Ես, ճիշտն ասած չգիտեմ, թե ինչու՞ ես դու անընդհատ նշում "Նազովրեցի Հիսուս" արտահայտությունը: Որքան հիշում եմ, այդպես ասվում է միայն որոշակի դեպքում և շատ հազվադեպ օգտագործվող տերմին է դա: Ընդ որում, դու ասում ես տերմինի կեսը միայն, իսկ լրիվն է. "Նազովրեցի Հիսուս, Արքա Հրեաների", - այսինքն այն, ին չեն ընդունում հրեաները և ինչ գրված է եղել խաչի վրա (լատիներեն այն չորս տառերը` I.N.R.I.): Ու մինչև օրս էլ, եթե օգտագործվում է այն, ուրեմն խաչելության առումով: Այնպես որ, Մնովակ ջան, կարծում եմ ավելի լավ է, մեր զրույցում Հիսուսին մի այլ կերպ հիշենք:
Առավել ևս, որ այնքան էլ պարզ չի, թե ինքը "Նազովրեցի" բառը կոնկրետ ինչ է նշանակում: Նազովրեցի - Նազարեթցի՞... Այսինքն, Հիսուսը` Նազարեթի՞ց... Շատերը դեմ են սրան, քանզի պատմությունն ասում է, որ Նազարեթ անունը կրող փոքրիկ գյուղը Հիսուսի ծննդյան օրոք դեռևս գոյություն չուներ: Իսկ ոմանք էլ` ընդ որում, ահագին շատ են սրանք, - ասում են, որ "նազարե" կամ "նազովրե"` ընդամենը գնոստիկական տերմին է, որ նշանակում է "մարդ, ով իրեն նվիրել է Աստծոն ծառայելուն": Այսպիսով Նազովրե Հիսուս` ստացվում է. իրեն Աստծոն ծառայելուն նվիրած Հիսուս:

Հետո, այս խոսքերդ էլ մի քիչ այլ կողմ են տանում, ու եթե ազնվորեն ասեմ,չեմ էլ հասկանում, թե ուր...
"ինքը Աստված` Քրիստոսին մարդու որդի ա կոչել" - լավ , ուզում եք խոսենք նաև ետ մասին -
խոսքերը որոնք ասված են , որտե՞ղ են գրված , գրողը ո՞վա եղել ու նորից - ի՞նչ վիճակումա եղեն ինքը: Իսկ ի՞նչ վիճակում ասելով ես նկատի ունեմ - հիացմունքային վիճակը , քանի որ ասվել են խոսքեր որոնցով նրանց համար բավականին բաներ հենց տեղում փոխվել են ... կոպիտ ասած Հիսուս Նազովրեցին (որը կարծում եմ մինչ այժմ էլ) հանդիսանումա հանճարեղներից ամենահանճարեղ ծրագրավորողը ... ցույց տվեք ինչ որևէ ծրագրավորողի ստեղծած ծրագիր որը երկու հազար տարի գործելա ու գործումա:
Ես բան չունեմ ասելու - միլիոններին դա ուղակի կյանք փրկելուց ու կյանքի ուղեցույց լինելուց սկսած մինչև չգիտեմ ինչ օգնելա ... բայց ամեն դեպքում ծրագիրը մնումա ծրագիր: Խոսքը իհարկե մարդուն ծրագրավորելլու մասինա:
Վիճակն ի՞նչ կապ ունի, Մնովակ ջան: Ի՞նչ տարբերություն, հիացած է կոչել, թե՞ կայֆի տակ... Դա լրիվ այլ բացատրություն ունի, որը ոչ մի կապ չունի Աստծո առողջական վիճակի հետ:
Ոչ ոք Քրիստոսին` Քրիստոսին, - մարդու որդի չի կոչել: Մարդու որդի կոչել են Հիսուսին, քանի դեռ նա Հիսուս էր` հյուսնի որդի: Իսկ այն բանից հետո, երբ նա ձեռք բերեց նաև "Քրիստոս" անունը, կամ, երևի ավելի ճիշտ կլիներ ասել` պաշտոնը, - Հիսուսին սկսեցին կոչել Աստծո որդի: Սրանք որակապես լրիվ տարբեր բաներ են և կարիք չկա խառնել, եթե ցանկանում ենք գոնե ինչ-որ բանի հասնել այս զրուցների մեջ, անկախ մեր կրոնական կամ ոչ-կրոնական թեքվածությունների:

Հա, մեկ էլ այս զրույցների մեջ, ինձ թվում է, որ կարելի է մի բան էլ փորձել, որպեսզի տեղն եկած ժամանակ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Մեկ բառով կարելի է մոտավորապես ասել, որ Բուդդա` նշանակում է "Արթնացած", իսկ Քրիստոս`մոտավորապես` "Ճանաչող":