կհնձես:
Մենք բանի տեղ չենք դնում այս խոսքերը, երբեմն ձեռ ենք առնում, բայց իրականում "համատարած սիրաքստիկը" չէ մեկս մյուսին լավ բաներ ասելու ձգտումը, այլ մեր... ցանկությունը, որ դիմացինն էլ լավ խոսի մեր մասին:
Ինչ որ ցանես, այն կհնձես: Հազվադեպ է, երբ ինչ-որ մեկը կանգ է առնում մի պահ այս խոսքերի վրա ու մտածում, թե որքան իմաստուն են նրանք...
Բայց դա իրոք որ Տիեզերքի չորս բացարձակ օրենքներից երրորդն է. Ինչ որ տալիս ես, այն էլ ստանում ես:
Մեզանից ամեն մեկի համար գոյություն ունի երկու բան.
ա) Ես;
բ) Մնացած Ամեն Ինչ:
Եվ երկրորդը` առաջինի հայելին է: Ինչ որ դու տեսնում ես այդ հայելու մեջ, կարող ես վստահոեն քո արտացոլումը համարել: Քո ժպիտը, քո արցունքները, քո ուրախությունը, քո ցասումը, քո բարությունը, քո դաժանությունը:
Մեր առջևի այդ հայելին ավելի շատ` կոտրված հայելու տեսք ունի: Բայց դա բոլորովին չի հերքում այս բացարձակ ճշմարտությունը, որովհետև կոտրված հայելու որ մի կտորի մեջ էլ նայես, մեկ է, նորից քո արտացոլումն ես տեսնելու: Եվ նորից. ժպտում ես` տեսնում ես ժպիտդ, զայրանում ես` տեսնում ես ցասումդ... և այդպես շարունակ: Ինչ էլ դու անես, արտացոլումդ կրկնում է քեզ, այլ կերպ վարվել արտացոլումն ուղղակի չի կարող... Ձեր դերերը բաշխված են վերջնականորեն. Դու` միշտ առաջինն ես, իսկ արտացոլումդ` երկրորդը:
Գիտե՞ս, որն է Ռայի սխալն այս հարցում, և այդ պատճառով է, որ ոչ ոք չի համաձայնվում ու չի էլ համաձայնվի նրա հետ.
Ռայը կանգնել է իր արտացոլման առջև ու ասում է.
"Օքեյ, դու ինձ համոզեցիր: Ես կժպտամ: Բայց առաջինը պետք է ժպտաս դու"...![]()
Էջանիշներ