Նոր արագաչափ սարքեր`
(2013 թվականի դեկտեմբերի 9-ից, արդեն գործում են)
- Երևանի Էզրաս Հասրաթյան փողոց (1 արագաչափ՝ երկու ուղղություններով)
- Հ-1 «Մ-4-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13-րդ կմ (Կոտայքի մարզ, Բալահովիտ գյուղի վարչական տարածք), (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) :
Թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Բարև Ձեզ
keyboard (20.12.2013)
Կարծում եմ` շատերդ եք նկատել, որ Դավթաշենի կամրջի վրա, երկու ուղղությամբ, տեղադրվել է առավելագույն արագության սահմանափակման ճանապարհային նշան` 40կմ/ժ, որի տակ գրված է` դեկտեմբերի1-մարտի1: Թեպետ նշանը դեկտեմբերի 1-ից ավելի ուշ էր տեղադրվել:
Բնականաբար, շատերին է հետաքրքրում, թե Դավթաշենի կամրջի վրա 60կմ/ժ առավելագույն արագությամբ աշխատող արագաչափերը դեկտեմբերի1-մարտի1 ինչպես են աշխատելու` 40կմ/ժ-ով, թե 60կմ/ժ-ով?
2014թ.-ի հունվարի 8-ից (տոներից անմիջապես հետո) մինչև մարտի 1-ը, արագաչափ սարքերը աշխատելու են 40կմ/ժ առավելագույն արագությամբ (այս պահի դրությամբ 60կմ/ժ է) :
Ինչ խոսք, սա աբսուրդա: Ոնց կարա ճանապարհային նշանի պահանջը հակասի արագաչափի պահանջին: Նույնիսկ արագաչափը չի ենթարկվում օրենքի (40կմ/ժ) պահանջին:![]()
Բարև Ձեզ
keyboard (27.12.2013)
Նոր արագաչափ սարքերը շնորհավորում են վարորդների Նոր տարին:
(2014 թ.-ի հունվարի 8-ից)
- Երևանի Իսակովի փողոց (1 արագաչափ` դեպի Արգավանդ գյուղի խաչմերուկ ուղղությամբ) (70 կմ/ժ է),
- Արցախի փողոց (2 արագաչափ՝ երկու ուղղություններով) (60 կմ/ժ է) :
Բարև Ձեզ
Ձայնալար (29.12.2013)
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել և ներկայումս գործում է 115 արագաչափ սարքեր և 80 խաչմերուկներում` 411 տեսախցիկներ, որոնցից 331-ը՝ ստացիոնար, 80-ը՝ շարժական:
(www.aysor.am)
"80-ը՝ շարժական" - սենց բան ունենք???
Բարև Ձեզ
Vaio (05.02.2014)
40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին. ՃՈ
Հայաստանի ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երեւան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ը:
Իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամը 18.00-ից մինչեւ հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը:
Նույն ժամային ռեժիմով են գործելու նաեւ տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:
Սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ):
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ երթեւեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:
Vaio (09.02.2014)
Բարև Ձեզ:
Տուգանքա եկել, ըստ որի չեմ կատարել 3.27 "կանգառն արգելվում է" ճանապարհային նշանի պահանջը և տուգանվել եմ 5000 դրամով:
Հիմա հարցը նրանումնա, որ իրանց կողմից ներկայացված տեսահոլովակի մեջ այդ ճանապարհային նշանը չի երևում, ստոլբը փակումա:
Հարց համար 1: Կարող եմ բողոքարկել, չվճարել` պատճառաբանելով, թե տեսահոլովակում չկա որևէ ապացույց, որով կերևա, որ ավտոմեքենան կատարել է կանգառ արգելված վայրում?
Հարց համար 2: Կա արդյոք ինտերնետով բազա, որտեղից կարելի է կարդալ ճանապարհային ոստիկանության պետի հրամանները` տվյալ ճանապարհային նշանը տվյալ վայրում տեղադրելու մասին (ամսաթիվը) :
Հարց համար 3: Տուգանքը ստանալուց հետո գնացել եմ նշված վայր և տեսել, որ այդ նշանը իրականում կա, բայց պարզ չէ, թե երբ է այն տեղադրվել և ամենահետաքրքիրը էնա, որ էտ նշանը դժվար տեսանելիա, որտև մի հատ հաստ ստոլբա դրա տեսադաշտը փակում, այդ ստոլբի ու նշանի հեռավորությունը մոտավորապես 2 մետր է: Վարորդը չի կարա ասի, որ ճանապարհային նշանի տեսանելիությունը վատն է, գործնականում հնարավոր չէ նկատել?
Ինչ կարծիքներ կան, ժողովուրդ ջան?
Բարև Ձեզ
Նոր արագաչափ սարքեր`
(2014 թ. մարտի 3-ից)
1. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 62.4-րդ կմ (Արմաշ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով,
2. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.9-րդ կմ (Երասխ գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով,
3. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 107.9-րդ կմ (Արենի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով,
4. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115.3-րդ կմ (Արփի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով,
5. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 122.9-րդ կմ (Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածք)` 2 արագաչափ՝ երկու ուղղություններով,
6. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 137.1-րդ կմ (Վայք քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ,
7. Հ-8 «Երեւան-Արտաշատ-Այգավան-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ (Մխչյան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով:
Բոլոր տեղերում թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Բարև Ձեզ
Bruno (19.03.2014)
Փոփոխություններ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում
«ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի N 1400-Ն և նոյեմբերի 30-ի N 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ՝
1. Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում (բացի դեղին, կարմիր, երկնագույն հիմնագույների համարանիշերի, Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի համարանիշերի, «Հյուրերին սպասարկող» և «Տարանցիկ» տեսակների համարանիշերի) նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշը.
2. Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում նախատեսվում է օգտագործել տառերի և թվերի՝ առավել ընթեռնելի գրելատեսակներ.
3. «սովորական երկար» հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափերը մեծացվում են և հավասարեցվում թվերի չափերին.
4. «քառակուսի» հաշվառման համարանիշերի վահանակների չափերը մեծացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 320x160 մմ չափ, ինչի արդյունքում մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը.
5. մոտոցիկլների հաշվառման համարանիշերի վահանակների չափերը փոքրացվում են՝ 305x155 մմ չափի փոխարեն սահմանվում է 220x174 մմ չափ, սակայն մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը.
6. կցորդներին և կիսակցորդներին հատկացնելու համար սահմանվում են նաև 520x112 մմ չափերի համարանիշեր:
Վերը նշված որոշմամբ ներկայումս օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ:
- See more at: http://www.police.am/news/view/%D6%8....SDhGh6GC.dpuf
Vaio (19.03.2014)
Նոր արագաչափ սարքեր`
(2014 թվականի մարտի 24-ից)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 187.4-րդ կմ (Սառնակունք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է,
2. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Բարև Ձեզ
Bruno (21.03.2014)
Նոր արագաչափ սարքեր`
(2014 թվականի ապրիլի 7-ից)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
1. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի ուղղությամբ՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Խանջյան և Հերացի փողոցների ուղեանցման վրա՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Սարալանջի փողոց՝ Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկից դեպի Սարալանջի և Գլինկայի փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է,
4. «Հ-28 – Հրազդան – Մ-4» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.9-րդ կմ (Հրազդան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Բարև Ձեզ
Bruno (02.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ