Մեջբերում Յակուձա-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ թե էդ սկբունքով նայենք...
Ես շաաատ կուզենայի, որ գոնե մի բանում դու մեզ չկասկածեիր. Ակումբում քո դեմ ոչ ոք ոչինչ չունի: Մենք բոլորս շատ ուրախ ենք ցանկացած նորեկի ու քեզ մի կարծիր, թե պարապ նստած սպասում են բոլորը, որ մի նորաստեղծ հանճար ընկնի ձեռքները, բռնեն – բմբուլները քամուն տան: Հանիր մտքիցդ:

Գնա “Ստեղծագործողի անկյուն” ու սկսիր կարդալ երեխեքի գործերը: Լիքը լավ բաներ կգտնես, լիքը հետաքրքիր մարդկանց կճանաչես: Ու դրա հետ մեկտեղ, հուսով եմ, աչքից բաց չես թողնի բոլոր էն քլնգոցներն էլ, որ նրանց գլխներին են թափվել: Իսկ հետո հարցրու նրանց, թե որքանով են իրենց խանգարել և որքանով են օգնել այդ քլնգոցները... Փորձի համար էլ, իմիջիայլոց, կարող ես մեր ոչ շաաաատ լուրջ ու պրոֆեսիոնալ գրողա-քննադատների ստեղծագործությունները համեմատել այլ ֆորումների հետ ու հետո ինքդ որոշել, թե որն է քեզ ավելի հետաքրքիր:

Կոնկրետ ինձ դու արդեն իսկ հետաքրքիր ես` ինչպես արդեն ասել եմ, թե միտքդ է դուրս գալիս և թե լեզուդ: Բայց ամբողջ համակրանքովս հանդերձ ոչ մի ցանկություն չունեմ հավի պես քուջուջ անել ստեղծագործություններիդ մեջ: Ներող եղիր, բայց երբ դու ասում ես, որ ինքդ շատ լավ գիտես, որ փնթի ես գրել, ուղղակի ալարել ես մաքրել, - ուրեմն կրկնակի ավել ես ցույց տալիս փնթիությունդ, իսկ ինձ` ընթերցողիդ վրա էլ, մեղմ ասած, թքած ունես շաաատ բարձր տանիքից...
Եվ ուրեմն, ի՞նչ ես ուզում ինձանից լսել քո այդպիսի վերաբերմունքից հետո:

Ինձ իրոք որ շատ դուր եկավ «8:37» - ը: Բայց դրա հետ մեկտեղ, Մեֆի հետ էլ եմ ահագին համաձայն: Մեր մեջ ասած, Մեֆը`ասածդ այն ոչ-պրոֆեսիոնալ քննադատն է, որի ոչ-պրոֆեսիոնալ քննադատությունները երազում է լսել Ակումբի ցանկացած ոչ-պրոֆեսիոնալ հեղինակ, երևի, առանց բացառության: Եվ չնայած Մեֆի հետ համաձայնությանս, ես ոչ մի թերության մասին չխոսեցի, հակառակն, անգամ անկյալությանդ նայեցի որպես պատմվածքիդ լրիվ հնարավոր ոճ. խոսքս ոչ-պիեսը պիեսի պես մատուցելն է, տարբեր ժամանակները, տարբեր դեպքերն իրարից զատելն ընթրցողի վզին թողնելը և այլն: Լավ էր, ինձ դուր եկավ, հետաքրքիր էր:

Բայց մի պատմվածքի մեջ միայն...

Հասկանում ես, կան բաներ, որոնք անկրկնելի են` բացասական իմաստով: Այսինքն, մի անգամ կարելի է մարսել: Չնայած հետամնացությանս, կարող եմ հայհոյանքն էլ մարսել ստեղծագործությանդ մեջ (եթե լիներ)... մեկ անգամ: Բայց եթե կրկնես այն գոնէ մեկ անգամ էլ, արդեն կդառնաս... Բուկովսկի:

Մեր ինստիտուտում տղաներից մեկը մի շատ հետաքրքիր բեմադրություն էր արել: Առանց դերակատարների: Դերակատարները` առարկաներն էին. սեղան, էթոռ, թաշկինակ, վերելակ, պատուհան, պահարան և այլն: Ահագին հետաքրքիր էր, բոլորը մեծ հաճույքով նայեցին: Էս մեր ընկերն էլ ոգևորված, երկրորդ բեմադրությունն արեց` նույն ոճի, առանց դերակատարների... Ստացվեց հարյուր տոկոսանոց հիմարություն: Որքա՜ն կարելի է խոսել առանց հոգու առկայության...

Ու շատ հնարավոր է, որ “Օդապարուկիդ” մեջ սիրուն տեղերը շատ ավելի շատ են: Բայց հարամ են եղել, հասկանու՞մ ես... Եվ ընդամենն այն պատճառով, որ ալարել ես...

Ափսոս են գործերդ, հասկանու՞մ ես: Մտքերդ էլ են ափսոս... Լավն են... Բայց եթե մի երկու այսպիսի գործ էլ դնես, վախենամ, ոչ-պրոֆեսիոնալ ժողովուրդն անգամ դադարի հետաքրքրվել դրանցով...