Ժող, էս թեմայից չեք ընկե՞լ...
Կարելի է՞, ես էլ գնամ ուրիշի օրագրում գրառում անեմ...
Ժող, էս թեմայից չեք ընկե՞լ...
Կարելի է՞, ես էլ գնամ ուրիշի օրագրում գրառում անեմ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Բարև ախպեր ջան: Ու բարև բոլորին:
Ժողովուրդ ջան, ես ակումբը ֆեյբուքի հետ չեմ փոխել: Ընդհանրապես ոչ մի բանը ոչ մի բանի հետ չեմ փոխել: Ակումբը իմ անձի կայացման մեջ մեծ ներդրում ունի, ես ո՞նց կարամ Ակումբը փոխեմ: Ակումբը նույնիսկ հայկական ֆեյբուքի կայացման մեջ մեծ ավանդ ունի: Ես ֆեյբուքում էլ էդքան շատ չեմ լինում, ինչքան կարող ա թվա: Նույնիսկ գրառումները, որ էնտեղ անում եմ, էնտեղ չեմ գրում: Դրամք google docs-ում գրում, պահում եմ: Հետո մեկ-մեկ նայում եմ, կամ հրապարակում եմ, կամ ջնջում: Հրապարակելը տևում ա 2-3 վայրկյան: copy+past: Ակումբի ժողովրդի հետ ակտիվ կապ եմ պահում, շփվում եմ, հանդիպում եմ: Հենց նույն ֆեյբուքում էլ իրենք կան, բայց ասում եմ, ֆեյբուքից էլ շատ չեմ օգտվում, ընդամենը գրառումներ եմ անում մեկ-մեկ: Ամեն ինչ ժամանակի հարց ա: Ակումբը պետք ա կարդաս առավոտից իրիկուն, ամեն թեմայից տեղյակ լինես, որ կարողանաս թեման քննարկես: Ես ընդամենը էդ ժամանակը չունեմ: Էլ 22-24 տարեկան չեմ, որ հասցնեմ: Ֆեյբուքն էլ դէ ասենք վերելակի մեջ մի քիչ թերթում ես ու վերջ, ընդեղ հոգի դնելու տեղ չկա, իսկ ստեղ՝ կա: Այ ժամանակը սուղ ա: Կարող ա մեծանամ թոշակի գնամ, էդ ժամանակ հասցնեմ, եսիմ: Կաշխատեմ հաճախ երևամ:
էսպես չի մնա
Ո՞րտեղ է Գալաթեան![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (16.11.2019)
Բյուրը ուրա՞![]()
Sambitbaba (26.04.2020)
Սմոքը՞...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Հերթական անգամ լքել ա Ակումբը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (28.04.2020), Աթեիստ (28.04.2020)
Սմոքին էստեղ ա, երկու օր առաջ էր գրառում արել, չե՞ք տեսել:
Հա ջա՞ն:
Հա է՞լի, ի՞նչ կա զարմանալու Սամ ջան:Մանավանդ որ արդեն երեք տարի ա իսկապես պարբերաբար եմ ակումբ մտնում, ոչ թե առաջվա պես ամեն օր ու հետաքրքրասիրությամբ:
Ինչպես գիտենք, մարդիկ էլ, իրենց հետաքրքրություններն էլ փոխվում են ժամանակի ընթացքում: Ակումբը մտքիս կա, բայց ո'չ առաջվա պես: Չգիտեմ, երևի ակումբն էլ ա ինչ-որ չափով փոխվել: Ոնց նշեց Անահիտը, հիմա կորածները ավելի շատ են, քան մնացողները:
Գուցեև ինչպես միշտ որոշ բաներ հետաձգելու, հավես չունենալու , կամ մոռանալու սովորությունն ա էլի մոտս առաջ եկել: Գուցեև նրանից ա, որ ինքս իմ համար զբաղվածություններ ու գործեր եմ "ստեղծում" էս ընթացքում: Քանի անգամ էս երեք տարվա ընթացքում ինքս եմ նշել, որ հետևում եմ, Ղեկավարման վահանակի թեմաներին ու պարզում, որ մի քանիսն արդեն կորել են էնտեղից, որովհետև 15 օրից ավելի վաղեմություն ունեն:Արդեն չեմ էլ ստուգում, կորցրել ե՞մ, թե՞ չէ` դրա կարիքը չկա, ուղղակի միանգամից մտնում եմ Ղեկավարման վահանակից դեպի "նայել բաժանորդագրված բոլոր թեմաները":
Ղեկավարման-ից կորածները աչքի անցկացնում, մնացածը թողնում հետոյին:
Պահ, թե չէ ի՞նչ մի կարևոր, կամ ակտիվ թեմայում ա գրառել, որ տեսնեին:Ուղղակի անձնական օրագիրս էր է՞լի: Էն էլ հաստատ մի վայրկյանում կորել ա Կորոնա-քննարկումներ մեջ:
![]()
Էս տարի նկատել եմ, որ օրագրիս էս մի էջը բավականին երկար ա դիմացել ու որոշել եմ, որ մի տարի պիտի ձգի:Իրականում բարդ չի, էնտեղ էլ ասելիք չեմ ունենում հիմնականում:
Ու իմ ամենասիրած բաժինը` օրագրերը, մյուսների պես հետաձգվում ա:Սովորություն ա հետաքրքիրը հետոյին թողնելու:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Adam (29.04.2020), boooooooom (28.04.2020), Freeman (28.04.2020), Sambitbaba (28.04.2020), Ուլուանա (29.04.2020)
Կարդացի Բյուրի գրառումը, որի հղումը Անուկն էր տվել...
Կարդացի քո գրառումը...
Չէ, դու շատ ավելի լավ ես խոսում անբավարարվածության մասին Ակումբից, Սմոք ջան, նույնիսկ նի տեսակ ուրախ-ուրախ...
Բայց մեկ է, ինչու՞ մենք միշտ խոսում ենք էն մասին, թե ինչ է մեզ տալիս Ակումբը:
Ինչու՞ չենք խոսում այն մասին, թե ի՞նչ ենք տալիս մենք Ակումբին:
Իսկ քո և Բյուրի նման ակտիվ ակումբցիները, երբ լքում են Ակումբը, կարծում եմ, ավելի լավ է, նույնիսկ հարցնեին իրենց. երբ ես լքում եմ Ակումբը, ես ի՞նչ չեմ տալիս Ակումբին:
Ու եթե ես դա չեմ տալու, ուրիշ ո՞վ է այդ տալու:
Մենք պատասխանատու ենք նրանց առջև, ում ընտելացրել ենք: Դու և Բյուրը պատկանում եք այս պատասխանատու ակումբցիների թվին:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Adam (29.04.2020), boooooooom (29.04.2020), Smokie (28.04.2020), Աթեիստ (29.04.2020), Ուլուանա (29.04.2020)
Սամը սիրուն է գրել, ու անկեղծ ուրախ եմ էն մարդկանց համար, ովքեր զգում են, որ ինչ-որ բան կարող են տալ Ակումբին կամ ընդհանրապես աշխարհին։
Ես չունեմ էդ զգացումը ու կարող եմ հասկանալ էն մարդկանց, ովքեր նախ և առաջ մտածում են, թե էս կամ էն միջավայրը, էդ թվում նաև Ակումբն իրենց ինչ է տալիս։ Կամ ինչ է իրենցից խլում (ժամանակ, էներգիա, նյարդեր)։
Ու նաև գիտեմ, թե Ակումբն ինձ ինչքան բան է տալիս։ Առանձին վերցրած՝ ցանկություն չունեմ մարդկանց հետ ինտենսիվ կոնտակտներ ունենալ՝ հիմնականում վստահության բացակայության պատճառով (մի բան խախտված է իմ մեջ), մասամբ էլ՝ ինտրովերտության պատճառով, բայց էն ամբողջությունը, որը ստեղծվում է Ակումբում, ինձ համար ամենավստահելի միջավայրն է․․․ ամբողջ աշխարհում, որտեղ կարող եմ կիսել իմ ուրախություններն ու տխրությունները, իմ տագնապներն ու զայրույթը, իմ տրամադրություններն ու անկապ, անկարևոր մտքերը՝ առանց անհանգստանալու, թե ինչ կլինի դրա արդյունքում։ Եթե հավատանք, որ ամեն մեկի համար ինչ-որ մի անկյուն ի վերջո «տուն» է, ապա իմ տունն էլ սա է։ Կամ իմ «երևակայական ընկերը»։ Ամենալավը, ամենավստահելին, ամենասիրելին։
Նաև հավատում եմ, որ «կորած ակումբցիների» մի մասը պարբերաբար Ակումբում է լինում ու, խելոք նստած մի անոնիմ անկյունում, իր գործով է զբաղված, որովհետև իրենց էլ է էս տարածքը ինչ-որ բան տալիս, անգամ երբ ակտիվ չեն կամ գուցե հենց էն պատճառով, որ ակտիվ չեն։
Վերջին խմբագրող՝ ivy: 29.04.2020, 11:22:
Adam (29.04.2020), boooooooom (29.04.2020), Cassiopeia (29.04.2020), Sambitbaba (29.04.2020), Smokie (29.04.2020), Աթեիստ (29.04.2020), Արշակ (29.04.2020), Բարեկամ (29.04.2020), Գաղթական (29.04.2020), Նաիրուհի (01.05.2020), Նիկեա (04.05.2020), Ուլուանա (30.04.2020)
Նույնն էլ ես:
Ժամանակի ընթացքում կարող ա շատ երկար տարիներ ակտիվ չլինեմ, բայց ամեն անգամ ինտերնետ մտնելուց՝ երկրորդ եթե ոչ առաջին էջումս ակումբը լինի բացված:
Մագնիսական դաշտ ունի ակումբը, որ ձգում ա էն մարդկանց ովքեր տեսել են իրա սկիզբն ու զարթոնքը: Նորերը դժվար տենց զգացում ունենան:
Ու թեև հնարավոր ա որ ակումբցիների հետ տարիներով չշփվեմ ՝ մեկ ա ակումբը հյուրի կարգավիճակով ինձ մագնիսական ու անբացատրելի էներգիա ու հաճելի զգացում ա տալիս (կամ դա նոստալգիկ զգացում ա կամ էլ չգիտեմ… շատ չեմ խորացել):
Հետաքրքրական ա իմ համար էն փաստը որ ես Հայաստանն ու Երևանը բացարձակապես չեմ կարոտում նույնիսկ մի նշույլ անգամ: Արդեն քանի տարի ա ինչ փոխել եմ ազգությունս, ազգանունս ու չեմ շփվում ոչ մի հայի հետ: Ու ներդաշնակ եմ:
Ուղղակի տենց ա ստացվել (չդատեք): Էդ էլ իմ կյանքն ա:
Բայց ակումբն ու ակումբցիներին կարոտում եմ որտև իրանք իմ համար ազգից ու որևէ էթնիկ պատկանելիությունից դուրս են: Վեր են էդ անիմաստ կատեգորիաներից: Երևի դրա համար:
Ինձ թվում ա ՝ ես ուր էլ լինեմ աշխարհում, ինչ ազգության էլ պատկանեմ ու նույնիսկ հասնեմ 80 տարեկան ՝ մեկ ա ակումբի էջը մոտս բաց ա լինելու:
boooooooom (29.04.2020), Cassiopeia (29.04.2020), Freeman (29.04.2020), Peace (11.05.2020), Աթեիստ (29.04.2020), Արշակ (29.04.2020), Յոհաննես (29.04.2020), Նաիրուհի (01.05.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ