Եկեք անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, կապված ճանապարհային ոստիկանության և շարքային վարորդների վեճերի լուծման վերաբերյալ:
Եթե ունեք այդպիսի դեպքեր արող ենք քննարկել,որը այսօրվա պայմաններում շատ ակտուալ կարող է լինել բոլորի համար:
Շնորհակալություն
Եկեք անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, կապված ճանապարհային ոստիկանության և շարքային վարորդների վեճերի լուծման վերաբերյալ:
Եթե ունեք այդպիսի դեպքեր արող ենք քննարկել,որը այսօրվա պայմաններում շատ ակտուալ կարող է լինել բոլորի համար:
Շնորհակալություն
Վերջին խմբագրող՝ Isadjanyan: 03.02.2014, 01:13:
Իմ կարծիքով միշտ էլ ակտուալ է եղել էս թեման, քանի դեռ կաշառակերությունը չի վերացել ՃՈ համակարգում:
Էս թեմայով մի հատ թարմ վիդեո դնեմ:
Isadjanyan, ճանապարհային ոստիկանության հետ կապված ունենք թեմա` ճանապարհային ոստիկանություն :
Ճանապարհային երթևեկության կաննոների հետ կապված ունենք թեմա` երթևեկության կանոններ :
2 թեման էլ նույն նպատակն են հետապնդում, պարզապես ընդունված է, որ գրառումներ կատարում ենք "ճանապարհային ոստիկանություն" թեմայում:
Ի դեպ ժամանակին առաջարկով էի հանդես եկել` այս առաջարկով, որպեսզի այդ երկու թեման միացվեր և կոչվեր` Ճանապարհային երթևեկություն:
Ցավոք, այս առաջարկս վարչության պետի կողմից չընդունվեց:
Հ. Գ. Ասելս ինչա, կարծում եմ կարիք չկա նույն նպատակի շուրջ պտտվող խոսակցությունների համար ունենալ տարբեր թեմաներ:
Բարև Ձեզ
Ակումբում շատ վատ ավանդույթ ենք սարքել, բոլոր քննարկումներն անցկացնել մի թեմայում, ունենալով մի հատ շատ ծավալուն թեմա, որտեղ հեշտ չի գտնել պետքական հարցի պատասխանը:
Իրականում շատ լավ կլինի յուրաքանչյուր կոնկրետ խնդրի համար ունենալ առանձին թեմա: Ու առաջիկայում ես պատրաստվում եմ ակումբի քաղաքականությունն ուղղել դրան: Հնարավորինս խթանել մանր, կոնկրետ խնդիրներին ուղղված թեմաներ, խոշոր թեմաները հնարավորինս «վերացնել»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Bruno (03.02.2014)
Chuk (05.02.2014)
Ինչը վերաբերվում է ձեր հարցին թե ինչու է բացվել հենց այս թեման:Պատասխանեմ որ ձեր վերը նշված թեման ավելի ծավալուն է և շոշափում է գործառույթների ավելի լայն շերտ: Իսկ տվյալ թեման հիմնականում վերաբերվում է վարորդին և ճանապարհային ոստիկանության աշխատողին,որպես սուբյետ:
Վերջին խմբագրող՝ Isadjanyan: 03.02.2014, 23:49:
Արդարությունը էն կլիներ, որ ոստիկաններին դատեին, այլ ոչ թէ ուղարկեին ռեզերվ:
Էս տեսանյութի բոլոր «հերոսներին» ճանաչում եմ: Էս 2 քաղաքացիներն էլ հայտնի «կլյաուզնիկներ» են ու իմ կարծիքով ոստիկանությունում հենց էդ հանգամանքից են վախեցել, որ ոստիկաններին ուղարկել են ռեզերվ:
Մի որոշ ժամանակ անց ծառայողական քննություն կանեն ու կպարզվի, որ փողը իրոք խցկել էին Վիրաբի ձեռի մեջ ու երկուսն էլ կվերականգնվեն:
Կան շատ բացթողումներ որոնք պետք է լրացվեն գրագետ ձևով:
Վերջին խմբագրող՝ Isadjanyan: 04.02.2014, 00:13:
Եկեք գիտակցենք մի բան, որ ամեն ինչ չի լինում միանգամից, այն էլ ՀՀ-ում,դրա համար պետք է ժամանակ,որպեսզի փոխվի մարդկանց ընկալումը բոլոր երևույթների վերաբերյալ:Օրինակ մի քանի տարի առաջ ոչ մի մարդ փողոցը չէր հատի հատուկ անցումներով: Եվ ոչ մի վարորդ չէր զիջի հետիոտնին:Բայց հիմա դուրս եկեք փողոց և նկատեք տարբերությունը:
Բռավո:Տեսանյութը դիտելուց առաջ մտքովս անցավ որ մեղավոր չեն ճանաչվի ոստիկանները,սակայն ավարտը ցույց տվեց ամեն ինչ: Այս դեպքում էլ աշխատեց արդարադատություն հասկացությունը:
Օրինակ կան շատ մարդիկ, որոնք իրոք, որպես ոստիկան և որպես մարդ հարգանքի արժանի են: Բայց կան մարդիկ, որոնք իրոք արժանի չեն աշխատելու տվյալ համակարգում:Իմ անձնական կարծիքը Ոստիկանապետի ասված բառերին շատ դրական է: Բայց այս ամենից հետո չպետք է մոռանալ այն փաստը,որ վարորդներն էլ ունեն պարտականություններ
Ամենևին ակտուլ չեմ գտնում, քանզի արդի պայմաններում Ճանապարհային ոստիկանը պիտի փաստացի (տեսանյութ, ֆոտո....) ապացուցի վարորդի մեղավոր լինելը, իսկ այդպիսի փաստերի դեպքում դժվար վիճելուն հերթը հասնի: Ցանկացած խախտում, որ փորձում են բարդել ձեր վրա՝ պահանջեք փաստացի ապացույց: Իրանք տեխնիկապես ավելի լավ են զինված՝ քան, մենք, վարորդներս: Իրանց ռեգիստրատորներն էլ գոնե մի հերթափոխի համար անընդմեջ կարող են գրանցել ամեն խախտում: Ունեն ապացույց՝ ուրեմն ճիշ են, համոզված ես սխալ են՝ դիմիր դատարան, Աքիլեսից էլ դեռ քեզ կօգնեն ու պարզվի իրենք էն սխալ լավ էլ անախորժություններ կունենան իրենց տգիտության պատճառով:
Եթե վեճերի լուծման այլ ձև գիտես՝ հաճույքով կլսեմ:
Չեմ ասում, Vaio-ի հետ համաձայնեմ, Չեմ ասում, Chuk-ի հետ համաձայնեմ, ասում եմ իմ կարծիքը՝ սենց հարցադրմամբ թեման կյանք չի ունենա…
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Vaio (05.02.2014)
Հարգելի Hda այստեղ ես չեմ առաջարկում որոնել ճանապարհներ պայքարելու ՃՈ աշխատակիցների կամայականությունների դեմ:Խնդիրը կայանում է նրանում,որպեսզի քննարկումների ճանապարհով յուրաքանչյուր շարքային վարորդ հենց տեղում կարողանա հարթել իր խնդիրները աշխատակցի հետ, իր գիտելիքների և ձեռք բերված փորձի հիման վրա,որը այսօր շատերիս մոտից պակասում է: Իմանալով մեր պարտականությունները և իրավունքները կարող ենք պայքարել կամայականությունների դեմ: Ես ձեր հետ ''համաձայն'' եմ , եկեք փակենք տվյալ թեման ''սխալ" հարցադրմանս պատճառով,որը ձեր անձնական կարծիքն է և որը ես հարգում եմ: Եվ թող բոլոր մեր խնդիրները կապված տվյալ երևույթի հետ լուծեն ''ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԸ'':
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ