User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Պոզ- Ivy

    19 76.00%
  • Տարբերակ 2. Վրեժը- Այբ

    3 12.00%
  • Տարբերակ 3. Մարսի թուզը- StrangeLittleGirl

    10 40.00%
  • Տարբերակ 4. Կակաչներ- StrangeLittleGirl

    8 32.00%
  • Տարբերակ 5. Անիծյալը- Այբ

    5 20.00%
  • Տարբերակ 6. Հովսեփի ծնունդը- Sambitbaba

    1 4.00%
  • Տարբերակ 7. Հողը- Ivy

    13 52.00%
  • Տարբերակ 8. Անեկդոտ Ա-ԼՅԱ Պալանիկ- Sambitbaba

    2 8.00%
  • Տարբերակ 9. Մեծ փոփոխություն- Էռնեստ Հեմինգուեյ

    4 16.00%
  • Տարբերակ 10. Կախարդական ծնծղաները- Skeptic

    10 40.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 297 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, բայց ինչ կլինի, ասա էլի, ի՞նչ ա պակասում: Մտածի ու ասա:
    Ճիշտն ասած, այս անգամ ինձ թվաց, որ ավելի ճիշտը չասելն է, Բյուր ջան, որովհետև դժվար խնդիր էր դրված բոլորի առջև. նմանակում: Ու եթե լրջորեն մոտենանք հարցին, երևի բոլոր պատմվածքների մասին էլ կարելի էր իր չափից ավելի քննադատություններ գրել... Բայց եթե անձամբ խնդրել ես, ուղղակի անկարող եմ չհարգել խնդրանքդ: Որովհետև (ինձնով եմ չափում), եթե մարդ խնդրում է, ուրեմն լրջորեն խնդրածի կարիքն ունի, ուրեմն դա կարևոր է իր համար: Եվ միայն ու միայն այդ պատճառով ստիպված եմ ազնվորեն ասել կարծիքս, ու խնդրում եմ, մի նեղացիր, սիրելիս, լա՞վ...

    Վերընթերցեցի երկուսն էլ:

    Մի տեսակ չափից շատ ես տարվել նմանակելով, ինչ է... Քո հնարավորությունների համեմատ չափազանց սաղր (միգուցէ` ծանծա՞ղ) է ստացվել, - սովորաբար դու շատ ավելի խորն ես գրում: Ինչ-որ բաներ բացատրում ես դիալոգով այն դեպքում, երբ ավելի լավ կլիներ բացատրել ոչ-դիալոգով: Իհարկե, շատ գեղեցիկ նկարագրված տեղեր կան, որ վարպետորեն ես արել: Բայց հանդիպում են նաև սիրունիզմներ...

    Կա ավելորդ անձնականացում: Խոսքը կոնկրետ գործի մասին է` "Կակաչների", - իսկ դա այն գործն է, այն դեպքն է, երբ դրա կարիքը չկա և անձնականացումն ուղղակի խանգարում է:

    Ո՞վ է ասում. "Ես այստեղ օտար եմ: Երևանում էլ եմ օտար..." Եթե թվաբից լավ եմ ու հաշիվս չեմ կորցնում, - կարծես թե տղան է ասում: Բայց դե, ինչ-որ շատ անկապ է ստացվում ուրեմն: Ամբողջ պատմության մեջ ոչ մի տեղ չի նշվում կամ հասկացվում, թե տղան որևէ կապ ունի Երևանի հետ:
    Իսկ եթե թվաբից թույլ եմ ու սխալ հաշվելուց սխալվում եմ ու կարծում եմ, թե դրանք աղջկա խոսքերն են, - ուրեմն ամեն ինչ ավելի վատ երանգ է ստանում, քանզի ինչի՞ մասին է այստեղ այդ անձնականացված փիլիսոփայությունը. "Ախ, ես օտար եմ աշխարհում..."

    ...Ի՞նչ կմտածեիր իմ մասին, եթե ես ասեի. "Ես սիրում եմ այն կնոջը, որովհետև նա թանկարժեք շուբա է սիրում..."
    Իսկ ինչպե՞ս ես վերաբերվեմ քո հերոսին, ով սիրում է աղջկան այն պատճառով, որ վերջինս "հին, հասարակ" հեռախոսից ավելի լավն ունենալ չի ցանկանում:
    Մի՞թե մարդուն կարելի է սիրել ելնելով նման բաներից...

    Եվ մի՞թե այսօր "հին, հասարակ" հեռախոս գերադասող ջահելին կարելի է "հասարակ" անվանել: Ըստ իս, լավ էլ մեծ օրիգինալ է նա, այդպես չէ՞...

    - Ի՞նչ պատահեց, կնիկ:
    - Քանի՞ անգամ եմ ասել, այդ բառը մի ասա, հայերենում ճիշտ չի հնչում:
    - Լավ, կին... կին ջան:
    - Էլի սխալ է: Ասա՝ աղջիկ ջան:
    - Աղջիկ ջան:
    - Կոպիտ է... չէ, մի ասա, ընդհանրապես մի ասա:
    Ընդհանրապես ոչինչ չի ասում... Լեզուների տարբերությունն էլ չի զգացվում ու չի խաղացվում և մնում է լրիվ անձնական մի բան...

    Աղջիկը մեջքով հենվեց տղայի կրծքավանդակին...
    ...Տղան գրկեց աղջկա գոտկատեղը:
    Սա էլ այն տեղն է, որը հայերենով հեչ չի դիտվում: Ինձ թվում է, կարելի էր ուղղակի ասել. "Աղջիկը մեջքով հենվեց տղային... Տղան գրկեց աղջկա գոտկատեղը" և չվախենալ, որ հանկարծ չափից դուրս սեքսուալ կհնչի: Թե չէ գրածովդ ինչ-որ անկապ ճարտարապետություն է ստացվում... Կարո՞ղ ես մի հատ մատիտով նկարել այդ գրկախառնումը... Մեֆի աչքից հեռու...

    Կներես, Բյուր ջան, երևի իզուր համոզեցիր, որ գրեմ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (21.02.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •