Էնքան սիրում եմ կարդալ քո յուրաքանչյուր ստեղծագործություն, առավել ևս քո պոեզիան: Բայց արձակ գրերիդ մեջ էլ լիքը պոեզիա կա, այնպես որ դրանք էլ եմ սիրում: Ամեն կարդալուց, ոնց որ վերադառնամ շատ հարազատ ու ծանոթ մի տեղ, որտեղ վաղուց չեմ եղել...
Հաճույքով կխոսեմ յուրաքանչյուր ստեղծագործությանդ մասին, բայց այստեղ ուզած-չուզած քո մասին եմ խոսելու, քանզի այս մի գրածդ այնպիսին է, որ ինչ էլ ասեմ, հենց այդ է ստացվելու, ու կներես, որ ստացվում է առանց քո թույլտվության... Մի խոսքով:
"Համարյա ինդիգո" չի լինում, դու հենց ինդիգո ես, որ կաս, կամ այսօր ավելի ճիշտ է ասել` քվանտային: Այսինքն, քո ամեն ինչը` մտածելակերպդ, տեսողությունդ, զգացմունքներդ, - քվանտային են, բայց դու, քեզ "համարյա"-ի տեղ դրած, փորձում ես խեղդել դրանք "սովորականի" մեջ: Երևի որովհետև համարում ես` ինչպես մեզանից շատերը, - որ արտասովոր լինելը հիվանդության պես մի բան է, որից պետք է հնարավորինս ազատվել... Տես, նույնիսկ քո "այլմոլորակայինությունը" փորձում ես տեղավորել մարդկային մտածողության սահմաններում...
Ահավոր ցավալի է կարդալ քո այս պատմությունը գիտե՞ս ինչու... Որովհետև ծայրից ծայր լիքն է արգելակներով, այսինքն, ամեն քայլափոխի դու քեզ ստիպում ես հրաժարվել քեզ համար կարևոր ինչ-որ բանից. պապայի պատճառով, տատիի պատճառով, ընկերբադալյանի պատճառով... այնքան շատ են պատճառներդ, որ արդեն էական չի էլ արդեն, թե ինչ պատճառով: Ուղղակի շատ նման ես այն վարորդին, ով, մոռանալով ազատել անիվները ձեռքի արգելակներից, այդպես էլ վարում է մեքենան. արգելակած մեքենան...
Ես հիմա մտածեցի, որ կոկորդիդ ցավն էլ քո այս արգելակների պատճառով կարող է լինել...
Ոչ տրադիցիոն բժշկության մի նոր ձև կա, լսե՞լ ես այդ մասին: Կոչվում է "theta healing" (Բյուրին չասես, միանգամից կտշի): Ու չնայած Բյուրը կտշի, բայց և այնպես կառաջարկեի նայեիր, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ կոկորդիդ խնդիրներն էլ շատ "ոչ տրադիցիոն" ծագում կարող են ունենալ... Ինչում է "թետայի..." ոչ տրադիցիոն լինե՞լը: Թետա-բժիշկներն ասում են, որ եթե բուժես, ասենք, որքիդ տակի մազոլը, շատ հնարավոր է, որ բուժես գլխացավերդ; կամ, եթե պատուհանիդ մանուշակի փոխարեն արևածաղիկ աճեցնես, կարող ես առանց դիետայի էլ դադարես գերանալ; կամ, եթե վերլուծես ծնողներիդ հետ հարաբերություններդ, կազատվես կոկորդիդ հետ ունեցած խնդիրներից և այլն:
Գրում եմ սա ու շատ եմ կասկածում, թե լուրջ կմտածես այս մասին: Որովհետև դժվար է այս մասին լուրջ մտածել մարդկային մտածողության սահմաններում: Բայց գրում եմ, շատ- շատ փոքրիկ հույս փայփայելով, որ գոնե մեկ անգամ, չէ՞ որ դա քեզ է պետք, - կանջատես մարդկային մտածողությունդ ու կմիացնես "այլմոլորակայինդ..."
Իսկ ամենաշատը ահա թե ինչի եմ գրում:
Ինչ ես կարծում, ինչու՞ է յուրաքանչյուր հիվանդությունից առողջ վիճակին վերադառնալը ժամանակ պահանջում, իսկ երբեմն նույնիսկ ժամանակն էլ անկարող է վերադարձնել մարդուն իր առողջ վիճակին: Երբևիցէ մտածե՞լ ես այս մասին...
Իմ գիտություններից հեռու դատողությամբ ես կարծում եմ, որ դրա պատճառն այն է, որ, երբ հիվանդանում ենք, մենք փորձում ենք հետ վերադառնալ մեր նախկին առողջությանը: Հետ վերադառնալ, մտածիր այդ մասին: Հետ վերադառնալ հիվանդության ամբողջ պրոցեսի միջով մինչև մեր, այսպես ասած, նախահիվանդ վիճակը: Հիվանդությունից արդեն հյուծված մարմնին ստիպում ենք մեկ անգամ ևս վերապրել ամբողջ այդ հիվանդությունը մինչև առողջություն... Բարդ հիվանդությունների դեպքում քիչ չեն, չէ՞, դեպքերը, երբ բժիշկները հիվանդի հարազատներին ասում են. "կրիզիսն անցել է" և հոպ, հիվանդը հակարծակի վերջին հրաժեշտ է տալիս բոլորին... Մի՞թե պատճառն այն չէ, որ արդեն հյուծված մարմինն ուղղակի ուժ չունի հետ վերադառնալ հիվանդության ճանապարհով մինչև իր առողջ ժամանակը:
Իսկ հիվանդությունը, մարդուն համակելու համար, մի՞թե ինչ-որ կերպ վերադառնում է ինչ-որ տեղ կամ ժամանակ, հետ առողջության միջով, երբ մարդը դեռ առողջ չէր, մի ինչ-որ նախաառողջ վիճակ... Հիմարություն եմ դուրս տալիս, չէ՞... Իհարկե, քանզի մարդուն հիվանդացնելու համար, հիվանդությունը հետ չի գնում ինչ-որ տեղ, այլ ուղղակի վերցնում և համակում է մարդուն իրենով:
Երբևիցէ մտածե՞լ ես, թե ինչու առողջությունն էլ նույն կերպ չի վարվում: Ինչու այն չի կարող թքել հիվանդության վրա և, հիվանդության միջով հետ գնալու փոխարեն, հայտնվել հիվանդության առջևում, նրանից հետո, նրանից դուրս...
Ինձ ճիշտ հասկացիր, խնդրում եմ: Ես քո հիվանդությունների մասին չէ, որ խոսում եմ` դրանց մասին ասացի կարծիքս ու անցա առաջ, իսկ մնացածն ինքդ որոշիր: Իսկ հիմա, հիվանդությունների օրինակի վրա, փորձում եմ խոսել քո արգելակների մասին և դրանցից ազատվելու մի նոր տարբերակ առաջարկել քեզ: Տես, այս փոքրիկ պատմության մեջ անգամ դու այնքան արգելակներ նկարագրեցիր, որ այդ ամբողջ ճանապարհը հետ վերադառնալն ու հերթով դրանք ազատ արձակելը քեզ անհնար է թվում: Ճշմարիտն ասած, ինձ էլ...
Բայց շատ ավելի հեշտ տարբերակ էլ կա, հասկանու՞մ ես: Դու կարիք չունես հետ վերադառնալ: Ուղղակի հանիր դրանք քո միջից: Ջնջիր դրանք: Մաքրիր ուղեղդ դրանցից, որպեսզի տեղ բացես նոր գաղափարների համար: Եվ ասեմ, որ դրա համար նույնիսկ "այլմոլորակայինդ" էլ կարող ես չմիացնել:
Քո մարդկային մտածողությունն էլ կարող է ընդունել, որ քո բոլոր անհաջողությունները քեզ նրա համար են տրվել, որպեսզի դու կարողանաս այսօրվա Ալֆան դառնալ : Իսկ դու սիրում ես այսօրվա Ալֆային, քանզի մենք բոլորս սիրում ենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, որովհետև մենք ինքներս ենք մեզ այդպիսին կերտել:
Այո, դու ինքդ ես ստեղծել քո արգելակներով հարուստ կյանքը` որոշակի փորձ ապրելու համար, ու եթե հիմա համարում ես, որ բավականաչափ կուտակել ես նման փորձ, ուրեմն մաքրիր ուղեղդ արգելակներից և սկսիր կյանքդ առանց արգելակների: Դրա համար կարիք չունես հետ գնալու, ուղղակի քո վաղվա օրը կառուցիր առանց արգելակների, սկսիր ջնջել արգելակներդ քո միջից:
Ոչ թե վերանորոգիր, այլ ջնջիր:
Ու գիտե՞ս որն է դրանք ջնջելու ամենահեշտ ձևը... Հենց որ դադարում ես պայքարել դրանց դեմ և երախտագիտությամբ որոնում ես դրանց իրական արժեքը քո կյանքում, դրանք արգելակներից անմիջապես փոխակերպվում են ցատկահարթակների:
Ալֆաոնե![]()
Էջանիշներ