Նա իրեն արարողի պես խենթ էր,խառնվածքով ուղղակի զարմանալի,կրում էր իր մեջ ցանկալիությամբ լի յուրահատուկ մի ձգողություն,
Անունը Հաճելի էր,մականունը Ցանկալի:Ապրում էր հրաշաշինության Ծիր Կաթին նահանգի.`Արև աստղի հարևանությամբ գտնվող `Երկիր մոլորակում:Երիտասարդ էր,բարձրահասակ,գեղեցիկ,սև մազերով սև աչքերով,սպիտակ հոգով,բարքով ու վարքով,նիստով ու կացով,մեծ ու մեծ սրտով մի երիտասարդ:
Հաճելին սրտերի ու հոգիների վրա կարողանում էր իշխանություն ձեռք բերել,բայց իշխանություն էր ձեռք բերում միայն իրեն յուրահատուկ Մարդասիրությամբ,Սրտերին Սեր տալով,սրտերին սիրել սովորացնելով և հոգիները ճշմարտասիրությամբ զինելով:Անկախ ամեն ինչից նա գտնում էր,որ ամեն բանի փրկությունը նախ Ճշմարտությունն է և նոր հետո ճշմարտասիրությունը:Չէր սիրում մտածել մեծի կամ փոքրի պես,աղքատի կամ հարուստի պես,արևելքի կամ արևմուտքի պես,սիրում է մտածել միայն Մարդու պես:
Չէր սիրում թերագնահատել այլ սիրում էր,որպես փաստ լավն արձանագրել,
Դժվարությունը նրա համար լոկ համոզմունք էր,որը քայքայել է լինում,իսկ կյանքը պարգև էր համարում Հաճոից Հաճոին... Հաճախ էր լինում երբ Հաճելին մարդկանց մեջ մարդկանցից առանձնանլով մնում ինքն իր հետ:Սիրում էր այս խենթն ինքն իր հետ եղած ժամանակ վերցնել տրամաբանությունն ու քննել զնելով ախտորոշել իր իսկ չափը խենթության և
հարկ եղած դեպքում.տալիս էր արգելք կոչվող դեղը դառնահամ,որ կանգ լիներ Հոգու խելակորուս վազքին կործանման...
Էջանիշներ