Յակուձա ջան, գիտեմ որ կարծիքիս կարիքը չունես, բայց գրեմ էլի։
Ակումբում ցանկացած ստեղծագործություն դեֆոլթով բաց ա քննարկումների համար, այսինքն դրվում ա հենց քննարկումների համար, մարդիկ էլ ժամանակ են հատկացնում, կարծիք են գրում, քննարկում են, ինչը օգնում ա որ թեման մի քանի ժամից չկորչի լրահոսի խորքերում։
Հիմա եթե ամեն կարծիքին հակադարձելու ես, թե կարծիքիդ կարիքը չունեմ, պետք լինի քննադատ կվարձեն և այլն, մի քանի թեմա հետո էլ ստեղծագործություններիդ տակ մեկնաբանություն չես տեսնելու, բա էլ ֆորումում տեղադրելու իմաստը ո՞րն ա։
Վերջիվերջո եթե մեխը ծուռ ես մեխում պատին, մեկը կողքից ասի Յակուձա ջան մուրճը մի քիչ թեք ես բռնել, չես կարա ասես. տո քո ինչ գործն ա, տենց եմ կարում, տենց եմ անում, պետքս լինի վարպետ կվարձեմ, կգա խորհուրդներ կտա։
Մի քիչ ադեկվատ չի էլի։
Խորհուրդ տվողը շվարած կմնա։
Էջանիշներ