enna (15.05.2023)
enna (15.05.2023)
ինձ թվում ա հարաբերականորեն մաքուր տեղն էլ կարելի ա կեղտ գտնել։ Ամեն դեպքում էդ կինը նորմալ-մաքուր հագնված էր, աչք ծակող փնթիություն չկար, իսկ թե իր կենցաղում ոնցն ա ու էդ գնահատողները ինչ համակարգով են դատում չեմ կարա ասեմ ։Ճ Հետո էլ Հայաստանում սոցիալական վիճակից ելնելով ուրիշ պատճառներ էլ կարան լինեն փնթիության։ Էն օրը «Դասավանդիր Հայաստան»-ի ուսուցիչների նախապատրաստական դասընթացին տենց օրինակներ էին բերում, որ գյուղերում հնարավոր ա դասարանները ու կոնկրետ աշակերտներ մեղմ ասած հաճելի հոտեր չունենան ու դրանից չզարմանանք։
Վերջին խմբագրող՝ enna: 15.05.2023, 13:31:
Դե հա, ամեն ինչ էլ կարող է լինել։ Բայց եթե համագյուղացիներն են ասում, որոնք նույն միջավայրից են, երևի արժի չանտեսել, չնայած մյուս կողմից էլ՝ ինչ իմանաս ինչ հարցեր ունեն հետը, որ չկամություն են անումԵրևի արժի ճշտել՝ մեկ-երկուսն են ասում, թե տարածված փաստ է։ Իսկ գյուղական վայրերում հարևաններն իրարից լավ տեղյակ են։ Ու բնականաբար, ես նկատի չունեի OCD-ի մակարդակի պահանջները մաքրության ու կարգուկանոնի հանդեպ, ու հատկապես, եթե ասածիդ պես, անգամ գյուղում են այդ կնոջը փնթի համարում․․․
Բայց մի բան ասեմ, որ բավական հաճախ եմ նկատել․ արտաքինից կոկված-խնամված կանայք երբեմն սարսափելի փնթի են լինում կենցաղում, իսկ կենցաղը շատ բան է ասում մարդու մասին։ Դե, իսկ երեխայի խնամքը քանի որ մեծ հաշվով կենցաղային գործընթաց է (ի վերջո ուսուցիչ չես վարձում, այլ դայակ),կոնկրետ ինձ համար մաքրասիրությունը առաջին կարգի չափանիշ կլիներ դայակ ընտրելիս։
enna (15.05.2023)
։))մև-ի խոսքերից
Եթե կարծում ես, որ բոլոր կանայք նույն բանն են ուզում ինչը ոնց անելու տեսակետից, ապա իհարկե բարի գործ ես անում մարդկության համար։
Բայց դե ես դրանում համոզված չեմ, ու քո կողմից ընկալված անտաշությունն էլ կարող է շատերի համար մի կարգին տաշուտուշ լինի։
Մի խոսքով, դու էդ տղամարդկանց սովորեցնում ես քեզ հարմար ինչուոնց-ը ու կես ճամփին թողնում գնում։ Բա էղա՞վ ։))
Աթեիստ (02.06.2023), Հայկօ (30.05.2023), մարդ եղած վախտ (30.05.2023), Նաիրուհի (01.06.2023)
Էս մեկնաբանությունը ներվերիս վրա ահագին ազդեց ու մի երկար մտածում էի թե ինչում ա խնդիրը։ Հիմա ոնց որ հասկացա, որ խնդիրը էն ա, որ օրագրումս արտահայտած մտքի ու վարքի վրա ես "գրոհում" հենց էդ գրառման շրջանակներում, իսկ ես օրագիրը էն մտքով եմ գրում, որ ինքը ապահով տարածք ա ամեն տիպի երևույթ կիսելու - այդ թվում խնդրահարույց վարք, աբսուրդ մտքեր և այլն։ Ու նպատակը հենց կիսելն ա, ոչ թե որ ակումբի ժողովուրդը իմ ներսի տարածքում կահույք տեղաշարժի կամ առավել ևս իմ վարքին գնահատական տա։
Պարզ ա, որ օրագրումս կլինեն հատվածներ, որ էմոցիա կառաջացնեն, կամ որ մարդիկ կուզեն քննարկել։ Ինձ թվում ա նախկինում հենց դու տարբեր թեմաներում անուղղակի հղվել ես օրագրային մտքերիս ու ինչ-որ քննարկում ծավալվել ա։ Ինձ համար էդ մոտեցումը շատ ավելի ընդունելի ա և մտքեր, և վարք քննարկելուց, բայց որպես երևույթ, այլ ոչ որպես հենց իմ, հենց իմ գրառման (օրագրային) թիրախավորում։
Հ․Գ․ եթե իմ գրառումներն էլ սկսել են այլ մարդկանց ներվերի վրա ազդել, կամ սպառել են իրանց կամ այլ բաներ, ապա հիշեցնեմ, որ խնդիրը ունի առնվազն մեկ հեշտ լուծում
Երևի չարժի երկար-բարակ գրել, որ գրոհում բացարձակապես չկար, ոչ էլ ինչ-որ գնահատակ էր, այլ ընդամենը իմ կողմից շատ չմտածված ուրախ-թեթև զավզականալ էր․ ես քո գրառումները շատ եմ սիրում, ու մոտս իրենց անդրադառնալու մղում է հաճախ առաջանում։
Բայց դե եթե էնպես ես ընկալել, ինչպես գրել ես, խոստանում եմ քո օրագրային գրառումներին այլևս ոչ մի ձևով չանդրադառնալ․ հաստատ չեմ ուզենա՝ քո սեյֆ սփեյսի զգացումը կորցնես։
boooooooom (08.06.2023)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
StrangeLittleGirl (07.06.2023), Վիշապ (06.06.2023)
Սամբիտբաբա ջան, ինձ թվում ա արդեն գրել եմ, բայց մի հատ էլ փորձեմ։ Սրա հեշտ պատասխանը էն ա, որ գուցե ճաշակի հարց ա, թե մարդիկ ոնց են վերաբերվում իրանց օրագրերին, դրա համար պարտքս եմ համարում պարզաբանել, որ ես անձնական օրագրերը քննարկելու մտքով չեմ գրում, եթե նույնիսկ օրագիրը հասանելի ա։ Ես օրագիրը կիսում եմ, որտև եթե այլ մարդ աներ տենց գրառումներ, ես կուզեի կարդալ, որտև ինձ հետաքրքիր ա ներսից տեսնել, թե մի ուրիշ մարդ աշխարհը ոնց ա նավարկում․ բայց ինքը միևնույնն ա անձնական օրագիր ա։
Ու ոնց արդեն ասել եմ ֊ դեմ չեմ, եթե մարդիկ օրագրից վերցրած ինչ֊որ երևույթներ ուզեն քննարկել օրագրից կտրված։
boooooooom (08.06.2023), Sambitbaba (09.06.2023)
Իմ հիշելով՝ անձնական օրագրերի հետ կապված նմանատիպ քննարկումներ մի անգամ չի, որ եղել է:
Մի կողմից, իհարկե կարող ենք ասել՝ Ակումբում դրված ցանկացած գրառում բաց է ցանկացած տիպի քննարկման, ու սա կլինի լիովին իրավացի, բայց մյուս կողմից էլ, ինձ թվում է, կարելի է ճիշտն ու սխալը մի կողմ թողած, հարգել մարդու վերաբերմունքը իր անձնական օրագրային գրառումների հանդեպ և «զգույշ շարժվել» էդ տարածքում:
boooooooom (08.06.2023), Jarre (10.06.2023), Sambitbaba (09.06.2023), Ուլուանա (07.06.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ