Էն որ տենց էլ չհասկացա, թե բոտ ինչ ա։ Ու, վ պրինցիպե, չեմ էլ ուզում հասկանալ...
Էն որ տենց էլ չհասկացա, թե բոտ ինչ ա։ Ու, վ պրինցիպե, չեմ էլ ուզում հասկանալ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
ivy (22.02.2024)
էն որ տարիներ առաջ ինձ դպրոցից տուն բերելուց պապս սերիալի պես պատմում էր Ասկանիոյի, Քվենտին Դորվարդի ու Սասունցի Դավթի մասին
boooooooom (05.07.2024), ivy (04.07.2024), Sambitbaba (05.07.2024), Ուլուանա (02.07.2024)
Էն որ պատահական «բերած» ֆանտաստիկ երաժշտությունը առաջին հնչյուններից անմիջապես ֆավորիտներիդ մեջ ես ավելացնում, հետո երաժշտի մյուս գործերն ես ման գալիս ու հայտնաբերում, որ 23 տարեկանում ինքնասպան է եղել, ու թողել երկու ալբոմ, որ հրապարակվել են իր մահից հետո
••Սեղմել՝ ցույց տալու համար
Si vis pacem, para bellum
Էն որ վերջին հանդիպմանը շատ պուպուշ շնորհակալական խոսք ես ստանում Մյունխենում ապրող հայ կլիենտներից մեկից:
Ու էն օր մարդկանց հետ թերապևտիկ ճանապարհ անցնելը իմ կյանքի ամենասիրուն փորձերից մեկն է, հատկապես, որ տեսնում ես՝ որտեղից ուր են հասնում:
Բայց content creator-ի կարիք չունեմ, ինքս իմ գլխի ճարը տեսնում եմ
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ ivy: 07.04.2025, 17:44:
Վիշապ (07.04.2025)
Էն որ համարյա դատարկ օֆիսում նստած կոդեր եմ գրում` արհեստական բանականությունը միացրած, ու սա իմ քոմենթներից ու սևագրերից ելնելով ինձնից առաջ ընկած առաջարկում է այն ապագա կոդերն՝ ինչ պետք են, ու ես վախենում եմ։
Ինձ արդեն թվում է, որ արհեստական բանականությունը կարդում է ոչ միայն սևագրերս, այլ նաև մտքերս, հույզերս, գիտի ամեն ինչ, սկսած՝ հեծանվի կոշիկից առաջացած ոտքիս տակի մազոլից, մինչև կյանքիս կարևորությունները, ու այսուհետ սկսելու է հետևել, որ գլուխ չպահեմ ու գործս կատարեմ ճշտապահությամբ։ Վախենում եմ, հարցնել՝ կարող ե՞մ գնալ սուրճ խմելու․․․
Թարսի պես մռայլ մտքերս զուգակցվում են ականջակալներումս հնչող ինչ-որ ֆուտուրիստական մելամաղձոտ մեղեդու հետ, որն էլ համապատասխան ծրագրի արհեստական բանականությունը ընտրել է՝ ըստ իմ ճաշակի։
Մտածում եմ՝ սովորաբար մարդիկ խելագարվում են անհաղաթահարելի խնդիրներից ու դժվարություններից, իսկ հնարավո՞ր է խելագարվել, երբ բոլոր խնդիրները հաղթահարված են, պահանջները՝ բավարարված։
***
«Հանգստացիր», ասում է ականջակալներիս մեջ հնչող երգը, ու թեթև իսպանական կլկլոց ավելացնում էլեկտրոնային հնչյուններին, որ կոդերս գրեմ ու չշեղվեմ:
Si vis pacem, para bellum
boooooooom (13.04.2025), ivy (07.04.2025), Բարեկամ (10.04.2025)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ