2. Սովորական պատմություն
Իրականում սովորական մի պատմություն: Այս գործի վերջաբանը մի քիչ յուրահատուկ համ կարող էր տալ, ճիշտ է՝ շատ բաներ էր տեղը դնում՝ նաև ակնարկելով հոգեբանական ներքին ցանկությունները, բայց դրանով գործի որակը չէր փոխվում:
1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»
2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»
3–րդ տարբերակ. «Թարսի բան»
4–րդ տարբերակ. «Անցումներ»
5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»
6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»
7–րդ տարբերակ. «Ոստիկանը»
8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»
9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»
10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»
11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»
12–րդ տարբերակ. «Գնդեր»
13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»
14–րդ տարբերակ. «Գենեզիս»
15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»
2. Սովորական պատմություն
Իրականում սովորական մի պատմություն: Այս գործի վերջաբանը մի քիչ յուրահատուկ համ կարող էր տալ, ճիշտ է՝ շատ բաներ էր տեղը դնում՝ նաև ակնարկելով հոգեբանական ներքին ցանկությունները, բայց դրանով գործի որակը չէր փոխվում:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Երրորդ տարբերակի մասին չեմ խոսելու, որովհետև արդեն խոսել եմ: Ասեմ նաև, որ հիմա այդ պատմվածքի վրա նորից եմ աշխատում, որ վերջնական տարբերակն ավելի ստացված լինի (թեկուզ միայն ինձ համար ՃՃՃ):
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Չորրորդի մասին ավելի շատ կխոսեի, բայց հիմա, որ արդեն կանկրետ գիտեմ հեղինակին, ինչը մյուս հեղինակների պարագայում այլ է, ոնց որ չկարողանամ հավասար դատել:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Sambitbaba (10.04.2014)
շատ էր չարչարած… ժամերով Հրաչիկ պապիկին էր նկարագրում ու մեկ էլ մեռավ… էս տօդի նկարագրությունները, լեզուն շատ էր հոգնացնում… սկայպը մի մոմենտ լավ հումոր ուներ, բայց հենց կինը սկսեց թերթով մեռելի գլխին ճանճ սպանել, աղջիկների կերպարները սկսեցին ավելի հստականալ, հումորը կորավ… հումորի ինքնաբուխությունը կորավ… ես դեմ չեմ որ պատմվածքն ունենա էս տեսակի դինամիկա, բայց դա պետք ա լավ արվի… Հրաչիկ պապիկի ամբողջ ճամփորդությունը մի կերպ եմ կարդացել…
Sambitbaba (10.04.2014)
Վազքը շատ թույլ ա… չգիտեմ ինչ ասեմ… հլա մտածեմ մի քիչ…
Բյուր… քո գործերն էլ առաջ մարդիկ իմացել էին… էն էլ է՞ր թատրոն… կամ որ էթիկայից լեկցիաներ էիր սաղից կարդում, հիմա ո՞ր էթիկայի կանոնի համաձայն ես դու տենց բան գրում…
եթե չես մասնակցում ու չես ուզում քննարկել, մի քննարկի… ստիպողական բան չկա… հույսով ենք հավեսդ փախած կլինի ու մեկնաբանություն չես թողնի…
Sambitbaba (10.04.2014)
Էկա մի հատ բան ասեմ, գնամ
Էս մրցույթում Պոն ինչ-որ շատ ակտուալ ա, էրկու գործի մեջ արդեն գտա:
Վոլտերա (10.04.2014)
Սիփան-Շուրիկ
Հա, նորմալ, սահուն կարդացվում է: Հա, նման պատմությունն, ինչ խոսք, որ տեղ ունի մեր կյանքում. եթե փնտրես, ցանկացած քաղաքի ցանկացած բակում գոնե մի հատ "Շուրիկ-Անի" ընտանիք կգտնես: Էնպես որ, ինչու չէ, կարելի էր գրել այս պատմությունը:
Բայց մի տեսակ շատ է անկենդան, էլի… Ինչ-որ շունչ չկա մեջը, համ, հոտ չկա… Նույնիսկ էն միջատներն են մի տեսակ անկենդան… Ու տարթիվն էլ, համաձայն եմ /Մեֆն ասե՞ց/, անիմաստ էր լրիվ: Էնպիսի տպավորություն է, որ հեղինակն առանձնապես չի էլ ուզեցել գրել:
Է, եթե չես ուզեցել, սիրելիս, ինչու՞ ես գրել...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Mephistopheles (10.04.2014)
Sambitbaba (10.04.2014)
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սկիզբը, որ այնքան էլ կարևոր չէր, այնքան է ձգած, որ համ լիքը տեղ է կերել, համ էլ հետաքրքիր չի: Վարսիկի անհետանալը փոքր-ինչ աշխուժություն է ներմուծում: Ընթերցողն սկսում է արթնանալ, սպասել հետաքրքիր ընթացքի…
Եվ չնայած այդ աշխուժությանը, հասցրել էի արդեն հոգնել այնքան, որ վերջին մասը բոլորովին չտպավորվեց մեջս: Դրան էլ գումարվեց երեկվա քննարկումներից ստացած տպավորությունս, և այսօր առավոտյան ես գրեցի, թե որքան դուր չեկավ պատմվածքը…
Բայց գրելուց հետո, չգիտեմ, ի՞նչն ինձ ստիպեց, որ վերցնեմ ու վերընթերցեմ երրորդ մասը: Միայն երրորդ մասը, առանց առաջին երկուսից հոգնելու...
Ժող, վերընթերցեք երրորդ մասն, ինչ կլինի… Էստեղից. "Փոքրիկ սենյակի պատերին…"
Երրորդ մասը շատ էր սիրուն: Այնքան, որ հետադարձ հայացքով երկրորդն էլ սկսեց ուտվել: Ու եթե դու ես հեղինակը, Բյուր ջան՝ իսկ ինձ թվում է, թե դու ես. հենց էդպես, - լավ կլիներ, որ վերանայեիր սկիզբը…
Երրորդ մասն է պատճառը, որ կքվեարկեմ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ