User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Քլարքը

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քլարքը

    Մի հավատացեք նրանց, ովքեր պնդում են, թե Քլարքի գալով ամեն ինչ կերպարանափոխվեց: Հենց սկզբից էլ ամեն ինչ տարօրինակ ու անհեթեթ էր, ուղղակի այդ ամենի ֆոնին Քլարքի սեփական անհեթեթությունն արդեն չափազանց էր:
    - Բարձրահասա՞կ, չէ, միսթր Սմիթ, Քլարքը բարձրահասակ չէ, երկար է:
    - Ու խոտի պես նիհար:
    - Ինչի՞ պես:
    - Դե ոնց որ խոտ լինի, էլի:
    Սմիթը լուռ նայում էր մերթ կանաչ մազերով Մակիին, ով չի կարող ինչ-որ բան նկարագրել առանց «խոտի պես» որոշիչի: Մերթ նայում էր շոշափուկներն իրեն քաշած ու տիեզերանավի գլխին կծկված Նենսիին: Երկուսն էլ ամեն ինչում մեղադրում էին Քլարքին:
    Սմիթի համար ամեն ինչի մեղավորը խոտանն էր. դեռ ոչ մի անգամ, երբեք, անգամ ամենաառաջին փորձերի ժամանակ տիեզերանավը սխալ մոլորակ չէր գնացել: Իսկ հիմա արդեն իրենց արտադրության երեք տիեզերանավ լռվել է այս մոլորակում, որտեղից ոչ ուղարկել են կարողանում որևէ ազդանշան, ոչ ստանալ: Ու հանկարծ երկնքում փրկության պես երևում է ոչ թե իրենց մի հոգու համար նախատեսված խցերից, այլ՝ իսկական, մեծ մարդատար:
    Ու մոտենալով ինչքան մեծանում էր մարդատարը, այնքան մեծանում էր հույսը, որ շուտով կհեռանան մոլորակից: Այդտեղ ընկնելու պահից ի վեր դեռ ոչ մի անգամ այդքան երջանիկ չէին եղել:
    Փրկության հույսը մարեց Քլարքի հայտնվելուն պես՝ նա էր մարդատարի միակ ուղևորը, անձնակազմը վթարից հետո էվոկուացվել էր՝ Քլարքի պատմելով, իսկ ինքը՝ ոչ, քանի որ սխալ կոճակներ սեղմելով խոտանել էր իր էվոկուացիոն խցիկը: Մնացել էր հուսալ, որ հրաշքն իրեն կփրկի, իսկ հրաշքը նրան նետել էր այս մոլորակ:
    Հուսախաբությունն ավելի սարսափելի էր, քան մոլորակում անորոշ ժամնակով լռվելը: Քլարքն այդ հուսախաբության մարմնավորումն էր ու հենց սկզբից արժանացավ համընդհանուր ատելությանը: Սմիթը դեռ շարունակում էր իրեն վերագրել ոչ կանխակալ, ռացիոնալ ու հումանիստ անհատի դերը, ով ամեն ինչում մեղադրում է ոչ թե Քլարքին, այլ՝ տիեզերանավերը:
    - Արդեն չորս տիեզերանավ, ամբողջ չորս անիծյալ թռչող մեխանիզմ, - հիստերիկ ձայնով կրկնում էր Սմիթը:
    - Ու Քլարքը, - չէր նահանջում Նենսին:
    - Մի տուր դրա անունը, աղաչում եմ, - ծվում էր Մակին:
    Այդ ընթացքում Քլարքը հետազոտում էր մոլորակը: Ամեն օր նոր հանքանյութեր էր քարշ տալիս, բերում:
    - Միսթր Սմիթ, եթե ինձ օգնեք, մենք կհեռանանք մոլորակից, - Քլարքի ձայնում ինքնավստահություն կար:
    - Ո՞նց,- Սմիթի ձայնում կար հեգնանք:
    - Քլարքն ինչ-որ բան կմկմաց:
    Եթե նա կարողանար մտքերը հստակ ձևակերպել, կասեր մոտավորապես հետևյալը.
    - Ես կկառուցեմ նոր տիեզերանավ: Ինչքան հասկացա, այս մոլորակի մագնիսական դաշտերի անոմալիան է շարքից հանել մեր գրավիտացիոն շարժիչները: Եթե ես սովորական հրթիռային շարժիչ պատրաստեմ, պատմության դասագրքերում դրանց մասին գրած կա, ապա այն իմ նավը դուրս կհանի մոլորակի ազդեցությունից ու արդեն բաց տիեզերքում կկորաղանամ գործի դնել գրավիտացիոն շարժիչները: Բացի դա էլ, նոր կառուցված հրթիռային շարժիչը կարող եմ հանգիստ մի կողմ նետել ու այն ավելորդ ծանրաբեռվածություն չի դառնա տիեզերանավի համար:
    Բայց Քլարքը միայն կցկտուր բաներ խոսաց սկզբում մոլորակի աբրա-կադաբրայի մասին, հետո գնաց վաղ միջնադար, երբ մարդիկ կատարում էին առաջին տիեզերական թռիչքներն ու այդպես էլ ոչ մի կերպ չհիմնավորեց, թե ինչպես պետք է հեռանան մոլորակից:
    - Գնա գրողի ծոցը, դու անգամ էվոկուացվել չես կարողանում, - իր հեղինակավոր կարծիքը հայտնեց Սմիթը:
    Նրա առաջարկին Նենսիի ու Մակիի արձագանքն էլ ավելի կոպիտ էր:
    Քլարքը շարունակում էր թափառել մոլորակով ու հավաքել տարբեր նյութեր: Հետո նրա տիզերանավի մոտ սկսեցին տարօրինակ լույսեր թարթել:

    - Ես էդպես էլ չհասկացա, թե ոնց ինքը կարողացավ թռնել, - արդեն մի տարի անց ասաց Նենսին:
    - Մենք մեզ խոտի պես պահեցինք, ախր մարդն ասեց, արդեն ամեն ինչ պատրաստ է, կարող ենք հեռանալ իր հետ:
    - Բայց ինքը չէր կարող անգամ… թո՜ւ, - Սմիթը ծխեց իր ահռելի պաշարի վերջին գլանակը:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 26.02.2014, 23:43:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.02.2014), Jarre (27.02.2014), Lílium (28.02.2014), Moonwalker (27.02.2014), Sambitbaba (27.02.2014), Smokie (04.03.2014), Արամ (28.02.2014), Արէա (27.02.2014), Նիկեա (02.09.2014)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, քլունգ-մլունգ, տանկ, ատոմային ռումբ... ի՞նչ ա եղել ձեր զինանոցին, ոնց որ էս ոչ թե ակումբում դրած լինեմ, այլ ինչ-որ տեղ fb-ներում

  4. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ֆանտաստիկ պատմվածք է, մերսի։

    Մի քանի հարց.
    1) էտ գրավիտացիայի պահը գիտական հիմնավորված ա՞, թե ուղղակի ենթադրություն ա։
    2) մեր ժամանակները մտածված ե՞ս կոչել միջնադար, թե՞ ակնարկ ա, որ մեր իմացած միջնադարից մարդիկ արդեն աշխատել են տիեզերական թռիչքների վրա։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (27.02.2014)

  6. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Գրավիտացիոն շարժիչների ստեղծման հնարավորությունը վարկած ա, որ դեռ հիմնավորված չի, բայցի այդ էլ մագինսական անոմալիաները կարող են ազդել գրավիտացիոն դաշտի վրա, Էյնշտեյնն էդ պահին անդրադարձել ա:
    2. Երևի պեըտք էր լրացուցիչ շեշտել, որ մեր ժամանակներն են միջնադար, թերացել եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (27.02.2014)

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,056
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, էս պատմվածքի մասին բան չեմ ասելու։ Ուղղակի եկել եմ խնդրելու, որ դու չափածոն չթողնես. շատ լավն է քո ստեղծած պոեզիան։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.02.2014), Sambitbaba (28.02.2014)

  10. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ, էս պատմվածքի մասին բան չեմ ասելու։ Ուղղակի եկել եմ խնդրելու, որ դու չափածոն չթողնես. շատ լավն է քո ստեղծած պոեզիան։
    Այվ, էս նշանակում էր` արձակից գլուխ չես հանում, գոնե պոեզիա խզբզիր, թե ուղղակի պոեզիան ավելի ես հավանում

  11. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,056
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, էս նշանակում էր` արձակից գլուխ չես հանում, գոնե պոեզիա խզբզիր, թե ուղղակի պոեզիան ավելի ես հավանում
    Երկուսից էլ գլուխ հանում ես, բայց իմ կարծիքով քոնն ավելի շատ պոեզիան է։

  12. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկուսից էլ գլուխ հանում ես, բայց իմ կարծիքով քոնն ավելի շատ պոեզիան է։
    ես էլ ինձ հույս էի տալիս, թե ֆանտաստիկան

  13. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,056
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ ինձ հույս էի տալիս, թե ֆանտաստիկան
    Ալֆ, ես ընդամենն իմ կարծիքն եմ գրել, դու քեզ ավելի լավ կիմանաս։
    Ամեն դեպքում, չափածոն մի թող։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.02.2014), Sambitbaba (28.02.2014)

  15. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, չափածոն հիմա թողել եմ, քանի որ մի տեսակ ցինիզմ ա մեջս կուտակվել, որ խանգարում է գրել, մինչև դրանից չազատվեմ, միայն հին գործեր կարող եմ դնել, նորն աղբ ա ստացվում, բայց դե էտապ ա, շուտով կանցնի, բացառվում է չափածոյին չվերադառնամ...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.02.2014), Sambitbaba (28.02.2014)

  17. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկուսից էլ գլուխ հանում ես, բայց իմ կարծիքով քոնն ավելի շատ պոեզիան է։
    Եթե կարելի է, ես էլ մի բան ավելացնեմ, Ալֆա ջան:
    Երկուսն էլ, ինչ խոսք, շատ գեղեցիկ ես գրում: Բայց էնպիսի տպավորություն է, որ պոէզիան ինչ-որ ավելի հասուն ու ազդեցիկ է ստացվում: Ինձ որ շատ է դուր գալիս...
    Պոէզիայում կարողանում ես ավելի ամբողջական աշխարհներ պատկերել:
    Իսկ արձակում պատահում է, որ մի բանի վրա կենտրոնանում ես, իսկ մի ուրիշ կարևոր բան ոնց որ բաց թողնես...
    Ես, ինչ խոսք, չէի ուզենա, որ դու թարգես արձակ գրելը, բայց շատ կուզենայի, որ ավելի ուշադիր լինես:

    Հուսով եմ, չես նեղանում...
    Պաչիկներ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (28.02.2014)

  19. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, չափածոն հիմա թողել եմ, քանի որ մի տեսակ ցինիզմ ա մեջս կուտակվել...
    Չեմ հավատում, սիրելիս... Ու դու էլ մի հավատա ասածիդ: Լուրջ:
    Դու և ցինիզմն անհամատեղելի եք: Դու հեռու ես ցինիզմից ավելի շատ, քան ես` չինարենից...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •