User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Արմատ մինուս մեկ

  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմատ մինուս մեկ

    Առաջին դասարանում փոքր թվից մեծ թիվ հանել չէր կարելի: Ավելի բարձր դասարաններում արմատի տակ մինուսն էր անթույլատրելի: Բայց հետո եկավ բացասական թվերի ժամանակը, իսկ ավելի ուշ պարզեցի, որ գոյություն ունի մի թիվ, որը արմատ մինուս մեկի է հավասար:
    Ու ես հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է. մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որն ինքներս ենք հորինել ու որի օրենքները մեր ձեռքերում են:

    Տարօրինակ երեխա էի. բակ չէի իջնում, այլ երեխաների հետ չէի խաղում, կամակոր էի, նեղացկոտ, և ինձ միշտ կարելի էր գտնել փոշոտ գրքերի կույտի հետևում: Ծնողներս մի անգամ ասել էին, որ ինձ այլմոլորակայիններն էին Երկիր բերել, և ես այդ խոսքերն ընդունել էի որպես կյանքիս միակ ճշմարտություն: Երբ նեղացած էի կամ տխուր, նստում էի պատուհանագոգին ու սպասում, թե երբ են այլմոլորակայիններն իմ ետևից գալու:
    Արդեն չափահաս էի դարձել, նրանք էլ դեռ չէին երևացել, բայց ես շարունակում էի հավատալ: Միգուցե՞ նրանք հետևում էին ինձ ու տեսնելով թե ինչ կամակոր ու հիստերիկ էակ եմ, իսպառ կորցրել էին ինձ հետ տանելու ցանկությունը: Կամ էլ միգուցե զզվելի գիտնականները գողացել էին տիեզերանավը, վերացրել նրանց՝ ինչ է թե արդեն ապացուցել էին, որ միայն Երկրի վրա բանական կյանք կա:
    Բայց ինչպես ասում են. եթե այլմոլորակայինները չեն գալիս Րյուի մոտ, ապա Րյուն կգնա իրենց մոտ: Դրա համար էլ որոշեցի աստղաֆիզիկոս դառնալ, որ գտնեմ ծնողներիս:
    Թռչող ափսե սարքելու բոլոր փորձերս ձախողվեցին. արդյունքում միայն խոհանոցի ափսեներն էին թռչում դեպի մոտակա մոտակա պատը: Տիեզերանավ կառուցելու գաղափարը ավելի ռեալ էր, միայն թե հարևանի տուն՝ Անդրոմեդա գալակտիկա հասնելու համար, լույսին 2 միլիոն տարի է պետք, իսկ խեղճուկրակ տիեզերանավիս՝ միլիոն անգամ ավելի շատ ժամանակ պետք կգա:
    Այմոլորակային, թե ոչ՝ միևնույն է, անմահ չեմ, ուստի ֆիզիկայի գործող օրենքների պայմաններում չէի կարող հասնել այլ գալակտիկաներ՝ ծնողներիս փնտրելու, իսկ նոր օրենքներ հորինել էլ չէի կարողանում, որովհետև գոյություն ունեցողներն ուղեղիս ու արյանս մեջ էին:
    Մի գիշեր էլ տանիքին պառկած աստղերին էի նայում ու հաշվում ծնողներիս՝ այս կամ այն համաստեղությունում բնակվելու հավանականությունը, երբ հանկարծ «ընկնող աստղ», ավելի ճիշտ՝ ընկնող երկնաքար տեսա: Բարձրաձայն երազանք պահեցի, որ ուզում եմ դուրս պրծնել էս հիմար մոլորակից ու հիմարաբար նետվեցի երկնաքարը բռնելու: Արդյունքում, իհարկե, այն չբռնեցի, բայց փոխարենը տանիքից այնպե՜ս ընկա, որ մի քանի ամիս շարունակ հիվանդանոցի պատերն էի տեսնում:
    Երբ բժիշկները եկան ինձ հարցնելու, թե ինչպես էի հաջողացրել ընկնել տանիքից, ես ազնվորեն պատմեցի այն ամենը, ինչ հիմա գրում եմ՝ իհարկե առանց նախաբանի ծակ փիլիսոփայության: Ինձ հետաքրքրությամբ լսեցին , ժպտացին, տխրությամբ իրար նայեցին և մի քանի օր անց ինձ հոգեբուժարան ուղարկեցին, մի երկար սպիտակ շապիկ հագցրին ու փակեցին մի սենյակում: Ես բժիշկներին խնդրում էի, որ ինձ տուն թողեն, որ ես միայն ընկնող աստղ էի բռնում, որ ես ոչ թե գիժ եմ, այլ ամենասովորական այմոլորակային, բայց նրանք միայն գլուխներն էին թափահարում ու մարմնիս հերթական ներարկիչը դեմ տալիս: Խնդրում էի, որ գոնե գրքեր ու տետրեր ինձ տան, որ ուղեղս մի քիչ ալիքային օպտիկայի բարդ խնդիրներով զբաղեցնեմ ու ստիպված չգժվեմ դատարկությունից ու պարապությունից, բայց դա էլ թույլ չէին տալիս: Գեր ու հիմար բուժքույրը իմ «հոգեկան» դառնալու համար ֆիզիկային ու մաթեմին էր մեղադրում, ու ամեն անգամ խղճահարությամբ ասում, որ իմ պես ջահել ու սիրուն աղջիկը, որ կարող էր լավ հարս լինել ու երեխաների մայր, այդքան շուտ ցնդել էր: Մի թուղթ ու մատիտ էլ չէին տալիս. երևի վախենում էին, որ մատիտը կուլ կտամ ու կմեռնեմ, կամ մատիտով երակներս կծակեմ ու էլի կմեռնեմ: Մի խոսքով, քիչ-քիչ գժվում էի, որովհետև գիշերը ցերեկից չէի տարբերում, անընդհատ դեղերի ազդեցության տակ էի ու մտքումս միշտ տարօրինակ բանաստեղծություններ էին պտտվում, որոնք ոչ թե տառերից ու բառերից էին կազմված, այլ ֆունկցիաներից ու թվերից:
    Այդ գիշեր չգիտեմ թե ինչպես, հաստլիկից ներարկիչի ասեղն էի գողացել: Մազոխիստական հակումներով աչքի չեմ ընկնում, բայց ծակել էի աջ ձեռքիս ցուցամատն ու փափուկ պատի վրա արյունուվս նկարել Մեծ Արջի ու Փոքր Արջի համաստեղությունները: Նույնիսկ տիեզերական արջերը մենակ չէին, իսկ ես էս փոքր սենյակում փակված էի ու մոռացված: Գլուխս դեմ տված պատին, լաց էի լինում, երբ նկատեցի, որ Մեծ Արջի ամենապայծառ աստղի տեղում գրածս ε (Էփսիլիոն) տառը, որը հենց այդ աստղի անունն էր, մեծացավ ու դռան չափ դարձավ: Սպիտակ պատին վառ կարմիր էփսիլիոնաձև դուռն էր, որ կարմիր լուսային ալիքներով էր ողողում սենյակը: Կարմիր ճառագայթները գրկեցին ինձ ու տեղափոխեցին մի երկար ու սև թունել: Գլխավերևումս, ոտքերիս տակ, աջ ու ձախ կողմերումս աստղեր էին, համաստեղություններ, գալակտիկաներ... Թունելը պտտվում էր իր առանցքի շուրջ ու միաժամանակ ինձ առաջ էր տանում: Աչքերս փակել էի, որովհետև վախենում էի կործանվել հսկա թունելում, որն ամբողջությամբ լուսատուներով էր պատված, բայց իմ Արեգակի ջերմ դեղին լույսն այդպես էլ չէր երևում:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 04.05.2014, 02:07:

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (05.05.2014), armen9494 (05.05.2014), boooooooom (04.05.2014), Chuk (04.05.2014), E-la Via (04.05.2014), enna (04.05.2014), Freeman (05.05.2014), ivy (04.05.2014), Morg (04.05.2014), NunYA (05.05.2014), Rammstein (04.05.2014), Sambitbaba (04.05.2014), Skeptic (04.05.2014), Vardik! (04.05.2014), Արամ (04.05.2014), Արէա (04.05.2014), Մ Մ (04.05.2014), մարդագայլուկ (05.05.2014), մարիօ (04.05.2014), Նաիրուհի (05.05.2014), Նիկեա (04.05.2014), Շինարար (04.05.2014), Ուլուանա (04.05.2014), Ռուֆուս (05.05.2014), Վազգեն1997 (04.05.2014), Վոլտերա (04.05.2014)

  3. #2
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ աչքերս բացեցի, պառկած էի ամպե անկողնում, իսկ կողքիս մի կապտահեր կին էր նստած, ով իր ձյան պես սպիտակ ու սառը մատներով մազերս էր շոյում: Կինը երկու սառն ու անգույն աչքեր ուներ, և ևս երկու հատ սև՝ գլխի հետևում:
    - Րյու, բալես, վերջապես արթնացար: Կարծում էինք՝ էլ երբեք չես բացի աչքերդ:
    Ամեն ինչ հնարավոր է: Արմատ մինուս մեկ: Ամպե անկողին: Կապտահեր չորսաչքանի այմոլորակակին:
    - Ես... Ես գիտեի, որ մի օր կգտնեմ քեզ, կգտնեմ տունս, - ասացի ու արտասվելով պատմեցի երկրային կյանքիս մասին: Կապտահեր կինը իր չորս աչքերը տասնչորս արած ինձ էր նայում, ընդ որում՝ սև աչքերը շոշափուկների միջոցով հայտնվել էին անգույն աչքերի կողքին:
    - Գժվել է,- ինքն իրեն շշնջաց կինը և պատմեց, որ ես իր 118 տարեկան դուստրն եմ ու կյանքումս որևէ ուրիշ մոլորակում չեմ ապրել: Բայց երբ չափահաս՝ 100 տարեկան էի դարձել, հայրս, որը պարզվեց, կողքի ամպին նստած, մոտ 5 մետր հասակ ունեցող, հաստ կապույտ հոնքերով ու կապույտ մորուքով մարդն էր, ինձ տիեզերանավ էր նվիրել, և ես գնացել էի աշխարհ տեսնելու: Բայց անզգուշությանս պատճառով երկնաքարի էի բախվել և արդեն 18 տարի էի անգիտակից պառկած էի:
    -Կլինի՞ տեսնեմ տիեզերանավը: Միգուցե ինչ-որ բա՞ն հիշեմ:
    Իրականում չէի կարծում որ մի բան կհիշեմ, բայց ուզում էի կյանքումս գոնե մի անգամ իսկական տիեզերանավ տեսնել:
    -Ո՞նց ես, կարո՞ղ ես թռչել:
    -Ես թռչել չգիտեմ:
    Կապտամորուս հսկան բացեց իր հսկայական թևերն, նստեցրեց ինձ ուսերին, ու վայրկյաններ անց արդեն տիեզերանավի մոտ էինք:
    Գլուխս անտանելի պտտվում էր. չգիտե՞մ թռիչքից էր, թե՞ իմ այս կապույտ հսկաներից, որ վստահեցնում էին, թե ես վթարի եմ ենթարկվել:

    Թվերը լինում են կեղծ ու իրական, երևի` կյանքերն էլ: Տեսնե՞ս որն է իրական: Բայց դասախոսս վստահեցնում էր, որ սխալ է «կեղծ թիվ» ասելը: Արմատ մինուս մեկն ուղղակի կոմպլեքս թիվ է: Չկա որևէ կեղծ բան, ամեն ինչ կախված է այն սկզբնական օրենքներից, որ մենք ենք հորինում ու հաշվարկի համակարգից, որ մենք ենք ընտրում:
    Ես պիտի դուրս պրծնեմ էստեղից: Ես պիտի գտնեմ ի՛մ ճշմարտությունը, որը չի փոխվում իմ հաշվարկի համակարգը փոխելիս, որը նույնը կլինի թե՛ Երկրում, թե՛ Կապույտ մոլորակում, ու թե Սև անցքում:
    -Կթողնե՞ս ինձ մենակ:
    -Նայի, հա, չփորձես էլի թռցնել նավս ու ցվրվել չգիտեմ թե որ գալակտիկայի ծոցը,-ծիծաղեց Կապույտ Մորուքը:
    Կապույտ Մորուքի խոսքերից հասկացվեց, որ տիեզերանավը գործող վիճակում է ու կարելի է դուրս պրծնել էս գրողի տարած մոլորակից: Դուրս պրծնել կարող էի, բայց թե ուր գնալ` չգիտեի: Ես այստեղին չէի պատկանում ու ես Երկրինն էլ չէի, ես ոչ մեկինը չէի: Երկրում ինձ չէին հավատում, Կապույտ մոլորակում էլ: Էնտեղ ինձ չէին հասկանում, էստեղ էլ...
    Շատ վաղուց, մի երկրացի գուշակ ինձ ասում էր, որ կյանքս ինքնասպանությամբ եմ ավարտելու: Ինքնասպանության ամենաիդեալական տարբերակը մտածեցի, երբ առաջին անգամ ձեռքս աստղագիտության գիրք վերցրի:
    Բարեբախտաբար տիեզերանավը Սև անցքի դետեկտոր ուներ: Ուրիշներն այն օգտագործում են սև անցքերից խուսափելու համար, իսկ ես կգնամ դեպի սև անցքը: Գրավիտացիան կլափի տիեզերանավս ու ինձ էլ ներառյալ, ինձ կուլ կտա այդ սև հրեշը, որից նույնիսկ լույսը չի կարողանում փախչել, ես կբաժանվեմ ատոմների ու իմ 55 կիլոգրամ զանգվածով կմեծացնեմ սև անցքի գրավիտացիան: Ես կմեռնեմ այնպես, ինչպես ոչ ոք, համենայն դեպս` ոչ մի երկրացի դեռ չի մեռել:
    Արդեն կարող էի չկառավարել նավս, որովհետև սև անցքի ձգողականության ուժն ամեն ինչ անում էր իմ փոխարեն: Ասում էին` թիվը 0 ի բաժանել չի կարելի: Գրողը տանի, երբ հաստատունը բաժանում ես զրոյի վրա ոչ թե ոչինչ է ստացվում, այլ իսկական անվերջություն: Ես իմ զրոյականությունը չեմ գումարի տիեզերքին, ոչ էլ կբազմապատկեմ, ես կբաժանավեմ զրոյի վրա:
    Սև անցքում գտնվելով ես չեմ զգա, որ շարժվում եմ լույսի արագությամբ, չեմ զգա ժամանակի դանդաղում, երևի չեմ էլ զգա թե ինչպես են իմ բոլոր ատոմները բաժանվում ինձանից:
    Զրո լինելով, ես անվերջություն կզգամ...

  4. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (05.05.2014), armen9494 (05.05.2014), boooooooom (04.05.2014), Chuk (04.05.2014), E-la Via (04.05.2014), enna (04.05.2014), Freeman (05.05.2014), ivy (04.05.2014), LisBeth (04.05.2014), Morg (04.05.2014), NunYA (05.05.2014), Rammstein (04.05.2014), Sambitbaba (04.05.2014), Skeptic (04.05.2014), Vardik! (04.05.2014), Աթեիստ (04.05.2014), Արամ (04.05.2014), Արէա (04.05.2014), Մ Մ (04.05.2014), մարդագայլուկ (05.05.2014), մարիօ (04.05.2014), Մարկուս (10.05.2014), Նաիրուհի (05.05.2014), Նիկեա (04.05.2014), Շինարար (04.05.2014), Ուլուանա (04.05.2014), Ռուֆուս (05.05.2014), Վազգեն1997 (04.05.2014), Վոլտերա (04.05.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոյակապ էր, Ռուբի ջան, վարպետորեն ես գրել: Մեծ հաճույք պատճառեցիր:

    Շնորհակալություն...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (04.05.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուբ, շատ լավն էր, ապրես: Նենց հավես էիր մաթեմատիկան մտցրել պատմվածքիդ մեջ: Հարթ, սահուն, հետաքրքրությամբ կարդացվում էր, պատկերներն էլ էին սիրուն:
    Բայց կթողնե՞ս մի երկու պուճուր դիտողություն անեմ: Մեկը հոգեբուժարանի հետ կապված. էդ սպիտակ շապիկը վաղու՜ց, շա՜տ վաղուց էլ չեն հագցնում: Բացի դրանից, դա արդեն էնքան ծեծված երևույթ ա դարձել թե՛ գրականության մեջ, թե՛ կինոյում, որ կարելի ա մի ուրիշ բան մտածել: Նույն հոգեբուժարանում հիմա մարդիկ իրանց սովորական շորերով են:
    Մի բան էլ էլի հոգեբուժարանի հետ կապված. դու նկարագրում ես, որ հերոսուհիդ մենակով փակված ա, բայց հոգեբուժարաններում էդքան տեղ չկա, որ ամեն հիվանդին մի սենյակում փակեն: Ու ստացվում են վեց-ութ հոգանոց պալատներ, որոնք, ի դեպ, փակ չեն, Հայաստանյան պայմաններում նույնիսկ դուռ չունեն: Ու մեկ էլ երբ հոգեբուժարանում հիվանդն ուզում ա ինչ-որ բանով զբաղվել (կարդալ, գրել, հեռուստացույց նայել), ամբողջ անձնակազմը ոտքով-ձեռքով կողմ ա լինում, անպայման թույլ ա տալիս (եթե իհարկե վնասող գործիքներ ներգրավված չեն, իսկ գրիչը վնասող գործիք չի):

    Հա, մեկ էլ պատմվածքից երկրորդ մասը մի քիչ ծանծաղ էր սյուժեի առումով: Պատկերները լավն էին, բայց ոնց որ չզարգանային, որ հանգեցնեին ինքնասպանության:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.05.2014), Freeman (05.05.2014), Ruby Rue (04.05.2014), Աթեիստ (04.05.2014), Մարկուս (10.05.2014), Նաիրուհի (05.05.2014), Ուլուանա (04.05.2014), Վոլտերա (04.05.2014)

  9. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2014
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ կարդացի ամենաառաջին գրառումը ու ներքևի գրառումներին անգամ ուշադրություն էլ չէի դարձրել մտածում էի ես ամենը իրականությունա թե՞ հեքիաթ ու եթե ներքևում գրվածները չկարդաի կարողա հավատաի որ իրականությունա: Ամենինչ ենքան հավեսեր գրած որ կարդալու ընթացքում անգամ պատկերացնում էի թե ետ ամենը ոնցա եղել:
    Ապրեք շատ լավ էիք գրել

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (04.05.2014), Sambitbaba (04.05.2014), Շինարար (04.05.2014)

  11. #6
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուբ, շատ լավն էր, ապրես: Նենց հավես էիր մաթեմատիկան մտցրել պատմվածքիդ մեջ: Հարթ, սահուն, հետաքրքրությամբ կարդացվում էր, պատկերներն էլ էին սիրուն:
    Բայց կթողնե՞ս մի երկու պուճուր դիտողություն անեմ: Մեկը հոգեբուժարանի հետ կապված. էդ սպիտակ շապիկը վաղու՜ց, շա՜տ վաղուց էլ չեն հագցնում: Բացի դրանից, դա արդեն էնքան ծեծված երևույթ ա դարձել թե՛ գրականության մեջ, թե՛ կինոյում, որ կարելի ա մի ուրիշ բան մտածել: Նույն հոգեբուժարանում հիմա մարդիկ իրանց սովորական շորերով են:
    Մի բան էլ էլի հոգեբուժարանի հետ կապված. դու նկարագրում ես, որ հերոսուհիդ մենակով փակված ա, բայց հոգեբուժարաններում էդքան տեղ չկա, որ ամեն հիվանդին մի սենյակում փակեն: Ու ստացվում են վեց-ութ հոգանոց պալատներ, որոնք, ի դեպ, փակ չեն, Հայաստանյան պայմաններում նույնիսկ դուռ չունեն: Ու մեկ էլ երբ հոգեբուժարանում հիվանդն ուզում ա ինչ-որ բանով զբաղվել (կարդալ, գրել, հեռուստացույց նայել), ամբողջ անձնակազմը ոտքով-ձեռքով կողմ ա լինում, անպայման թույլ ա տալիս (եթե իհարկե վնասող գործիքներ ներգրավված չեն, իսկ գրիչը վնասող գործիք չի):

    Հա, մեկ էլ պատմվածքից երկրորդ մասը մի քիչ ծանծաղ էր սյուժեի առումով: Պատկերները լավն էին, բայց ոնց որ չզարգանային, որ հանգեցնեին ինքնասպանության:
    Բյուր, հա, ես էլ գիտեմ որ հոգեբուժարանի պահերը մեղմ ասած «տուֆտել» եմ: Պետք էր քո հետ էլ խորհրդակցել, մինչև հրապարակելը: Լրիվ էն թերություններն ասեցիր, որոնq ինքս էլ գիտեի, բայց քանի որ չգիտեի թե ոնց ուղղեի, ոնց ավելի լավ կապեի իրար, դրա համար սենց էլ տեղադրեցի, չնայած էս վերջին Հավաքածուի համար էի սկսել գրել:
    Ապրես, քթիս օղ եմ անում ասածներդ:

  12. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հաճույքով կարդացի
    Լավն էր թե՛ գրելաոճը, թե՛ սյուժետային գիծը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.05.2014), Ruby Rue (04.05.2014), Sambitbaba (04.05.2014), Շինարար (04.05.2014)

  14. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուբի, ես քեզ սիրում եմ...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (04.05.2014)

  16. #9
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես էր շատ Ռուբի ջան, հատկապես մաթեմատիկայի օգտագործումը տեքստիդ մեջ շատ դուրս եկավ: Սկզբում միամիտի նման հավատում էի, մինչև հոգեբուժարանի պահերը. ի տարբերություն Բյուրի հոգեբույժ չեմ, բայց էլի զգացի արհեստականությունը: Եթե կարողանայիր շարունակել պատմությունը, ներառյալ ֆանտաստիկան հավատալով ինքդ քո գրածին, իրոք ֆանտաստիկ կլիներ: Ու շատ տխրեցի, երբ սպանեցիր հերոսին` քեզ, խնդրում եմ մյուս անգամ չանես տենց բան))))

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (04.05.2014)

  18. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ շատ լավ եք գրել ու ընդերցելուց անգամ աչքերս արցունքով պատվեցին:
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 05.05.2014, 00:34:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պլյուս և մինուս
    Հեղինակ՝ Tornado, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2010, 17:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •